| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2017 թվականի փետրվարի 14 -ին
Պետական գրանցման համարը 1001714 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«26» հունվարի 2017թվական |
N 12-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ
ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ
ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի
N 145-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածը՝
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ՝
1. Հաստատել՝
1) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի ձևը համաձայն հավելված N 1-ի.
2) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում տվյալների լրացման առանձնահատկությունները համաձայն հավելված N 2-ի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2012 թվականի մայիսի 23-ի «Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի ձևը և դրանում տվյալների լրացման առանձնահատկությունները սահմանելու մասին» N 145-Ն հրամանը:
3. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| |
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի
2017 թվականի հունվարի 26-ի N 12-Ն հրամանի |
1) թղթի տեսակը՝ օֆսեթային, 150‐170 գ/մ2.
2) չափը 297x210 մմ.
3) ձևաթղթի դիմային մասը երիզված է զարդանախշով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշի եռագույն շրջանակով և պաշտպանիչ նախշերով.
4) ձևաթղթի դարձերեսը երիզված է զարդանախշով և պաշտպանիչ նախշերով.
5) ձևաթղթի երկու երեսին, կենտրոնական հատվածում հետին պլանում պատկերված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի խորհրդանիշը` պաշտպանիչ ներկերով.
6) շրջանակի ներսում առկա են ըստ հերթականության
|
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ |
(Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
զինանշանի գունավոր պատկեր)
ՎԿԱՅԱԿԱՆ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ
Սույն վկայականով հաստատվում է (պետական գրանցման օրը, ամիսը, տարեթիվը) գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում կատարված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը հետևյալ տվյալներով.
|
1. ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍՈՒԲՅԵԿՏ (ՆԵՐ)՝ |
|
(տվյալի լրացման համար նախատեսված դաշտ)
|
|
2. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԵՎ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
|
(տվյալի լրացման համար նախատեսված դաշտ)
|
|
3. ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ |
|
(տվյալի լրացման համար նախատեսված դաշտ)
|
|
4. ՀՈՂԱՄԱՍԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ |
|
Կադաստրային ծածկագիրը (տվյալի լրացման համար նախատեսված դաշտ) |
|
Մակերեսի չափը (հա) (տվյալի լրացման համար նախատեսված դաշտ) |
|
Նպատակային նշանակությունը (տվյալի լրացման համար նախատեսված դաշտ) |
|
Գործառնական նշանակությունը կամ հողատեսքը (տվյալի լրացման համար նախատեսված դաշտ) |
|
Գրանցված իրավունքի տեսակը (տվյալի լրացման համար նախատեսված դաշտ) |
5. ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ
1) Նպատակային նշանակությունը (տվյալի լրացման համար նախատեսված դաշտ)
2) Բնութագրերը ըստ առանձին շինությունների
|
Հ/հ |
Կադաստրային ծածկագիրը |
Տեսակը |
Մակերեսի չափը |
Գրանցված իրավունքի տեսակը |
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
|
Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ |
|
(տվյալի լրացման համար նախատեսված դաշտ)
|
|
Գրանցումն իրականացնող պաշտոնատար անձի անունը, ազգանունը |
|
(տվյալի լրացման համար նախատեսված դաշտ)
|
| զբաղեցրած պաշտոնը` (տվյալի լրացման համար նախատեսված դաշտ) |
|
Կ.Տ. |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Լ.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի
2017 թվականի հունվարի 26-ի N 12-Ն հրամանի |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ
ՎԿԱՅԱԿԱՆՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Սույնով սահմանվում են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո գրանցված իրավունքի սուբյեկտներին տրամադրվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում (այսուհետ` գրանցման վկայական) տվյալների լրացման առանձնահատկությունները:
2. Գրանցման վկայականը կազմվում է անշարժ գույքի գրանցման ավտոմատացված էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ էլեկտրոնային համակարգ) միջոցով, իսկ էլեկտրոնային համակարգի ծրագրաապարատային կամ հաղորդակցության խափանումների առաջացման դեպքում՝ գրանցման վկայականի ձևում տվյալների համակարգչային մուտքագրման միջոցով:
3. Էլեկտրոնային համակարգի միջոցով գրանցման վկայականը կազմվում է գրանցման վկայականի ձևին համապատասխանող փաստաթղթի ձևավորման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական էլեկտրոնային մատյանի տվյալները՝ ձևավորված փաստաթղթում ավտոմատացված լրացման միջոցով:
4. Գրանցման վկայականի «1. ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍՈՒԲՅԵԿՏ (ՆԵՐ)» դաշտում լրացվում են գրանցված իրավունքի սուբյեկտի անունը, ազգանունը, իրավահաստատող կամ անձը հաստատող փաստաթղթերում առկայության դեպքում՝ նաև հայրանունը, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ լրիվ անվանումը՝ ներառյալ ֆիրմային անվանումն ու կազմակերպական իրավական ձևը, որը կարող է լրացվել հապավումներով: Մեկից ավելի սուբյեկտների վերաբերյալ տվյալները լրացվելիս՝ սուբյեկտների անունները (անվանումները) բաժանվում են ստորակետերով:
5. Գրանցման վկայականի «2. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԵՎ ԱՆՎԱՆՈՒՄԸ» դաշտում լրացվում են անշարժ գույքի գտնվելու շրջանը, համայնքը, անշարժ գույքի հասցեն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 20-ի N 381 որոշմամբ հաստատված կարգով հասցեավորման օբյեկտ չհանդիսացող անշարժ գույքի միավորների դեպքում՝ տվյալ բաժնում, իրավահաստատող փաստաթղթերում առկայության դեպքում, լրացվում է միավորի գտնվելու վայրի համառոտ նկարագիրը, ինչպես նաև անշարժ գույքի միավորի տեսակը (օրինակ՝ վարելահող, խաղողի այգի):
6. Գրանցման վկայականի «3. ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑԱԾ ԻՐԱՎԱՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ» դաշտում լրացվում են իրավունքի պետական գրանցման համար հիմք հանդիսացած իրավահաստատող փաստաթղթերի անվանումները, փաստաթղթի կազմման (ընդունման, հաստատման) ամսաթիվը, վարչական մարմինների կամ դատարանների կողմից ընդունված փաստաթղթերի դեպքում փաստաթուղթը ընդունած մարմնի անվանումը, առկայության դեպքում՝ նաև փաստաթղթի համարը: Մեկից ավելի փաստաթղթերի վերաբերյալ տվյալներ լրացվելու դեպքում, դրանք բաժանվում են ստորակետերով:
7. Գրանցման վկայականի «4. ՀՈՂԱՄԱՍԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ» դաշտում լրացվում են գրանցվող հողամասի օբյեկտ հանդիսացող հողամասի համապատասխան բնութագրերը՝ ըստ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում լրացված տվյալների, ընդ որում, եթե միևնույն հողամասի առանձին մասերը տարբերվում են ըստ տվյալ բաժնում լրացման ենթակա որևէ բնութագրի, տարբերվող բնութագրեր ունեցող մասերը և դրանց բնութագրերի մասին տվյալները համարակալվում են և լրացվում են առանձին, համապատասխան տողերում համարակալված տվյալները բաժանելով ստորակետերով:
8. Գրանցման վկայականի «5. ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ» դաշտում լրացվում են գրանցվող իրավունքի օբյեկտ հանդիսացող բոլոր շենքերի, շինությունների վերաբերյալ համապատասխան բնութագրերը՝ ըստ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում (այսուհետ՝ գրանցման մատյան) լրացված տվյալների, ընդ որում, եթե գրանցվող իրավունքի օբյեկտ է հանդիսանում շինության որևէ մաս, ապա տվյալ բաժնի «Մակերեսի չափը» դաշտում լրացվում է այդ մասի մակերեսի, իսկ պարիսպների դեպքում՝ երկարությունը (գծամետրով):
9. Գրանցման վկայականի «Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնում լրացվում են վկայականով հավաստվող պետական գրանցման ընթացքում գրանցման մատյանի «Անշարժ գույքի միավորի կամ դրա որևէ մասի նկատմամբ իրավունքների գրանցման վերաբերյալ տեղեկություններ» բաժնի «Լրացուցիչ տեղեկություններ» դաշտում լրացված տեղեկությունները և անշարժ գույքի քանակական կամ որակական տվյալների վերաբերյալ այլ տեղեկություններ, ընդ որում, նշված տեղեկությունները գրանցման վկայականի ձևաչափին համապատասխանեցնելու նպատակով կարող են գրառվել ավելի հակիրճ ձևով այնպես, որպեսզի տեղեկությունների գրառման տարբերությունները հիմքեր չառաջացնեն գրանցման մատյանում և գրանցման վկայականում միևնույն տեղեկությունների բովանդակության տարաբնույթ ընկալման համար:
10. «Գրանցումն իրականացնող պաշտոնատար անձի անունը, ազգանունը և զբաղեցրած պաշտոնը» դաշտերում լրացվում են վկայականով հավաստվող իրավունքների պետական գրանցումն իրականացրած պաշտոնատար անձի տվյալները:
11. Գրանցման վկայականի դարձերես էջի ներքևի մասում՝ «Վկայականը տրամադրող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչության բաժնի Կ.Տ.» գրառման վերջում դրոշմվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչության՝ գրանցման վկայականը տրամադրող բաժնի կնիքը:
12. Գրանցման վկայականները համարակալվում են` յուրաքանչյուր վկայականին տրամադրելով «00000000-00-0000» ձևաչափի չկրկնող համար, որը կազմվում է հետևյալ կանոններին համապատասխան`
1) թվերի առաջին խումբը իրավունքների պետական գրանցման ամսաթիվն է, որտեղ թվերի առաջին երկյակը պետական գրանցման օրն է (01-ից մինչև 31), երկրորդ երկյակը՝ ամիսը (01-ից մինչև 12), իսկ վերջին քառյակը՝ տարեթիվն է.
2) թվերի երկրորդ խումբը անշարժ գույքի գտնվելու վայրի պայմանական ծածկագիրն է՝ ըստ հետևյալ աղյուսակի՝
|
Գույքի գտնվելու վայրը |
Պայմանական ծածկագիրը |
|
Ստեփանակերտ |
01 |
|
Ասկերան |
02 |
|
Հադրութ |
03 |
|
Մարտակերտ |
04 |
|
Մարտունի |
05 |
|
Շուշի |
06 |
|
Շահումյան |
07 |
|
Քաշաթաղ |
08 |
3) թվերի երրորդ խումբը՝ գրանցումն իրականացնող բաժնի կողմից գրանցման վկայականի համարի թվերի առաջին խմբում նշված ամսաթվին կազմված վկայականի հերթական համարն է, որը յուրաքանչյուր օրվա համար սկսվում է 0001 թվից:
13. Կապված գրանցման վկայականում լրացման ենթակա տվյալների բովանդակությունից և (կամ) քանակից՝ վկայականը կարող է ունենալ ներդիր (ներդիրներ), որի (որոնց) վերևի մասում պետք է նշված լինի ներդիրի համարը (ներդիրների համարները) և համապատասխան բաժնի անվանումը, իսկ ներքևի մասում պարտադիր պետք է լինեն «Գրանցումն իրականացնող պաշտոնատար անձի անունը, ազգանունը» և «զբաղեցրած պաշտոնը» դաշտերը և «Վկայականը տրամադրող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչության բաժնի Կ.Տ.» գրառումը և վկայականի համարը: Ընդ որում, գրանցման վկայականը ներդիր ունենալու դեպքում վկայականի «Լրացուցիչ տեղեկություններ» դաշտում պարտադիր նշում է կատարվում այդ ներդիրի առկայության և թերթերի քանակի վերաբերյալ:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Լ.ԳՐԻԳՈՐՅԱՆ |