Համարը 
N 829-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2019.10.11/20(384)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
03.10.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ պետական նախարար
Ստորագրման ամսաթիվը 
03.10.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.10.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆԻ ՃԱՆԿԱԹԱՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հոկտեմբերի 2019թ.

N 829-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆԻ ՃԱՆԿԱԹԱՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հողային օրենսգրքի 104-րդ հոդվածը, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի 2-րդ, 4-րդ, 7-րդ և 12-րդ հոդվածները, ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 6-րդ և 92-րդ կետերով և հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 21-ի N 430-Ն որոշումը` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Կաշենի հանքավայրի արդյունաբերական շահագործման նախապատրաստական աշխատանքների ծրագրի իրականացման համար սույն որոշման հավելվածում նշված` Կաշենի հանքավայրի շահագործման նպատակով հանքավայրի արտադրական կառույցներին և տեղամասերին հարող սանիտարական պաշտպանիչ գոտու եզրագծում` օտարման գոտում ներառված տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`

1) սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի (օգտատերերի) շահերից, քանի որ այն նպատակ է հետապնդում Արցախի Հանրապետության տնտեսության առաջընթացի ապահովման համար նախատեսվող լայնածավալ ծրագրի իրագործմամբ ստեղծել կայուն պայմաններ` հանքարդյունաբերության զարգացման համար.

2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ դրանք գտնվում են ծրագրով նախատեսված օտարման գոտու տարածքում.

3) սույն որոշման հավելվածում նշված տարածքների նկատմամբ ճանաչված բացառիկ` գերակա հանրային շահը չհիմնավորված վնաս չի պատճառում նշված տարածքների սեփականատերերին (օգտատերերին):

2. Սահմանել, որ`

1) բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքները ձեռք բերող է հանդիսանում Արցախի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը (այսուհետ՝ պետական լիազորված մարմին).

2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ է uահմանվում uույն որոշման հրապարակման օրվանից ոչ ուշ, քան երեք ամիսը.

3) օտարման գործառույթների իրականացման աշխատանքների համակարգող և պատաuխանատու պետական լիազորված մարմինը Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունն է:

3. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում այն պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության uեփականատերերին (օգտատերերին).

2) ապահովել սույն որոշմամբ սահմանված բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված օբյեկտների նկատմամբ uույն որոշումից բխող գույքային իրավունքների պետական գրանցումը` օրենսդրությամբ uահմանված կարգով ու ժամկետներում` սույն որոշմամբ սահմանված ձեռք բերողի սեփական միջոցների հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

         
             

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐ

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

     

Հավելված

Արցախի Հանրապետության կառավարության

2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 829-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

Հ/հ

Սեփականատիրոջ

(օգտատիրոջ) անուն,

ազգանունը

Հողատեսքը

Հողամասի ծածկագիրը

 (կադաստրային համարը)

Մակերեսը

(հա)

1

Լիդա Գրիգորյան

վարելահող

106-005

0,54

2

Գեղամ Սարգսյան

վարելահող

105-009

0,56

3

Գեղամ Սարգսյան

վարելահող

105-010

2,83

4

Գեղամ Սարգսյան

վարելահող

103-002

1,06

5

Արզիկ Բաբայան

վարելահող

104-021

0,48

6

Ռուբեն Մարտիրոսյան

վարելահող

103-003

1,22

7

Գյուլչորա Մնացականյան

վարելահող

102-002

1,71

8

Էմմա Մկրտչյան

վարելահող

104-023

0,55

9

Յուրա Բաբայան

վարելահող

103-022

1,07

10

Բենիկ Բուդաղյան

վարելահող

106-001

1,72

Սեյրան Բուդաղյան

Աիդա Ղալայան

11

Կամո Փիրյան

վարելահող

104-022

3,04

Աիդա Փիրյան

12

Արմեն Սարգսյան

վարելահող

104-014

1,02

Ալվարդ Սարգսյան

13

Վովիկ Մովսիսյան

վարելահող

104-013

5,26

Ռիմա Մովսիսյան

Սվետլանա Մովսեսյան

Սուսաննա Եսայան

/Մովսիսյան/

Ռոբերտ Մովսեսյան

Ռուզաննա Մովսեսյան

Ռաֆիկ Մովսիսյան

Հայկ Մովսիսյան

Հմայական Մովսեսյան

14

Օնիկ Ավանեսյան

վարելահող

104-005

2,82

Անյուտա Ավանեսյան

Մելինե Ավանեսյան

Մելսիկ Ավանեսյան

Մարատ Ավանեսյան

15

Զինա Մկրտչյան

վարելահող

102-001

2,77

Նորայր Խաչատրյան

Արսեն Խաչատրյան

Ավետիք Խաչատրյան

16

Սասուն Սարգսյան

վարելահող

103-015

2,54

Մերի Սարգսյան

Մանվել Սարգսյան

Մարգարիտա Բալասանյան

/Բարսեղյան/

17

Վլադիմիր Շահբազյան

վարելահող

103-016

3,0

Մարո Շահբազյան

Կարինե Շահբազյան

Արմեն Շահբազյան

Վյաչեսլավ Շահբազյան

18

Լաուրա Մարտիրոսյան

վարելահող

105-012

2,86

  

Գագիկ Մարտիրոսյան

        
   

Կարինե Մարտիրոսյան

        
 

Ռիկո Մարտիրոսյան

     

19

Վարյա Ներսիսյան

վարելահող

105-001

0,42

20

Ռաֆիկ Ղարիբյան

Բորիս Ղարիբյան

վարելահող

103-007

1,08

21

Աշխեն Վանյան

վարելահող

104-025

0,4

(Ցանկը լրաց. 03.06.20 N 48-Ն)

(Հավելվածը լրաց. 03.06.20 N 48-Ն)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ