ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
''26'' հոկտեմբերի 2004թ. |
N 385 |
ք.Ստեփանակերտ
“ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ“ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ,
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
“Պետական կառավարչական հիմնարկների մասին“ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 1998 թվականի հուլիսի 27-ի “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններում պետական կառավարման մասին“ ՆՀ – 42 հրամանագրի 6-րդ կետին համապատասխան ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակազմ“ պետական կառավարչական հիմնարկ:
2. Հաստատել `
ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի կանոնադրությունը` համաձայն թիվ 1 հավելվածի.
բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն թիվ 2 հավելվածի.
գ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակազմի գույքի կազմը և չափը՝ համաձայն թիվ 3 հավելվածի:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
2004թ. հոկտեմբերի 26-ի
թիվ 385 որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՇԱԹԱՂԻ
ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ
I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարն իրականացնում է շրջանում պետական կառավարում, իրագործում է կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը շրջվարչակազմի միջոցով:
2. Շրջվարչակազմն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
3. Շրջվարչակազմը կազմված է վարչակազմի ղեկավարից և վարչակազմի աշխատակազմից: Շրջվարչակազմի աշխատակազմի համակարգում ընդգրկվում են պետական ոչ առևտրային կազմակերպություններ, հիմնարկներ և շրջանային ենթակայության այլ կազմակերպություններ:
II. ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
4. Շրջանի վարչակազմի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
5. Շրջանի վարչակազմի աշխատակազմի նպատակն ու խնդիրը շրջանի վարչակազմի ղեկավարի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովումն է, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին շրջանի վարչակազմի ղեկավարի մասնակցությունը:
6. Շրջանի վարչակազմի աշխատակազմը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
7. Շրջանի վարչակազմի աշխատակազմն իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
8. Շրջանի վարչակազմի աշխատակազմը ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
9. Շրջանի վարչակազմի աշխատակազմը ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
10. Շրջանի վարչակազմի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն և իր կնքած գործարքների միջոցով ձեռք է բերում ապրանքներ, ծառայություններ և աշխատանքներ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից օտարում է ապրանքներ, կատարում աշխատանքներ ու մատուցում ծառայություններ, որոնց դիմաց ստացված հատուցումը հաշվեգրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գանձապետական միասնական հաշվի համապատասխան ենթահաշիվներին: Շրջանի վարչակազմի աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:
11. Շրջանի վարչակազմի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Շրջանի վարչակազմի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև շրջանի վարչակազմի ղեկավարի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են “Գնումների մասին“ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:
12. Շրջանի վարչակազմի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
13. Շրջանի վարչակազմի աշխատակազմի անվանումն է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակազմ:
14. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գտնվելու վայրն է` ԼՂՀ, Քաշաթաղի շրջան, ք. Բերձոր:
III. ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
15. Շրջանի վարչակազմի աշխատակազմի կառավարումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը և շրջվարչակազմի ղեկավարը` օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում: Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարումն իրականացնում է շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարը, որին օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը:
16. Շրջանի վարչակազմի ղեկավարն ունի տեղակալ, որը`
ա/ համակարգում է շրջանի վարչակազմի աշխատանքները` շրջանի վարչակազմի ղեկավարին վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառում.
բ/ իր լիազորությունների սահմաններում համակարգում է շրջանի վարչակազմի ղեկավարին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ և հանձնարարականներ.
գ/ շրջանի վարչակազմի աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառի` շրջանի վարչակազմի աշխատակազմի ստորաբաժանումներին կոնկրետ հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման վերահսկողություն.
դ/ շրջանի վարչակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է շրջանի վարչակազմի ղեկավարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե/ համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում շրջանի վարչակազմի աշխատակազմի ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
զ/ իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է/ իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակումը և իրականացումը.
ը/ պարբերաբար շրջանի վարչակազմի ղեկավարին է ներկայացնում տեղեկատվություն իր կողմից համակարգվող բնագավառներում տիրող իրավիճակի մասին.
թ/ ապահովում է իր կողմից համակարգվող բնագավառներում շրջանի վարչակազմի ղեկավարի կարգադրությունների և որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունն ու արդյունքների մասին տեղեկացնում շրջանի վարչակազմի ղեկավարին.
ժ/ շրջանի վարչակազմի ղեկավարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ՝ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.
ժա/ շրջանի վարչակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
17. Շրջանի վարչակազմի ղեկավարը կարող է ունենալ խորհրդական, օգնական և մամուլի քարտուղար, որոնց միջև պարտականությունների բաշխումը կատարում է շրջանի վարչակազմի ղեկավարը: Շրջանի վարչակազմի ղեկավարի խորհրդականին, մամուլի քարտուղարին և օգնականին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է շրջանի վարչակազմի ղեկավարը:
18. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը`
ա/ վերակազմակերպում և դադարեցնում է շրջանի վարչակազմի աշխատակազմի գործունեությունը.
բ/ հաստատում է շրջանի վարչակազմի աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.
գ/ որոշում է շրջանի վարչակազմի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
դ/ հաստատում է շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքը.
ե/ իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը վերապահված այլ լիազորություններ:
19. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, շրջանի վարչակազմի ղեկավարի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է շրջանի վարչակազմի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և շրջանի վարչակազմի ղեկավարի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
20. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառած գույքային վնասի համար: Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
21. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, շրջանի վարչակազմի ղեկավարի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները և կարգադրությունները:
22. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան ժամանակավոր փոխարինում է այլ աշխատող` շրջանի վարչակազմի ղեկավարի որոշմամբ:
23. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարը`
ա/ իր իրավասության սահմաններում, առանց լիազորագրի, հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից և ներկայացնում է նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.
բ/ օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է շրջանի վարչակազմի աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
գ/ իր իրավասության սահմաններում տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ/ օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է շրջանի վարչակազմի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
ե/ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.
զ/ շրջանի վարչակազմի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում շրջանի վարչակազմի աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, այդ թվում ապահովում է շրջանի վարչակազմի աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, ինչպես նաև շրջանի վարչակազմի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումների արդյունքում հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
է/ շրջանի վարչակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ շրջանի վարչակազմի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
ը/ կազմակերպում է շրջանի վարչակազմի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
թ/ կազմակերպում է շրջանի վարչակազմում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
ժ/ վերահսկում է շրջանի վարչակազմի աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
ժա/ շրջանի վարչակազմի ղեկավարի ստորագրությանն է ներկայացնում շրջանի վարչակազմի ղեկավարի որոշումների կամ կարգադրությունների նախագծերը.
ժբ/ ապահովում է համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
ժգ/ կազմակերպում է շրջանի վարչակազմում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
ժդ/ իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
24. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է շրջանի վարչակազմի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում “Գանձապետական համակարգի մասին“ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:
25. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, շրջանի վարչակազմի աշխատակազմի ֆինանսական /բյուջետային/, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների մասին հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
IV. ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
26. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գույքը ձևավորվում է օրենքով սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից շրջանի վարչակազմի աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված /ամրացված/գույքից/ ներառյալ գույքային իրավունքները/, որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ շրջանի վարչակազմի աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասությունը:
27. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու շրջանի վարչակազմի աշխատակազմի գույքը:
28. Շրջանի վարչակազմի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իրեն հանձնված գույքը:
V. ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
29. Շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքը ներառում է նրա կառուցվածքային ստորաբաժանումները /վարչություններ, քարտուղարություն, բաժիններ/:
30. Շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատվում են ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի կողմից:
VI. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
31. Շրջանի վարչակազմի աշխատակազմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների մասին, ինչպես նաև վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
32. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
VII. ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
33. Շրջանի վարչակազմի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
2004թ. հոկտեմբերի 26-ի
թիվ 385 որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի
վարչակազմի աշխատակազմի
1. Կառուցվածքային ստորաբաժանումներ
Վարչություններ
Գյուղատնտեսության վարչություն
(տողը հանվել է 03.05.2018 N 326-Ն)
Բաժիններ
Ընդհանուր բաժին
Կրթության և սպորտի բաժին
Հաշվապահական հաշվառման բաժին
Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժին
Տեղական ինքնակառավարման և վերաբնակեցման բաժին
Քաղաքաշինության և ճարտարապետության բաժին
Ֆինանսական բաժին
(հավելված 2-ը փոփ., լրաց. 29.03.2005 N 142, փոփ. 12.05.2005 N 250, 06.03.2006 N 70, 29.09.2006 N 479, 24.02.2009 N 116-Ն, փոփ., լրաց. 24.03.2009 N 177-Ն, փոփ. 02.11.2015 N 716-Ն, խմբ. 02.02.2016 N 35-Ն, փոփ. 03.05.2018 N 326-Ն)
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 3
ԼՂՀ կառավարության
2004թ. հոկտեմբերի 26-ի
թիվ 385 որոշման |
ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը
|
Հ/հ |
Գույքի անվանումը |
Քանակը |
Հաշվեկշռային
արժեքը (դրամ) |
|
1 |
2 |
3 |
4 |
|
1. |
Շրջվարչակազմի վարչական շենք թիվ 1 |
1 |
15115385 |
|
2. |
Շրջվարչակազմի վարչական շենք թիվ 2 |
1 |
7595317 |
|
3. |
Բերձորի քաղաքապետարանի շենք |
1 |
4574466 |
|
4. |
ՔԿԱԳ-ի շենք |
1 |
288411 |
|
5. |
Վարչական շենք (սոցապ) |
1 |
816800 |
|
6. |
Բնակելի տուն |
1 |
303011 |
|
7. |
Բնակելի տուն |
1 |
472500 |
|
8. |
Բնակելի տուն |
1 |
765970 |
|
9. |
Բնակելի տուն |
1 |
476500 |
|
10. |
Բնակելի տուն |
1 |
919500 |
|
11. |
Բնակելի տուն |
1 |
271926 |
|
12. |
Բնակելի տուն |
1 |
493724 |
|
13. |
Բնակելի տուն |
1 |
635000 |
|
14. |
Բնակելի տուն |
1 |
720896 |
|
15. |
Բնակելի տուն |
1 |
528000 |
|
16. |
Բնակելի տուն |
1 |
740950 |
|
17. |
Բնակելի տուն |
1 |
395000 |
|
18. |
Բնակելի տուն |
1 |
674000 |
|
19. |
Բնակելի տուն |
1 |
901786 |
|
20. |
Բնակելի տուն |
1 |
958570 |
|
21. |
Բնակելի տուն |
1 |
897700 |
|
22. |
Բնակելի տուն |
1 |
611000 |
|
23. |
Բնակելի տուն |
1 |
267741 |
|
24. |
Բնակելի տուն |
1 |
791090 |
|
25. |
Տրակտոր ՅուՄԶ |
1 |
336000 |
|
26. |
Տրակտոր ԴՏ-75 |
1 |
252000 |
|
27. |
Տրակտոր ԿԴ |
1 |
500000 |
|
28. |
Սրսկիչ մեքենա |
1 |
150000 |
|
29. |
Գութան |
1 |
100000 |
|
30. |
Կուլտիվատոր-ցանիչ |
1 |
140000 |
|
31. |
Կուլտիվատոր-ցանիչ |
1 |
45000 |
|
32. |
Կուլտիվատոր-ցանիչ |
1 |
65000 |
|
33. |
Սրսկիչ մեքենա ՕՎՏ-1200 |
1 |
110000 |
|
34. |
Կոմբայն «Նիվա-730» |
1 |
1500000 |
|
35. |
Կոմբայն «Նիվա-730» |
1 |
1500000 |
|
36. |
Գութան |
1 |
220000 |
|
37. |
Լաֆետ |
1 |
150000 |
|
38. |
Տրակտոր ՄՏԶ ՄՄԶ |
1 |
300000 |
|
39. |
Ձի |
1 |
130000 |
|
40. |
Ավտոմեքենա ՎԱԶ 21-21 |
1 |
1400000 |
|
41. |
Ավտոմեքենա ՎԱԶ 21-213 |
1 |
3000000 |
|
42. |
Ավտոմեքենա ՎԱԶ 21-214 |
1 |
3162618 |
|
43. |
Ավտոմեքենա ՎԱԶ 21-213 |
1 |
3000000 |
|
44. |
Ավտոմեքենա ՎԱԶ 21-21 |
1 |
600000 |
|
45. |
Ավտոմեքենա ՎԱԶ 21-21 |
1 |
1000000 |
|
46. |
Ավտոմեքենա ՎԱԶ 21-21 |
1 |
1400000 |
|
47. |
Ավտոմեքենա ՎԱԶ 21-21 |
1 |
3000000 |
|
48. |
Ավտոմեքենա ՎԱԶ 21-21 |
1 |
1650000 |
|
49. |
Ավտոմեքենա ՎԱԶ 21-21 |
1 |
900000 |
|
50. |
Ավտոմեքենա ՎԱԶ 21-21 |
1 |
999000 |
|
51. |
Ավտոմեքենա ՈՒԱԶ 31512 |
1 |
1350000 |
|
52. |
Ավտոմեքենա ՈՒԱԶ 31514 |
1 |
1330000 |
|
53. |
Ավտոմեքենա ՈՒԱԶ 469Բ |
1 |
833250 |
|
54. |
Ավտոմեքենա ՈՒԱԶ 3912 |
1 |
750000 |
|
55. |
Ավտոմեքենա ՈՒԱԶ 452 |
1 |
500000 |
|
56. |
Ավտոմեքենա ՈՒԱԶ 469Բ |
1 |
1080000 |
|
57. |
Ավտոմեքենա ՈՒԱԶ 31512-01 |
1 |
1000000 |
|
58. |
Ավտոմեքենա ՈՒԱԶ 31514 |
1 |
1700000 |
|
59. |
Ավտոմեքենա ԳԱԶ 24 |
1 |
1350000 |
|
60. |
Ավտոմեքենա ԳԱԶ 24 |
1 |
1500000 |
|
61. |
Ավտոմեքենա ԳԱԶ 53 |
1 |
101756 |
|
62. |
Ավտոմեքենա ԳԱԶ 69 |
1 |
318000 |
|
63. |
Ավտոմեքենա ԳԱԶ 69Ա |
1 |
550000 |
|
64. |
Ավտոմեքենա ԳԱԶ 53-12 |
1 |
450000 |
|
65. |
Ավտոմեքենա ԳԱԶ 53-19 |
1 |
66271 |
|
66. |
Ավտոմեքենա ԳԱԶ 52-04 |
1 |
400000 |
|
67. |
Ավտոմեքենա ԳԱԶ 53-04 |
1 |
450000 |
|
68. |
Ավտոմեքենա ԳԱԶ 53-12 |
1 |
300000 |
|
69. |
Ավտոմեքենա ԳԱԶ 53 |
1 |
350000 |
|
70. |
Ավտոմեքենա ԳԱԶ 52 |
1 |
500000 |
|
71. |
Ավտոմեքենա ԳԱԶ 53 |
1 |
650000 |
|
72. |
Ավտոմեքենա ԳԱԶ 66 |
1 |
324000 |
|
73. |
Ավտոմեքենա ԼՈՒԱԶ 969Մ |
1 |
197500 |
|
74. |
Ավտոմեքենա ԼՈՒԱԶ 96-80-05 |
1 |
206000 |
|
75. |
Ավտոմեքենա ԼՈՒԱԶ 969Մ |
1 |
423000 |
|
76. |
Ավտոմեքենա ԶԻԼ45021 |
1 |
430000 |
|
77. |
Ավտոմեքենա ԶԻԼ43140 |
1 |
450000 |
|
78. |
Ավտոմեքենա ԶԻԼ 157ԿԴ |
1 |
750000 |
|
79. |
Ավտոմեքենա ԶԻԼ157 |
1 |
500000 |
|
80. |
Ավտոմեքենա ԶԻԼ 431610 |
1 |
56845 |
|
81. |
Ավտոմեքենա ԶԻԼ131 |
1 |
100000 |
|
82. |
Ավտոմեքենա ԱԿՏՊ17Տ-66 |
1 |
600000 |
|
83. |
Ավտոմեքենա ԵՐԱԶ 762 |
1 |
600000 |
|
84. |
Ավտոմեքենա «Ֆորդ-Սիերա GBC» |
1 |
1100000 |
|
85. |
Ավտոբուս ՊԱԶ 672 |
1 |
146254 |
|
86. |
Ավտոբուս ՊԱԶ 672 |
1 |
300120 |
|
87. |
Ավտոբուս Չավդար |
1 |
1250000 |
|
88. |
Ավտոբուս Չավդար |
1 |
440000 |
|
89. |
Ավտոբուս ԿՎԶ 3270 |
1 |
418000 |
|
90. |
Ավտոբուս ԿՎԶ 3270 |
1 |
590000 |
|
91. |
Ավտոբուս ԿՎԶ 49471 |
1 |
750000 |
|
92. |
Սառնարան Զիլ-Մոսկվա |
1 |
100000 |
|
93. |
Սառնարան «Սուպրա» |
1 |
60000 |
|
94. |
Լցակայանի հաշվիչ |
2 |
216000 |
|
95. |
Համակարգիչ «Պենտիում3» |
1 |
503735 |
|
96. |
Համակարգիչ HP |
1 |
357000 |
|
97. |
Համակարգիչ, տպիչ HP-lazer |
1 |
252408 |
|
98. |
Համակարգիչ, տպիչ EPSON |
1 |
243600 |
|
99. |
Համակարգիչ |
2 |
120000 |
|
100. |
Համակարգիչ, տպիչ |
2 |
60000 |
|
101. |
Մոնիտոր Multisyms |
5 |
150000 |
|
102. |
Պրոցեսոր |
5 |
200000 |
|
103. |
Հեռուստացույց DAWO |
1 |
50000 |
|
104. |
Հեռուստացույց DWS |
1 |
102000 |
|
105. |
Տեսամագտիտաֆոն DWS |
1 |
80000 |
|
106. |
Տեսամագտիտաֆոն |
1 |
74500 |
|
107. |
Ռադիոհեռախոս |
1 |
137000 |
|
108. |
Հեռախոս "Panasonic" |
1 |
150000 |
|
109. |
Հեռախոս "Motorola" |
1 |
70000 |
|
110. |
Հեռախոս |
38 |
217650 |
|
111. |
Բջջային հեռախոս |
1 |
200000 |
|
112. |
Գրամեքենա «Ռոբոտրոն» |
1 |
55000 |
|
113. |
Գրամեքենա «Յատրան» |
1 |
494790 |
|
114. |
Չհրկիզվող պահարան |
32 |
1466000 |
|
115. |
Մետաղյա պահարան |
3 |
100000 |
|
116. |
Տրանսֆորմատոր |
2 |
20260 |
|
117. |
Ալեհավաք |
2 |
48000 |
|
118. |
Եռաֆազ հաշվիչ |
1 |
50000 |
|
119. |
Միաֆազ հաշվիչ |
6 |
102598 |
|
120. |
Հակահրդեհային վատանակ |
1 |
30000 |
|
121. |
Կրակմարիչ |
4 |
60000 |
|
122. |
Էլ. ջեռուցիչ |
83 |
1249289 |
|
123. |
Էլ. դրել |
1 |
22000 |
|
124. |
Էլ. սալիկ |
5 |
11500 |
|
125. |
Էլ. թեյնիկ |
4 |
25500 |
|
126. |
Գրապահարան |
9 |
224100 |
|
127. |
Գրասեղան 2 տումբ. |
4 |
226400 |
|
128. |
Գրասեղան 2 տումբ. |
2 |
16650 |
|
129. |
Պատի պահարան |
1 |
680000 |
|
130. |
Զգեստապահարան |
8 |
172200 |
|
131. |
Կավռալիտ |
50 քմ |
200000 |
|
132. |
Գրասեղան |
52 |
1439611 |
|
133. |
Ճաշասեղան |
2 |
161000 |
|
134. |
Խոհանոցի սեղան |
2 |
55000 |
|
135. |
Աթոռ |
90 |
864765 |
|
136. |
Խոհանոցի աթոռ |
4 |
50000 |
|
137. |
Մատրաս |
3 |
45000 |
|
138. |
1 տեղ. մահճակալ |
6 |
600000 |
|
139. |
1 տեղ. մահճակալ |
8 |
320000 |
|
140. |
Բազկաթոռ |
1 |
64700 |
|
141. |
Ջահ |
9 |
163777 |
|
142. |
Կախիչ |
3 |
115248 |
|
143. |
Նստակոնք |
2 |
100000 |
|
144. |
Կնքելու սարք |
1 |
9000 |
|
145. |
Վարագույր |
|
166800 |
|
146. |
Հաշվիչ (կոլկուլատոր) |
3 |
5500 |
|
147. |
Տրանսֆորմատոր ՏՄ-2500 -35 |
1 |
2444400 |
|
148. |
Տրանսֆորմատոր յուղ |
3000 |
1171275 |
|
149. |
Հաղորդալար ԱՍ-70 |
1250 կգ |
1273125 |
|
150. |
Օդային գիծ (Կովս-Միջն) |
|
1000000 |
|
151. |
Մետաղյա հենասյուն |
18 |
3466900 |
|
152. |
Ռացիա «Այկոմ» |
2 |
200000 |
|
153. |
Ռացիա «Ալինկո» |
27 |
1500000 |
|
154. |
Ռացիա «Բենվուդ» |
5 |
375000 |
|
155. |
Թեոդոլիտ |
1 |
45000 |
|
156. |
Թեոդոլիտի շտատիվ |
1 |
10000 |
|
157. |
Թեոդոլիտի ռեյկա 3 մ |
1 |
3000 |
|
158. |
Մենզուրա |
1 |
55000 |
|
159. |
Մենզուրայի շտատիվ |
1 |
12000 |
|
160. |
Մենզուրայի տախտակ |
1 |
5000 |
|
161. |
Թեոդոլիտ մենզուր. կոմպլ. |
1 |
157500 |
|
162. |
Օդոսկապ |
1 |
55000 |
|
163. |
Լարինգոսկոպ |
1 |
49000 |
|
164. |
Վիրաբուժ. գործիքներ |
1 կոմպլ. |
72000 |
|
165. |
Գեներատոր |
1 |
220000 |
|
166. |
Մարզական գույք |
1 կոմպլ. |
110000 |
|
167. |
Քարտեզ |
1 |
316000 |
|
168. |
Քարտեզ |
1 |
25000 |
|
169. |
Լվացքի մեքենա |
1 |
75000 |
|
170. |
Փոշեկուլ |
1 |
52500 |
|
171. |
Խոհանոցի կահույք |
1 կոմպլ |
480000 |
|
172. |
Խոհանոցի կահույք անկյունային |
1 կոմպլ |
35000 |
|
173. |
Հանգստի սենյակի կահույք |
1 կոմպլ |
150000 |
|
174. |
Ննջասենյակի կահույք |
1 |
499200 |
|
175. |
Ճաշասեղան |
1 |
166800 |
|
176. |
Աթոռ |
6 |
|
|
177. |
Գորգ |
9 |
556800 |
|
178. |
Ուղեգորգ |
6 |
365000 |
|
179. |
Գեղ. գրքեր |
|
90000 |
|
180. |
ԼՂՀ դրոշ |
1 |
54175 |
|
181. |
Օդափոխիչ |
1 |
5000 |
|
182. |
Պատի ժամացույց |
2 |
5000 |
|
183. |
Աթոռ պլաստմաս |
10 |
10000 |
|
184. |
Կոնոմետր |
1 |
4000 |
|
185. |
Վերմակ |
2 |
9832 |
|
186. |
Ներքնակ |
14 |
75106 |
|
187. |
Կառնիզ |
20 |
160000 |
|
188. |
Բարձ |
20 |
5972 |
|
189. |
Գազի բալոն |
1 |
19000 |
|
190. |
Սպիտակաղենի կոմպլ. |
7 |
35000 |
|
191. |
Մեք. վրան |
1 |
50000 |
|
192. |
Պատի լուսամփոփ |
2 |
3336 |
|
193. |
Լազեր դիսկ |
1 |
18370 |
|
194. |
Խոսափող |
1 |
3000 |
|
195. |
Աղբաման |
5 |
8000 |
|
196. |
Թեյի սպասք |
2 |
17000 |
|
197. |
Խոհանոցի սպասք (հյուրատուն) |
|
261007 |
|
198. |
Սպասարկման բյուրոյի գործիք |
|
19000 |
| |
ԸՆԴԱՄԵՆԸ |
|
122176486 |
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |