Համարը 
N 104-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2019.06.06/06(170)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվը 
03.05.2019
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
03.05.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.06.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԱՀ-ՈՒՄ ԿԱՐՄՐՈՒԿԻ, ԿԱՐՄՐԱԽՏԻ ԵՎ ԲՆԱԾԻՆ ԿԱՐՄՐԱԽՏԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» ՍԿ
N 3.1.1-015-19 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

Արցախի Հանրապետության

արդարադատության նախարարության

կողմից 17-ին մայիսի 2019թ.

պետական գրանցման համարը 1011938

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«3» մայիսի 2019թ.

N 104-Ն

ք. Ստեփանակերտ

 

«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՐՄՐՈՒԿԻ, ԿԱՐՄՐԱԽՏԻ ԵՎ ԲՆԱԾԻՆ

ԿԱՐՄՐԱԽՏԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ»

ՍԿ N 3.1.1-015-19 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի N 90 որոշմամբ հաստատված հավելված 1-ի 9-րդ կետի 20-րդ ենթակետին համապատասխան՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Արցախի Հանրապետությունում կարմրուկի, կարմրախտի և բնածին կարմրախտային համախտանիշի համաճարակաբանական հսկողություն» ՍԿ N 3.1.1-015-19 սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ա. ԲԱՂՐՅԱՆ

 

 

     

Հավելված

Արցախի Հանրապետության

առողջապահության նախարարի

2019 թվականի մայիսի 3-ի N 104-Ն հրամանի

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՐՄՐՈՒԿԻ, ԿԱՐՄՐԱԽՏԻ ԵՎ

ԲՆԱԾԻՆ ԿԱՐՄՐԱԽՏԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ

ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ N 3.1.1-015-19 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ

ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ

 

Բ Ա Ժ Ի Ն 1

ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1. Կարմրուկի, կարմրախտի և բնածին կարմրախտային համախտանիշի համաճարակաբանական հսկողության սույն սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը (այսուհետ` կանոններ) նախատեսված են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների համար (այսուհետ` կազմակերպություն)` անկախ կազմակերպաիրավական ձևից և գերատեսչական պատկանելությունից:

2. Սույն սանիտարահամաճարակային կանոնները ներառում են կարմրուկի, կարմրախտի և բնածին կարմրախտային համախտանիշի դեպքերի հայտնաբերման, ախտորոշման, դեպքերի վարման, կարմրուկի և կարմրախտի դեմ կանխարգելիչ պատվաստումների, կոնտակտավորների բժշկական հսկողության և այլ հարցեր, որոնք ուղղված են կարմրուկի, կարմրախտի և բնածին կարմրախտային համախտանիշի համաճարակաբանական հսկողության ապահովմանը:

 

 

Բ Ա Ժ Ի Ն 2

ԿԱՐՄՐՈՒԿՈՎ, ԿԱՐՄՐԱԽՏՈՎ ԵՎ ԲՆԱԾԻՆ ԿԱՐՄՐԱԽՏԱՅԻՆ

ՀԱՄԱԽՏԱՆԻՇՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՍԿԱԾՈՎ

ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ, ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Գ Լ ՈՒ Խ 1

ԿԱՐՄՐՈՒԿՈՎ ԿԱՄ ԿԱՐՄՐԱԽՏՈՎ ԿԱՄ ԲՆԱԾԻՆ ԿԱՐՄՐԱԽՏԱՅԻՆ

ՀԱՄԱԽՏԱՆԻՇՈՎ/ՎԱՐԱԿՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ

 

3. Կարմրուկով կամ կարմրախտով կամ բնածին կարմրախտային համախտանիշով դեպքերի հայտնաբերումն իրականացվում է պասիվ և ակտիվ ձևերով:

4. Կարմրուկով կամ կարմրախտով կամ բնածին կարմրախտային համախտանիշով հիվանդների, ինչպես նաև հիվանդության կասկածով անձանց պասիվ հայտնաբերումն իրականացնում են կազմակերպությունների բոլոր մասնագիտությունների բուժաշխատողները հետևյալ դեպքերում`

1) երբ բնակչությունը դիմում է բժշկական օգնության.

2) տնային պայմաններում բժշկական օգնություն ցուցաբերելիս.

3) մասնավոր բժշկական գործունեություն իրականացնող բժշկի ընդունելության ժամանակ.

4) կարմրուկով կամ կարմրախտով հիվանդների հետ շփված անձանց նկատմամբ բժշկական հսկողություն իրականացնելիս.

5) սույն կանոնների ենթահավելված 1-ում ներկայացված դեպքի ստանդարտ բնորոշումներին համապատասխանող անձանց լաբորատոր հետազոտություններն (այդ թվում նաև` կարմրուկի կամ կարմրախտի նկատմամբ) իրականացնելիս:

5. Սույն կանոնների ենթահավելված 1-ում ներկայացված դեպքի ստանդարտ բնորոշումներին համապատասխանող յուրաքանչյուր կասկածելի դեպք հետազոտվում է (կլինիկական, համաճարակաբանական և լաբորատոր) կարմրուկի կամ կարմրախտի կամ բնածին կարմրախտային համախտանիշի նկատմամբ:

6. Կարմրուկով կամ կարմրախտով կամ բնածին կարմրախտային համախտանիշով կասկածելի դեպքերի հոսպիտալացման ուղեգրի ձևաթղթում, բացի անձնական տվյալներից նշվում են նաև հիվանդության առաջնային ախտանշանները, ցանի դրսևորման ժամկետը, կանխարգելիչ պատվաստումների, կոնտակտավորների, հիվանդի կարմրուկի կամ կարմրախտի առումով անբարենպաստ տարածք մեկնելու կամ ժամանելու վերաբերյալ տեղեկատվությունը:

7. Ստացիոնարում հիվանդության պատմության «Համաճարակաբանական վերհուշ» բաժնում նշվում են հիվանդության առաջնային ախտանշանները, ցանի դրսևորման ժամկետը, կանխարգելիչ պատվաստումների, կոնտակտավորների, հիվանդի կարմրուկի կամ կարմրախտի առումով անբարենպաստ տարածք մեկնելու կամ ժամանելու վերաբերյալ տեղեկատվությունը:

8. Կարմրուկի կամ կարմրախտի կամ բնածին կարմրախտային համախտանիշի յուրաքանչյուր կասկածելի դեպք ենթակա է լաբորատոր հետազոտության և հաստատման` համաձայն սույն կանոնների ենթահավելվածներ 1-ի և 2-ի:

 

Գ Լ ՈՒ Խ 2

ԿԱՐՄՐՈՒԿԻ ԿԱՄ ԿԱՐՄՐԱԽՏԻ ԿԱՄ ԲՆԱԾԻՆ ԿԱՐՄՐԱԽՏԱՅԻՆ

ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ԴԵՊՔԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ, ՀԱՂՈՐԴՈՒՄ, ՀԱՇՎԱՌՈՒՄ

ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

9. Կարմրուկի կամ կարմրախտի կամ բնածին կարմրախտային համախտանիշի յուրաքանչյուր կասկածելի դեպքի մասին, հայտնաբերող բուժանձնակազմի (այդ թվում` լաբորատորիայի անձնակազմ) կողմից անմիջապես հեռախոսով տրվում է շտապ հաղորդում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն (այսուհետ` տեսչություն), «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` «ՀՀԿ» ՊՈԱԿ) և «ՀՀԿ» ՊՈԱԿ-ի շրջանային բաժիններ, այնուհետև` 24 ժամվա ընթացքում ուղարկելով շտապ հաղորդման ձև «ՇՀ 1»՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության 2009 թվականի մարտի 31-ի թիվ 55-Ն հրամանի, բացառությամբ՝ «Արևիկ» բուժմիավորում, «Հանրապետական բժշկական կենտրոն» և «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» փակ բաժնետիրական ընկերությունների, որոնք հաղորդում են «ՀՀԿ» ՊՈԱԿ:

10. Տեսչության կողմից կասկածելի դեպքի վերաբերյալ հաղորդում ստանալուց հետո անմիջապես կատարվում է հաղորդում «ՀՀԿ» ՊՈԱԿ:

11. «ՀՀԿ» ՊՈԱԿ-ը դեպքի վերաբերյալ հեռախոսով հաղորդում է տեսչություն:

12. Դեպքի ախտորոշումը փոփոխելու (կամ ժխտելու) կամ հաստատելու կամ մահվան մասին բուժանձնակազմի կողմից անմիջապես տրվում է հեռախոսով շտապ հաղորդում «ՀՀԿ» ՊՈԱԿ և «ՀՀԿ» ՊՈԱԿ-ի շրջանային բաժիններ, այնուհետև` 24 ժամվա ընթացքում ուղարկելով նոր շտապ հաղորդման ձև (ՇՀ 1)` նշելով սկզբնական ախտորոշումը, փոխված (կամ ժխտված) կամ հաստատված ախտորոշման կամ մահվան ամսաթիվը և լաբորատոր հետազոտման արդյունքները բացառությամբ` «Արևիկ» բուժմիավորում և «Հանրապետական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների, որոնք հաղորդում են «ՀՀԿ» ՊՈԱԿ:

13. Տեսչության կողմից ախտորոշումը փոփոխված կամ ժխտված կամ հաստատված կամ մահվան դեպքի վերաբերյալ շտապ հաղորդում ստանալուց հետո անմիջապես կատարվում է հաղորդում «ՀՀԿ» ՊՈԱԿ:

14. «ՀՀԿ» ՊՈԱԿ-ը ախտորոշումը փոփոխված կամ ժխտված կամ հաստատված կամ մահվան դեպքի վերաբերյալ հեռախոսով հաղորդում է տեսչություն:

15. Կարմրուկի կամ կարմրախտի կամ բնածին կարմրախտային համախտանիշի դեպքերի լիարժեք, հավաստի և ժամանակին հաշվառումը, գրանցումը, հաղորդումը, հաշվետվությունների ամբողջականությունը, նաև լիովին և օպերատիվ հաղորդումը տեսչություն, «ՀՀԿ» ՊՈԱԿ և «ՀՀԿ» ՊՈԱԿ-ի շրջանային բաժիններ, ապահովում են կազմակերպությունների ղեկավարները:

16. Բոլոր կազմակերպություններում կարմրուկի կամ կարմրախտի կամ բնածին կարմրախտային համախտանիշի յուրաքանչյուր կասկածելի դեպք գրանցվում և հաշվառվում է «Վարակիչ, այդ թվում՝ մակաբուծային հիվանդությունների հաշվառման մատյանում»` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի նոյեմբերի 6-ի N 225-Ն հրամանի:

17. Կարմրուկի կամ կարմրախտի կամ բնածին կարմրախտային համախտանիշի կամ բնածին կարմրախտային վարակի լաբորատոր հաստատված դեպքերի վերաբերյալ հաշվետվությունները ներկայացվում են կառավարելի վարակիչ հիվանդությունների «Ձև N Պ-4/հ» վարչական վիճակագրական ձևով` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի մայիսի 14-ի N 134-Ա հրամանի: «Կարմրախտ» տողի դիմաց համարիչում ներկայացվում են կարմրախտի դեպքերի թիվը, իսկ հայտարարում` բնածին կարմրախտային համախտանիշի կամ բնածին կարմրախտային վարակի դեպքերի թիվը:

18. Բոլոր մակարդակներում դեպքերի բացակայության պայմաններում ներկայացվում է զրոյական հաշվետվություն: Յուրաքանչյուր հիվանդության տողում «Ընդամենը» սյունակում նշվում է 0:

19. Բոլոր մակարդակներում պահպանվում են հաշվետվության կրկնօրինակները` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 27-ի N 357 որոշման:

 

Բ Ա Ժ Ի Ն 3

ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ 3

ՎԱՐԱԿԻ ԱՂԲՅՈՒՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

20. Կարմրուկով կամ կարմրախտով կամ բնածին կարմրախտային համախտանիշով հաստատված կամ կասկածելի հիվանդներին` կլինիկական ընթացքի բարդությունից կախված ցուցաբերվում է հիվանդանոցային կամ արտահիվանդանոցային բժշկական օգնություն և նրանց նկատմամբ սահմանվում է բժշկական հսկողություն:

21. Հիվանդները հոսպիտալացվում են ինֆեկցիոն հիվանդանոցների (բաժանմունք) բոքսային բաժիններում (բաժանմունք) կամ կյանքի ցուցումով սոմատիկ հիվանդանոցների վերակենդանացման բաժինների բոքսերում:

22. Կարմրախտի կասկածով կամ լաբորատոր հաստատված ախտորոշումով հղի կանանց բժշկական հսկողությունն իրականացվում է հղիության ողջ ընթացքում և հղիության ելքը (բնածին կարմրախտային համախտանիշ կամ անախտանիշ բնածին կարմրախտ կամ պտղի մահ բնածին կարմրախտային վարակից կամ ինքնաբեր վիժում կամ նորմալ երեխայի ծնունդ և այլն) գրանցվում է բժշկական փաստաթղթերում (հղիի հսկողության կամ հիվանդության պատմություն և այլն):

23. Կարմրախտի կասկածով կամ լաբորատոր հաստատված ախտորոշումով կանանց նորածինները հետազոտվում են կարմրախտի նկատմամբ՝ համաձայն սույն կանոնների ենթահավելված 1-ի:

24. Կարմրուկով կամ կարմրախտով կամ բնածին կարմրախտային համախտանիշով կամ վարակով հաստատված կամ կասկածելի դեպքերի լաբորատոր հետազոտության համար նմուշառումը կատարվում է համաձայն սույն կանոնների ենթահավելված 2-ի:

25. Կարմրուկով կամ կարմրախտով բոլոր հիվանդներն, որոնք հայտնաբերվել են նախադպրոցական կամ դպրոցական կամ միջին կամ բարձրագույն ուսումնական կազմակերպություններում կամ մանկական հանգստյան և այլ կազմակերպություններում մեկուսացվում են ցանավորման սկզբից հաշված չորս օր` կարմրուկի և յոթ օր` կարմրախտի դեպքում, իսկ կարմրուկի բարդությունների (թոքաբորբ) դեպքում` տասը օր տևողությամբ:

26. Հիվանդանոցում կարմրուկով հիվանդի մեկուսացումը կիրառվում է հիվանդության նախանշանային փուլում կատառալ երևույթների դրսևորումից սկսած մինչև ցանավորումից հետո չորս օր կամ բարդությունների (թոքաբորբ) առկայության պայմաններում` տասը օր տևողությամբ: Կարմրախտով հիվանդի մեկուսացումը սահմանվում է հիվանդության նախանշանային փուլում կատառալ երևույթների դրսևորումից սկսած մինչև ցանավորումից հետո յոթ օր տևողությամբ:

27. Բնածին կարմրախտային վարակով մինչև 12 ամսական երեխաները մեկուսացվում են մինչև կարմրախտի վիրուսազատման դադարումը (հետազոտությունները կատարվում են յուրաքանչյուր ամիս):

 

Գ Լ ՈՒ Խ 4

ԿԱՐՄՐՈՒԿԻ ԿԱՄ ԿԱՐՄՐԱԽՏԻ ԿԱՄ ԲՆԱԾԻՆ ԿԱՐՄՐԱԽՏԱՅԻՆ

 ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ՕՋԱԽՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

28. Կազմակերպություններում չպատվաստված անձանց առկայության դեպքում սահմանվում է կոնտակտավորների նկատմամբ բժշկական հսկողություն` 21 օր տևողությամբ, ինչպես նաև կատարվում է ամենօրյա խոնավ մաքրում և հաճախակի օդափոխում:

29. Վարակի օջախներում (կազմակերպություններում և տնային) հակահամաճարակային միջոցառումներն (հիվանդների բուժօգնություն, շփված անձանց նկատմամբ բժշկական հսկողություն, անհրաժեշտության դեպքում պատվաստումների իրականացում, լաբորատոր նմուշառում, բնակչության շրջանում իրազեկման և քարոզչության աշխատանքներ) իրականացնում են կազմակերպությունների բուժաշխատողները:

 

Գ Լ ՈՒ Խ 5

ԿԱՐՄՐՈՒԿՈՎ ԵՎ ԿԱՐՄՐԱԽՏՈՎ ԿԱՄ ԲՆԱԾԻՆ ԿԱՐՄՐԱԽՏԱՅԻՆ ՎԱՐԱԿՈՎ

 ԴԵՊՔԵՐԻ ՀԵՏ ՇՓՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

30. Լաբորատոր հաստատված կարմրուկով հիվանդի հետ շփված մեկ տարեկանից բարձր չպատվաստված կամ չհիվանդացած (բժշկական փաստաթղթերում չկան տեղեկություններ պատվաստումային կարգավիճակի կամ հիվանդացման փաստի մասին) կամ 6 տարեկանից բարձր չհիվանդացած կամ չպատվաստված (կամ մեկ դեղաչափով պատվաստված (բժշկական փաստաթղթերում չկան տեղեկություններ պատվաստումային կարգավիճակի կամ հիվանդացման փաստի մասին) կոնտակտավորները, հակացուցումների բացակայության դեպքում, պատվաստվում են կարմրուկի դեմ` շփման պահից 72 ժամվա ընթացքում կամ իրականացվում է պասիվ իմունականխարգելում հակակարմրուկային իմունագլոբուլինով:

 

Բ Ա Ժ Ի Ն 4

ԿԱՐՄՐՈՒԿԻ ԵՎ ԿԱՐՄՐԱԽՏԻ ԴԵՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ

ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

31. Կարմրուկի կամ կարմրախտի դեմ կանխարգելիչ պատվաստումները կազմակերպվում և իրականացվում են համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության 2009 թվականի մարտի 31-ի թիվ 55-Ն հրամանի:

32. Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով բուժկանխարգելիչ կազմակերպությունների ղեկավարների կողմից ապահովվում է`

1) 1 տարեկան (23 ամսական 29 օրական) երեխաների առնվազն 95 տոկոս ընդգրկվածություն՝ առաջին դեղաչափ պատվաստումներում.

2) 6 տարեկան (6 տարեկան 11 ամսական 29 օրական) երեխաների առնվազն 95 տոկոս ընդգրկվածություն՝ երկրորդ դեղաչափ պատվաստումներում:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ

     

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

     

Ենթահավելված 1

Արցախի Հանրապետության

առողջապահության նախարարի

2019 թվականի մայիսի 3-ի N 104-Ն հրամանի

 

ԿԱՐՄՐՈՒԿԻ, ԿԱՐՄՐԱԽՏԻ ԵՎ ԲՆԱԾԻՆ ԿԱՐՄՐԱԽՏԱՅԻՆ

ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ԴԵՊՔԵՐԻ ԲՆՈՐՈՇՈՒՄՆԵՐ

 

1. Կլինիկական չափանիշներն են`

1) ջերմություն, գումարած,

2) տարածուն բծավոր (մակուլապապուլոզ) ցան (ոչ բշտիկային) գումարած,

3) հազ, ռինիտ (քթից արտազատություն, հարբուխ) կամ կոնյուկտիվիտ (կարմիր աչքեր):

 

2. Ախտորոշման լաբորատոր չափանիշներն են`

1) կարմրուկի իմունագլոբուլին Էմ (IgM) հակամարմինների հայտնաբերում կամ,

2) կարմրուկի վիրուսի անջատում կամ,

3) կարմրուկի վիրուսի ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) հայտնաբերում հետադարձ տրանսկրիպցիոն պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով,

4) իմունագլոբուլին Ջի (IgG) հակամարմինների տիտրի նշանակալից աճ զույգ շիճուկներում:

 

3. Կարմրուկի դեպքի դասակարգում

 

Կասկածելի (կլինիկորեն հաստատված) դեպք

Կլինիկական չափանիշներին համապատասխանող դեպք

Լաբորատոր հաստատված դեպք

Կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող դեպք

Համաճարակաբանորեն հաստատված դեպք

 

Կլինիկական չափանիշներին համապատասխանող և հիվանդության

սկզբից 7-18 օր առաջ լաբորատոր հաստատված դեպքի հետ համաճարակաբանորեն կապված դեպք

Ժխտված

Կլինիկական չափանիշներին համապատասխանող, բայց բացասական լաբորատոր արդյունք ունեցող դեպք կամ լաբորատոր հաստատված այլ հիվանդությունով (ռոզեոլա, վարակիչ էրիթեմա և այլն) անձի հետ համաճարակաբանական կապ ունեցող դեպք

 

4. Կարմրախտի դեպքի բնորոշում՝

1) կարմրախտի կլինիկական բնորոշման չափանիշներն են`

ա. բծավոր (մակուլապապուլոզ) ցան գումարած,

բ. պարանոցային՝ հետծոծրակային, հարականջային ավշային հանգույցների մեծացում կամ,

գ. հոդացավ՝ արթրիտ.

2) լաբորատոր հաստատման չափանիշները (ոչ հղի դեպքի համար)`

ա. կարմրախտի իմունագլոբուլին Էմ (IgM) հակամարմինների հայտնաբերում կամ,

բ. կարմրախտի վիրուսի անջատում կամ,

գ. կարմրախտի վիրուսի ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) հայտնաբերում հետադարձ տրանսկրիպցիոն պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով,

դ. շճաբանորեն իմունագլոբուլին Ջի (IgG) հակամարմինների տիտրի աճ՝ առնվազն չորս անգամ,

ե. իմունագլոբուլին Ջի (IgG) հակամարմինների տիտրի նշանակալից աճ զույգ շիճուկներում:

 

5. Կարմրախտի դեպքի դասակարգում

 

Կասկածելի (կլինիկորեն հաստատված) դեպք

Կլինիկական չափանիշներին համապատասխանող դեպք

Լաբորատոր հաստատված դեպք

Կլինիկական և լաբորատոր չափանիշներին

համապատասխանող դեպք

Համաճարակաբանորեն հաստատված դեպք

Կլինիկական չափանիշներին համապատասխանող և հիվանդության սկզբից 12-ից 13 օր առաջ լաբորատոր հաստատված դեպքի հետ համաճարակաբանորեն կապված դեպք

Ժխտված

Կլինիկական չափանիշներին համապատասխանող, բայց բացասական լաբորատոր արդյունք ունեցող դեպք կամ լաբորատոր հաստատված այլ հիվանդությունով (ռոզեոլա, վարակիչ էրիթեմա և այլն) անձի հետ համաճարակաբանական կապ ունեցող դեպք

 

6. Բնածին կարմրախտային համախտանիշի (այսուհետ՝ ԲԿՀ) դեպքի բնորոշում՝

1) կլինիկական չափանիշներն են` ցանկացած մինչև մեկ տարեկան երեխա, ում մոտ հայտնաբերվում է առանց որևէ (էթիոլոգիկ) պատճառի առնվազն երկու կլինիկական ախտանշաններ Ա խմբից կամ առնվազն մեկական բնածին վիճակ Ա և Բ խմբերից.

 

Ա խումբ

Բ խումբ

Նեյրոսենսոր լսողության խանգարումներ

Պուրպուրա

Սրտի բնածին արատներ

Սպլենոմեգալիա

Պիգմենտային ռետինոպաթիա

Միկրոցեֆալիա

Կատառակտ

Զարգացման ուշացում

Բնածին գլաուկոմա

Մենինգոցեֆալիտներ

 

Ռադիոլուսենտ ոսկրային հիվանդություններ

 

Ծնվելուց 24 ժամ հետո առաջացած դեղնություն

 

2) լաբորատոր չափանիշներ ԲԿՀ-ի հաստատման համար`

ա. կարմրախտի իմունագլոբուլին Էմ (IgM) հակամարմինների հայտնաբերում կամ,

բ. կարմրախտի կայուն իմունագլոբուլին Ջի (IgG) հակամարմինների առկայություն 6-12 ամսական հասակում առնվազն 2 հետազոտությունների ժամանակ` եթե կատարված չէ պատվաստում կամ,

գ. կարմրախտի վիրուսի անջատում կամ,

դ. կարմրախտի վիրուսի ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) հայտնաբերում հետադարձ, տրանսկրիպցիոն պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով:

 

7. Բնածին կարմրախտային համախտանիշի դեպքի դասակարգում

 

Կլինիկական ԲԿՀ-ի դեպք

Նորածին, ում մոտ բժիշկն առանց որևէ ախտաբանական (էթիոլոգիկ) պատճառի հայտնաբերում է առնվազն երկու կլինիկական վիճակ Ա խմբից կամ մեկական Ա և Բ խմբերից

Լաբորատոր հաստատված ԲԿՀ-ի դեպք

Նորածին, ում մոտ առկա է առնվազն մեկ կլինիկական վիճակ

Ա խմբից և համապատասխանում է բնածին կարմրախտային վարակի համար լաբորատոր չափանիշներին

Համաճարակաբանորեն կապված ԲԿՀ-ի դեպք

Նորածին, ում մոտ առկա է առնվազն մեկ կլինիկական վիճակ

Ա խմբից և մայրը հղիության ընթացքում ունեցել է հաստատված կարմրախտ

Ժխտված դեպք

 

Նորածին, ում մոտ առկա է առնվազն մեկ կլինիկական վիճակ

Ա խմբից, որը չի համապատասխանում ԲԿՀ-ի դասակարգումների հետ` կլինիկական, լաբորատոր հաստատված և համաճարակաբանորեն կապված

 

8. Բնածին կարմրախտային վարակի բնորոշում՝

Եթե մայրն ունի հաստատված կամ կասկածելի կարմրախտ հղիության ընթացքում, երեխան ունենում է կարմրախտային հատուկ իմունագլոբուլին Էմ (IgM) հակամարմինների նկատմամբ արյան հետազոտության դրական արդյունք: ԲԿՀ-ի կլինիկական ախտանշաններ չունեցող նորածինը դասակարգվում է բնածին կարմրախտային վարակակիր, եթե վերջինիս մոտ առկա է կարմրախտային հատուկ իմունագլոբուլին Էմ (IgM) հակամարմինների նկատմամբ արյան հետազոտության դրական արդյունք:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ

     

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

 

     

Ենթահավելված 2

Արցախի Հանրապետության

առողջապահության նախարարի

2019 թվականի մայիսի 3-ի N 104-Ն հրամանի

 

ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ

 

Ախտորոշիչ թեստերն առավել զգայուն են ցանի ի հայտ գալու 4-28-րդ օրվա ընթացքում, հետևաբար արյան մեկ նմուշը, որը վերցվել է հիվանդից նշված օրերի ընթացքում, բավարար է կարմրուկի շճաբանական հետազոտության իրականացման համար:

Սակայն ցանավորումից սկսած 72 ժամվա ընթացքում նմուշառված արյան շիճուկի բացասական պատասխանը պետք է անպայման վերստուգել: Այդ պատճառով հիվանդից պետք է վերցնել արյան ևս մեկ նմուշ՝ ցանավորումից 72 ժամ անց: Կարմրուկին բնորոշ իմունագլոբուլին Էմ (IgM) հակամարմիններն արյան մեջ հայտնաբերվում են նվազագույնը 28 օրվա ընթացքում, իսկ հաճախ՝ ավելի ուշ:

1. Նմուշառման տեխնիկա

Հիվանդից մանրէազերծված ներարկիչով վերցրած 3-5 միլիլիտր երակային արյունը տեղափոխվում է մանրէազերծ փորձանոթի մեջ: Անոթը պիտակավորվում է՝ նշելով հիվանդի տվյալները, արյուն վերցնելու և ցանի ի հայտ գալու ամսաթվերը:

Շիճուկի առանձնացման համար արյունն ենթարկվում է ցենտրիֆուգման՝ 1000 շրջապտույտով 10 րոպեի ընթացքում:

Արյունը չպետք է սառեցնել

Լաբորատորիայում ցենտրիֆուգի բացակայության դեպքում արյունը դրվում է թերմոստատ` + 37 աստիճան Ցելսիուս 20 րոպե տևողությամբ կամ սենյակային պայմաններում 2 ժամ տևողությամբ` մինչև մակարդուկի անջատումը (շիճուկի առանձնացումն էրիթրոցիտների մակարդուկից):

Զգուշորեն, խուսափելով էրիթրոցիտների վնասումից, շիճուկը տեղափոխվում է մեկ ուրիշ պիտակավորված և վարակազերծված պտուտակավոր կափարիչ ունեցող փորձանոթի մեջ:

Պիտակի վրա նշվում են հիվանդի տվյալները, կամ նույնականացման համարը (հիվանդության պատմության համարը կամ արտահիվանդանոցային հսկողության քարտի համարը), նմուշառման ամսաթիվը և նմուշի տեսակը:

Մինչ շիճուկի ուղարկելն այն անհրաժեշտ է պահել սառնարանում՝ +4 աստիճանից մինչև +8 աստիճան Ցելսիուս ջերմաստիճանի պայմաններում:

2. Արյան շիճուկի նմուշների պահպանումը

1) բուժկանխարգելիչ կազմակերպությունում, որտեղ վերցվել է արյան նմուշը`

ա. եթե թեստավորման համար վերցրած արյան նմուշը վերցնելու պահից հնարավոր է 24 ժամվա ընթացքում տեղափոխել լաբորատորիա, ապա այդ դեպքում արյունը կարելի է պահել սառնարանում՝ +4 աստիճանից մինչև +8 աստիճան Ցելսիուս ջերմաստիճանի պայմաններում,

բ. եթե արյունը 24 ժամվա ընթացքում հնարավոր չէ տեղափոխել, ապա այն պետք է ցենտրիֆուգել,

գ. եթե չկա ցենտրիֆուգ, ապա արյունը պետք է պահել սառնարանում 24 ժամ՝ մինչև մակարդուկի առաջանալը, իսկ հետո շիճուկը հարկավոր է տեղափոխել այլ վարակազերծված փորձանոթի մեջ տեղափոխման համար,

դ. պիտակի վրա նշվում են հիվանդի տվյալները, կամ նույնականացման համարը (հիվանդության պատմության համարը կամ արտահիվանդանոցային հսկողության քարտի համարը), նմուշառման ամսաթիվը և նմուշի տեսակը,

ե. մանրէազերծված փորձանոթի շիճուկը կարելի է պահել կամ սառույցի վրա՝ 48 ժամ, կամ էլ սառնարանում՝ ոչ ավելի, քան 7 օր,

զ. երկարատև պահելու համար շիճուկը կարելի է սառեցնել -20 աստիճան Ցելսիուս, այնուհետև սառեցված սառցե էլեմենտների առկայության պայմաններում տեղափոխել լաբորատորիա: Շիճուկի կրկնակի սառեցումը և հալեցումն իմունագլոբուլին Էմ (IgM) հակամարմինների վրա կարող է ունենալ քայքայիչ ազդեցություն:

3. Արյան շիճուկի նմուշների տեղափոխում

1) նմուշները պետք է տեղափոխել լաբորատորիա հնարավորինս կարճ ժամանակահատվածում: Չպետք է թողնել, որ առաջանան նմուշների կուտակումներ՝

ա. նմուշները տեղադրել պլաստմասե տարողության մեջ,

բ. տեղափոխման համար օգտագործել թերմակոնտեյներ, թերմոս, կամ պենոպլաստե արկղ,

գ. պոլիէթիլենային ծրարի մեջ տեղադրած ուղեկցող փաստաթղթերը (լաբորատոր հետազոտության ուղեգիր) դնել թերմակոնտեյների կափարիչի կամ արկղի մեջ,

դ. եթե օգտագործվում են սառցային տարրեր (դրանք պետք է լինեն սառեցված), ապա վերջիններս տեղադրել թերմակոնտեյների (արկղի) հատակին և կողմնային մասերում, ներսում տեղադրել նմուշը, իսկ վերևից ծածկել սառեցված տարրերով,

ե. պայմանավորվել նմուշի տեղափոխման ժամանակացույցի մասին,

զ. տեղափոխման նախապատրաստական աշխատանքների ավարտից հետո տեղեկացնել ընդունողին՝ նմուշի առաքման ժամանակի և տեղափոխման միջոցի վերաբերյալ:

4. Իմունագլոբուլին Էմ (IgM) հակամարմինների հայտնաբերումը չորացրած արյան նմուշում

1) նախօրոք կտրել և պատրաստել ֆիլտրի թուղթը

 

Ա.Ա.Հ. --------------------------------------------------

Ծննդյան տարեթիվը ---------/-------/---------Տ/Կ

Նմուշի վերցման ամսաթիվը ------/-------/------

O O O O

 

2) նախընտրելի է մատից արյունը վերցնել միջնամատից կամ անանուն մատից, բարձիկի կողքից, եղունգից 3 միլիմետր հեռավորության վրա.

3) մատը մշակել սպիրտով և թողնել չորանա.

4) ստերիլ, միանվագ օգտագործման հատուկ ասեղով ծակել մատը.

5) արյան առաջին կաթիլը սրբել չոր մաքուր թանզիֆով.

6) մեկական կաթիլ կաթեցնել ֆիլտրի թղթի յուրաքանչյուր օղակի վրա` համոզվելով, որ արյունը լրիվ ներծծվել է թղթին և ծածկել օղակի ամբողջ մակերեսը.

7) թողնել ֆիլտրի թուղթը չորանա (60 րոպեից ոչ պակաս) և դնել ծրարի մեջ (պոլիէթիլենի կամ փայլաթիթեղի).

8) պահել նմուշները սառը պայմաններում +4 աստիճան Ցելսիուս և հնարավորինս շուտ ուղարկել լաբորատորիա.

9) նմուշին կից ներկայացնել ուղեգիր՝

 

ՈՒ Ղ Ե Գ Ի Ր

ԿԱՐՄՐՈՒԿԻ ԵՎ ԿԱՐՄՐԱԽՏԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ

 

Ուղեգրող կազմակերպության անվանում, հասցե, հեռախոս, ֆաքս -------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Հիվանդի անուն, ազգանուն -------------------------------------------------------------------------------------------

Նախնական ախտորոշում ---------------------------------------------------------------------------------------------

Նույնականացման համար----------------------------------------------------------------------------------------------

Հիվանդի բնակության հասցե, հեռախոս -------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Հիվանդի ծննդյան ամսաթիվ /օր/ամիս/տարի/ --------------------------------------------------------------------

Ցանավորման սկիզբ /օր/ամիս/տարի/ ------------------------------------------------------------------------------

Կարմրուկի և կարմրախտի վերջին պատվաստման ամսաթիվ /օր/ամիս/տարի/ ------------------------

Դեպքը կապված է բռնկման հետ Այո Ոչ ՉՏ Բռնկման գրանցման համարը ____________

 

Նմուշի համարը

Նմուշի տեսակ

Նմուշառ-ման ամ-սաթիվ

Նմուշի տեղա-փոխման ամսաթիվ

Նմուշի լա-բորատորիա ժամանման ամսաթիվ

Նմուշի վիճակ

Հետազո-տության արդյունքի ամսաթիվ

Կարմրու-կի թեսթ

Կար-մրախտի թեսթ

IgM

այլ

IGM

այլ

                     
                     

 

Նկատառում`

1) նմուշի համարը պետք է համապատասխանի նմուշի տարողության վրա գրվածին,

2) նմուշի տեսակը ներառում է շիճուկ, ամբողջական արյուն` հեպարինով, չոր արյան կաթիլ և այլն,

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Այլ մեթոդաբանություն (նշել)-----------------------------------------------------------------------------------------

Հետադարձ կտրոն-------------------------------------------------------------------------------------------------------

 

Նմուշի հետազոտության արդյունքները ստացող կազմակերպության (քաղաքացու) անվանում, հասցե, հեռախոս, ֆաքս ------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------

Հետազոտության արդյունք------------------------------------------------------------------------------

Հետոզոտությունն իրականացնողի անուն, ազգանուն ----------------------------------------------

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ

     

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

     

Ենթահավելված 3

Արցախի Հանրապետության

առողջապահության նախարարի

2019 թվականի մայիսի 3-ի N 104-Ն հրամանի

 

ԿԱՐՄՐՈՒԿԻ/ԿԱՐՄՐԱԽՏԻ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԴԵՊՔԻ

ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ

 

Նույնականացման համար ___________ Դեպքի գրանցման ամսաթիվը ______________ 

Համաճարակաբանական հետազոտության ամսաթիվ ____________________________

Համաճարակաբանական հետազոտության քարտի ներկայացման ամսաթիվ __________

Նախնական դասակարգում

    

կարմրուկ

    

կարմրախտ

    

ցան, տենդ

Դեպքը կապված է բռնկման հետ

   

Այո Ոչ ՉՏ

   

Բռնկման գրանցման համարը ___

 

Հիմնական տեղեկատվություն

 

Անուն, ազգանուն

                                               

Սեռը Արական Իգական

Ծննդյան ամսաթիվ /օր/ամիս/տարի/ ____ _________ ____ Հասցեն________________

Գրանցումն արվել է

   

Բուժաշխատող

   

Լաբորատորիա

   

Ակտիվ փնտրում

Պատվաստումային կարգավիճակ

Կարմրուկ

   

1

   

2

    

>2

   

ՉՏ

   

Վերջին պատվաստման ամսաթիվը ------------

Կարմրախտ

   

1

   

2

    

>2

   

ՉՏ

   

Վերջին պատվաստման ամսաթիվը ------------

Պատվաստումային կարգավիճակի աղբյուր`       Բժշկական փաստաթուղթ Ծնող Այլ

Հղիություն Այո Ոչ Հղիության ժամկետը ________________________ շաբաթ  

 

Կլինիկական տվյալներ

 

Մակուլոպապուլոզ ցան Այո Ոչ ՉՏ Եթե այո, ի հայտ գալու ամսաթիվը ___________

Տևողությունը (օր) _______

Առաջին ցանավորման տեղակայում` Ականջի հետևը Դեմքին Պարանոցին

Կրծքին Այլ

Նկարագրեք--------------------------------------------------------------------------------------

Այլ ախտանիշներ

Բարդություններ  

Այո Ոչ

Տենդ

Այո Ոչ ՉՏ

Պնևմոնիա Այո Ոչ ՉՏ
Սուր ռինիտ Այո Ոչ ՉՏ Հյուծվածություն

Այո Ոչ ՉՏ

Հազ Այո Ոչ ՉՏ Դիարեա Այո Ոչ ՉՏ
Կոնյունկտիվիտ Այո Ոչ ՉՏ Էնցեֆալիտ Այո Ոչ ՉՏ

Ադենոպաթիա կամ արթրալգիա կամ արթրիտ

Այո □

Ոչ□

ՉՏ□

Այլ □

Հոսպիտալացում Այո Ոչ ՉՏ

Հիվանդանոցի անվանումը________________________________________________

Կլինիկական ելքը` Մահ Մահվան ամսաթիվը------ -----Հսկողության դադարեցում

Անհայտ Մահվան պատճառը ___________________________________________

 

Վարակի հնարավոր աղբյուրը

 

Շփվել է հիվանդը ցանավորումն ի հայտ գալուց 7-18 օր առաջ կարմրուկի

կասկածով հիվանդի հետ կամ 12-23 օր առաջ կարմրախտի կասկածով հիվանդի

հետ Այո Ոչ ՉՏ

Եթե այո, ապա ում հետ ________________________________________________ __________________________________(անուն, ազգանուն, նույնականացման համար)

Որտեղ _____________________________________________________ (երկիր, հասցե)

Երբ _____________________________ (ամսաթիվ)

Տվյալ տարածքում մինչև տվյալ հիվանդի գրանցման պահը գրանցվել է`

Կարմրուկ Կարմրախտ Երկուսն էլ ՉՏ

Տվյալ հիվանդը ցանավորումն ի հայտ գալուց 7-23 օր առաջ գնացել է արդյոք ուրիշ

տարածք Այո Ոչ ՉՏ

Եթե այո, ապա որ ______________________________________(երկիր, հասցե)

Երբ__________________________________________________ (ամսաթիվ)

Ճանապարհորդության մանրամասներ_________________________________

 

Լաբորատոր տվյալներ

 

Նմուշառում կատարված է Այո Ոչ ՉՏ

Եթե Այո, նմուշի տեսակը` Շիճուկ Թուք/բերանի կենսահեղուկ Քիթըմպանային քսուք

Արյան չոր կաթիլ Մեզ Ամբողջական արյուն Այլ

Նմուշառման ամսաթիվ -------/-------/-------

Նմուշի լաբորատորիա ուղեգրման ամսաթիվ -------/--------/--------

Կարմրուկի իմունագլոբուլին Էմ (IgM) -ի նկատմամբ` Չի հետազոտվել Դրական

Բացասական Հետազոտման մեջ է Չպարզաբանված

Կարմրախտի իմունագլոբուլին Էմ (IgM)-ի նկատմամբ` Չի հետազոտվել Դրական Բացասական Հետազոտման մեջ է Չպարզաբանված

Կարմրուկի վիրուս` Չի հայտնաբերվել Դրական Բացասական Հետազոտման մեջ է Չպարզաբանված

Կարմրախտի վիրուս` Չի հայտնաբերվել Դրական Բացասական Հետազոտման մեջ է Չպարզաբանված

 

Վերջնական դասակարգում

 

0 Ժխտված

1 Կարմրուկ–լաբորատոր հաստատված 2 Կարմրուկ–համաճարակաբանական կապ

3Կարմրուկ-կլինիկական 4 Կարմրախտ–լաբորատոր հաստատված

5 Կարմրախտ–համաճարակաբանական կապ 6Կարմրախտ-կլինիկական

Վարակի աղբյուր

 

Համաճարակաբանական հետազոտությունը կատարվել է

 

Ա.Ա.Հ. _______________________________ Պաշտոն ___________________________________

Համաճարակաբանական հետազոտության ամսաթիվը ____ _____________ ____

Ստորագրություն ______________________________________

Նկատառումներ` ______________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

 

ԲՆԱԾԻՆ ԿԱՐՄՐԱԽՏԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ

ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ

 

Նույնականացման համար _____________ Դեպքի գրանցման ամսաթիվը ________________

Համաճարակաբանական հետազոտության ամսաթիվ _________________________________

Համաճարակաբանական հետազոտության քարտի ներկայացման ամսաթիվ ________________

 

Տվյալներ երեխայի մասին

 

Երեխայի անունը ________________ Ծննդյան ամսաթիվը ___ __________ ____

Համայնք (Քաղաք, գյուղ) _____________________________

Սեռը Արական «Իգական» Երեխայի ծնվելու վայրը _________________________________

Ազգությունը ___________________

Երեխայի մոր անուն, ազգանուն __________________________________________________

Ծննդաբերության վայր _________________________________________________________

 

Կլինիկական ախտանշաններ և բժշկական տվյալներ

 

Պտուղը (շաբաթներով) __________________ Քաշը ծնվելիս (գրամ) _________________

Խումբ Ա (Լրացնել բոլոր տողերը) Խումբ

                                     

Բ (Լրացնել բոլոր տողերը)

Խումբ

Սրտի բնածին արատ

Այո □ Ոչ □ ՉՏ □

Պուրպուրա

Այո □ Ոչ □ ՉՏ □

Կատարակտա

Այո □ Ոչ □ ՉՏ □

Միկրոցեֆալիա

Այո □ Ոչ □ ՉՏ □

Գլաուկոմա

Այո □ Ոչ □ ՉՏ □

Մենինգոէնցեֆալիտ

Այո □ Ոչ □ ՉՏ □

Պիգմենտային ռետինոպաթիա

Այո □ Ոչ □ ՉՏ □

Դեղնախտ

Այո Ոչ ՉՏ

Լսողության վատացում

Այո Ոչ ՉՏ

Սպլենոմեգալիա

Այո □ Ոչ □ ՉՏ □

Ոսկրային բարձր

ռադիոանցանելությամբ

հիվանդություն

Այո Ոչ ՉՏ

 

Զարգացման ուշացում

 

Այո □ Ոչ □ ՉՏ □

 

Այլ շեղումներ նորմայից

Այո Ոչ Եթե այո, ապա նկարագրեք ___________________

Երեխային զննող բժշկի ԱԱՀ ______________________________________________________

Քաղաք/Գյուղ ________________________________ Հեռախոսահամարը __________________

Երեխայի վիճակը ներկայումս ողջ է մահացել է

Եթե երեխան մահացել է, նշել մահվան պատճառը ______________________________________

Աուտոպսիան անցկացվել է Այո Ոչ ՉՏ

ՉՏ` Չկա տեղեկատվություն

 

Տվյալներ մոր մասին/նախածննդյան հսկողություն

 

Հղիությունների քանակն

անամնեզում _________________

Մոր տարիքը (տարիներ)_________________

Կոնյունկտիվիտներ Այո Ոչ ՉՏ

Եթե այո, սկզբի ամսաթիվը ______ _____ ___

Հազ Այո Ոչ ՉՏ

Եթե այո, սկզբի ամսաթիվը ______ _____ ___

Ավշային հանգույցների մեծացում

Այո Ոչ ՉՏ

Եթե այո, սկզբի ամսաթիվը ______ _____ ___

Այլ բարդություններ Այո Ոչ ՉՏ

Եթե այո, սկզբի ամսաթիվը ______ _____ ___

Մոր մոտ լաբորատոր հաստատվել է

Հղիության ընթացքում կոնտակտ ցանով

կամ տենդով հիվանդի հետ Այո Ոչ ՉՏ

Հղիության ընթացքում շրջագայություն

Որտեղ _____________________

Հղիությունների քանակն անամնեզում

Մոր տարիքը (տարիներ)_________________

Պատվաստվել է կարմրախտի դեմ Այո Ոչ ՉՏ

եթե այո, պատվաստման ամսաթիվը ____ ____ __

Սուր ռինիտ Այո Ոչ ՉՏ

եթե այո, սկզբի ամսաթիվը ______ _________ ___

Մակուլոպապուլոզ ցան Այո Ոչ ՉՏ

եթե այո, սկզբի ամսաթիվը ______ ________ ____

Արթրալգիա/արթրիտներ Այո Ոչ ՉՏ

եթե այո, սկզբի ամսաթիվը ______ __________ __

եթե այո, նկարագրել ________________________

Կարմրախտ Այո Ոչ ՉՏ

եթե այո, որտեղ______________երբ____________

Մակուլոպապուլոզ (ոչ վեզիկուլար)

եթե այո, որտեղ____________երբ______________

Այլ տարածքներ Այո Ոչ ՉՏ

Պատվաստվել է կարմրախտի դեմ Այո Ոչ ՉՏ

եթե այո, պատվաստման ամսաթիվը _____ ___ __

 

 

 

 

Տվյալներ մոր մասին/նախածննդյան հսկողություն

 

Նմուշառում կատարվել է Այո □ Ոչ □ ՉՏ □

Եթե այո, նմուշի տեսակը` Շիճուկ □

Կոկորդի քսուք □ Մեզ □

Ուղեղողնուղեղային հեղուկ □ Այլ □

Նմուշառման ամսաթիվը ------/-------/------

Լաբորատորիայի անվանումը ----------------------

Կարմրախտի IgM` Չի հետազոտվել □ Դրական □ Բացասական □ Հետազոտման մեջ է □

Չպարզաբանված □

(*Կայուն IgG մակարդակ 6 12 ամսականում

կատարված առնվազն երկու հետազոտության դեպքում

Կարմրախտի վիրուս անջատում`

Չի հետազոտվել □ Դրական □ Բացասական □ Հետազոտման մեջ է □

Կարմրախտի ՊՇՌ Չի հետազոտվել□Դրական□ Բացասական□ Հետազոտման մեջ է□

Գենոտիպ□

Նմուշառման ամսաթիվը -----------/----------/--------------- Լաբորատորիայի անվանումը --------------

Կարմրախտի IgM` Չի հետազոտվել □ Դրական □ Բացասական □ Հետազոտման մեջ է

□ Չպարզաբանված □

(*Կայուն IgG մակարդակ 6-12 ամսականում կատարված առնվազն երկու

հետազոտության դեպքում)

 

Դեպքի վերջնական դասակարգում

 

ԲԿՀ Ժխտված Եթե ժխտված է, նկարագրել ____________________________________________

Լաբորատոր-հաստատված Համաճարակաբանական կապ ԲԿՀ կլինիկական Բերովի

Բերովի դեպք չէ, կապ չունի բերովի դեպքի հետ Կապված է բերովի դեպքի հետ

ՉՏ

Ա.Ա.Հ. ________________________Պաշտոն ___________________________________________

Համաճարակաբանական հետազոտության ամսաթիվը ___ _____________ ___

Դիտողություններ _________________________________

Ստորագրություն _____________

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ

     

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆ