ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԱՐՑԱԽԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 27.04.22 N 472-Ն)
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքի 11-րդ հոդվածին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 1998թ. հուլիսի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններում պետական կառավարման մասին» ՆՀ-42 հրամանագրի 6-րդ կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 27.04.22 N 472-Ն)
1. Ստեղծել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի վարչակազմի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
2. (կետն ուժը կորցրել է 03.05.2018 N 326-Ն)
3. Հաստատել.
ա) Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի վարչակազմի կանոնադրությունը՝ համաձայն թիվ 1 հավելվածի.
բ) Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն թիվ 2 հավելվածի.
գ) Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի վարչակազմի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը՝ համաձայն թիվ 3 հավելվածի:
(3-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության 2004թ.
«27» ապրիլի թիվ 189 որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ
(վերնագիրը փոփ. 27.04.22 N 472-Ն)
I. Ընդհանուր դրույթներ
1. Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարն իրականացնում է շրջանում պետական կառավարում, իրագործում է կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը շրջվարչակազմի միջոցով:
(1-ին կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
2. Շրջվարչակազմն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը եւ այլ իրավական ակտերին համապատասխան:
(2-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
3. Շրջվարչակազմը կազմված է վարչակազմի ղեկավարից եւ վարչակազմի աշխատակազմից: Շրջվարչակազմի աշխատակազմի համակարգում ընդգրկվում են պետական ոչ առեւտրային կազմակերպություններ, հիմնարկներ եւ շրջանային ենթակայության այլ կազմակերպություններ:
II. Շրջանի վարչակազմի աշխատակազմը
4. Շրջանի վարչակազմի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
(4-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
5. Շրջանի վարչակազմի աշխատակազմի նպատակն ու խնդիրը շրջանի վարչակազմի ղեկավարի՝ Արցախի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացման ապահովումն է, ինչպես նաեւ քաղաքացիական իրավահարաբերություններին շրջանի վարչակազմի ղեկավարի մասնակցությունը:
(5-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
6. Շրջանի վարչակազմի աշխատակազմը գործում է Արցախի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի եւ սույն կանոնադրության հիման վրա:
(6-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
7. Շրջանի վարչակազմի աշխատակազմն իր իրավասության սահմաններում Արցախի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
(7-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
8. Շրջանի վարչակազմի աշխատակազմն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով եւ իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձեւաթղթեր, խորհրդանիշ եւ անհատականացման այլ միջոցներ:
(8-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
9. Շրջանի վարչակազմի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
10. Շրջանի վարչակազմի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն եւ իր կնքած գործարքների միջոցով ձեռք է բերում ապրանքներ, ծառայություններ եւ աշխատանքներ, Արցախի Հանրապետության համար կամ Արցախի Հանրապետության անունից օտարում է ապրանքներ, կատարում աշխատանքներ ու մատուցում ծառայություններ, որոնց դիմաց ստացված հատուցումը հաշվեգրվում է Արցախի Հանրապետության գանձապետական միասնական հաշվի համապատասխան ենթահաշիվներին: Շրջանի վարչակազմի աշխատակազմի կատարած գործառնությունների եւ մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով եւ կարգով:
(10-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
11. Շրջանի վարչակազմի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Շրջանի վարչակազմի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաեւ շրջանի վարչակազմի ղեկավարի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» օրենքով նախատեսված կարգով:
(11-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
12. Շրջանի վարչակազմի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Արցախի Հանրապետությունը:
(12-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
13. Շրջանի վարչակազմի աշխատակազմի անվանումն է՝ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի վարչակազմի աշխատակազմ:
(13-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
14. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գտնվելու վայրն է՝ Արցախի Հանրապետություն ք.Հադրութ փ. Շահումյանի 1:
(14-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
III. Շրջանի վարչակազմի աշխատակազմի կառավարումը
15. Շրջանի վարչակազմի աշխատակազմի կառավարումն իրականացնում է Արցախի Հանրապետության կառավարությունը եւ շրջվարչակազմի ղեկավարը՝ օրենքով, այլ իրավական ակտերով եւ սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում: Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարումն իրականացնում է շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարը, որին օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում եւ պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
(15-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
16. Շրջանի վարչակազմի ղեկավարն ունի տեղակալ, որը՝
ա) համակարգում է շրջանի վարչակազմի աշխատանքները՝ շրջանի վարչակազմի ղեկավարին վերապահված քաղաքականության իրականացման՝ իրեն հանձնարարված բնագավառում.
բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է շրջանի վարչակազմի ղեկավարին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով՝ տալով ցուցումներ եւ հանձնարարականներ.
գ) շրջանի վարչակազմի աշխատակազմի նպատակներին եւ խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառի՝ շրջանի վարչակազմի աշխատակազմի ստորաբաժանումներին կոնկրետ հանձնարարականների եւ առաջադրանքների սահմանում, դրանց կատարման վերահսկողություն.
դ) շրջանի վարչակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է շրջանի վարչակազմի ղեկավարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում շրջանի վարչակազմի աշխատակազմի ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները եւ աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման եւ այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակումը եւ իրականացումը.
ը) պարբերաբար շրջանի վարչակազմի ղեկավարին է ներկայացնում տեղեկատվություն իր կողմից համակարգվող բնագավառներում տիրող իրավիճակի մասին.
թ) ապահովում է իր կողմից համակարգվող բնագավառներում շրջանի վարչակազմի ղեկավարի կարգադրությունների և որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունն ու արդյունքների մասին տեղեկացնում շրջանի վարչակազմի ղեկավարին.
ժ) շրջանի վարչակազմի ղեկավարին եւ աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.
ժա) շրջանի վարչակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
17. Շրջանի վարչակազմի ղեկավարը կարող է ունենալ խորհրդական, օգնական եւ մամուլի քարտուղար, որոնց միջեւ պարտականությունների բաշխումը կատարում է շրջանի վարչակազմի ղեկավարը: Շրջանի վարչակազմի ղեկավարի խորհրդականին, մամուլի քարտուղարին եւ օգնականին պաշտոնի է նշանակում եւ պաշտոնից ազատում է շրջանի վարչակազմի ղեկավարը:
18. Արցախի Հանրապետության կառավարությունը՝
ա) վերակազմակերպում եւ դադարեցնում է շրջանի վարչակազմի աշխատակազմի գործունեությունը.
բ) հաստատում է շրջանի վարչակազմի կանոնադրությունը եւ դրանում կատարվող փոփոխությունները.
գ) որոշում է շրջանի վարչակազմի աշխատակազմին հանձվող գույքի կազմը եւ չափը.
դ) հաստատում է շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքը.
ե) իրականացնում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքով Արցախի Հանրապետության կառավարությանը վերապահված այլ լիազորություններ:
(18-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
19. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, շրջանի վարչակազմի ղեկավարի որոշումներով եւ սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է շրջանի վարչակազմի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը եւ կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Արցախի Հանրապետության կառավարության եւ շրջանի վարչակազմի ղեկավարի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
(19-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
20. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառած գույքային վնասի համար: Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
21. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, շրջանի վարչակազմի ղեկավարի՝ Արցախի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները եւ կարգադրությունները:
(21-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
22. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան ժամանակավոր փոխարինում է նրա տեղակալը կամ այլ պաշտոնատար անձ՝ շրջանի վարչակազմի ղեկավարի որոշմամբ:
23. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարը՝
ա) իր իրավասության սահմաններում, առանց լիազորագրի, հանդես է գալիս Արցախի Հանրապետության անունից եւ ներկայացնում է նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր դատարանում գործը վարելու եւ դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.
բ) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի եւ սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է շրջանի վարչակազմի աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
գ) իր իրավասության սահմաններում տալիս է Արցախի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում նաեւ վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) օրենքով եւ սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում աշխատանքի նշանակում ու աշխատանքից ազատում է շրջանի վարչակազմի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի եւ կարգապահական տույժի միջոցներ.
ե) օրենքով, այլ իրավական ակտերով եւ սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.
զ) շրջանի վարչակազմի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում վարչակազմի աշխատակազմի տարեկան հաշվետվությունները եւ տարեկան հաշվեկշիռը, այդ թվում ապահովում է շրջանի վարչակազմի աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը եւ ներկայացնելը, ինչպես նաեւ շրջանի վարչակազմի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարոողականը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները եւ տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումների արդյունքում հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
է) շրջանի վարչակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ շրջանի վարչակազմի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
ը) կազմակերպում է շրջանի վարչակազմի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները եւ ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
թ) կազմակերպում է շրջանի վարչակազմում քննարկումների եւ խորհրդակցությունների անցկացումը.
ժ) վերահսկում է շրջանի վարչակազմի աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
ժա) շրջանի վարչակազմի ղեկավարի ստորագրությանն է ներկայացնում շրջանի վարչակազմի ղեկավարի որոշումների եւ կարգադրությունների նախագծերը.
ժբ) ապահովում է համագործակցությունը Արցախի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
ժգ) կազմակերպում է շրջանի վարչակազմում գործավարության եւ տեխնիկական սպասարկման աշխատանքները.
ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով եւ սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
(23-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
24. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գլխավոր հաշվապահը (գլխավոր ֆինանսիստը) ղեկավարում է շրջանի վարչակազմի աշխատակազմի ֆինանսական եւ հաշվապահական ծառայությունները, գործում է շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ եւ իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» օրենքով իր վրա դրված լիազորությունները:
(24-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
25. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գլխավոր հաշվապահը (գլխավոր ֆինանսիստը) պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, շրջանի վարչակազմի աշխատակազմի ֆինանսական (բյուջետային), հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների մասին հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
IV. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գույքը
26. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գույքը ձեւավորվում է օրենքով սահմանված կարգով՝ Արցախի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության անունից շրջանի վարչակազմի աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված եւ աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:
Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ շրջանի վարչակազմի աշխատակազմին կարող է վերապահվել նաեւ պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասությունը:
(26-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
27. Արցախի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու շրջանի վարչակազմի աշխատակազմի գույքը:
(27-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
28. Շրջանի վարչակազմի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով եւ իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում եւ կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու եւ տնօրինելու իրեն հանձնված գույքը:
V. Շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքը
29. Շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքը ներառում է նրա կառուցվածքային ստորաբաժանումները:
(29-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
30. Շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքային կանոնադրությունները հաստատվում են շրջանի վարչակազմի ղեկավարի կողմից:
(30-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
VI. Հաշվապահական հաշվառումը եւ հաշվետվությունները
31. Շրջանի վարչակազմի աշխատակազմը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում եւ համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային պարտադիր վճարների մասին, ինչպես նաեւ վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
(31-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
32. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(32-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)
VII. Շրջանի վարչակազմի աշխատակազմի վերակազմակերպումը եւ
գործունեության դադարումը
33. Շրջանի վարչակազմի աշխատակազմի վերակազմակերպման եւ նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
(հավելված 1-ը փոփ. 27.04.22 N 472-Ն)
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության 2004թ.
«27» ապրիլի թիվ 189 որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆԻ
ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Բաժիններ
Քարտուղարության և տեխսպասարկման բաժին
Կրթության, մշակույթի և սպորտի բաժին
Ֆինանսա-տնտեսական բաժին
Քաղաքաշինության, ճարտարապետության և գյուղատնտեսության բաժին
(Հավելված 2-ը խմբ. 25.12.2007 N 686, փոփ. 24.02.2009 N 116-Ն, խմբ. 27.12.2012 N 957-Ն, փոփ. 02.11.2015 N 716-Ն, 03.05.2018 N 326-Ն, խմբ. 27.04.22 N 472-Ն, 20.07.22 N 824-Ն)
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 3
ԼՂՀ կառավարության 2004թ.
«27» ապրիլի թիվ 189 որոշման |
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ
(վերնագիրը փոփ. 27.04.22 N 472-Ն)
|
Հ/Հ |
Գույքի անվանումը |
Քանակը |
Հաշվեկշռային
արժեքը(դրամ) |
|
1. |
Վարչակազմի վարչական շենք |
1 |
9263200 |
|
2. |
Շրջանային ճանապարհներ |
250 |
219215005 |
|
3. |
«ՎԱԶ» 2121 |
1 |
3700000 |
|
4. |
«ՎԱԶ» 2121 |
1 |
193965 |
|
5 |
«ՎԱԶ» 2121 |
1 |
2891520 |
|
6. |
«ՎԱԶ» 21213 |
1 |
3963610 |
|
7. |
Կահույք համալիր |
1 |
113000 |
|
8. |
Կահույք համալիր |
1 |
66500 |
|
9. |
Գրասեղան համալիր |
1 |
145122 |
|
10. |
Գրասեղան փոքր |
1 |
4450 |
|
11. |
Գրասեղան փոքր |
1 |
5200 |
|
12. |
Խորհրդակցության սեղան |
1 |
2500 |
|
13. |
Գրասեղան փոքր |
1 |
2300 |
|
14. |
Գրասեղան համալիր |
7 |
147000 |
|
15. |
Գրասեղան երկու պահարանիկով |
1 |
26501 |
|
16. |
Գրասեղան |
1 |
7800 |
|
17. |
Գրասեղան մեկ պահարանիկով |
2 |
79770 |
|
18. |
Գրասեղան մեկ պահարանիկով |
4 |
14000 |
|
19. |
Գրասեղան |
1 |
13237 |
|
20. |
Գրասեղան մեկ պահարանիկով |
1 |
7800 |
|
21. |
Գրասեղան երկու պահարանիկով |
4 |
31200 |
|
22. |
Գրասեղան համալիր |
1 |
7800 |
|
23. |
Գրասեղան մեկ պահարանիկով |
2 |
76800 |
|
24. |
Գրասեղան համալիր |
2 |
33002 |
|
25. |
Գրասեղան երկու պահարանիկով |
2 |
33002 |
|
26. |
Գրասեղան |
1 |
7237 |
|
27. |
Գրապահարան |
1 |
21193 |
|
28. |
Գրապահարան |
5 |
65000 |
|
29. |
Գրապահարան |
5 |
22250 |
|
30. |
Գրապահարան |
3 |
20199 |
|
31. |
Գրապահարան |
1 |
6948 |
|
32. |
Բազկաթոռ կաշեպատ |
6 |
120000 |
|
33. |
Բազկաթոռ կաշեպատ |
14 |
63000 |
|
34. |
Բազկաթոռ փափուկ |
1 |
75000 |
|
35. |
Բազկաթոռ կիսափափուկ |
5 |
22500 |
|
36. |
Դահլիճի բազկաթոռ փափուկ |
76 |
1330000 |
|
37. |
Աթոռ կիսափափուկ |
26 |
52000 |
|
38. |
Աթոռ կիսափափուկ նոր |
79 |
733467.6 |
|
39. |
Աթոռ կիսափափուկ |
5 |
7500 |
|
40. |
Աթոռ |
2 |
13514 |
|
41. |
Ամբիոն |
1 |
7000 |
|
42. |
ԼՂՀ զինանշան |
1 |
100000 |
|
43. |
Նիստերի սեղան |
1 |
8700 |
|
44. |
Լրագրային սեղան |
1 |
3000 |
|
45. |
Երկաթյա պահարան մեծ չափի |
7 |
33600 |
|
46. |
Երկաթյա պահարան փոքր չափի |
6 |
24000 |
|
47. |
Երկաթյա պահարան |
2 |
13896 |
|
48. |
Երկաթյա պահարան |
1 |
7667 |
|
49. |
Երկաթյա պահարան |
2 |
21770 |
|
50. |
Սեյֆ |
1 |
16501 |
| 51. |
Սեյֆ |
1 |
5590 |
| 52. |
Սեյֆ |
2 |
5200 |
| 53. |
Հեռուստացույց «Շիվակի» |
1 |
189000 |
| 54. |
Հեռուստացույց «Դեո» |
1 |
135000 |
|
55. |
Հեռուստացույց |
1 |
42268 |
|
56. |
Տեսամագնիտաֆոն «Փանասոնիկ» |
1 |
81000 |
|
57. |
Սելեկտր «ՈՒԴ 2» |
1 |
23700 |
|
58. |
Օդափոխիչ BKև1500 |
3 |
75000 |
|
59. |
Մագնիտոֆոն ավտոմեքենայի համար |
1 |
91320 |
|
60. |
Տեսաժապավեն «Արեւորդիկ» |
1 |
13000 |
|
61. |
Ռադիոընդունիչ |
1 |
7990 |
|
62. |
Էլեկտրական տաքացուցիչ «Ջեֆերս» |
3 |
93000 |
|
63. |
Էլեկտրական տաքացուցիչ «Ջեֆերս» |
1 |
40000 |
|
64. |
Էլեկտրական տաքացուցիչ |
5 |
112500 |
|
65. |
Էլեկտրական ջահ |
1 |
8680 |
|
66. |
Էլեկտրական ջահ |
6 |
18000 |
|
67. |
Էլեկտրական ջահ |
2 |
5500 |
|
68. |
Էլեկտրական ջահ |
3 |
6330 |
|
69. |
Էլեկտրական ջահ |
1 |
2100 |
|
70. |
Լուսամփոփ |
1 |
5000 |
|
71. |
Էլեկտրական ջահ |
10 |
60000 |
|
72. |
Հեռախոսի ապարատ |
1 |
48000 |
|
73. |
Հեռախոսի ապարատ |
1 |
9800 |
|
74. |
Հեռախոսի ապարատ |
1 |
9900 |
|
75. |
Հեռախոսի ապարատ |
3 |
19200 |
|
76. |
Հեռախոսի ապարատ |
1 |
8000 |
|
77. |
Հեռախոսի ապարատ |
1 |
6400 |
|
78. |
Հեռախոսի ապարատ |
2 |
16480 |
|
79. |
Հեռախոսի ապարատ |
16 |
64000 |
|
80. |
Վարագույր |
4 |
200000 |
|
81. |
Վարագույր |
8 |
55000 |
|
82. |
Վարագույր |
5 |
17000 |
|
83. |
Վարագույր |
5 |
5000 |
|
84. |
Վարագույր |
5 |
12000 |
|
85. |
Վարագույր |
5 |
37500 |
|
86. |
Վարագույր |
7 |
3500 |
|
87. |
Պատի ժամացույց |
2 |
6600 |
|
88. |
Պատի ժամացույց |
2 |
6000 |
|
89. |
Պատի ժամացույց |
1 |
5500 |
|
90. |
Պատի ժամացույց |
1 |
4500 |
|
91. |
Պատճենահանող մեքենա «Քանոն» PC-780 |
1 |
654715 |
|
92. |
Համակարգիչ «Պենդիում 2» |
1 |
568775 |
|
93. |
Տպիչ «HLև1100» |
1 |
158760 |
|
94. |
Տպիչ |
1 |
49385 |
|
95. |
Տպիչ 690C |
1 |
127260 |
|
96. |
Պաշտպանիչ էկրան |
1 |
14625 |
|
97. |
Գրամեքենա «Յատրան» |
1 |
35300 |
|
98. |
Գրամեքենա «Յատրան» |
1 |
37635 |
|
99. |
Գրամեքենա |
1 |
15000 |
|
100. |
Երկարացուցիչ |
1 |
660 |
|
101. |
Տափագորգ |
50.1 մ/ք |
72645 |
|
102. |
Տափագորգ |
70 մ/ք |
47600 |
|
103. |
Տափագորգ |
13.5 մ/ք |
18900 |
|
104. |
Տափագորգ |
10.8 մ/ք |
13500 |
|
105. |
Տափագորգ |
2 |
18000 |
|
106. |
Տափագորգ |
1 |
54583 |
|
107. |
Տափագորգ |
1 |
9000 |
|
108. |
Տափագորգ |
1 |
44583 |
|
109. |
Հաշվիչ |
1 |
6000 |
|
110. |
Կախիչ |
3 |
4500 |
|
111. |
Կախիչ |
2 |
7000 |
|
112. |
Կախիչ |
1 |
8800 |
|
113. |
Կտավ «Խանձաձոր» |
1 |
50000 |
|
114. |
Կտավ «Շուշի» |
1 |
50000 |
|
115. |
Վառարան |
7 |
28000 |
|
116. |
Վառարան |
2 |
14800 |
|
117. |
Վառարան |
1 |
6600 |
|
118. |
Սպորտային պարագաներ |
|
721335 |
|
119. |
Գործիքների կոմպլեկտ |
2 |
2000 |
|
120. |
Էլեկտրական թեյնիկ |
1 |
7000 |
|
121. |
Մոխրաման |
5 |
5500 |
|
122. |
Ափսե մեծ չափի |
8 |
8400 |
|
123. |
Ափսե միջին չափի |
25 |
41000 |
|
124. |
Ափսե աղցանի համար |
12 |
22800 |
|
125. |
Ափսե մրգի համար |
7 |
10430 |
|
126. |
Ափսե օվալաձեւ |
14 |
10500 |
|
127. |
Սպասք քաղցրավենիքի համար |
8 |
8000 |
|
128. |
Ափսե փոքր չափի |
18 |
12600 |
|
129. |
Բաժակ մեծ չափի |
7 |
3080 |
|
130. |
Բաժակ |
2 |
660 |
|
131. |
Բաժակ փոքր չափի |
19 |
6270 |
|
132. |
Թեյի բաժակ |
|
4290 |
|
133. |
Սուրճի բաժակ |
12 |
13200 |
|
134. |
Դանակ |
24 |
13920 |
|
135. |
Պատառաքաղ |
13 |
6630 |
|
136. |
Դույլ |
5 |
10000 |
|
137. |
Դույլ |
5 |
6000 |
|
138. |
Սափոր |
1 |
2000 |
|
139. |
Հադրութի սոցիալական ծառայության տարածքային գործակալության գույք |
|
456481.6 |
| |
ԸՆԴԱՄԵՆԸ |
|
248094807.2 |
(հավելված 3-ը փոփ. 27.04.22 N 472-Ն)
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |