Համարը 
N 192
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.04.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.04.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.04.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԼՂՀ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԼՂՀ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''27'' ապրիլի 2004թ.

N 192

ք.Ստեփանակերտ

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 1998թ. հուլիսի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններում պետական կառավարման մասին» ՆՀ-42 հրամանագրի 6-րդ կետին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. «Սոցիալական ծառայության Շահումյանի տարածքային կենտրոն» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի վարչակազմի աշխատակազմի սոցալական ծառայության Շահումյանի տարածքային գործակալության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

3. Հաստատել՝

ա. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի վարչակազմի կանոնադրությունը՝ համաձայն թիվ1 հավելվածի,

բ. Լեռնայի Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն թիվ 2 հավելվածի,

գ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի վարչակազմի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը՝ համաձայն թիվ 3 հավելվածի:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ Կառավարության

«27» ապրիլի 2004թ.

թիվ 192 որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարը իրականացնում է շրջանում պետական կառավարում, իրագործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը շրջվարչակազմի միջոցով:

2. Շրջվարչակազմն իր գործնեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

3. Շրջվարչակազմը կազմված է վարչակազմի ղեկավարից և վարչակազմի աշխատակազմից: Շրջվարչակազմի աշխատակազմի համակարգում ընդգրկվում են պետական ոչ առևտրային կազմակերպություններ, հիմնարկներ և շրջանային ենթակայության այլ կազմակերպություններ:

 

II. ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

4. Շրջանի վարչակազմի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց հաշվառումն իրականացնող մարմնի կողմից:

5. Շրջանի վարչակազմի աշխատակազմի նպատակն ու խնդիրը շրջանի վարչակազմի ղեկավարի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովումն է, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին շրջանի վարչակազմի ղեկավարի մասնակցությունը:

6. Շրջանի վարչակազմի աշխատակազմը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

7. Շրջանի վարչակազմի աշխատակազմը իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

8. Շրջանի վարչակազմի աշխատակազմն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

9. Շրջանի վարչակազմի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

10. Շրջանի վարչակազմի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն և իր կնքած գործարքների միջոցով ձեռք է բերում ապրանքներ, ծառայություններ և աշխատանքներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից օտարում է ապրանքներ, կատարում աշխատանքներ ու մատուցում ծառայություններ, որոնց դիմաց ստացված հատուցումը հաշվեգրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գանձապետական միասնական հաշվի համապատասխան ենթահաշիվներին: Շրջանի վարչակազմի աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել պետական տուրք օրենքով սահմանված չափով և կարգով:

11. Շրջանի վարչակազմի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Շրջանի վարչակազմի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև շրջանի վարչակազմի ղեկավարի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

12. Շրջանի վարչակազմի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

13. Շրջանի վարչակազմի աշխատակազմի անվանումն է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի վարչակազմի աշխատակազմ:

14. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գտնվելու վայրն է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Շահումյանի շրջան, քաղաք Քարվաճառ:

 

III. ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

15. Շրջանի վարչակազմի աշխատակազմի կառավարումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը և շրջվարչակազմի ղեկավարը՝ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում: Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարումն իրականացնում է շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարը, որին օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը:

16. Շրջանի վարչակազմի ղեկավարն ունի տեղակալ, որը՝

ա) համակարգում է շրջանի վարչակազմի աշխատանքները՝ շրջանի վարչակազմի ղեկավարին վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված բնագավառում.

բ) իր լիազորության սահմաններում համակարգում է շրջանի վարչակազմի ղեկավարին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով՝ տալով ցուցումներ և հանձնարարականներ.

գ) շրջանի վարչակազմի աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառի՝ շրջանի վարչակազմի աշխատակազմի ստորաբաժանումների կոնկրետ հանձնարարականների ու առաջադրանքների սահմանում, դրանց կատարման վերահսկողություն.

դ) շրջանի վարչակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է շրջանի վարչակազմի ղեկավարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում շրջանի վարչակազմի աշխատակազմի ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակումը և իրականացումը.

ը) պարբերաբար շրջանի վարչակազմի ղեկավարին է ներկայացնում տեղեկատվություն իր կողմից համակարգվող բնագավառներում տիրող իրավիճակի մասին.

թ) ապահովում է իր կողմից համակարգվող բնագավառներում շրջանի վարչակազմի ղեկավարի կարգադրությունների և որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունն ու արդյունքների մասին տեղեկացնում շրջանի վարչակազմի ղեկավարին.

ժ) շրջանի վարչակազմի ղեկավարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.

ժա) շրջանի վարչակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

17. Շրջանի վարչակազմի ղեկավարը կարող է ունենալ խորհրդական, օգնական և մամուլի քարտուղար, որոնց միջև պարտականությունների բաշխումը կատարում է շրջանի վարչակազմի ղեկավարը: Շրջանի վարչակազմի ղեկավարի խորհրդականին, օգնականին և մամուլի քարտուղարին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է շրջանի վարչակազմի ղեկավարը:

18. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝

ա) վերակազմակերպում և դադարեցնում է շրջանի վարչակազմի աշխատակազմի գործունեությունը.

բ) հաստատում է շրջանի վարչակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

գ) որոշում է շրջանի վարչակազմի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ) հաստատում է շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքը.

ե) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը վերապահված այլ լիազորություններ:

19. Շրջանի վարչակազնի աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, շրջանի վարչակազմի ղեկավարի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է շրջանի վարչակազմի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և շրջանի վարչակազմի ղեկավարի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

20. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառած գույքային վնասի համար: Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատաճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

21. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, շրջանի վարչակազմի ղեկավարի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները և կարգադրությունները:

22. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան ժամանակավոր փոխարինում է նրա տեղակալը կամ այլ պաշտոնատար անձ՝ շրջանի վարչակազմի ղեկավարի որոշմամբ:

23. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարը՝

ա) իր իրավասության սահմաններում, առանց լիազորագրի, հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է շրջանի վարչակազմի աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.

գ) իր իրավասության սահմաններում տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է շրջանի վարչակազմի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրոությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

զ) շրջանի վարչակազմի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում շրջանի վարչակազմի աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է շրջանի աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, ինչպես նաև շրջանի վարչակազմի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումների արդյունքում հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

է) շրջանի վարչակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ շրջանի վարչակազմի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

ը) կազմակերպում է շրջանի վարչակազմի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

թ) կազմակերպում է շրջանի վարչակազմում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

ժ) վերահսկում է շրջանի վարչակազմի աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

ժա) շրջանի վարչակազմի ղեկավարի ստորագրությանն է ներկայացնում շրջանի վարչակազմի ղեկավարի որոշումների կամ կարգադրությունների նախագծերը.

ժբ) ապահովում է համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

ժգ) կազմակերպում է շրջանի վարչակազմում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

24. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գլխավոր հաշվապահը ղեկավարում է շրջանի վարչակազմի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

25. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գլխավոր հաշվապահը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, շրջանի վարչակազմի աշխատակազմի ֆինանսական (բյուջետային), հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների մասին հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

IV. ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

26. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գույքը ձևավորվում է օրենքով սահմանված կարգով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից շրջանի վարչակազմի աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվարկվում է նրա հաշվեկշռում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ շրջանի վարչակազմի աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

27. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու շրջանի վարչակազմի աշխատակազմի գույքը:

28. Շրջանի վարչակազմի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իրեն հանձնված գույքը:

 

V. ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

29. Շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքը ներառում է նրա կառուցվածքային ստորաբաժանումները և առանձնացված ստորաբաժանումները:

30. Շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատվում են շրջանի վարչակազմի ղեկավարի կողմից:

 

VI. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

31. Շրջանի վարչակազմի աշխատակազմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների, վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

32. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

VII. ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

33. Շրջանի վարչակազմի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

 

 

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

2004թ. ապրիլի 27-ի

թիվ 192 որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Բաժիններ

 

Կրթության, մշակույթի և սպորտի բաժին

Տնտեսական զարգացման և քաղաքաշինության բաժին

Գյուղատնտեսության բաժին

Ընդհանուր բաժին

2. Հաշվապահություն

 

II Առանձնացված ստորաբաժանումներ

 

Շահումյանի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն

 

 

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 3

ԼՂՀ կառավարություն

«27» ապրիլի 2004թ.

թիվ192 որոշման

 

ԼՂՀ Շահումյանի շրջանի վարչակազմի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափերը

 

հհ

Անվանումը

քանակը

գինը

գումարը

1.

Վարչակազմի շենք

   

29443100

2.

ճանապարհներ

   

31500000

3

ՈՒԱԶ 31519 03-72 ավտոմեքենա

1

5158103

5158103

4

ՈՒԱԶ-315122

1

4473217

4473217

5

Գեներատոր /սոցապ/

1

4000000

4000000

6

Գեներատոր

1

700000

700000

7

ՆԻՎԱ 04-66 ավտոմեքենա

1

2720000

2720000

8

ՆԻՎԱ 02-67 ավտոմեքենա

1

3400000

3400000

9

ԿԱՄԱԶ

1

2000000

2000000

10

ԴՏ /տրակտոր/

1

420000

420000

11

Ռեբուր /մեքենա/ /նվիրատվ. ՊԲ-ից/

1

2930000

2930000

12

Գեներատոր

1

330000

330000

13

ՆԻՎԱ 067-90 ավտոմեքենա

1

2970000

2970000

14

Սեղան կոմբինացված

1

133030

133030

15

Երկփեղկանի սեղան

1

66200

66200

16

Միափեղկանի սեղան

1

75128

75128

17

Միափեղկանի սեղան

3

   

18

Հեռւստացույց ԴԵՕ

1

134000

134000

19

Տեսամագնիտոֆոն

1

90300

90300

20

Երկաթե սեյֆ

1

40000

40000

21

Գրապահարան

1

79378

79378

22

«Զոդիակ» պատճեն. սարք

1

116600

116600

23

Համակարգիչ /վարչ./

1

700000

700000

24

ՅՈՒՊՍ /անխափան սնուց.սարք

1

68400

68400

25

Բջջային հեռախոս

1

111624

111624

26

ԼՂՀ գերբ

1

50000

50000

27

Ստենդ պատի

1

70000

70000

28

Սեյֆ

1

90000

90000

29

Գրապահարան

3

65000

195000

30

Սեղան կոմբինացված

1

97500

97500

31

Սեղան երկփեղկանի

1

52627

52627

32

Սեղան կոմբինացված

1

136000

136000

33

Համակարգիչ /կոմպլ./

1

389000

389000

34

Հեռախոս

1

12500

12500

35

Օրացույցի կոմպլ.

1

5500

5500

36

Հեռախոս /Ստեփ./

1

22000

22000

37

Շրջանակ

8

4000

32000

38

Աթոռ կոշտ

40

5783

231320

39

Աթոռ կիսափափուկ

23

7737

177951

40

Կախիչ

10

14238

142380

41

Տակդիր

1

34500

34500

42

Բազկաթոռ

2

22000

44000

43

Աթոռ միափեղկանի

6

32000

192000

44

Ստենդ

1

8000

8000

45

Ջեռուցիչ

2

39000

78000

46

Հայելի

1

21000

21000

47

Լուսամփոփ

1

23000

23000

48

Լուսամփոփ

1

16000

16000

49

Ջեռուցիչ

4

16000

64000

50

Քիվ /կառնիզ/

6

1500

9000

51

Սպասք

2

2100

4200

52

Սպասք

2

3000

6000

53

Սկուտեղ

1

1750

1750

54

Սկուտեղ

1

1150

1150

55

Թեյնիկ

1

6300

6300

56

Լուսամփոփ

2

2500

5000

57

Սպասք

2

3000

6000

58

Սպասք

2

2000

4000

59

Էլ. պլիտա

2

3500

7000

60

Դույլ աղբի

3

2500

7500

61

Սկուտեղ

1

3000

3000

62

Ժամացույց

3

4500

13500

63

Սոցիալական ծառայության

Շահումյանի տարածքային

գործակալության գույք

   

2099.714

  

ԸՆԴԱՄԵՆԸ

   

96047873

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ