Համարը 
N 11-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2017.06.27/06(147)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
30.05.2017
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.05.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.07.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈԻՄԸ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԲՄՇ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 62-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2017 թվականի հունիսի 8-ին

 պետական գրանցման համարը 3011755

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մայիսի 2017 թվական

N 11-Ն

ք.Ստեփանակերտ

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ

 ՇԵՆՔԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԲՄՇ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ

 ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ

 ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ

 15-Ի N 62-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վիճակագրության պետական խորհուրդը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել «Բնակչության միջոցների հաշվին կառուցվող բնակելի և ոչ բնակելի շենքերի գործարկման մասին» Ձև ԲՄՇ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Բնակչության միջոցների հաշվին կառուցվող բնակելի և ոչ բնակելի շենքերի գործարկման մասին» Ձև ԲՄՇ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վիճակագրության պետական խորհրդի 2008 թվականի սեպտեմբերի 15-ի ««Բնակչության միջոցների հաշվին շենքերի և շինությունների գործարկման մասին» Ձև ԲՄՇ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» N 62-Ն որոշումը:

 

 

ՆԱԽԱԳԱՀ

Կ.ՆԵՐՍԻՍՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2017 թվականի մայիսի 30-ի N 11-Ն որոշման

 

     

ՁԵՎ ԲՄՇ

(եռամսյակային)

 

Ավելացվել է արտաքին խմբագրման ժամանակ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԵՎ

ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

20 թ. ___________ եռամսյակ    

 

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ԼՂՀ օրենքի (2002թ. ապրիլի 30-ի ՀՕ-205)

Հաշվետվության ներկայացման ժամկետը`

մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-ը

Ներկայացնում է     ____________________________________________________________

(անվանումը և կազմակերպա-իրավական տեսակը)

Գտնվելու վայրը     _________________________________________________I    I   I   I   I   I

                                                 (գործունեության իրականացման վայրը)                                                  (փոստային դասիչ)

Շրջանը                   ________________________________________________________ I   I   I

(լրացվում է ԼՂՀ ԱՎԾ կողմից)

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը    ___________________________________ __________________________________________________________________I    I   I   I   I   I

                                                                                                                                               (լրացվում է ԼՂՀ ԱՎԾ կողմից)

Պետական ռեգիստրի գրանցման համարը                                                 I    I   I   I   I   I   I   I   I  I

Նույնականացման (ինդենտիֆիկացիոն) ծածկագիրը                                                I   I   I   I   I  I

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)                                                              I   I   I   I   I  I

Հեռախոսահամար(ներ)  ____________________________________

Էլեկտրոնային փոստ       ________________@__________________

 

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով

 

I. Բնակչության միջոցների հաշվին բնակելի շենքերի գործարկման մասին

Անվանումը

Չափման միավորը

Գործարկվել

են ընդամենը

հաշվետու եռամսյակում

դրանից՝

գյուղական բնակավայրերում

Ա

Գ

1

2

Բնակելի շենքերի ընդհանուր մակերեսը

քառ. մ

                 

Բնակելի շենքերի ընդհանուր քանակը

միավոր

      

Բնակարանների քանակը

միավոր

           

Բնակելի շենքերի արժեքը

հազ. դրամ

         

 

II. Բնակչության միջոցների հաշվին կառուցվող տարբեր նշանակության օբյեկտների

(բացի բնակելի շենքերից) գործարկման մասին

 

փաստացի գներով՝ հազար դրամ (մեկ տասնորդական նիշով),

առանց ավելացված արժեքի

Օբյեկտների անվանումը և հասցեն

Հզորությունը

Հիմնական միջոցների գործարկումը հաշվետու եռամսյակում

դրանից՝ գյուղական բնակավայրերում

            
                    
                  
                
               
                      
                    
                    
                  
                   
                 
                
                 
                 
              
               

 

Ղեկավար`

  

 

_____________________

(ազգանուն, անուն)  

         

 

________________________

(ստորագրություն) 

 

Լրացնող` 

(գլխ.հաշվապահ

կամ լիազորված անձ)

 

___________________

(ազգանուն, անուն)

________________________

(ստորագրություն)

_____ ___________20____թ.

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

    

Ազգային վիճակագրական ծառայության

      

աշխատակազմի ղեկավար՝

Լ. Հարությունյան

 

 

     

Հավելված 2

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

Վիճակագրության պետական խորհրդի

 2017 թվականի մայիսի 30-ի N 11-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ

ՇԵՆՔԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԲՄՇ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ)

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Բնակչության միջոցների հաշվին կառուցվող բնակելի և ոչ բնակելի շենքերի գործարկման մասին» Ձև ԲՄՇ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչությունը, որն այդ մասին նախապես տեղեկացվում է:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությանը` հաշվետվության ձևում նշված ժամկետում և պարբերականությամբ:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հաշվետվությունում լրացվում են բնակչության սեփական միջոցների և բանկերի կողմից տրամադրված վարկերի հաշվին քաղաքներում, գյուղական բնակավայրերում կառուցված (այդ թվում վաճառքի համար նախատեսված) բնակելի շենքերի, ինչպես նաև վաղօրոք կառուցված բնակելի շենքերին կից շինությունների ու վերնաշենքերի և տարբեր նշանակության օբյեկտների վերաբերյալ տվյալները:

6. I-ին բաժնում լրացվում են նոր կառուցված և շահագործման հանձնված բնակելի շենքերի վերաբերյալ տվյալները:

Հաշվարկի ենթակա չեն բնակության համար հարմարեցված ժամանակավոր շինությունները:

7. Բնակելի շենքերի ընդհանուր մակերեսը տողում լրացվում են գործարկված բոլոր շենքերի, այդ թվում նաև կից շինությունների և վերնաշենքերի ընդհանուր մակերեսը: Ընդհանուր մակերեսի մեջ չեն մտնում աստիճանահարթակների, շենքի արտաքին չափերից դուրս գտնվող կոնստրուկտիվ էլեմենտների, կաթսայատների զբաղեցրած, չտաքացվող կցաշենքերի, պատշգամբների, առանձին կանգնած խոհանոցների և բաղնիքների, այգետնակների և բնակության համար ժամանակավորապես հարմարեցված շինությունների ընդհանուր մակերեսը:

8. II-րդ բաժնում լրացվում է բնակչության սեփական միջոցների և բանկերի կողմից տրամադրված վարկերի հաշվին կառուցված (այդ թվում վաճառքի համար նախատեսված) տարբեր նշանակության օբյեկտների (բացի բնակելի շենքերից) գործարկման ցուցանիշը՝ յուրաքանչյուր օբյեկտի մասով առանձին-առանձին:

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

    

Ազգային վիճակագրական ծառայության

      

աշխատակազմի ղեկավար՝

Լ. Հարությունյան