ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"24" հունվարի 2006թ. |
N 32 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004թ. մարտի 16-ի թիվ 90 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004թ. մարտի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմը և չափը հաստատելու մասին» թիվ 90 որոշման թիվ 2 հավելվածը հաստատել հետևյալ խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2006թ. հունվարի 1-ից:
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«24» հունվարի 2006թ.
թիվ 32 որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի
1. Կառուցվածքային ստորաբաժանումներ
Բաժիններ
Բժշկական օգնության կազմակերպման և վիճակագրական-վերլուծական բաժին
Ֆինանսատնտեսագիտական բաժին
Ընդհանուր բաժին
II. Առանձնացված ստորաբաժանումներ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |