ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ
ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
2020 թվականի դեկտեմբերի 28-ի
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՂԻ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ
ԳՆԱՀԱՏՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 144-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 030-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքի 20-րդ և 23-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել Արցախի Հանրապետության տարածքում անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորման ստուգման կարգը` համաձայն N 1 հավելվածի:
2. Անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորման վկայականի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 9-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորման ստուգման կարգը և անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորման վկայականի ձևը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2013 թվականի մայիսի 20-ի N 93-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 144-Ն հրամանը:
|
ԿԱԴԱՍՏՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Կ.ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ |
| |
|
|
2020 թվականի դեկտեմբերի 28
ք.Ստեփանակերտ |
|
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության կադաստրի
և պետական գույքի կառավարման
կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 030-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ
ԳՆԱՀԱՏՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Արցախի Հանրապետության տարածքում անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորման ստուգման հետ կապված հարաբերությունները:
2. Արցախի Հանրապետության տարածքում անշարժ գույքի գնահատման գործունեության հայտատու ֆիզիկական անձանց (այսուհետ՝ հայտատուներ) մասնագիտական որակավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքով և սույն կարգով:
3. Հայտատուների մասնագիտական որակավորման քննությունները կազմակերպում և իրականացնում է Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ լիազոր մարմին):
4. Հայտատուների մասնագիտական որակավորման քննություններն ընդունում է լիազոր մարմինի ղեկավարի կողմից ստեղծված որակավորման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով), որը կազմված է երեք անձից` նախագահից, քարտուղարից և անդամից:
5. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող գնահատողներ` իրենց համաձայնությամբ, և լիազոր մարմնի ներկայացուցիչներ: Հանձնաժողովի կազմը հաստատվում և փոփոխվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
6. Հանձնաժողովը`
1) կազմակերպում և անցկացնում է մասնագիտական որակավորման քննությունները.
2) որոշում է մասնագիտական որակավորման ստուգման անցկացման օրը, ժամը, վայրը և այդ մասին հայտատուներին պատշաճ ձևով տեղեկացնում է ստուգումից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ.
3) մասնագիտական որակավորման քննությունների արդյունքների վերաբերյալ կազմում է արձանագրություն և որակավորման ստուգումն անցած հայտատուին որակավորման վկայական տրամադրելու մասին առաջարկություն է ներկայացնում լիազոր մարմնի ղեկավարին.
4) մասնագիտական որակավորման ստուգման ավարտից անմիջապես հետո հայտատուներին պատշաճ ձևով տեղեկացնում է ստուգման արդյունքների մասին.
5) մասնագիտական որակավորման ստուգումը համակարգչային ավտոմատացված ծրագրով անցկացնելու դեպքում՝ հայտատուին նախօրոք ծանոթացնում է համակարգչային տեխնիկական միջոցներից օգտվելու կարգին և պայմաններին.
6) մասնագիտական որակավորման քննություններն անցկացնում է, եթե ներկա են հանձնաժողովի առնվազն երկու անդամ.
7) քննարկում է մասնագիտական որակավորման ստուգմանն առնչվող այլ հարցեր և քվեարկության միջոցով` ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ ձայների հավասարության դեպքում` հօգուտ հայտատուների, ընդունում է համապատասխան որոշումներ.
8) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:
7. Հանձնաժողովի արձանագրությունները ստորագրում են հանձնաժողովի նախագահը և (կամ) քարտուղարը:
8. Անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորում ստանալու համար կարող են դիմել Արցախի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ներկայացնելով՝
1) դիմում-հայտ (ձևը կցվում է),
2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
3) բարձրագույն կրթության վկայագրի (դիպլոմ) պատճենը,
4) մասնագիտական որակավորման ստուգմանը մասնակցելու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով,
5) մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի (նաև` էլեկտրոնային կրիչով):
9. Հայտատուն սույն կարգի 8-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, փոստով կամ էլեկտրոնային եղանակով:
10. Սույն կարգի 8-րդ կետում նշված փաստաթղթերը լիազոր մարմին ներկայացվելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովը կազմակերպում և անցկացնում է հայտատուների մասնագիտական որակավորման քննությունները:
11. Մասնագիտական որակավորման ստուգման անցկացման օրն ու ժամը կարող են փոփոխվել և հետաձգվել տեխնիկական պատճառներով կամ սույն կարգի 6-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված պայմանը չբավարարելու դեպքում:
12. Մասնագիտական որակավորման ստուգման նոր քննություններ նշանակվում են հետաձգված քննությունների օրվանից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, որոնց հայտատուները մասնակցում են առանց լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու:
13. Հայտատուների ներկայացրած դիմում-հայտերը լիազոր մարմնի կողմից մերժվում են, եթե սույն կարգի 8-րդ կետում նշված փաստաթղթերը չեն համապատասխանում Արցախի Հանրապետության օրենքների և սույն կարգի պահանջներին, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում:
14. Հայտատուները մասնագիտական որակավորման ստուգմանը ներկայանում են անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով և բարձրագույն կրթության վկայագրի (դիպլոմի) բնօրինակով:
15. Մասնագիտական որակավորման ստուգումն անցկացվում է թեստավորման միջոցով՝ համակարգչային ավտոմատացված ծրագրով կամ թղթային եղանակով:
16. Լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում նախապես տեղադրված հարցաշարից պատահական ընտրության եղանակով (որակավորումը էլեկտրոնային եղանակով իրականացնելու դեպքում՝ համակարգչային ավտոմատացված ծրագրի միջոցով) հայտատուին առաջադրվում է անհատական հարցաթեստ, որը բաղկացած է 100 հարցից, որից 40-ը օրենսդրությունից, 60-ը՝ մասնագիտական:
17. Մասնագիտական որակավորման ստուգման համար յուրաքանչյուր հայտատուին հատկացվում է 120 րոպե ժամանակ:
18. Անհատական հարցաթեստում ներառված հարցերից յուրաքանչյուրը պետք է ունենա 3 կամ 4 ենթադրյալ պատասխաններ, որոնցից միայն մեկն է միանշանակ ճիշտ պատասխանը:
19. Հայտատուն համարվում է մասնագիտական որակավորման ստուգումն անցած, եթե նա անհատական հարցաթեստում ներառված հարցերից առնվազն 75-ին ճիշտ է պատասխանել:
20. Մասնագիտական որակավորման ստուգումն իրականացվում է դռնբաց, կարող է տեսագրվել, նկարահանվել կամ ձայնագրվել՝ չխոչընդոտելով ստուգման անցկացման բնականոն ընթացքը:
21. Մասնագիտական որակավորման ստուգումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում (սրահում, լսարանում, դահլիճում և այլն), որն ապահովված է համապատասխան պայմաններով: Հայտատուների մուտքը սենյակ դադարեցվում է ստուգումը սկսվելուց տասը րոպե առաջ:
22. Հայտատուներին չի թույլատրվում.
1) մասնագիտական որակավորման ստուգման ժամանակ իրենց հետ սենյակ ներս բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր, որակավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներ, բացառությամբ հաշվիչների (calculator):
2) մասնագիտական որակավորման քննության ընթացքում աղմկել, հուշել, խոսել, թեստավորման առաջադրանքների կատարման հետ կապված հարցեր տալ, դուրս գալ սենյակից:
23. Սույն կարգի 22-րդ կետի պահանջների խախտման դեպքում հանձնաժողովի կողմից կազմվում է արձանագրություն և տվյալ հայտատուի որակավորման քննությունը դադարեցվում է:
24. Հայտատուն համարվում է մասնագիտական որակավորման ստուգումը չանցած, եթե մասնագիտական որակավորման ստուգման արդյունքները չեն բավարարում սույն կարգի 19-րդ կետով սահմանված պայմանին կամ սույն կարգի 22-րդ կետի պահանջների խախտման դեպքում:
25. Արգելվում է մասնագիտական որակավորման ստուգումը չանցած հայտատուների համար նույն օրն անցկացնել կրկնակի ստուգում:
26. Սույն կարգի 25-րդ կետում նշված հայտատուները մասնագիտական որակավորում ստանալու համար կարող են կրկին լիազոր մարմնին դիմել ընդհանուր հիմունքներով:
27. Լիազոր մարմինը մասնագիտական որակավորման ստուգումն անցած հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորման վկայական, որի ձևը հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը:
28. Լիազոր մարմինը վարում է հայտատուների հայտերի ընդունման և մասնագիտական որակավորման ստուգման կազմակերպման հետ կապված գործավարությունը: Յուրաքանչյուր հայտատուի ներկայացրած փաստաթղթերի, մասնագիտական որակավորման ստուգմանն առնչվող փաստաթղթերի և նյութերի հիման վրա կազմվում է համապատասխան գործ, որը լիազոր մարմնի կողմից պահպանվում է 3 տարի:
29. Սույն կարգի պահանջների խախտմամբ հայտերի մերժումը, մասնագիտական որակավորման ստուգման ընթացքում առաջացած վիճելի հարցերը և մասնագիտական որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:
| |
Ձև
Արցախի Հանրապետության կադաստրի
և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ _____________________ին
___________________________________________(անունը, հայրանունը, ազգանունը)
___________________________________________
(բնակության վայրը)
___________________________________________ (հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստը) |
ԴԻՄՈՒՄ - ՀԱՅՏ
Խնդրում եմ Ձեզ թույլատրել մասնակցել անշարժ գույքի գնահատման գործունեության մասնագիտական որակավորման ստուգմանը:
Կից ներկայացնում եմ՝
1. անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
2. բարձրագույն կրթության վկայագրի (դիպլոմ) պատճենը,
3. պետական տուրքի վճարման անդորրագիրը,
4. մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի (նաև` էլեկտրոնային կրիչով):
|
ՀԱՅՏԱՏՈՒ |
_______________
(ստորագրությունը) |
____________________
(անուն,ազգանուն ) |
«___» ______________20___թ.
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության կադաստրի
և պետական գույքի կառավարման
կոմիտեի նախագահի 2020 թվականի
դեկտեմբերի 28-ի N 030-Ն հրամանի |
