Համարը 
N 189
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.04.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.04.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.04.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԼՂՀ ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԱՀ ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«27» ապրիլի 2004թ.

N 189

ք.Ստեփանակերտ

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԱՐՑԱԽԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 27.04.22 N 472-Ն)

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքի 11-րդ հոդվածին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 1998թ. հուլիսի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններում պետական կառավարման մասին» ՆՀ-42 հրամանագրի 6-րդ կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 27.04.22 N 472-Ն)

1. Ստեղծել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի վարչակազմի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. (կետն ուժը կորցրել է 03.05.2018 N 326-Ն)

3. Հաստատել.

ա) Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի վարչակազմի կանոնադրությունը՝ համաձայն թիվ 1 հավելվածի.

բ) Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն թիվ 2 հավելվածի.

գ) Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի վարչակազմի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը՝ համաձայն թիվ 3 հավելվածի:

(3-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության 2004թ.

«27» ապրիլի թիվ 189 որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ

(վերնագիրը փոփ. 27.04.22 N 472-Ն)

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարն իրականացնում է շրջանում պետական կառավարում, իրագործում է կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը շրջվարչակազմի միջոցով:

(1-ին կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)

2. Շրջվարչակազմն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը եւ այլ իրավական ակտերին համապատասխան:

(2-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)

3. Շրջվարչակազմը կազմված է վարչակազմի ղեկավարից եւ վարչակազմի աշխատակազմից: Շրջվարչակազմի աշխատակազմի համակարգում ընդգրկվում են պետական ոչ առեւտրային կազմակերպություններ, հիմնարկներ եւ շրջանային ենթակայության այլ կազմակերպություններ:

 

II. Շրջանի վարչակազմի աշխատակազմը

 

4. Շրջանի վարչակազմի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

(4-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)

5. Շրջանի վարչակազմի աշխատակազմի նպատակն ու խնդիրը շրջանի վարչակազմի ղեկավարի՝ Արցախի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացման ապահովումն է, ինչպես նաեւ քաղաքացիական իրավահարաբերություններին շրջանի վարչակազմի ղեկավարի մասնակցությունը:

(5-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)

6. Շրջանի վարչակազմի աշխատակազմը գործում է Արցախի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի եւ սույն կանոնադրության հիման վրա:

(6-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)

7. Շրջանի վարչակազմի աշխատակազմն իր իրավասության սահմաններում Արցախի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

(7-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)

8. Շրջանի վարչակազմի աշխատակազմն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով եւ իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձեւաթղթեր, խորհրդանիշ եւ անհատականացման այլ միջոցներ:

(8-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)

9. Շրջանի վարչակազմի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

10. Շրջանի վարչակազմի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն եւ իր կնքած գործարքների միջոցով ձեռք է բերում ապրանքներ, ծառայություններ եւ աշխատանքներ, Արցախի Հանրապետության համար կամ Արցախի Հանրապետության անունից օտարում է ապրանքներ, կատարում աշխատանքներ ու մատուցում ծառայություններ, որոնց դիմաց ստացված հատուցումը հաշվեգրվում է Արցախի Հանրապետության գանձապետական միասնական հաշվի համապատասխան ենթահաշիվներին: Շրջանի վարչակազմի աշխատակազմի կատարած գործառնությունների եւ մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով եւ կարգով:

(10-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)

11. Շրջանի վարչակազմի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Շրջանի վարչակազմի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաեւ շրջանի վարչակազմի ղեկավարի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» օրենքով նախատեսված կարգով:

(11-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)

12. Շրջանի վարչակազմի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Արցախի Հանրապետությունը:

(12-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)

13. Շրջանի վարչակազմի աշխատակազմի անվանումն է՝ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի վարչակազմի աշխատակազմ:

(13-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)

14. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գտնվելու վայրն է՝ Արցախի Հանրապետություն ք.Հադրութ փ. Շահումյանի 1:

(14-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)

 

III. Շրջանի վարչակազմի աշխատակազմի կառավարումը

 

15. Շրջանի վարչակազմի աշխատակազմի կառավարումն իրականացնում է Արցախի Հանրապետության կառավարությունը եւ շրջվարչակազմի ղեկավարը՝ օրենքով, այլ իրավական ակտերով եւ սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում: Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարումն իրականացնում է շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարը, որին օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում եւ պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

(15-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)

16. Շրջանի վարչակազմի ղեկավարն ունի տեղակալ, որը՝

ա) համակարգում է շրջանի վարչակազմի աշխատանքները՝ շրջանի վարչակազմի ղեկավարին վերապահված քաղաքականության իրականացման՝ իրեն հանձնարարված բնագավառում.

բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է շրջանի վարչակազմի ղեկավարին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով՝ տալով ցուցումներ եւ հանձնարարականներ.

գ) շրջանի վարչակազմի աշխատակազմի նպատակներին եւ խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառի՝ շրջանի վարչակազմի աշխատակազմի ստորաբաժանումներին կոնկրետ հանձնարարականների եւ առաջադրանքների սահմանում, դրանց կատարման վերահսկողություն.

դ) շրջանի վարչակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է շրջանի վարչակազմի ղեկավարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում շրջանի վարչակազմի աշխատակազմի ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները եւ աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման եւ այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակումը եւ իրականացումը.

ը) պարբերաբար շրջանի վարչակազմի ղեկավարին է ներկայացնում տեղեկատվություն իր կողմից համակարգվող բնագավառներում տիրող իրավիճակի մասին.

թ) ապահովում է իր կողմից համակարգվող բնագավառներում շրջանի վարչակազմի ղեկավարի կարգադրությունների և որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունն ու արդյունքների մասին տեղեկացնում շրջանի վարչակազմի ղեկավարին.

ժ) շրջանի վարչակազմի ղեկավարին եւ աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.

ժա) շրջանի վարչակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

17. Շրջանի վարչակազմի ղեկավարը կարող է ունենալ խորհրդական, օգնական եւ մամուլի քարտուղար, որոնց միջեւ պարտականությունների բաշխումը կատարում է շրջանի վարչակազմի ղեկավարը: Շրջանի վարչակազմի ղեկավարի խորհրդականին, մամուլի քարտուղարին եւ օգնականին պաշտոնի է նշանակում եւ պաշտոնից ազատում է շրջանի վարչակազմի ղեկավարը:

18. Արցախի Հանրապետության կառավարությունը՝

ա) վերակազմակերպում եւ դադարեցնում է շրջանի վարչակազմի աշխատակազմի գործունեությունը.

բ) հաստատում է շրջանի վարչակազմի կանոնադրությունը եւ դրանում կատարվող փոփոխությունները.

գ) որոշում է շրջանի վարչակազմի աշխատակազմին հանձվող գույքի կազմը եւ չափը.

դ) հաստատում է շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքը.

ե) իրականացնում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքով Արցախի Հանրապետության կառավարությանը վերապահված այլ լիազորություններ:

(18-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)

19. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, շրջանի վարչակազմի ղեկավարի որոշումներով եւ սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է շրջանի վարչակազմի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը եւ կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Արցախի Հանրապետության կառավարության եւ շրջանի վարչակազմի ղեկավարի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

(19-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)

20. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառած գույքային վնասի համար: Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

21. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, շրջանի վարչակազմի ղեկավարի՝ Արցախի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները եւ կարգադրությունները:

(21-րդ կետը փոփ. 27.04.22 N472-Ն)

22. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան ժամանակավոր փոխարինում է նրա տեղակալը կամ այլ պաշտոնատար անձ՝ շրջանի վարչակազմի ղեկավարի որոշմամբ:

23. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարը՝

ա) իր իրավասության սահմաններում, առանց լիազորագրի, հանդես է գալիս Արցախի Հանրապետության անունից եւ ներկայացնում է նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր դատարանում գործը վարելու եւ դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի եւ սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է շրջանի վարչակազմի աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.

գ) իր իրավասության սահմաններում տալիս է Արցախի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում նաեւ վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) օրենքով եւ սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում աշխատանքի նշանակում ու աշխատանքից ազատում է շրջանի վարչակազմի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի եւ կարգապահական տույժի միջոցներ.

ե) օրենքով, այլ իրավական ակտերով եւ սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

զ) շրջանի վարչակազմի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում վարչակազմի աշխատակազմի տարեկան հաշվետվությունները եւ տարեկան հաշվեկշիռը, այդ թվում ապահովում է շրջանի վարչակազմի աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը եւ ներկայացնելը, ինչպես նաեւ շրջանի վարչակազմի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարոողականը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները եւ տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումների արդյունքում հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

է) շրջանի վարչակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ շրջանի վարչակազմի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

ը) կազմակերպում է շրջանի վարչակազմի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները եւ ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

թ) կազմակերպում է շրջանի վարչակազմում քննարկումների եւ խորհրդակցությունների անցկացումը.

ժ) վերահսկում է շրջանի վարչակազմի աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

ժա) շրջանի վարչակազմի ղեկավարի ստորագրությանն է ներկայացնում շրջանի վարչակազմի ղեկավարի որոշումների եւ կարգադրությունների նախագծերը.

ժբ) ապահովում է համագործակցությունը Արցախի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

ժգ) կազմակերպում է շրջանի վարչակազմում գործավարության եւ տեխնիկական սպասարկման աշխատանքները.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով եւ սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(23-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)

24. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գլխավոր հաշվապահը (գլխավոր ֆինանսիստը) ղեկավարում է շրջանի վարչակազմի աշխատակազմի ֆինանսական եւ հաշվապահական ծառայությունները, գործում է շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ եւ իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» օրենքով իր վրա դրված լիազորությունները:

(24-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)

25. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գլխավոր հաշվապահը (գլխավոր ֆինանսիստը) պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, շրջանի վարչակազմի աշխատակազմի ֆինանսական (բյուջետային), հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների մասին հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

IV. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գույքը

 

26. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գույքը ձեւավորվում է օրենքով սահմանված կարգով՝ Արցախի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության անունից շրջանի վարչակազմի աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված եւ աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:

Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ շրջանի վարչակազմի աշխատակազմին կարող է վերապահվել նաեւ պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասությունը:

(26-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)

27. Արցախի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու շրջանի վարչակազմի աշխատակազմի գույքը:

(27-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)

28. Շրջանի վարչակազմի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով եւ իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում եւ կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու եւ տնօրինելու իրեն հանձնված գույքը:

 

V. Շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքը

 

29. Շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքը ներառում է նրա կառուցվածքային ստորաբաժանումները:

(29-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)

30. Շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքային կանոնադրությունները հաստատվում են շրջանի վարչակազմի ղեկավարի կողմից:

(30-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)

 

VI. Հաշվապահական հաշվառումը եւ հաշվետվությունները

 

31. Շրջանի վարչակազմի աշխատակազմը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում եւ համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային պարտադիր վճարների մասին, ինչպես նաեւ վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

(31-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)

32. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(32-րդ կետը փոփ. 27.04.22 N 472-Ն)

 

VII. Շրջանի վարչակազմի աշխատակազմի վերակազմակերպումը եւ

գործունեության դադարումը

 

33. Շրջանի վարչակազմի աշխատակազմի վերակազմակերպման եւ նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

(հավելված 1-ը փոփ. 27.04.22 N 472-Ն)

 

 

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության 2004թ.

«27» ապրիլի թիվ 189 որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆԻ

ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Բաժիններ

 

Քարտուղարության և տեխսպասարկման բաժին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բաժին

Ֆինանսա-տնտեսական բաժին

Քաղաքաշինության, ճարտարապետության և գյուղատնտեսության բաժին

(Հավելված 2-ը խմբ. 25.12.2007 N 686, փոփ. 24.02.2009 N 116-Ն, խմբ. 27.12.2012 N 957-Ն, փոփ. 02.11.2015 N 716-Ն, 03.05.2018 N 326-Ն, խմբ. 27.04.22 N 472-Ն)

 

 

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Հավելված 3

ԼՂՀ կառավարության 2004թ.

«27» ապրիլի թիվ 189 որոշման

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ

(վերնագիրը փոփ. 27.04.22 N 472-Ն)

 

Հ/Հ

Գույքի անվանումը

Քանակը

Հաշվեկշռային

 արժեքը(դրամ)

1.

Վարչակազմի վարչական շենք

1

9263200

2.

Շրջանային ճանապարհներ

250

219215005

3.

«ՎԱԶ» 2121

1

3700000

4.

«ՎԱԶ» 2121

1

193965

5

«ՎԱԶ» 2121

1

2891520

6.

«ՎԱԶ» 21213

1

3963610

7.

Կահույք համալիր

1

113000

8.

Կահույք համալիր

1

66500

9.

Գրասեղան համալիր

1

145122

10.

Գրասեղան փոքր

1

4450

11.

Գրասեղան փոքր

1

5200

12.

Խորհրդակցության սեղան

1

2500

13.

Գրասեղան փոքր

1

2300

14.

Գրասեղան համալիր

7

147000

15.

Գրասեղան երկու պահարանիկով

1

26501

16.

Գրասեղան

1

7800

17.

Գրասեղան մեկ պահարանիկով

2

79770

18.

Գրասեղան մեկ պահարանիկով

4

14000

19.

Գրասեղան

1

13237

20.

Գրասեղան մեկ պահարանիկով

1

7800

21.

Գրասեղան երկու պահարանիկով

4

31200

22.

Գրասեղան համալիր

1

7800

23.

Գրասեղան մեկ պահարանիկով

2

76800

24.

Գրասեղան համալիր

2

33002

25.

Գրասեղան երկու պահարանիկով

2

33002

26.

Գրասեղան

1

7237

27.

Գրապահարան

1

21193

28.

Գրապահարան

5

65000

29.

Գրապահարան

5

22250

30.

Գրապահարան

3

20199

31.

Գրապահարան

1

6948

32.

Բազկաթոռ կաշեպատ

6

120000

33.

Բազկաթոռ կաշեպատ

14

63000

34.

Բազկաթոռ փափուկ

1

75000

35.

Բազկաթոռ կիսափափուկ

5

22500

36.

Դահլիճի բազկաթոռ փափուկ

76

1330000

37.

Աթոռ կիսափափուկ

26

52000

38.

Աթոռ կիսափափուկ նոր

79

733467.6

39.

Աթոռ կիսափափուկ

5

7500

40.

Աթոռ

2

13514

41.

Ամբիոն

1

7000

42.

ԼՂՀ զինանշան

1

100000

43.

Նիստերի սեղան

1

8700

44.

Լրագրային սեղան

1

3000

45.

Երկաթյա պահարան մեծ չափի

7

33600

46.

Երկաթյա պահարան փոքր չափի

6

24000

47.

Երկաթյա պահարան

2

13896

48.

Երկաթյա պահարան

1

7667

49.

Երկաթյա պահարան

2

21770

50.

Սեյֆ

1

16501

51.

Սեյֆ

1

5590

52.

Սեյֆ

2

5200

53.

Հեռուստացույց «Շիվակի»

1

189000

54.

Հեռուստացույց «Դեո»

1

135000

55.

Հեռուստացույց

1

42268

56.

Տեսամագնիտաֆոն «Փանասոնիկ»

1

81000

57.

Սելեկտր «ՈՒԴ 2»

1

23700

58.

Օդափոխիչ BKև1500

3

75000

59.

Մագնիտոֆոն ավտոմեքենայի համար

1

91320

60.

Տեսաժապավեն «Արեւորդիկ»

1

13000

61.

Ռադիոընդունիչ

1

7990

62.

Էլեկտրական տաքացուցիչ «Ջեֆերս»

3

93000

63.

Էլեկտրական տաքացուցիչ «Ջեֆերս»

1

40000

64.

Էլեկտրական տաքացուցիչ

5

112500

65.

Էլեկտրական ջահ

1

8680

66.

Էլեկտրական ջահ

6

18000

67.

Էլեկտրական ջահ

2

5500

68.

Էլեկտրական ջահ

3

6330

69.

Էլեկտրական ջահ

1

2100

70.

Լուսամփոփ

1

5000

71.

Էլեկտրական ջահ

10

60000

72.

Հեռախոսի ապարատ

1

48000

73.

Հեռախոսի ապարատ

1

9800

74.

Հեռախոսի ապարատ

1

9900

75.

Հեռախոսի ապարատ

3

19200

76.

Հեռախոսի ապարատ

1

8000

77.

Հեռախոսի ապարատ

1

6400

78.

Հեռախոսի ապարատ

2

16480

79.

Հեռախոսի ապարատ

16

64000

80.

Վարագույր

4

200000

81.

Վարագույր

8

55000

82.

Վարագույր

5

17000

83.

Վարագույր

5

5000

84.

Վարագույր

5

12000

85.

Վարագույր

5

37500

86.

Վարագույր

7

3500

87.

Պատի ժամացույց

2

6600

88.

Պատի ժամացույց

2

6000

89.

Պատի ժամացույց

1

5500

90.

Պատի ժամացույց

1

4500

91.

Պատճենահանող մեքենա «Քանոն» PC-780

1

654715

92.

Համակարգիչ «Պենդիում 2»

1

568775

93.

Տպիչ «HLև1100»

1

158760

94.

Տպիչ

1

49385

95.

Տպիչ 690C

1

127260

96.

Պաշտպանիչ էկրան

1

14625

97.

Գրամեքենա «Յատրան»

1

35300

98.

Գրամեքենա «Յատրան»

1

37635

99.

Գրամեքենա

1

15000

100.

Երկարացուցիչ

1

660

101.

Տափագորգ

50.1 մ/ք

72645

102.

Տափագորգ

70 մ/ք

47600

103.

Տափագորգ

13.5 մ/ք

18900

104.

Տափագորգ

10.8 մ/ք

13500

105.

Տափագորգ

2

18000

106.

Տափագորգ

1

54583

107.

Տափագորգ

1

9000

108.

Տափագորգ

1

44583

109.

Հաշվիչ

1

6000

110.

Կախիչ

3

4500

111.

Կախիչ

2

7000

112.

Կախիչ

1

8800

113.

Կտավ «Խանձաձոր»

1

50000

114.

Կտավ «Շուշի»

1

50000

115.

Վառարան

7

28000

116.

Վառարան

2

14800

117.

Վառարան

1

6600

118.

Սպորտային պարագաներ

 

721335

119.

Գործիքների կոմպլեկտ

2

2000

120.

Էլեկտրական թեյնիկ

1

7000

121.

Մոխրաման

5

5500

122.

Ափսե մեծ չափի

8

8400

123.

Ափսե միջին չափի

25

41000

124.

Ափսե աղցանի համար

12

22800

125.

Ափսե մրգի համար

7

10430

126.

Ափսե օվալաձեւ

14

10500

127.

Սպասք քաղցրավենիքի համար

8

8000

128.

Ափսե փոքր չափի

18

12600

129.

Բաժակ մեծ չափի

7

3080

130.

Բաժակ

2

660

131.

Բաժակ փոքր չափի

19

6270

132.

Թեյի բաժակ

  

4290

133.

Սուրճի բաժակ

12

13200

134.

Դանակ

24

13920

135.

Պատառաքաղ

13

6630

136.

Դույլ

5

10000

137.

Դույլ

5

6000

138.

Սափոր

1

2000

139.

Հադրութի սոցիալական ծառայության տարածքային գործակալության գույք

 

456481.6

   

ԸՆԴԱՄԵՆԸ

   

248094807.2

(հավելված 3-ը փոփ. 27.04.22 N 472-Ն)

 

 

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ