Համարը 
N 824-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.07.01-2022.07.31 Պաշտոնական հրապարակման օրը 22.07.2022
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
20.07.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
20.07.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.07.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հուլիսի 2022թ.

N 824-Ն

 ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 27-ի ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի վարչակազմի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի վարչակազմի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 189 որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի «1. Բաժիններ» բաժնի երկրորդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կրթության, մշակույթի և սպորտի բաժին»:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 27-ի ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի վարչակազմի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի վարչակազմի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 192 որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի «1. Բաժիններ» բաժնի երկրորդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կրթության, մշակույթի և սպորտի բաժին»:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 27-ի ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի վարչակազմի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի վարչակազմի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 193 որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի «1. Բաժիններ» բաժնի երկրորդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կրթության, մշակույթի և սպորտի բաժին»:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 26-ի ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 385 որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի «1. Բաժիններ» բաժնի երկրորդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կրթության, մշակույթի և սպորտի բաժին»:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հուլիսի 2022 թվական: