ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
''26'' հոկտեմբերի 2004թ. |
N 385 |
ք.Ստեփանակերտ
“ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ“ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԱՐՑԱԽԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 27.04.22 N 472-Ն)
“Պետական կառավարչական հիմնարկների մասին“ օրենքի 11-րդ հոդվածին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 1998 թվականի հուլիսի 27-ի “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններում պետական կառավարման մասին“ ՆՀ-42 հրամանագրի 6-րդ կետին համապատասխան ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 27.04.22 N 472-Ն)
1. Ստեղծել “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակազմ“ պետական կառավարչական հիմնարկ:
2. Հաստատել `
ա/ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի կանոնադրությունը` համաձայն թիվ 1 հավելվածի.
բ/ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն թիվ 2 հավելվածի.
գ/ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակազմի գույքի կազմը և չափը՝ համաձայն թիվ 3 հավելվածի:
(3-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
2004թ. հոկտեմբերի 26-ի
թիվ 385 որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ
(վերնագիրը փոփ. 27.04.22 N 472-Ն)
I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարն իրականացնում է շրջանում պետական կառավարում, իրագործում է կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը շրջվարչակազմի միջոցով:
(1-ին կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
2. Շրջվարչակազմն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
(2-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
3. Շրջվարչակազմը կազմված է վարչակազմի ղեկավարից և վարչակազմի աշխատակազմից: Շրջվարչակազմի աշխատակազմի համակարգում ընդգրկվում են պետական ոչ առևտրային կազմակերպություններ, հիմնարկներ և շրջանային ենթակայության այլ կազմակերպություններ:
II. ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
4. Շրջանի վարչակազմի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
(4-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
5. Շրջանի վարչակազմի աշխատակազմի նպատակն ու խնդիրը շրջանի վարչակազմի ղեկավարի` Արցախի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովումն է, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին շրջանի վարչակազմի ղեկավարի մասնակցությունը:
(5-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
6. Շրջանի վարչակազմի աշխատակազմը գործում է Արցախի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
(6-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
7. Շրջանի վարչակազմի աշխատակազմն իր իրավասության սահմաններում Արցախի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
(7-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
8. Շրջանի վարչակազմի աշխատակազմը ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
(8-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
9. Շրջանի վարչակազմի աշխատակազմը ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
10. Շրջանի վարչակազմի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն և իր կնքած գործարքների միջոցով ձեռք է բերում ապրանքներ, ծառայություններ և աշխատանքներ, Արցախի Հանրապետության համար կամ Արցախի Հանրապետության անունից օտարում է ապրանքներ, կատարում աշխատանքներ ու մատուցում ծառայություններ, որոնց դիմաց ստացված հատուցումը հաշվեգրվում է Արցախի Հանրապետության գանձապետական միասնական հաշվի համապատասխան ենթահաշիվներին: Շրջանի վարչակազմի աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:
(10-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
11. Շրջանի վարչակազմի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Շրջանի վարչակազմի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև շրջանի վարչակազմի ղեկավարի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են “Գնումների մասին“ օրենքով նախատեսված կարգով:
(11-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
12. Շրջանի վարչակազմի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Արցախի Հանրապետությունը:
(12-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
13. Շրջանի վարչակազմի աշխատակազմի անվանումն է` Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակազմ:
(13-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
14. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գտնվելու վայրն է` ԼՂՀ, Քաշաթաղի շրջան, ք. Բերձոր:
III. ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
15. Շրջանի վարչակազմի աշխատակազմի կառավարումն իրականացնում է Արցախի Հանրապետության կառավարությունը և շրջվարչակազմի ղեկավարը` օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում: Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարումն իրականացնում է շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարը, որին օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
(15-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
16. Շրջանի վարչակազմի ղեկավարն ունի տեղակալ, որը`
ա/ համակարգում է շրջանի վարչակազմի աշխատանքները` շրջանի վարչակազմի ղեկավարին վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառում.
բ/ իր լիազորությունների սահմաններում համակարգում է շրջանի վարչակազմի ղեկավարին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ և հանձնարարականներ.
գ/ շրջանի վարչակազմի աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառի` շրջանի վարչակազմի աշխատակազմի ստորաբաժանումներին կոնկրետ հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման վերահսկողություն.
դ/ շրջանի վարչակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է շրջանի վարչակազմի ղեկավարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե/ համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում շրջանի վարչակազմի աշխատակազմի ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
զ/ իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է/ իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակումը և իրականացումը.
ը/ պարբերաբար շրջանի վարչակազմի ղեկավարին է ներկայացնում տեղեկատվություն իր կողմից համակարգվող բնագավառներում տիրող իրավիճակի մասին.
թ/ ապահովում է իր կողմից համակարգվող բնագավառներում շրջանի վարչակազմի ղեկավարի կարգադրությունների և որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունն ու արդյունքների մասին տեղեկացնում շրջանի վարչակազմի ղեկավարին.
ժ/ շրջանի վարչակազմի ղեկավարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ՝ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.
ժա/ շրջանի վարչակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
17. Շրջանի վարչակազմի ղեկավարը կարող է ունենալ խորհրդական, օգնական և մամուլի քարտուղար, որոնց միջև պարտականությունների բաշխումը կատարում է շրջանի վարչակազմի ղեկավարը: Շրջանի վարչակազմի ղեկավարի խորհրդականին, մամուլի քարտուղարին և օգնականին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է շրջանի վարչակազմի ղեկավարը:
18. Արցախի Հանրապետության կառավարությունը`
ա/ վերակազմակերպում և դադարեցնում է շրջանի վարչակազմի աշխատակազմի գործունեությունը.
բ/ հաստատում է շրջանի վարչակազմի աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.
գ/ որոշում է շրջանի վարչակազմի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
դ/ հաստատում է շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքը.
ե/ իրականացնում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով Արցախի Հանրապետության կառավարությանը վերապահված այլ լիազորություններ:
(18-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
19. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, շրջանի վարչակազմի ղեկավարի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է շրջանի վարչակազմի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Արցախի Հանրապետության կառավարության և շրջանի վարչակազմի ղեկավարի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
(19-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
20. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառած գույքային վնասի համար: Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
21. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, շրջանի վարչակազմի ղեկավարի` Արցախի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները և կարգադրությունները:
(21-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
22. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան ժամանակավոր փոխարինում է այլ աշխատող` շրջանի վարչակազմի ղեկավարի որոշմամբ:
23. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարը`
ա/ իր իրավասության սահմաններում, առանց լիազորագրի, հանդես է գալիս Արցախի Հանրապետության անունից և ներկայացնում է նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.
բ/ օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է շրջանի վարչակազմի աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
գ/ իր իրավասության սահմաններում տալիս է Արցախի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ/ օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է շրջանի վարչակազմի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
ե/ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.
զ/ շրջանի վարչակազմի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում շրջանի վարչակազմի աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, այդ թվում ապահովում է շրջանի վարչակազմի աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, ինչպես նաև շրջանի վարչակազմի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումների արդյունքում հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
է/ շրջանի վարչակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ շրջանի վարչակազմի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
ը/ կազմակերպում է շրջանի վարչակազմի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
թ/ կազմակերպում է շրջանի վարչակազմում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
ժ/ վերահսկում է շրջանի վարչակազմի աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
ժա/ շրջանի վարչակազմի ղեկավարի ստորագրությանն է ներկայացնում շրջանի վարչակազմի ղեկավարի որոշումների կամ կարգադրությունների նախագծերը.
ժբ/ ապահովում է համագործակցությունը Արցախի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
ժգ/ կազմակերպում է շրջանի վարչակազմում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
ժդ/ իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
(23-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
24. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է շրջանի վարչակազմի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում “Գանձապետական համակարգի մասին“ օրենքով իր վրա դրված լիազորությունները:
(24-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
25. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, շրջանի վարչակազմի աշխատակազմի ֆինանսական /բյուջետային/, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների մասին հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
IV. ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
26. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գույքը ձևավորվում է օրենքով սահմանված կարգով Արցախի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Արցախի Հանրապետության անունից շրջանի վարչակազմի աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված /ամրացված/գույքից/ ներառյալ գույքային իրավունքները/, որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:
Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ շրջանի վարչակազմի աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասությունը:
(26-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
27. Արցախի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու շրջանի վարչակազմի աշխատակազմի գույքը:
(27-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
28. Շրջանի վարչակազմի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իրեն հանձնված գույքը:
V. ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
29. Շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքը ներառում է նրա կառուցվածքային ստորաբաժանումները /վարչություններ, քարտուղարություն, բաժիններ/:
30. Շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատվում են Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի կողմից:
(30-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
VI. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
31. Շրջանի վարչակազմի աշխատակազմը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների մասին, ինչպես նաև վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
(31-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
32. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(32-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
VII. ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
33. Շրջանի վարչակազմի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
(հավելվածը փոփ. 27.04.22 N 472-Ն)
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
2004թ. հոկտեմբերի 26-ի
թիվ 385 որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ
ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Բաժիններ
Քարտուղարության և տեխսպասարկման բաժին
Կրթության, մշակույթի և սպորտի բաժին
Ֆինանսա-տնտեսական բաժին
Քաղաքաշինության, ճարտարապետության և գյուղատնտեսության բաժին
(հավելված 2-ը փոփ., լրաց. 29.03.2005 N 142, փոփ. 12.05.2005 N 250, 06.03.2006 N 70, 29.09.2006 N 479, 24.02.2009 N 116-Ն, փոփ., լրաց. 24.03.2009 N 177-Ն, փոփ. 02.11.2015 N 716-Ն, խմբ. 02.02.2016 N 35-Ն, փոփ. 03.05.2018 N 326-Ն, խմբ. 27.04.22 N 472-Ն, 20.07.22 N 824-Ն)
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 3
ԼՂՀ կառավարության
2004թ. հոկտեմբերի 26-ի
թիվ 385 որոշման |
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի
աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը
(վերնագիրը փոփ. 27.04.22 N 472-Ն)
|
Հ/հ |
Գույքի անվանումը |
Քանակը |
Հաշվեկշռային
արժեքը (դրամ) |
|
1 |
2 |
3 |
4 |
|
1. |
Շրջվարչակազմի վարչական շենք թիվ 1 |
1 |
15115385 |
|
2. |
Շրջվարչակազմի վարչական շենք թիվ 2 |
1 |
7595317 |
|
3. |
Բերձորի քաղաքապետարանի շենք |
1 |
4574466 |
|
4. |
ՔԿԱԳ-ի շենք |
1 |
288411 |
|
5. |
Վարչական շենք (սոցապ) |
1 |
816800 |
|
6. |
Բնակելի տուն |
1 |
303011 |
|
7. |
Բնակելի տուն |
1 |
472500 |
|
8. |
Բնակելի տուն |
1 |
765970 |
|
9. |
Բնակելի տուն |
1 |
476500 |
|
10. |
Բնակելի տուն |
1 |
919500 |
|
11. |
Բնակելի տուն |
1 |
271926 |
|
12. |
Բնակելի տուն |
1 |
493724 |
|
13. |
Բնակելի տուն |
1 |
635000 |
|
14. |
Բնակելի տուն |
1 |
720896 |
|
15. |
Բնակելի տուն |
1 |
528000 |
|
16. |
Բնակելի տուն |
1 |
740950 |
|
17. |
Բնակելի տուն |
1 |
395000 |
|
18. |
Բնակելի տուն |
1 |
674000 |
|
19. |
Բնակելի տուն |
1 |
901786 |
|
20. |
Բնակելի տուն |
1 |
958570 |
|
21. |
Բնակելի տուն |
1 |
897700 |
|
22. |
Բնակելի տուն |
1 |
611000 |
|
23. |
Բնակելի տուն |
1 |
267741 |
|
24. |
Բնակելի տուն |
1 |
791090 |
|
25. |
Տրակտոր ՅուՄԶ |
1 |
336000 |
|
26. |
Տրակտոր ԴՏ-75 |
1 |
252000 |
|
27. |
Տրակտոր ԿԴ |
1 |
500000 |
|
28. |
Սրսկիչ մեքենա |
1 |
150000 |
|
29. |
Գութան |
1 |
100000 |
|
30. |
Կուլտիվատոր-ցանիչ |
1 |
140000 |
|
31. |
Կուլտիվատոր-ցանիչ |
1 |
45000 |
|
32. |
Կուլտիվատոր-ցանիչ |
1 |
65000 |
|
33. |
Սրսկիչ մեքենա ՕՎՏ-1200 |
1 |
110000 |
|
34. |
Կոմբայն «Նիվա-730» |
1 |
1500000 |
|
35. |
Կոմբայն «Նիվա-730» |
1 |
1500000 |
|
36. |
Գութան |
1 |
220000 |
|
37. |
Լաֆետ |
1 |
150000 |
|
38. |
Տրակտոր ՄՏԶ ՄՄԶ |
1 |
300000 |
|
39. |
Ձի |
1 |
130000 |
|
40. |
Ավտոմեքենա ՎԱԶ 21-21 |
1 |
1400000 |
|
41. |
Ավտոմեքենա ՎԱԶ 21-213 |
1 |
3000000 |
|
42. |
Ավտոմեքենա ՎԱԶ 21-214 |
1 |
3162618 |
|
43. |
Ավտոմեքենա ՎԱԶ 21-213 |
1 |
3000000 |
|
44. |
Ավտոմեքենա ՎԱԶ 21-21 |
1 |
600000 |
|
45. |
Ավտոմեքենա ՎԱԶ 21-21 |
1 |
1000000 |
|
46. |
Ավտոմեքենա ՎԱԶ 21-21 |
1 |
1400000 |
|
47. |
Ավտոմեքենա ՎԱԶ 21-21 |
1 |
3000000 |
|
48. |
Ավտոմեքենա ՎԱԶ 21-21 |
1 |
1650000 |
|
49. |
Ավտոմեքենա ՎԱԶ 21-21 |
1 |
900000 |
|
50. |
Ավտոմեքենա ՎԱԶ 21-21 |
1 |
999000 |
|
51. |
Ավտոմեքենա ՈՒԱԶ 31512 |
1 |
1350000 |
|
52. |
Ավտոմեքենա ՈՒԱԶ 31514 |
1 |
1330000 |
|
53. |
Ավտոմեքենա ՈՒԱԶ 469Բ |
1 |
833250 |
|
54. |
Ավտոմեքենա ՈՒԱԶ 3912 |
1 |
750000 |
|
55. |
Ավտոմեքենա ՈՒԱԶ 452 |
1 |
500000 |
|
56. |
Ավտոմեքենա ՈՒԱԶ 469Բ |
1 |
1080000 |
|
57. |
Ավտոմեքենա ՈՒԱԶ 31512-01 |
1 |
1000000 |
|
58. |
Ավտոմեքենա ՈՒԱԶ 31514 |
1 |
1700000 |
|
59. |
Ավտոմեքենա ԳԱԶ 24 |
1 |
1350000 |
|
60. |
Ավտոմեքենա ԳԱԶ 24 |
1 |
1500000 |
|
61. |
Ավտոմեքենա ԳԱԶ 53 |
1 |
101756 |
|
62. |
Ավտոմեքենա ԳԱԶ 69 |
1 |
318000 |
|
63. |
Ավտոմեքենա ԳԱԶ 69Ա |
1 |
550000 |
|
64. |
Ավտոմեքենա ԳԱԶ 53-12 |
1 |
450000 |
|
65. |
Ավտոմեքենա ԳԱԶ 53-19 |
1 |
66271 |
|
66. |
Ավտոմեքենա ԳԱԶ 52-04 |
1 |
400000 |
|
67. |
Ավտոմեքենա ԳԱԶ 53-04 |
1 |
450000 |
|
68. |
Ավտոմեքենա ԳԱԶ 53-12 |
1 |
300000 |
|
69. |
Ավտոմեքենա ԳԱԶ 53 |
1 |
350000 |
|
70. |
Ավտոմեքենա ԳԱԶ 52 |
1 |
500000 |
|
71. |
Ավտոմեքենա ԳԱԶ 53 |
1 |
650000 |
|
72. |
Ավտոմեքենա ԳԱԶ 66 |
1 |
324000 |
|
73. |
Ավտոմեքենա ԼՈՒԱԶ 969Մ |
1 |
197500 |
|
74. |
Ավտոմեքենա ԼՈՒԱԶ 96-80-05 |
1 |
206000 |
|
75. |
Ավտոմեքենա ԼՈՒԱԶ 969Մ |
1 |
423000 |
|
76. |
Ավտոմեքենա ԶԻԼ45021 |
1 |
430000 |
|
77. |
Ավտոմեքենա ԶԻԼ43140 |
1 |
450000 |
|
78. |
Ավտոմեքենա ԶԻԼ 157ԿԴ |
1 |
750000 |
|
79. |
Ավտոմեքենա ԶԻԼ157 |
1 |
500000 |
|
80. |
Ավտոմեքենա ԶԻԼ 431610 |
1 |
56845 |
|
81. |
Ավտոմեքենա ԶԻԼ131 |
1 |
100000 |
|
82. |
Ավտոմեքենա ԱԿՏՊ17Տ-66 |
1 |
600000 |
|
83. |
Ավտոմեքենա ԵՐԱԶ 762 |
1 |
600000 |
|
84. |
Ավտոմեքենա «Ֆորդ-Սիերա GBC» |
1 |
1100000 |
|
85. |
Ավտոբուս ՊԱԶ 672 |
1 |
146254 |
|
86. |
Ավտոբուս ՊԱԶ 672 |
1 |
300120 |
|
87. |
Ավտոբուս Չավդար |
1 |
1250000 |
|
88. |
Ավտոբուս Չավդար |
1 |
440000 |
|
89. |
Ավտոբուս ԿՎԶ 3270 |
1 |
418000 |
|
90. |
Ավտոբուս ԿՎԶ 3270 |
1 |
590000 |
|
91. |
Ավտոբուս ԿՎԶ 49471 |
1 |
750000 |
|
92. |
Սառնարան Զիլ-Մոսկվա |
1 |
100000 |
|
93. |
Սառնարան «Սուպրա» |
1 |
60000 |
|
94. |
Լցակայանի հաշվիչ |
2 |
216000 |
|
95. |
Համակարգիչ «Պենտիում3» |
1 |
503735 |
|
96. |
Համակարգիչ HP |
1 |
357000 |
|
97. |
Համակարգիչ, տպիչ HP-lazer |
1 |
252408 |
|
98. |
Համակարգիչ, տպիչ EPSON |
1 |
243600 |
|
99. |
Համակարգիչ |
2 |
120000 |
|
100. |
Համակարգիչ, տպիչ |
2 |
60000 |
|
101. |
Մոնիտոր Multisyms |
5 |
150000 |
|
102. |
Պրոցեսոր |
5 |
200000 |
|
103. |
Հեռուստացույց DAWO |
1 |
50000 |
|
104. |
Հեռուստացույց DWS |
1 |
102000 |
|
105. |
Տեսամագտիտաֆոն DWS |
1 |
80000 |
|
106. |
Տեսամագտիտաֆոն |
1 |
74500 |
|
107. |
Ռադիոհեռախոս |
1 |
137000 |
|
108. |
Հեռախոս "Panasonic" |
1 |
150000 |
|
109. |
Հեռախոս "Motorola" |
1 |
70000 |
|
110. |
Հեռախոս |
38 |
217650 |
|
111. |
Բջջային հեռախոս |
1 |
200000 |
|
112. |
Գրամեքենա «Ռոբոտրոն» |
1 |
55000 |
|
113. |
Գրամեքենա «Յատրան» |
1 |
494790 |
|
114. |
Չհրկիզվող պահարան |
32 |
1466000 |
|
115. |
Մետաղյա պահարան |
3 |
100000 |
|
116. |
Տրանսֆորմատոր |
2 |
20260 |
|
117. |
Ալեհավաք |
2 |
48000 |
|
118. |
Եռաֆազ հաշվիչ |
1 |
50000 |
|
119. |
Միաֆազ հաշվիչ |
6 |
102598 |
|
120. |
Հակահրդեհային վատանակ |
1 |
30000 |
|
121. |
Կրակմարիչ |
4 |
60000 |
|
122. |
Էլ. ջեռուցիչ |
83 |
1249289 |
|
123. |
Էլ. դրել |
1 |
22000 |
|
124. |
Էլ. սալիկ |
5 |
11500 |
|
125. |
Էլ. թեյնիկ |
4 |
25500 |
|
126. |
Գրապահարան |
9 |
224100 |
|
127. |
Գրասեղան 2 տումբ. |
4 |
226400 |
|
128. |
Գրասեղան 2 տումբ. |
2 |
16650 |
|
129. |
Պատի պահարան |
1 |
680000 |
|
130. |
Զգեստապահարան |
8 |
172200 |
|
131. |
Կավռալիտ |
50 քմ |
200000 |
|
132. |
Գրասեղան |
52 |
1439611 |
|
133. |
Ճաշասեղան |
2 |
161000 |
|
134. |
Խոհանոցի սեղան |
2 |
55000 |
|
135. |
Աթոռ |
90 |
864765 |
|
136. |
Խոհանոցի աթոռ |
4 |
50000 |
|
137. |
Մատրաս |
3 |
45000 |
|
138. |
1 տեղ. մահճակալ |
6 |
600000 |
|
139. |
1 տեղ. մահճակալ |
8 |
320000 |
|
140. |
Բազկաթոռ |
1 |
64700 |
|
141. |
Ջահ |
9 |
163777 |
|
142. |
Կախիչ |
3 |
115248 |
|
143. |
Նստակոնք |
2 |
100000 |
|
144. |
Կնքելու սարք |
1 |
9000 |
|
145. |
Վարագույր |
|
166800 |
|
146. |
Հաշվիչ (կոլկուլատոր) |
3 |
5500 |
|
147. |
Տրանսֆորմատոր ՏՄ-2500 -35 |
1 |
2444400 |
|
148. |
Տրանսֆորմատոր յուղ |
3000 |
1171275 |
|
149. |
Հաղորդալար ԱՍ-70 |
1250 կգ |
1273125 |
|
150. |
Օդային գիծ (Կովս-Միջն) |
|
1000000 |
|
151. |
Մետաղյա հենասյուն |
18 |
3466900 |
|
152. |
Ռացիա «Այկոմ» |
2 |
200000 |
|
153. |
Ռացիա «Ալինկո» |
27 |
1500000 |
|
154. |
Ռացիա «Բենվուդ» |
5 |
375000 |
|
155. |
Թեոդոլիտ |
1 |
45000 |
|
156. |
Թեոդոլիտի շտատիվ |
1 |
10000 |
|
157. |
Թեոդոլիտի ռեյկա 3 մ |
1 |
3000 |
|
158. |
Մենզուրա |
1 |
55000 |
|
159. |
Մենզուրայի շտատիվ |
1 |
12000 |
|
160. |
Մենզուրայի տախտակ |
1 |
5000 |
|
161. |
Թեոդոլիտ մենզուր. կոմպլ. |
1 |
157500 |
|
162. |
Օդոսկապ |
1 |
55000 |
|
163. |
Լարինգոսկոպ |
1 |
49000 |
|
164. |
Վիրաբուժ. գործիքներ |
1 կոմպլ. |
72000 |
|
165. |
Գեներատոր |
1 |
220000 |
|
166. |
Մարզական գույք |
1 կոմպլ. |
110000 |
|
167. |
Քարտեզ |
1 |
316000 |
|
168. |
Քարտեզ |
1 |
25000 |
|
169. |
Լվացքի մեքենա |
1 |
75000 |
|
170. |
Փոշեկուլ |
1 |
52500 |
|
171. |
Խոհանոցի կահույք |
1 կոմպլ |
480000 |
|
172. |
Խոհանոցի կահույք անկյունային |
1 կոմպլ |
35000 |
|
173. |
Հանգստի սենյակի կահույք |
1 կոմպլ |
150000 |
|
174. |
Ննջասենյակի կահույք |
1 |
499200 |
|
175. |
Ճաշասեղան |
1 |
166800 |
|
176. |
Աթոռ |
6 |
|
|
177. |
Գորգ |
9 |
556800 |
|
178. |
Ուղեգորգ |
6 |
365000 |
|
179. |
Գեղ. գրքեր |
|
90000 |
|
180. |
ԼՂՀ դրոշ |
1 |
54175 |
|
181. |
Օդափոխիչ |
1 |
5000 |
|
182. |
Պատի ժամացույց |
2 |
5000 |
|
183. |
Աթոռ պլաստմաս |
10 |
10000 |
|
184. |
Կոնոմետր |
1 |
4000 |
|
185. |
Վերմակ |
2 |
9832 |
|
186. |
Ներքնակ |
14 |
75106 |
|
187. |
Կառնիզ |
20 |
160000 |
|
188. |
Բարձ |
20 |
5972 |
|
189. |
Գազի բալոն |
1 |
19000 |
|
190. |
Սպիտակաղենի կոմպլ. |
7 |
35000 |
|
191. |
Մեք. վրան |
1 |
50000 |
|
192. |
Պատի լուսամփոփ |
2 |
3336 |
|
193. |
Լազեր դիսկ |
1 |
18370 |
|
194. |
Խոսափող |
1 |
3000 |
|
195. |
Աղբաման |
5 |
8000 |
|
196. |
Թեյի սպասք |
2 |
17000 |
|
197. |
Խոհանոցի սպասք (հյուրատուն) |
|
261007 |
|
198. |
Սպասարկման բյուրոյի գործիք |
|
19000 |
| |
ԸՆԴԱՄԵՆԸ |
|
122176486 |
(հավելված 3-ը փոփ. 27.04.22 N 472-Ն)
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |