ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
“ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ” ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 24.10.2017 N 72-Ն)
Հիմք ընդունելով “Պետական կառավարչական հիմնարկների մասին” Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը և հաստատված կարգի 4-րդ կետը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել “Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ” պետական կառավարչական հիմնարկ:
(1-ին կետը փոփ. 24.10.2017 N 72-Ն)
2. Հաստատել`
ա) Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը` համաձայն թիվ 1 հավելվածի.
բ) Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն թիվ 2 հավելվածի.
գ) Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն թիվ 3 հավելվածի:
(2-րդ կետը փոփ. 24.10.2017 N 72-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 2000թ. հոկտեմբերի 3-ի “ԼՂՀ առողջապահության նախարարության կանոնադրությունը, կառուցվածքը և համակարգում ընդգրկված բժշկական հիմնարկների ցանկը հաստատելու մասին” թիվ 209 որոշումը:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
|
|
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«16» մարտի 2004թ. N 90 որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը (այսուհետև՝ նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է առողջապահության բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին և այլ իրավական ակտերին համապատասխան և դրանցով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:
4. Նախարարությունն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ հայերեն կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ: Նախարարությունը կարող է ունենալ Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ հայերեն և այլ լեզվով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
5. Նախարարության համակարգը կազմված է նախարարից, նախարարի տեղակալներից, խորհրդականներից, մամուլի քարտուղարից, օգնականներից և ռեֆերենտներից, նախարարության աշխատակազմից, տարածքային ստորաբաժանումներից, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններից, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից:
6. Նախարարության անվանումն է ՝
հայերեն՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն,
ռուսերեն՝ Министерство здравоохранения республики Арцах,
անգլերեն՝ Ministry of health of the Artsakh Republic:
7. Նախարարության գտնվելու վայրն է՝ քաղաք Ստեփանակերտ, Փետրվարի 20-ի փողոց, N 1 շենք:
2. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
8. Նախարարության հիմնական նպատակները և խնդիրներն են՝
1) մարդու և հանրության առողջության պահպանումը, բնակչության առողջության բարելավումը, հիվանդությունների կանխարգելումը, հաշմանդամության և մահացության ցուցանիշների նվազեցումը.
2) առողջապահության բնագավառում պետական քաղաքականության մշակումն ու դրա իրականացման ապահովումը.
3) բժշկական օգնության որակի և արդյունավետության բարձրացման, առողջապահական համակարգի արդյունավետ գործունեության նպատակով առողջապահական կազմակերպություններին կազմակերպամեթոդական օգնությամբ ապահովելը.
4) առողջապահության համակարգի արդյունավետ գործունեության, կազմակերպման, կառավարման և տնտեսավարման ժամանակակից մեխանիզմների ներդրումը, կայուն ֆինանսավորման ապահովումը.
5) առողջապահության բնագավառում մարդու իրավունքների պահպանումն ու պաշտպանությունը.
6) մոր և մանկան առողջության պահպանումը.
7) արտակարգ իրավիճակներում բնակչության բժշկական օգնության ապահովումը.
8) առողջապահության համակարգում ֆինանսավորման նոր աղբյուրների, այդ թվում` բժշկական պարտադիր և կամավոր ապահովագրական համակարգի ներդրումն ու զարգացումը.
9) աշխատողների առողջության պահպանումը.
10) հանրապետությունում արտադրվող և ներմուծվող դեղերի անվտանգության, որակի և արդյունավետության ապահովումը.
11) առողջապահության բնագավառում միջազգային և միջգերատեսչական համագործակցության ապահովումը.
12) հանրային առողջության և բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը:
3. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
9. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) բժշկական օգնության կազմակերպման և բժշկական օգնության որակի գնահատման չափորոշիչների ու չափանիշների մշակումը, դրանց իրականացման դիտարկումը.
2) առողջապահության բնագավառի առանձին ոլորտների զարգացման հայեցակարգերի, ռազմավարության, քաղաքականության մշակումն ու դրանց իրականացման նկատմամբ դիտարկումը.
3) առողջապահության զարգացման քաղաքականության, պետական նպատակային ծրագրերի, բնակչության առողջության բարելավման, հիվանդությունների կանխարգելման և բուժման, հաշմանդամության և մահացության նվազեցմանն ուղղված ծրագրերի մշակումն ու իրականացման դիտարկումը, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանն ուղղված պետական քաղաքականության և նպատակային ծրագրերի մշակումը և դրանց իրականացման դիտարկումը.
4) մոր և մանկան ոլորտի գերակա խնդիրների սահմանումը, նպատակային, ռազմավարական ծրագրերի մշակումը և իրականացման դիտարկումը.
5) երեխաների և կանանց առողջության իրավիճակային պարբերական վերլուծություն, գնահատում, հիմնախնդիրների վերհանում, իրավիճակի բարելավման միջոցառումների մշակում և իրականացման նկատմամբ դիտարկում, ինչպես նաև մանկական և մայրական մահացության ցուցանիշների նկատմամբ շարունակական մոնիթորինգի իրականացում և այդ ցուցանիշների նվազեցմանն ուղղված ռազմավարության մշակումը և իրականացման դիտարկումը.
6) Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան և հեռանկարային ծրագրերի առողջապահական բաղադրիչի մշակումը.
7) լիցենզավորման և որակավորման համար պարտադիր պահանջների և պայմանների մշակումը և դրանց պահպանման նկատմամբ դիտարկումների իրականացումը, առողջապահության համակարգի հիմնարկների և կազմակերպությունների (ընկերությունների) գործունեության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
8) պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետական պատվերի ձևավորումը և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրա իրականացման դիտարկումը.
9) իր ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների` սահմանված կարգով ֆինանսավորումը, դրանց հաշվապահական հաշվեկշիռների ընդունումն ու ամփոփումը.
10) պետական պատվերի շրջանակներում իրականացվող դեղերի, բժշկական նշանակության ապրանքների և ծառայությունների կենտրոնացված գնումների իրականացումը, գնումների դիմաց ֆինանսական միջոցների հատկացումը.
11) առողջապահության ոլորտում կադրային քաղաքականության ծրագրերի մշակումն ու իրականացման նկատմամբ դիտարկումը.
12) բարձրագույն բժշկական կադրերի պատրաստման (պատրաստում, մասնագիտացում, վերամասնագիտացում), կատարելագործման, շարունակական մասնագիտական զարգացման, առկա կադրային ներուժի պահպանման, զարգացման և վերարտադրման, կադրերի արդյունավետ վերադասավորման ոլորտներում պետական քաղաքականության ծրագրերի մշակումն ու իրականացման դիտարկումը.
13) բնագավառում կառուցվածքային բարեփոխումների իրականացման, գիտական նվաճումների ներդրման, նյութատեխնիկական հագեցվածության, տեխնիկական և տեխնոլոգիական զարգացման քաղաքականության ծրագրերի մշակումն ու իրականացման դիտարկումը.
14) բնակչության հանրային իրազեկության և առողջապահական կրթության ծրագրերի մշակումը և իրականացման նկատմամբ դիտարկումը, նախարարության տեղեկատվական քաղաքականության և հասարակայնության հետ կապերի կազմակերպումն ու իրականացումը.
15) օրենքների ու այլ իրավական ակտերի նախագծերի մշակումը, Արցախի Հանրապետության նախարարությունների, հանրապետական գործադիր իշխանության և տարածքային կառավարման մարմինների կողմից մշակվող, իր գործունեության ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծերի քննարկումն ու համապատասխան եզրակացություններ ներկայացնելը.
16) դեղային պետական քաղաքականության ծրագրերի մշակումը և դրա իրականացման դիտարկումը.
17) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական, վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթիկներ, տեղեկանքներ և այլն) ներդրումը և, դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա, վարչական վիճակագրական ռեգիստրների վարումը.
18) առողջապահական համակարգի և բնակչության առողջության վիճակի մասին տեղեկատվության հավաքագրումը, վերլուծությունն ու գնահատումը.
19) առողջապահության բնագավառում միջազգային պայմանագրերի նախագծերի մշակումը, այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ սահմանված կարգով համագործակցության իրականացումը.
20) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշիչների, ուղեցույցների, կարգերի, առողջապահության կազմակերպման, կառավարման, ֆինանսավորման ու տնտեսավարման ժամանակակից մեխանիզմների, նորմատիվների, չափանիշների, չափորոշիչների, սանիտարական կանոնների և նորմերի մշակումը և հաստատումը.
21) իր իրավասության սահմաններում զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի բնագավառում միջոցառումների իրականացումը:
4. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
10. Նախարարությունը գլխավորում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարը (այսուհետ՝ նախարար) և կառավարում նախարարության համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների գործունեությունը:
Նախարարը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և հաշվետու է Արցախի Հանրապետության Նախագահին:
11. Նախարարն ունի տեղակալ (տեղակալներ), որին (որոնց) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
12. Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով:
13. Նախարարն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի գնահատման և վերլուծության, հեռանկարային զարգացման ապահովման համար:
14. Նախարարը՝
1) ղեկավարում, համակարգում և վերահսկում է նախարարության համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված գործունեության բնագավառների, նպատակների ու խնդիրների վերաբերյալ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Արցախի Հանրապետության Նախագահին և կառավարություն.
3) լսում և Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության մարմինների տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.
4) իրականացնում է նախարարության աշխատակազմի կառավարումը՝ օրենքով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասությունների սահմաններում.
5) Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը: Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների կանոնադրությունները և կառուցվածքները.
6) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների՝ Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.
7) Արցախի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.
8) վերահսկողություն է իրականացնում նախարարության կողմից պետական գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման նկատմամբ.
9) Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության համակարգի աշխատողների թիվը.
10) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.
11) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության համակարգի աշխատողներին, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
12) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդական(ներին), օգնական(ներին) ու մամուլի քարտուղարին.
13) կարող է կազմավորել աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ.
14) իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է գերատեսչական իրավական ակտեր, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Արցախի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Արցախի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
15) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում շնորհում է դասային աստիճաններ.
16) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.
17) տրամադրում է արձակուրդ աշխատակազմի ղեկավարին՝ Արցախի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը և դրանով սահմանված կարգին համապատասխան.
18) իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:
15. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալը (տեղակալները):
16. Նախարարի տեղակալը՝
1) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները՝ նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման՝ իրեն հանձնարարված բնագավառներում.
2) իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության՝ իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը՝ նախարարության համակարգի պետական մարմինների և նախարարության կառավարման ոլորտում գործող կազմակերպությունների միջոցով՝ տալով ցուցումներ ու հանձնարարականներ.
3) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմիններին տալիս է հանձնարարականներ և առաջադրանքներ, վերահսկողություն է իրականացնում դրանց կատարման նկատմամբ.
4) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
5) համակարգում է իրեն հանձնարարված աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
6) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
7) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
8) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.
9) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
10) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց վերաբերող հարցերի մասին.
11) իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:
17. Նախարարը և նրա տեղակալը Արցախի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը և դրանով սահմանված կարգին համապատասխան ունեն արձակուրդի իրավունք: Նախարարին արձակուրդ տրամադրվում է Արցախի Հանրապետության Նախագահի համաձայնությամբ, իսկ նախարարի տեղակալին՝ նախարարի կողմից:
18. Նախարարը կարող է ունենալ խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:
19. Նախարարի խորհրդականը՝
1) համաձայնեցնելով նախարարի հետ՝ կազմում է իր աշխատանքային ծրագրերը.
2) պարբերաբար նախարարին է ներկայացնում զեկույցներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի, երևույթների և իրադարձությունների մասին և առաջարկություններ առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ.
3) կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.
4) նախարարի հանձնարարությամբ մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում՝ իրեն հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը.
5) նախարարի որոշմամբ կարող է ղեկավարել նախարարի կողմից կազմավորած աշխատանքային խմբերի, հանձնաժողովների գործունեությունը կամ մասնակցել դրանց աշխատանքներին.
6) նախարարի հանձնարարությամբ հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում իրեն հանձնարարված հարցերի քննարկումներ.
7) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:
20. Նախարարի օգնականը կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում նախարարին:
Նախարարի օգնականը՝
1) համաձայնեցնելով նախարարի հետ՝ կազմակերպում է նախարարի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում նախարարին.
2) կազմակերպում է նախարարի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը.
3) համագործակցելով նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ՝ նախարարի համար նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.
4) նախապատրաստում և նախարարին է ներկայացնում առաջարկություններ աշխատանքային ծրագրերի վերաբերյալ.
5) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:
21. Նախարարի մամուլի քարտուղարը՝
1) նախարարի պաշտոնական տեսակետները ներկայացնում է Արցախի Հանրապետության և օտարերկրյա պետությունների տեղեկատվության միջոցներին.
2) անցկացնում է ասուլիսներ և ճեպազրույցներ.
3) իր գործունեության ծրագրման և իրականացման վերաբերյալ առաջարկություններ ու վերլուծություններ է ներկայացնում նախարարին և նախարարի հետ համաձայնեցնելուց հետո հետևում դրանց իրականացմանը.
4) կազմակերպում է նախարարի հարցազրույցները, ասուլիսները և հանդիպումները մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ներկայացուցիչների հետ.
5) նախարարի հանձնարարությամբ հանդես է գալիս հայտարարություններով, պարզաբանումներով, հերքումներով.
6) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:
5. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
22. Նախարարության աշխատակազմը պետական կառավարչական հիմնարկ է, որն ապահովում է նախարարության Արցախի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը: Աշխատակազմի կառուցվածքում ընդգրկվում են կառուցվածքային ստորաբաժանումներ (բաժիններ) և առանձնացված ստորաբաժանումներ (գործակալություն, տեսչություն), որոնց ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը:
23. Նախարարության աշխատակազմը գործում է Արցախի Հանրապետության Սահմանադրության, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Արցախի Հանրապետության օրենքների և սույն կանոնադրության հիման վրա:
24. Նախարարության աշխատակազմն, իր իրավասության սահմաններում, Արցախի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
25. Նախարարության աշխատակազմն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ հայերեն կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
26. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
27. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառույթների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:
28. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառույթներն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
29. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Արցախի Հանրապետությունը:
30. Նախարարության աշխատակազմի անվանումն է՝ «Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
6. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
31. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Արցախի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Արցախի Հանրապետության անունից աշխատակազմի կնքված գործարքներով ձեռք բերված և նախարարության աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
32. Արցախի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:
33. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իր գույքը:
7. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
34. Նախարարության աշխատակազմի կառուցվածքը ներառում է նրա կառուցվածքային ստորաբաժանումները (բաժիններ) և առանձնացված ստորաբաժանումները (տեսչություն, գործակալություն):
35. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը:
36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը՝ նախարարի ներկայացմամբ:
37. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում՝ նաև Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման, վերահսկողության գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:
38. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթները կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Արցախի Հանրապետության անունից:
39. Առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Արցախի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
40. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր անվանմամբ հայերեն կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
8. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
41. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Արցախի Հանրապետության կառավարությունը և նախարարը՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում: Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը, որին օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
42. Արցախի Հանրապետության կառավարությունը՝
1) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.
2) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարում փոփոխություններ.
3) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
4) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.
5) իրականացնում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
43. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Արցախի Հանրապետության կառավարության և նախարարի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
44. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
45. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի՝ Արցախի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:
46. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը կամ այլ աշխատող՝ նախարարի հրամանով:
47. Նախարարության աշխատակազմի ղեկավարը՝
1) առանց լիազորագրի իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Արցախի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.
2) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
3) իր իրավասության սահմաններում տալիս է Արցախի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.
5) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
6) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.
7) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
8) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
9) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
10) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
11) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
12) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.
13) ապահովում է համագործակցությունը Արցախի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
14) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
15) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
9. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
48. Նախարարության աշխատակազմն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններին ներկայացնում է ֆինանսական, բյուջետային, հարկային, պարտադիր վճարների մասին, ինչպես նաև վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
49. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանած կարգով:
50. Նախարարության ֆինանսատնտեսագիտական բաժնի վարիչ-գլխավոր հաշվապահը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
10. ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
51. Նախարարության գործավարությունը տարվում է նախարարության կողմից հաստատված՝ նախարարության գործավարության կարգին համապատասխան:
11. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
52. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպումը և նրա գործունեության դադարումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
(Հավելված 1-ը խմբ., լրաց., փոփ. 29.06.2011 N 450-Ն, խմբ. 02.12.2013 N 838-Ն, խմբ. 24.10.2017 N 72-Ն)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
|
|
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«16» մարտի 2004թ. N 90 որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
Բաժիններ
1. Բժշկական օգնության կազմակերպման բաժին
2. Վիճակագրական-վերլուծական բաժին
3. Դեղորայքային քաղաքականության բաժին
4. Ֆինանսատնտեսագիտական բաժին
5. Իրավաբանական և լիցենզավորման բաժին
6. Ընդհանուր բաժին
II. Առանձնացված ստորաբաժանումներ
1. Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն
2. Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն
(Հավելված 2-ը լրաց. 21.12.2004 N 508, փոփ. 20.12.2005 N 559, խմբ. 24.01.2006 N 32, լրաց. 27.12.2012 N 941-Ն, խմբ. 02.12.2013 N 838-Ն, խմբ. 11.07.2014 N 432-Ն, խմբ. 24.10.2017 N 72-Ն)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
|
|
Հավելված 3
ԼՂՀ կառավարության
«16» մարտի 2004թ. N 90 որոշման |
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ
(վերնագիրը փոփ. 24.10.2017 N 72-Ն)
|
Հ/Հ |
Գույքի անվանումը |
քանակը |
արժեքը դրամ |
Գումարը դրամ |
|
1 |
Նախարարության շենք |
1 |
15241000,00 |
15241000,00 |
|
2 |
Ավոտմեքենա ՎԱԶ 21213 015 LL 53 |
1 |
3961225,00 |
3961225,00 |
|
3 |
Ավտոմեքենա ԳԱԶ 3110 050 LL 90 |
1 |
3491670,00 |
3491670,00 |
|
4 |
Գորգ 4 * 3 |
1 |
482184,00 |
482184,00 |
|
5 |
Ներքնակ |
1 |
5000,00 |
5000,00 |
|
6 |
Բարձ |
1 |
2000,00 |
2000,00 |
|
7 |
Վերմակ կիսաբրդյա |
4 |
3000,00 |
12000,00 |
|
8 |
Վերմակ սպիտակ |
2 |
3000,00 |
6000,00 |
|
9 |
Գորգ 4 * 5 |
1 |
85000,00 |
85000,00 |
|
10 |
Գորգ 3 * 1 |
1 |
15000,00 |
15000,00 |
|
11 |
Հեռուստացույց Շիվակի |
2 |
91500,00 |
183000,00 |
|
12 |
Էլեկտրական կամին |
1 |
84025,00 |
84025,00 |
|
13 |
Սառնարան Չինար |
1 |
129975,00 |
129975,00 |
|
14 |
Սելեկտոր |
1 |
87024,00 |
87024,00 |
|
15 |
Օլինկո հաղորդիչ |
1 |
265000,00 |
265000,00 |
|
16 |
Պատճենահանող ապարատ |
1 |
990000,00 |
990000,00 |
|
17 |
Պատճեապարատ “Քանոն” |
1 |
247676,00 |
247676,00 |
|
18 |
Սեղան կոմբինացված |
1 |
558000,00 |
558000,00 |
|
19 |
Փափուկ բազկաթոռ |
1 |
132300,00 |
132300,00 |
|
20 |
Տպիչ “էպսոն” |
4 |
178000,00 |
712000,00 |
|
21 |
Համակարգիչ “Պենդիում” |
2 |
300000,00 |
600000,00 |
|
22 |
Համակարգիչ “”Վիգլեն”” |
1 |
621500,00 |
621500,00 |
|
23 |
Համակարգիչ “Սաթելիտ” |
1 |
600000,00 |
600000,00 |
|
24 |
Համակարգիչ “Կոմպակ” |
1 |
216000,00 |
216000,00 |
|
25 |
Բազկաթոռ փափուկ |
2 |
90000,00 |
180000,00 |
|
26 |
Հեռուստացույց “Գրունդիկ” |
1 |
65000,00 |
65000,00 |
|
27 |
Տեսամագնիտաֆոն “Գրունդիկ” |
1 |
62000,00 |
62000,00 |
|
28 |
Սեղան ամսագրային |
1 |
63000,00 |
63000,00 |
|
29 |
Բջջային հեռախոս |
1 |
182589,00 |
182589,00 |
|
30 |
Կոմբինացված սեղան |
1 |
143000,00 |
143000,00 |
|
31 |
Կոմբինացված պահարան |
1 |
65497,00 |
65497,00 |
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
41 |
|
29488665,00 |
|
32 |
Կոմբինացված պահարան |
1 |
93329,00 |
93329,00 |
|
33 |
Ընդունարանի |
1 |
68330,00 |
68330,00 |
|
34 |
Կոմբինացված սեղան |
1 |
58331,00 |
58331,00 |
|
35 |
Սեղան |
1 |
93021,00 |
93021,00 |
|
36 |
Պահարան |
1 |
70830,00 |
70830,00 |
|
37 |
Տրյումո |
1 |
51664,00 |
51664,00 |
|
38 |
Էլեկտրահաշվիչ |
1 |
15000,00 |
15000,00 |
|
39 |
Ռետինե խողովակ |
30 |
300,00 |
9000,00 |
|
40 |
Ավտոդողեր |
4 |
20000,00 |
80000,00 |
|
41 |
Ակումուլյատոր |
1 |
16000,00 |
16000,00 |
|
42 |
Ավտոդողեր |
4 |
30000,00 |
120000,00 |
|
43 |
Հեռուստացույցի տակդիր |
1 |
46345,00 |
46345,00 |
|
44 |
Պահարան մետաղյա |
1 |
4243,00 |
4243,00 |
|
45 |
Պահարան տնտեսական |
2 |
13350,00 |
26700,00 |
|
46 |
Պահարան շորերի |
3 |
2232,67 |
6698,00 |
|
47 |
Պահարան բժշկական |
1 |
64500,00 |
64500,00 |
|
48 |
Գրքերի պահարան |
2 |
200,00 |
400,00 |
|
49 |
Գրքերի |
3 |
2000,00 |
6000,00 |
|
50 |
Սեյֆ երկաթյա |
1 |
1552,00 |
1552,00 |
|
51 |
Գրասեղան |
1 |
44338,00 |
44338,00 |
|
52 |
Գրասեղան երկփեղկանի |
5 |
28352,00 |
141760,00 |
|
53 |
Սեղան մեկփեղկանի |
9 |
11430,00 |
102870,00 |
|
54 |
Գրասեղան |
3 |
3625,00 |
10875,00 |
|
55 |
Գրասեղան կոմբինացված |
2 |
6937,50 |
13875,00 |
|
56 |
Աթոռ |
81 |
7777,78 |
630000,00 |
|
57 |
Վինտայի աթոռներ |
2 |
14,00 |
28,00 |
|
58 |
Բազկաթոռ |
2 |
9400,00 |
18800,00 |
|
59 |
Տումբա |
1 |
11000,00 |
11000,00 |
|
60 |
Հեռախոս դիսկով |
14 |
9500,00 |
133000,00 |
|
61 |
Հեռախոս |
2 |
5000,00 |
10000,00 |
|
62 |
Կոնդիցիոներ |
1 |
97400,00 |
97400,00 |
|
63 |
Սրճեփ |
2 |
400,00 |
800,00 |
|
64 |
Երկաթյա մահճակալ |
1 |
16500,00 |
16500,00 |
|
65 |
Վարագույրի կախարան |
9 |
1888,89 |
17000,00 |
|
66 |
Հաշվիչ |
1 |
2500,00 |
2500,00 |
|
67 |
Վարագույր |
31 |
1237,94 |
38376,00 |
|
68 |
Ժալյուզի /շերտավարագույր/ |
2 |
50000,00 |
100000,00 |
|
69 |
Էլեկտրական տաքացուցիչ |
1 |
20800,00 |
20800,00 |
|
70 |
Ժամացույց սեղանի |
1 |
176,00 |
176,00 |
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ` |
231 |
|
2242041,00 |
|
71 |
Թեյնիկ /Տիֆալ/ |
2 |
10000,00 |
20000,00 |
|
72 |
5 պլաֆոնանոց ջահ |
3 |
19900,00 |
59700,00 |
|
73 |
Սեղանի լամպ |
1 |
6800,00 |
6800,00 |
|
74 |
Սեղանի ճրագ |
1 |
4300,00 |
4300,00 |
|
75 |
Հաշվիչ փայտի |
1 |
68,00 |
68,00 |
|
76 |
Էլեկտրական տաքացուցիչ |
5 |
3714,40 |
18572,00 |
|
77 |
Էլեկտրական սալիկ |
1 |
3000,00 |
3000,00 |
|
78 |
Էլեկտրական վառարան |
1 |
18000,00 |
18000,00 |
|
79 |
Աղբարկղ |
7 |
600,00 |
4200,00 |
|
80 |
Ցինկյա դույլ |
4 |
2976,00 |
11904,00 |
|
81 |
Էկրան |
1 |
8000,00 |
8000,00 |
|
82 |
Պրոյեկտոր |
1 |
12000,00 |
12000,00 |
|
83 |
Էլեկտրական տաքացուցիչ |
2 |
25500,00 |
51000,00 |
|
84 |
Փոշեկուլ |
1 |
35000,00 |
35000,00 |
|
85 |
Էլեկտրական տաքացուցիչ |
1 |
40000,00 |
40000,00 |
|
86 |
Էմալապատ դույլ |
1 |
8000,00 |
8000,00 |
|
87 |
Պոլիէթիլենային դույլ |
2 |
850,00 |
1700,00 |
|
88. |
Ջահ |
1 |
22300,00 |
22300,00 |
|
89 |
Սեղան պ.կ. |
1 |
35831,00 |
35831,00 |
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ` |
37 |
|
360375,00 |
|
|
ԸՆԴՀԱՆՈՒՐԸ` |
309 |
|
32091081,00 |
(Հավելված 3-ը փոփ. 24.10.2017 N 72-Ն)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |