Համարը 
N 191
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.04.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.04.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.04.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԼՂՀ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԼՂՀ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''27'' ապրիլի 2004թ.

N 191

ք.Ստեփանակերտ

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 1998թ. հուլիսի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններում պետական կառավարման մասին» ՆՀ-42 հրամանագրի 6-րդ կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. «Սոցիալական ծառայության Մարտունու տարածքային կենտրոն» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի վարչակազմի աշխատակազմի սոցիալական ծառայության Մարտունու տարածքային գործակալության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

3. Հաստատել՝

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի վարչակազմի կանոնադրությունը՝ համաձայն թիվ 1 հավելվածի,

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն թիվ 2 հավելվածի,

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի վարչակազմի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը՝ համաձայն թիվ 3 հավելվածի:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված N 1

ԼՂՀ կառավարության

«27» ապրիլի 2004թ.

թիվ 191 որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

 ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարը իրականացնում է շրջանում պետական կառավարում, իրագործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը շրջվարչակազմի միջոցով:

2. Շրջվարչակազմն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

3. Շրջվարչակազմը կազմված է վարչակազմի ղեկավարից և վարչակազմի աշխատակազմից: Շրջվարչակազմի աշխատակազմի համակարգում ընդգրկվում են պետական ոչ առևտրային կազմակերպություններ, հիմնարկներ և շրջանային ենթակայության այլ կազմակերպություններ:

 

II. ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

4. Շրջանի վարչակազմի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

5. Շրջանի վարչակազմի աշխատակազմի նպատակն ու խնդիրը շրջանի վարչակազմի ղեկավարի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովումն է, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին շրջանի վարչակազմի ղեկավարի մասնակցությունը:

6. Շրջանի վարչակազմի աշխատակազմը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

7. Շրջանի վարչակազմի աշխատակազմն իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

8. Շրջանի վարչակազմի աշխատակազմն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

9. Շրջանի վարչակազմի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

10. Շրջանի վարչակազմի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն և իր կնքած գործարքների միջոցով ձեռք է բերում ապրանքներ, ծառայություններ և աշխատանքներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից օտարում է ապրանքներ, կատարում աշխատանքներ ու մատուցում ծառայություններ, որոնց դիմաց ստացված հատուցումը հաշվեգրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գանձապետական միասնական հաշվի համապատասխան ենթահաշիվներին: Շրջանի վարչակազմի աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:

11. Շրջանի վարչակազմի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Շրջանի վարչակազմի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև շրջանի վարչակազմի ղեկավարի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

12. Շրջանի վարչակազմի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

13. Շրջանի վարչակազմի աշխատակազմի անվանումն է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի վարչակազմի աշխատակազմ:

14. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գտնվելու վայրն է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ք.Մարտունի, փող. Կ.Ավանեսյանի 1:

 

III. ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

15. Շրջանի վարչակազմի աշխատակազմի կառավարումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը և շրջվարչակազմի ղեկավարը՝ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում: Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարումն իրականացնում է շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարը, որին օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը:

16. Շրջանի վարչակազմի ղեկավարն ունի տեղակալ, որը՝

ա) համակարգում է շրջանի վարչակազմի աշխատանքները՝ շրջանի վարչակազմի ղեկավարին վերապահված քաղաքականության իրականացման՝ իրեն հանձնարարված բնագավառում.

բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է շրջանի վարչակազմի ղեկավարին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը՝ շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով՝ տալով ցուցումներ և հանձնարարականներ.

գ) շրջանի վարչակազմի աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառի՝ շրջանի վարչակազմի աշխատակազմի ստորաբաժանումներին կոնկրետ հանձնարարականների ու առաջադրանքների սահմանում, դրանց կատարման վերահսկողություն.

դ) շրջանի վարչակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է շրջանի վարչակազմի ղեկավարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում շրջանի վարչակազմի աշխատակազմի ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակումը և իրականացումը.

ը) պարբերաբար շրջանի վարչակազմի ղեկավարին է ներկայացնում տեղեկատվություն իր կողմից համակարգվող բնագավառներում տիրող իրավիճակի մասին.

թ) ապահովում է իր կողմից համակարգվող բնագավառներում շրջանի վարչակազմի ղեկավարի կարգադրությունների և որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունն ու արդյունքների մասին տեղեկացնում շրջանի վարչակազմի ղեկավարին.

ժ) շրջանի վարչակազմի ղեկավարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.

ժա) շրջանի վարչակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

17. Շրջանի վարչակազմի ղեկավարը կարող է ունենալ խորհրդական, օգնական և մամուլի քարտուղար, որոնց միջև պարտականությունների բաշխումը կատարում է շրջանի վարչակազմի ղեկավարը: Շրջանի վարչակազմի ղեկավարի խորհրդականին, օգնականին և մամուլի քարտուղարին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է շրջանի վարչակազմի ղեկավարը:

18. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝

ա) վերակազմակերպում և դադարեցնում է շրջանի վարչակազմի աշխատակազմի գործունեությունը.

բ) հաստատում է շրջանի վարչակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

գ) որոշում է շրջանի վարչակազմի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ) հաստատում է շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքը.

ե) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը վերապահված այլ լիազորություններ:

19. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, շրջանի վարչակազմի ղեկավարի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է շրջանի վարչակազմի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և շրջանի վարչակազմի ղեկավարի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

20. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառած գույքային վնասի համար: Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

21. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, շրջանի վարչակազմի ղեկավարի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները և կարգադրությունները:

22. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան ժամանակավոր փոխարինում է նրա տեղակալը կամ այլ պաշտոնատար անձ՝ շրջանի վարչակազմի ղեկավարի որոշմամբ:

23. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարը՝

ա) իր իրավասության սահմաններում, առանց լիազորագրի, հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է շրջանի վարչակազմի աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում ֆինանսական միջոցները.

գ) իր իրավասության սահմաններում տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է շրջանի վարչակազմի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

զ) շրջանի վարչակազմի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում շրջանի վարչակազմի աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է շրջանի վարչակազմի աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, ինչպես նաև շրջանի վարչակազմի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումների արդյունքում հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար:

է) շրջանի վարչակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ շրջանի վարչակազմի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

ը) կազմակերպում է շրջանի վարչակազմի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

թ) կազմակերպում է շրջանի վարչակազմում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

ժ) վերահսկում է շրջանի վարչակազմի աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

ժա) շրջանի վարչակազմի ղեկավարի ստորագրությանն է ներկայացնում շրջանի վարչակազմի ղեկավարի որոշումների կամ կարգադրությունների նախագծերը.

ժբ) ապահովում է համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

ժգ) կազմակերպում է շրջանի վարչակազմում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

24. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գլխավոր հաշվապահը ղեկավարում է շրջանի վարչակազմի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

25. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գլխավոր հաշվապահը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, շրջանի վարչակազմի աշխատակազմի ֆինանսական (բյուջետային), հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների մասին հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

IV. ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

26. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գույքը ձևավորվում է օրենքով սահմանված կարգով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից շրջանի վարչակազմի աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ շրջանի վարչակազմի աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասությունը:

27. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու շրջանի վարչակազմի աշխատակազմի գույքը:

28. Շրջանի վարչակազմի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իրեն հանձնված գույքը:

 

V. ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

29. Շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքը ներառում է նրա կառուցվածքային ստորաբաժանումները և առանձնացված ստորաբաժանումները:

30. Շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատվում են շրջանի վարչակազմի ղեկավարի կողմից:

 

VI. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

31. Շրջանի վարչակազմի աշխատակազմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների, վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

32. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

VII. ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

33. Շրջանի վարչակազմի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

 

 

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

«27» ապրիլի 2004թ.

թիվ 191 որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

 

1. Բաժիններ

 

Կրթության, մշակույթի և սպորտի բաժին

Գյուղատնտեսության, հողաշինարարության և հողօգտագործման բաժին

Սոցիալ-տնտեսական զարգացման բաժին

Քաղաքաշինության և տեղական ինքնակառավարման բաժին

Ընդհանուր բաժին

 

2. Հաշվապահություն

 

II.Ա ռ ա ն ձ ն ա ց վ ա ծ ս տ ո ր ա բ ա ժ ա ն ու մ ն ե ր

 

1. Մարտունու սոցիալական ծառայության տարածքային գործակալություն

 

 

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 3

ԼՂՀ կառավարության

 «27» ապրիլի 2004թ.

 թիվ 191 որոշման

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ

 

N N ը/կ

Գույքի անվանումը

Քանակը

Հաշվեկշռային

արժեքը (դրամ)

1.

Շրջանային ճանապարհներ

166կմ

158907477

2.

Վարչական շենք

1

8868987

3.

Ավտոմեքենա «Նիվա» - ՎԱԶ-212130

1

3485000

4.

Ավտոմեքենա «Գազ»-3110

1

3441000

5.

Ավտոմեքենա «Նիվա» - ՎԱԶ-212130

1

3963610

6.

Օդափոխիչ

3

46107

7.

Սառնարան «Կասպի»

1

9208

8.

Սառնարան «ԴԵՕ»

1

358500

9.

Հեռուստացույց «Շիվակի»

1

137940

10.

Հեռուստացույց «Փանասոնիկ»

1

293000

11.

Հեռուստացույց ''SANERA''

1

50000

12.

Գրամեքենա «Յատրան»

1

20849

13.

Գրամեքենա «Ուկրաինա»

1

8818

14.

Գրամեքենա «Ռոբոտրոն»

1

18292

15.

Գրամեքենա «Ուկրաինա»

1

9523

16.

Համակարգիչ

1

568775

17.

Պատճենահանման մեքենա «Canon»

1

654715

18.

Համակարկիչ PENTIYM-IV

1

384120

19.

Մոնիտոր IBM E-7417

1

128040

20.

Պրինտեր HPLJ 1000 W

1

174600

21.

Պրինտեր DJ 5150

1

76680

22.

Ինքնուրույն սնուցման սարք

1

61110

23.

Օժանդակ սարք JET – 4400C

1

102130

24.

Սեղան համալիր

1

12510

25.

Սեղան երկտումբովի

3

14073

26.

Հեռախոս «Ինտերնացիոնալ»

1

41800

27.

Էլեկտրական տաքացուցիչ

2

140000

28.

Բացմոց-բազկաթոռ

1

540000

29.

Փոշեկուլ

1

78100

30.

Էլեկտրական թեյնիկ

1

40200

31.

Սեղան համալիր

1

136000

32.

Շչակ

1

5386

33.

Կահույք համալիր

1

1923320

34.

Սեղան նախագահական

1

11018

35.

Պահարան

1

4100

36.

Բազկաթոռ թատերական

90

431550

37.

Գութան TT-H-5-35

1

50000

38.

Տրակտոր T-4A

1

450000

39.

Բջջային հեռախոս

1

145000

40.

Երկաթյա դրամարկղ

4

480

41.

Գրապահարան

1

531

42.

Աթոռ

17

1566

43.

Ղեկավարի սեղան

1

882

44.

Ժողով ղեկավ.սեղան

1

478

45.

Պահարան հիմնարկի

6

1448

46.

Հաշվեսարք

1

10000

47.

Ջրաման

1

8500

48.

Հեռախոս

1

9000

49.

Հեռախոս

1

13000

50.

Հեռախոս

1

16500

51.

Հեռախոս

2

20800

52.

Գրապահարան

4

1704

53.

Դրամարկղ երկաթյա

2

1030

54.

Պահարան երկաթյա

5

1970

55.

Երկաթյա սեյֆ

2

866

56.

Էլեկտրական վառարան

1

500

57.

Հեռախոս (ներսի)

8

1000

58.

Կախիչ

7

613

59.

Քիվ-կառնիզ

3

156

60.

Գրամեքենայի սեղան

1

153

61.

Վարագույր

        2 զույգ

240

62.

Վարագույր

87

220800

63.

Սեղան մեկտումբովի

5

1562

64.

Պատի ժամացույց

1

279

65.

Զգեստապահարան

1

112

66.

Աթոռ կիսափափուկ

25

1640

67.

Բազկաթոռ

1

156

68.

Կախիչ

1

241

69.

Հեռախոս

1

6750

70.

Հաշվեսարք

1

25000

71.

Հաշվեսարք

1

12500

72.

Պատի ժամացույց

1

9000

73.

Հայելի

1

7000

74.

Հեռախոս

1

9000

75.

Հովհար

1

7700

76.

Սփռոց

3

4500

77.

Հեռախոս

1

16000

78.

Ափսե

90

24660

79.

Դանակ

18

10760

80.

Պատառաքաղ

18

10800

81.

Էլեկտրական վառարան

2

25000

82.

Սեղան մեկտումբովի

1

40318

83.

Աթոռ կիսափափուկ

9

105840

84.

Հաշվեսարք

1

9000

85.

Հեռախոս

1

13000

86.

Հեռախոս

1

6000

87.

Թեյի սպասք

1

2750

88.

Սուրճի սպասք

1

2650

89.

Փողրակ (շլանգ)

48մ

16800

90.

Պատի ժամացույց

1

2000

91.

Ջրաման

2

3000

92.

Էլեկտրական թեյնիկ

1

5800

93.

Սուրճի սպասք

1

2500

94.

Հեռախոս

1

6000

95.

Ջահ (լյուստրա)

1

4600

96.

Օդափոխիչ

1

15369

97.

Ավտոմեքենա «ՈՒԱԶ-469»

1

155714

98.

Երկաթյա դրամարկղ

1

6428

99.

Գրապահարան

2

10528

100.

Երկար սեղան

1

3996

101.

Սեղան համալիր

2

15568

102.

Սեղան երկտումբովի

1

66200

103.

Բազկաթոռ

1

291

104.

Կախիչ

1

269

105.

Աթոռ չոր

8

423

106.

Սեղան երկտումբովի

3

14073

107.

Հեռախոսի համար սեղան

1

138

108.

Հաշվեսարք ''CITIZEN''

1

12500

109.

Հեռախոս

1

6750

110.

Աթոռ կիսափափուկ

4

47040

111.

Էլեկտրական վառարան

1

19500

112.

Հեռախոս

2

12000

113.

Հաշվեսարք

1

1150

114.

Ջրաման

1

1500

115.

Օդափոխիչ

1

100000

116.

Համակարգիչ

1

120000

117.

Սեղան գրասենյակային

4

18738

118.

Սեղան համալիր

1

8675

119.

Գրապահարան

6

23528

120.

Հեռախոս

2

17980

121.

Օդափոխիչ

1

14920

122.

Գրամեքենա «Ռոբոտրոն»

1

16413

123.

Սառնարան

1

7750

124.

Պատի ժամացույց

1

3500

125.

Սեղան գրասենյակային

4

2040

126.

Սեղան համալիր

1

3932

127.

Սեղան մեկ տումբովի

2

527

128.

Երկաթյա դրամարկղ

7

3587

129.

Գրապահարան

1

397

130.

Բազմոց

3

300

131.

Կախիչ

2

230

132.

Վարագույր

10մ

14000

133.

Քիվ-կառնիզ

10

516

134.

Աթոռ կիսափափուկ

36

3507

135.

Հեռախոս

1

9000

136.

Հաշվեսարք

1

1150

137.

Երկաթյա դրամարկղ

1

16000

138.

Սեղան մեկտումբովի

1

31000

139.

Սեղան համալիր

1

145000

140.

Սեղան կիսափափուկ

11

105200

141.

Սեղան

1

12145

142.

Վարագույր գունավոր

10մ

14000

143.

Քիվ-կառնիզ

11մ

18000

144.

Գրասեղան

1

10000

145.

Ջրաման

1

4200

146.

Հեռախոս

1

6750

147.

Սեղան կիսափափուկ

1

11700

148.

Սեղան երկտումբովի

1

66200

149.

Սեղան մեկտումբովի

1

355

150.

Սեղան մեկտումբովի

1

269

151.

Գրապահարան

1

4097

152.

Գրամեքենա «Յատրան»

1

22520

153.

Դրամարկղ

1

131

154.

Երկաթյա դրամարկղ

1

35000

155.

Երկաթյա դրամարկղ

1

18000

156.

Թենիսի սեղան

1

100000

157.

Գավաթ

2

15000

158.

Սեղանի շախմատ

1

6000

159.

Ձեռքի ուժի չափման սեղան

2

77000

160.

Բարձրախոս

1

25000

161.

Շախմատի ժամացույց

3

30000

162.

Սոցիալական ծառայության

Մարտունու տարածքային

գործակալության գույք

    

291208

      

ԸՆԴԱՄԵՆԸ

   

188222246

 

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ