Համարը 
N 385
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.10.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.10.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.10.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ "ԼՂՀ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ" ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԼՂՀ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''26'' հոկտեմբերի 2004թ.

N 385

ք.Ստեփանակերտ

 

“ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄ“ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ,

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

“Պետական կառավարչական հիմնարկների մասին“ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 1998 թվականի հուլիսի 27-ի “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններում պետական կառավարման մասին“ ՆՀ – 42 հրամանագրի 6-րդ կետին համապատասխան ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակազմ“ պետական կառավարչական հիմնարկ:

2. Հաստատել `

ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի կանոնադրությունը` համաձայն թիվ 1 հավելվածի.

բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն թիվ 2 հավելվածի.

գ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակազմի գույքի կազմը և չափը՝ համաձայն թիվ 3 հավելվածի:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ  

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

2004թ. հոկտեմբերի 26-ի

թիվ 385 որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ

 

I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարն իրականացնում է շրջանում պետական կառավարում, իրագործում է կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը շրջվարչակազմի միջոցով:

2. Շրջվարչակազմն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

3. Շրջվարչակազմը կազմված է վարչակազմի ղեկավարից և վարչակազմի աշխատակազմից: Շրջվարչակազմի աշխատակազմի համակարգում ընդգրկվում են պետական ոչ առևտրային կազմակերպություններ, հիմնարկներ և շրջանային ենթակայության այլ կազմակերպություններ:

 

II. ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

4. Շրջանի վարչակազմի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

5. Շրջանի վարչակազմի աշխատակազմի նպատակն ու խնդիրը շրջանի վարչակազմի ղեկավարի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովումն է, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին շրջանի վարչակազմի ղեկավարի մասնակցությունը:

6. Շրջանի վարչակազմի աշխատակազմը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

7. Շրջանի վարչակազմի աշխատակազմն իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

8. Շրջանի վարչակազմի աշխատակազմը ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

9. Շրջանի վարչակազմի աշխատակազմը ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

10. Շրջանի վարչակազմի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն և իր կնքած գործարքների միջոցով ձեռք է բերում ապրանքներ, ծառայություններ և աշխատանքներ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից օտարում է ապրանքներ, կատարում աշխատանքներ ու մատուցում ծառայություններ, որոնց դիմաց ստացված հատուցումը հաշվեգրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գանձապետական միասնական հաշվի համապատասխան ենթահաշիվներին: Շրջանի վարչակազմի աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:

11. Շրջանի վարչակազմի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Շրջանի վարչակազմի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև շրջանի վարչակազմի ղեկավարի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են “Գնումների մասին“ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:

12. Շրջանի վարչակազմի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

13. Շրջանի վարչակազմի աշխատակազմի անվանումն է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակազմ:

14. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գտնվելու վայրն է` ԼՂՀ, Քաշաթաղի շրջան, ք. Բերձոր:

 

III. ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

15. Շրջանի վարչակազմի աշխատակազմի կառավարումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը և շրջվարչակազմի ղեկավարը` օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում: Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարումն իրականացնում է շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարը, որին օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը:

16. Շրջանի վարչակազմի ղեկավարն ունի տեղակալ, որը`

ա/ համակարգում է շրջանի վարչակազմի աշխատանքները` շրջանի վարչակազմի ղեկավարին վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառում.

բ/ իր լիազորությունների սահմաններում համակարգում է շրջանի վարչակազմի ղեկավարին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ և հանձնարարականներ.

գ/ շրջանի վարչակազմի աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառի` շրջանի վարչակազմի աշխատակազմի ստորաբաժանումներին կոնկրետ հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման վերահսկողություն.

դ/ շրջանի վարչակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է շրջանի վարչակազմի ղեկավարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե/ համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում շրջանի վարչակազմի աշխատակազմի ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

զ/ իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է/ իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակումը և իրականացումը.

ը/ պարբերաբար շրջանի վարչակազմի ղեկավարին է ներկայացնում տեղեկատվություն իր կողմից համակարգվող բնագավառներում տիրող իրավիճակի մասին.

թ/ ապահովում է իր կողմից համակարգվող բնագավառներում շրջանի վարչակազմի ղեկավարի կարգադրությունների և որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունն ու արդյունքների մասին տեղեկացնում շրջանի վարչակազմի ղեկավարին.

ժ/ շրջանի վարչակազմի ղեկավարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ՝ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.

ժա/ շրջանի վարչակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

17. Շրջանի վարչակազմի ղեկավարը կարող է ունենալ խորհրդական, օգնական և մամուլի քարտուղար, որոնց միջև պարտականությունների բաշխումը կատարում է շրջանի վարչակազմի ղեկավարը: Շրջանի վարչակազմի ղեկավարի խորհրդականին, մամուլի քարտուղարին և օգնականին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է շրջանի վարչակազմի ղեկավարը:

18. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը`

ա/ վերակազմակերպում և դադարեցնում է շրջանի վարչակազմի աշխատակազմի գործունեությունը.

բ/ հաստատում է շրջանի վարչակազմի աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

գ/ որոշում է շրջանի վարչակազմի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ/ հաստատում է շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքը.

ե/ իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը վերապահված այլ լիազորություններ:

19. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, շրջանի վարչակազմի ղեկավարի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է շրջանի վարչակազմի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և շրջանի վարչակազմի ղեկավարի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

20. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառած գույքային վնասի համար: Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

21. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, շրջանի վարչակազմի ղեկավարի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները և կարգադրությունները:

22. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան ժամանակավոր փոխարինում է այլ աշխատող` շրջանի վարչակազմի ղեկավարի որոշմամբ:

23. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարը`

ա/ իր իրավասության սահմաններում, առանց լիազորագրի, հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից և ներկայացնում է նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

բ/ օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է շրջանի վարչակազմի աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

գ/ իր իրավասության սահմաններում տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ/ օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է շրջանի վարչակազմի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

ե/ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

զ/ շրջանի վարչակազմի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում շրջանի վարչակազմի աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, այդ թվում ապահովում է շրջանի վարչակազմի աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, ինչպես նաև շրջանի վարչակազմի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումների արդյունքում հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

է/ շրջանի վարչակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ շրջանի վարչակազմի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

ը/ կազմակերպում է շրջանի վարչակազմի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

թ/ կազմակերպում է շրջանի վարչակազմում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

ժ/ վերահսկում է շրջանի վարչակազմի աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

ժա/ շրջանի վարչակազմի ղեկավարի ստորագրությանն է ներկայացնում շրջանի վարչակազմի ղեկավարի որոշումների կամ կարգադրությունների նախագծերը.

ժբ/ ապահովում է համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

ժգ/ կազմակերպում է շրջանի վարչակազմում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

ժդ/ իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

24. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է շրջանի վարչակազմի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում “Գանձապետական համակարգի մասին“ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

25. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, շրջանի վարչակազմի աշխատակազմի ֆինանսական /բյուջետային/, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների մասին հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

IV. ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

26. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գույքը ձևավորվում է օրենքով սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից շրջանի վարչակազմի աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված /ամրացված/գույքից/ ներառյալ գույքային իրավունքները/, որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ շրջանի վարչակազմի աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասությունը:

27. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու շրջանի վարչակազմի աշխատակազմի գույքը:

28. Շրջանի վարչակազմի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իրեն հանձնված գույքը:

 

V. ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

29. Շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքը ներառում է նրա կառուցվածքային ստորաբաժանումները /վարչություններ, քարտուղարություն, բաժիններ/:

30. Շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատվում են ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի կողմից:

 

VI. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

31. Շրջանի վարչակազմի աշխատակազմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների մասին, ինչպես նաև վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

32. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գործունեության տարեկան ‎‎ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

VII. ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

33. Շրջանի վարչակազմի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

 

 

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

2004թ. հոկտեմբերի 26-ի

թիվ 385 որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի

վարչակազմի աշխատակազմի

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

 

1. Վարչություններ

Ֆինանսական վարչություն

Վերաբնակեցման վարչություն

Գյուղատնտեսության վարչություն

Սոցիալական ապահովության և աշխատանքի զբաղվածության վարչություն

2. Քարտուղարություն

3. Բաժիններ

Քաղաքաշինության և ճարտարապետության բաժին

Հաշվապահություն

Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժին

Կրթության բաժին

(հավելված 2-ը փոփ., լրաց. 29.03.2005 N 142, փոփ. 12.05.2005 N 250, 06.03.2006 N 70, 29.09.2006 N 479, 24.02.2009 N 116-Ն, փոփ., լրաց. 24.03.2009 N 177-Ն)

 

 

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Հավելված 3

ԼՂՀ կառավարության

2004թ. հոկտեմբերի 26-ի

թիվ 385 որոշման

 

ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը

 

Հ/հ

Գույքի անվանումը

Քանակը

Հաշվեկշռային

արժեքը (դրամ)

1

2

3

4

1.

Շրջվարչակազմի վարչական շենք թիվ 1

1

15115385

2.

Շրջվարչակազմի վարչական շենք թիվ 2

1

7595317

3.

Բերձորի քաղաքապետարանի շենք

1

4574466

4.

ՔԿԱԳ-ի շենք

1

288411

5.

Վարչական շենք (սոցապ)

1

816800

6.

Բնակելի տուն

1

303011

7.

Բնակելի տուն

1

472500

8.

Բնակելի տուն

1

765970

9.

Բնակելի տուն

1

476500

10.

Բնակելի տուն

1

919500

11.

Բնակելի տուն

1

271926

12.

Բնակելի տուն

1

493724

13.

Բնակելի տուն

1

635000

14.

Բնակելի տուն

1

720896

15.

Բնակելի տուն

1

528000

16.

Բնակելի տուն

1

740950

17.

Բնակելի տուն

1

395000

18.

Բնակելի տուն

1

674000

19.

Բնակելի տուն

1

901786

20.

Բնակելի տուն

1

958570

21.

Բնակելի տուն

1

897700

22.

Բնակելի տուն

1

611000

23.

Բնակելի տուն

1

267741

24.

Բնակելի տուն

1

791090

25.

Տրակտոր ՅուՄԶ

1

336000

26.

Տրակտոր ԴՏ-75

1

252000

27.

Տրակտոր ԿԴ

1

500000

28.

Սրսկիչ մեքենա

1

150000

29.

Գութան

1

100000

30.

Կուլտիվատոր-ցանիչ

1

140000

31.

Կուլտիվատոր-ցանիչ

1

45000

32.

Կուլտիվատոր-ցանիչ

1

65000

33.

Սրսկիչ մեքենա ՕՎՏ-1200

1

110000

34.

Կոմբայն «Նիվա-730»

1

1500000

35.

Կոմբայն «Նիվա-730»

1

1500000

36.

Գութան

1

220000

37.

Լաֆետ

1

150000

38.

Տրակտոր ՄՏԶ ՄՄԶ

1

300000

39.

Ձի

1

130000

40.

Ավտոմեքենա ՎԱԶ 21-21

1

1400000

41.

Ավտոմեքենա ՎԱԶ 21-213

1

3000000

42.

Ավտոմեքենա ՎԱԶ 21-214

1

3162618

43.

Ավտոմեքենա ՎԱԶ 21-213

1

3000000

44.

Ավտոմեքենա ՎԱԶ 21-21

1

600000

45.

Ավտոմեքենա ՎԱԶ 21-21

1

1000000

46.

Ավտոմեքենա ՎԱԶ 21-21

1

1400000

47.

Ավտոմեքենա ՎԱԶ 21-21

1

3000000

48.

Ավտոմեքենա ՎԱԶ 21-21

1

1650000

49.

Ավտոմեքենա ՎԱԶ 21-21

1

900000

50.

Ավտոմեքենա ՎԱԶ 21-21

1

999000

51.

Ավտոմեքենա ՈՒԱԶ 31512

1

1350000

52.

Ավտոմեքենա ՈՒԱԶ 31514

1

1330000

53.

Ավտոմեքենա ՈՒԱԶ 469Բ

1

833250

54.

Ավտոմեքենա ՈՒԱԶ 3912

1

750000

55.

Ավտոմեքենա ՈՒԱԶ 452

1

500000

56.

Ավտոմեքենա ՈՒԱԶ 469Բ

1

1080000

57.

Ավտոմեքենա ՈՒԱԶ 31512-01

1

1000000

58.

Ավտոմեքենա ՈՒԱԶ 31514

1

1700000

59.

Ավտոմեքենա ԳԱԶ 24

1

1350000

60.

Ավտոմեքենա ԳԱԶ 24

1

1500000

61.

Ավտոմեքենա ԳԱԶ 53

1

101756

62.

Ավտոմեքենա ԳԱԶ 69

1

318000

63.

Ավտոմեքենա ԳԱԶ 69Ա

1

550000

64.

Ավտոմեքենա ԳԱԶ 53-12

1

450000

65.

Ավտոմեքենա ԳԱԶ 53-19

1

66271

66.

Ավտոմեքենա ԳԱԶ 52-04

1

400000

67.

Ավտոմեքենա ԳԱԶ 53-04

1

450000

68.

Ավտոմեքենա ԳԱԶ 53-12

1

300000

69.

Ավտոմեքենա ԳԱԶ 53

1

350000

70.

Ավտոմեքենա ԳԱԶ 52

1

500000

71.

Ավտոմեքենա ԳԱԶ 53

1

650000

72.

Ավտոմեքենա ԳԱԶ 66

1

324000

73.

Ավտոմեքենա ԼՈՒԱԶ 969Մ

1

197500

74.

Ավտոմեքենա ԼՈՒԱԶ 96-80-05

1

206000

75.

Ավտոմեքենա ԼՈՒԱԶ 969Մ

1

423000

76.

Ավտոմեքենա ԶԻԼ45021

1

430000

77.

Ավտոմեքենա ԶԻԼ43140

1

450000

78.

Ավտոմեքենա ԶԻԼ 157ԿԴ

1

750000

79.

Ավտոմեքենա ԶԻԼ157

1

500000

80.

Ավտոմեքենա ԶԻԼ 431610

1

56845

81.

Ավտոմեքենա ԶԻԼ131

1

100000

82.

Ավտոմեքենա ԱԿՏՊ17Տ-66

1

600000

83.

Ավտոմեքենա ԵՐԱԶ 762

1

600000

84.

Ավտոմեքենա «Ֆորդ-Սիերա GBC»

1

1100000

85.

Ավտոբուս ՊԱԶ 672

1

146254

86.

Ավտոբուս ՊԱԶ 672

1

300120

87.

Ավտոբուս Չավդար

1

1250000

88.

Ավտոբուս Չավդար

1

440000

89.

Ավտոբուս ԿՎԶ 3270

1

418000

90.

Ավտոբուս ԿՎԶ 3270

1

590000

91.

Ավտոբուս ԿՎԶ 49471

1

750000

92.

Սառնարան Զիլ-Մոսկվա

1

100000

93.

Սառնարան «Սուպրա»

1

60000

94.

Լցակայանի հաշվիչ

2

216000

95.

Համակարգիչ «Պենտիում3»

1

503735

96.

Համակարգիչ HP

1

357000

97.

Համակարգիչ, տպիչ HP-lazer

1

252408

98.

Համակարգիչ, տպիչ EPSON

1

243600

99.

Համակարգիչ

2

120000

100.

Համակարգիչ, տպիչ

2

60000

101.

Մոնիտոր Multisyms

5

150000

102.

Պրոցեսոր

5

200000

103.

Հեռուստացույց DAWO

1

50000

104.

Հեռուստացույց DWS

1

102000

105.

Տեսամագտիտաֆոն DWS

1

80000

106.

Տեսամագտիտաֆոն

1

74500

107.

Ռադիոհեռախոս

1

137000

108.

Հեռախոս "Panasonic"

1

150000

109.

Հեռախոս "Motorola"

1

70000

110.

Հեռախոս

38

217650

111.

Բջջային հեռախոս

1

200000

112.

Գրամեքենա «Ռոբոտրոն»

1

55000

113.

Գրամեքենա «Յատրան»

1

494790

114.

Չհրկիզվող պահարան

32

1466000

115.

Մետաղյա պահարան

3

100000

116.

Տրանսֆորմատոր

2

20260

117.

Ալեհավաք

2

48000

118.

Եռաֆազ հաշվիչ

1

50000

119.

Միաֆազ հաշվիչ

6

102598

120.

Հակահրդեհային վատանակ

1

30000

121.

Կրակմարիչ

4

60000

122.

Էլ. ջեռուցիչ

83

1249289

123.

Էլ. դրել

1

22000

124.

Էլ. սալիկ

5

11500

125.

Էլ. թեյնիկ

4

25500

126.

Գրապահարան

9

224100

127.

Գրասեղան 2 տումբ.

4

226400

128.

Գրասեղան 2 տումբ.

2

16650

129.

Պատի պահարան

1

680000

130.

Զգեստապահարան

8

172200

131.

Կավռալիտ

50 քմ

200000

132.

Գրասեղան

52

1439611

133.

Ճաշասեղան

2

161000

134.

Խոհանոցի սեղան

2

55000

135.

Աթոռ

90

864765

136.

Խոհանոցի աթոռ

4

50000

137.

Մատրաս

3

45000

138.

1 տեղ. մահճակալ

6

600000

139.

1 տեղ. մահճակալ

8

320000

140.

Բազկաթոռ

1

64700

141.

Ջահ

9

163777

142.

Կախիչ

3

115248

143.

Նստակոնք

2

100000

144.

Կնքելու սարք

1

9000

145.

Վարագույր

  

166800

146.

Հաշվիչ (կոլկուլատոր)

3

5500

147.

Տրանսֆորմատոր ՏՄ-2500 -35

1

2444400

148.

Տրանսֆորմատոր յուղ

3000

1171275

149.

Հաղորդալար ԱՍ-70

1250 կգ

1273125

150.

Օդային գիծ (Կովս-Միջն)

 

1000000

151.

Մետաղյա հենասյուն

18

3466900

152.

Ռացիա «Այկոմ»

2

200000

153.

Ռացիա «Ալինկո»

27

1500000

154.

Ռացիա «Բենվուդ»

5

375000

155.

Թեոդոլիտ

1

45000

156.

Թեոդոլիտի շտատիվ

1

10000

157.

Թեոդոլիտի ռեյկա 3 մ

1

3000

158.

Մենզուրա

1

55000

159.

Մենզուրայի շտատիվ

1

12000

160.

Մենզուրայի տախտակ

1

5000

161.

Թեոդոլիտ մենզուր. կոմպլ.

1

157500

162.

Օդոսկապ

1

55000

163.

Լարինգոսկոպ

1

49000

164.

Վիրաբուժ. գործիքներ

1 կոմպլ.

72000

165.

Գեներատոր

1

220000

166.

Մարզական գույք

1 կոմպլ.

110000

167.

Քարտեզ

1

316000

168.

Քարտեզ

1

25000

169.

Լվացքի մեքենա

1

75000

170.

Փոշեկուլ

1

52500

171.

Խոհանոցի կահույք

1 կոմպլ

480000

172.

Խոհանոցի կահույք անկյունային

1 կոմպլ

35000

173.

Հանգստի սենյակի կահույք

1 կոմպլ

150000

174.

Ննջասենյակի կահույք

1

499200

175.

Ճաշասեղան

1

166800

176.

Աթոռ

6

  

177.

Գորգ

9

556800

178.

Ուղեգորգ

6

365000

179.

Գեղ. գրքեր

 

90000

180.

ԼՂՀ դրոշ

1

54175

181.

Օդափոխիչ

1

5000

182.

Պատի ժամացույց

2

5000

183.

Աթոռ պլաստմաս

10

10000

184.

Կոնոմետր

1

4000

185.

Վերմակ

2

9832

186.

Ներքնակ

14

75106

187.

Կառնիզ

20

160000

188.

Բարձ

20

5972

189.

Գազի բալոն

1

19000

190.

Սպիտակաղենի կոմպլ.

7

35000

191.

Մեք. վրան

1

50000

192.

Պատի լուսամփոփ

2

3336

193.

Լազեր դիսկ

1

18370

194.

Խոսափող

1

3000

195.

Աղբաման

5

8000

196.

Թեյի սպասք

2

17000

197.

Խոհանոցի սպասք (հյուրատուն)

   

261007

198.

Սպասարկման բյուրոյի գործիք

 

19000

  

ԸՆԴԱՄԵՆԸ

 

122176486

 

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ