ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
“ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ” ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով “Պետական կառավարչական հիմնարկների մասին” Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը և հաստատված կարգի 4-րդ կետը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ” պետական կառավարչական հիմնարկ:
2. Հաստատել`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը` համաձայն թիվ 1 հավելվածի.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն թիվ 2 հավելվածի.
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն թիվ 3 հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 2000թ. հոկտեմբերի 3-ի “ԼՂՀ առողջապահության նախարարության կանոնադրությունը, կառուցվածքը և համակարգում ընդգրկված բժշկական հիմնարկների ցանկը հաստատելու մասին” թիվ 209 որոշումը:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«16» մարտի 2004թ.
թիվ 90 որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության
1. Ընդհանուր դրույթներ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը (այսուհետև` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է առողջապահության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Նախարարության լիազորությունները սահմանվում են օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Նախարարությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
6. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից: Նախարարության համակարգում ընդգրկվում են նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկները:
7. Նախարարության նպատակները և խնդիրներն են`
ա) առողջապահության զարգացման քաղաքականության, պետական նպատակային ծրագրերի մշակումը և դրանց իրականացման կազմակերպումը, սանիտարական նորմերի ու կանոնների մշակումը և հաստատումը.
բ) իր իրավասության սահմաններում համակարգի գործունեության կազմակերպումը, կառավարումը և ֆինանսավորումը.
գ) առողջապահության բնագավառին առնչվող օրենսդրական ու իրավական ակտերի նախագծերի մշակումը և ընդունված իրավական ակտերի նկատմամբ վերահսկողության ապահովումը.
դ) բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը.
ե) բնակչության առաջնային և մասնագիտացված բժշկական օգնության ու ծառայությունների ապահովման կազմակերպումը.
զ) մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված քաղաքականության իրականացման միջոցառումների իրականացումը.
է) բնակչության առողջության բարելավման միջոցառումների կազմակերպումը.
ը) արտակարգ իրավիճակներում բնակչության բժշկական օգնության ապահովման կազմակերպումը.
թ) բժշկական պարտադիր և կամավոր ապահովագրական համակարգի ներդրումը.
ժ) առողջապահության բնագավառում միջազգային և միջգերատեսչական համագործակցության ապահովումը.
ժա) բնակչության առողջական վիճակի ուսումնասիրությունը, հաշմանդամության ու մահացության նվազեցման ծրագրերի մշակումը և իրագործումը.
ժբ) երեխաների և կանանց կեցության ու առողջության իրավիճակային վերլուծության ապահովումը, ոլորտի գերակա խնդիրների ապահովումը, նպատակային ծրագրերի մշակումը և ներդրումը:
II. Նախարարության գործառույթները
8. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) բժշկական օգնության կազմակերպման և բուժօգնության որակի գնահատման չափորոշիչների ու չափանիշների մշակումը, ներդրման ապահովումը և դրանց նկատմամբ վերահսկողության կազմակերպումը.
բ) իր իրավասության սահմաններում լիցենզավորման և որակավորման գործընթացների կազմակերպումն ու լիցենզավորված սուբյեկտների կողմից տվյալ գործունեությունն իրականացնելու համար պարտադիր պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
գ) իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ օրենքների ու այլ իրավական ակտերի նախագծերի մշակումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների, հանրապետական գործադիր իշխանության և տարածքային կառավարման մարմինների կողմից մշակվող, իր գործունեության ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծերի քննարկումն ու համապատասխան եզրակացություններ ներկայացնելը.
դ) առողջապահական կազմակերպությունները կազմակերպամեթոդական օգնությամբ ապահովելը.
ե) պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետական պատվերի տեղադրումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգը դրա նկատմամբ վերահսկողության իրականացումը, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման շրջանակներում կնքված պայմանագրերի համաձայն բժշկական օգնություն իրականացնողների փաստացի կատարված աշխատանքների դիմաց ֆինանսական միջոցների հատկացման կազմակերպումը.
զ) իր ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների` սահմանված կարգով ֆինանսավորման կազմակերպումը, դրանց հաշվապահական հաշվեկշիռների ընդունումն ու ամփոփումը.
է) բնագավառում կառուցվածքային բարեփոխումների իրականացումը, գիտական նվաճումների ներդրումը, նյութատեխնիկական հագեցվածության, տեխնիկական և տեխնոլոգիական զարգացման քաղաքականության մշակումն ու իրականացումը.
ը) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան և հեռանկարային ծրագրերի մշակմանը մասնակցությունը.
թ) հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության (ծառայության) միջոցով` սանիտարական նորմերի ու կանոնների նկատմամբ վերահսկողությունը,
հիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների մշակումն ու դրանց նկատմամբ վերահսկողությունը,
բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի ազդեցության գործոնների հիգիենիկ հետազոտությունների կազմակերպումը,
վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը.
ժ) բնակչության առողջության բարելավմանը, հաշմանդամության և մահացության նվազեցման նպատակային ծրագրերի մշակումն ու իրականացումը.
ժա) բնակչության հանրային իրազեկության և առողջապահական կրթության կազմակերպումը, այդ ուղղությամբ ծրագրերի մշակումն ու իրականացումը.
ժբ) մոր և մանկան առողջության պահպանման ծրագրերի մշակումն ու միջոցառումների իրականացումը.
ժգ) մանկական և մայրական մահացության ցուցանիշների նկատմամբ հսկողության սահմանումն ու այդ ցուցանիշների իջեցման միջոցառումների իրականացումը.
ժդ) արտակարգ իրավիճակներում բնակչության առաջնահերթ բժշկական օգնության միջոցառումների կազմակերպումը.
ժե) բժշկական կադրերի պատրաստման, մասնագիտական շարունակական կրթական ծրագրերի մշակումն ու իրականացումը.
ժզ) առողջապահական համակարգի և բնակչության առողջության վիճակի մասին տեղեկատվության հավաքագրումը, վերլուծությունն ու գնահատումը
ժէ) պետական պատվերի շրջանակներում իրականացվող կենտրոնացված գնումներին մասնակցությունը և դրանց նկատմամբ վերահսկողությունը, իր իրավասության սահմաններում գնումների դիմաց ֆինանսական միջոցների հատկացման ապահովումը.
ժը) հանրապետությունում արտադրվող և հանրապետություն ներմուծվող դեղորայքի տեսակների ու որակի նկատմամբ պետական վերահսկողության կազմակերպումը.
ժթ) դեղային պետական քաղաքականության մշակումը, իրականացումը և դեղագործական գործունեության նկատմամբ հսկողությունը.
ի) իր իրավասության սահմաններում համակարգի հիմնարկների և կազմակերպությունների գործունեության կառավարումը.
իա) իր իրավասության սահմաններում առողջապահության բնագավառում լիցենզավորված սուբյեկտների գործունեության ստուգումների և ուսումնասիրությունների իրականացումը, առողջապահության համակարգի հիմնարկների և կազմակերպությունների (ընկերությունների) գործունեության վերաբերյալ առաջարկությունների ներկայացնել.
իբ) իր իրավասության սահմաններում շրջանային առողջապահական կազմակերպությունների (տարածքային կառավարման մարմինների առողջապահական ծառայությունների) գործունեության համակարգումը.
իգ) արտաքին կամ վարկային ֆինանսավորմամբ իրականացվող առողջապահական ծրագրերի և միջոցառումների համակարգումը.
իդ) իր րավասության սահմաններում միջազգային պայմանագրերի մշակումը և դրանք ներկայացնելը.
իե) առողջապահության բնագավառում այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ սահմանված կարգով համագործակցության իրականացումը.
իզ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների և գործառույթների իրականացումը.
իէ) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական, վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթիկներ, տեղեկանքներ և այլն) ներդրումը և, դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա, վարչական վիճակագրական ռեգիստրների վարումը:
III. Նախարարության կառավարումը
9. Նախարարությունը կառավարում է ԼՂՀ առողջապահության նախարարը (այսուհետ` նախարար), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալ, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:
Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
10. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:
11. Նախարարը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին:
12. Նախարարը`
ա) իր իրավասության սահմաններում ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.
բ) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
գ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն.
դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժերի միջոցներ.
զ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.
է) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.
ը) սահմանում է աշխատանքի բաշխում տեղակալի (տեղակալների) միջև.
թ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.
ժ) լսում է և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.
ժա) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.
ժբ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.
ժգ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատաողների թիվը.
ժդ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
ժե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում շնորհում է դասային կոչումներ.
ժզ) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.
ժէ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
13. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալը:
14. Նախարարի տեղակալը`
ա) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառներում.
բ) իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով տալով ցուցումներ ու հանձնարարականներ.
գ) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան` իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների` նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
դ) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
զ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
ը) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.
թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
ժ) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց վերաբերող հարցերի մասին.
ժա) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
15. Նախարարը կարող է ունենալ խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:
IV. Նախարարության աշխատակազմը
16. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության (այդ թվում` նրա կազմում գործող գործակալությունների ու տեսչությունների)` օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:
17. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
18. Նախարարության աշխատակազմը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
19. Նախարարության աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
20. Նախարարության աշխատակազմն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
21. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
22. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառույթների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:
23. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
24. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
25. Նախարարության աշխատակազմի անվանումն է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ:
26. Նաարարության աշխատակազմի գտնվելու վայրն է ք. Ստեփանակերտ, Վ. Մամիկոնյան 15:
V. Նախարարության աշխատակազմի գույքը
27. Նախարարության աշխատակազմի գույքը օրենքով սահմանված կարգով` ձևավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
28. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:
29. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օեննքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իր գույքը:
VI. Նախարարության աշխատակազմի կառուցվածքը
30. Նախարարության աշխատակազմի կառուցվածքը ներառում է նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն):
31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը:
32. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը նախարարի ներկայացմամբ:
33. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման, վերահսկողության գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:
34. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթները կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:
35. Առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
VII. Նախարարության աշխատակազմի կառավարումը
37. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը և նախարարը` օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:
Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը, որին օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
38. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը`
ա) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.
բ) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարում փոփոխություններ.
գ) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
դ) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.
ե) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
39. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և նախարարի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
40. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
41. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:
42. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը կամ այլ աշխատող` նախարարի հրամանով:
43. Նախարարության աշխատակազմի ղեկավարը`
ա) առանց լիազորագրի իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.
բ) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
գ) իր իրավասության սահմաններում տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.
ե) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
զ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.
է) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
ը) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
թ) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
ժ) կազամակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
ժա) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
ժբ) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.
ժգ) ապահովում է համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
ժդ) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
ժե) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
44. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:
45. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
VIII. Հաշվապահական հաշվառումը և հաշվետվությունները
46. Նախարարության աշխատակազմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններին ներկայացնում է ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների մասին, ինչպես նաև վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
47. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
IX Նախարարության աշխատակազմի վերակազմակերպումը և գործունեության դադարումը
48. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«16» մարտի 2004թ.
թիվ 90 որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Բաժիններ
Բժշկական օգնության կազմակերպման բաժին
Ֆինանսատնտեսագիտական բաժին
Վիճակագրական վերլուծական բաժին
Ընդհանուր և վարչատնտեսական բաժին
II. Առանձնացված ստորաբաժանումներ
1. Պետական հիգիենիկ հակահամաճարակային հսկողության տեսչություն
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 3
ԼՂՀ կառավարության 2004թ.
մարտի 16-ի թիվ 90 որոշման |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ
|
Հ/Հ |
Գույքի անվանումը |
քանակը |
արժեքը դրամ |
Գումարը դրամ |
|
1 |
Նախարարության շենք |
1 |
15241000,00 |
15241000,00 |
|
2 |
Ավոտմեքենա ՎԱԶ 21213 015 LL 53 |
1 |
3961225,00 |
3961225,00 |
|
3 |
Ավտոմեքենա ԳԱԶ 3110 050 LL 90 |
1 |
3491670,00 |
3491670,00 |
|
4 |
Գորգ 4 * 3 |
1 |
482184,00 |
482184,00 |
|
5 |
Ներքնակ |
1 |
5000,00 |
5000,00 |
|
6 |
Բարձ |
1 |
2000,00 |
2000,00 |
|
7 |
Վերմակ կիսաբրդյա |
4 |
3000,00 |
12000,00 |
|
8 |
Վերմակ սպիտակ |
2 |
3000,00 |
6000,00 |
|
9 |
Գորգ 4 * 5 |
1 |
85000,00 |
85000,00 |
|
10 |
Գորգ 3 * 1 |
1 |
15000,00 |
15000,00 |
|
11 |
Հեռուստացույց Շիվակի |
2 |
91500,00 |
183000,00 |
|
12 |
Էլեկտրական կամին |
1 |
84025,00 |
84025,00 |
|
13 |
Սառնարան Չինար |
1 |
129975,00 |
129975,00 |
|
14 |
Սելեկտոր |
1 |
87024,00 |
87024,00 |
|
15 |
Օլինկո հաղորդիչ |
1 |
265000,00 |
265000,00 |
|
16 |
Պատճենահանող ապարատ |
1 |
990000,00 |
990000,00 |
|
17 |
Պատճեապարատ “Քանոն” |
1 |
247676,00 |
247676,00 |
|
18 |
Սեղան կոմբինացված |
1 |
558000,00 |
558000,00 |
|
19 |
Փափուկ բազկաթոռ |
1 |
132300,00 |
132300,00 |
|
20 |
Տպիչ “էպսոն” |
4 |
178000,00 |
712000,00 |
|
21 |
Համակարգիչ “Պենդիում” |
2 |
300000,00 |
600000,00 |
|
22 |
Համակարգիչ “”Վիգլեն”” |
1 |
621500,00 |
621500,00 |
|
23 |
Համակարգիչ “Սաթելիտ” |
1 |
600000,00 |
600000,00 |
|
24 |
Համակարգիչ “Կոմպակ” |
1 |
216000,00 |
216000,00 |
|
25 |
Բազկաթոռ փափուկ |
2 |
90000,00 |
180000,00 |
|
26 |
Հեռուստացույց “Գրունդիկ” |
1 |
65000,00 |
65000,00 |
|
27 |
Տեսամագնիտաֆոն “Գրունդիկ” |
1 |
62000,00 |
62000,00 |
|
28 |
Սեղան ամսագրային |
1 |
63000,00 |
63000,00 |
|
29 |
Բջջային հեռախոս |
1 |
182589,00 |
182589,00 |
|
30 |
Կոմբինացված սեղան |
1 |
143000,00 |
143000,00 |
|
31 |
Կոմբինացված պահարան |
1 |
65497,00 |
65497,00 |
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
41 |
|
29488665,00 |
|
32 |
Կոմբինացված պահարան |
1 |
93329,00 |
93329,00 |
|
33 |
Ընդունարանի |
1 |
68330,00 |
68330,00 |
|
34 |
Կոմբինացված սեղան |
1 |
58331,00 |
58331,00 |
|
35 |
Սեղան |
1 |
93021,00 |
93021,00 |
|
36 |
Պահարան |
1 |
70830,00 |
70830,00 |
|
37 |
Տրյումո |
1 |
51664,00 |
51664,00 |
|
38 |
Էլեկտրահաշվիչ |
1 |
15000,00 |
15000,00 |
|
39 |
Ռետինե խողովակ |
30 |
300,00 |
9000,00 |
|
40 |
Ավտոդողեր |
4 |
20000,00 |
80000,00 |
|
41 |
Ակումուլյատոր |
1 |
16000,00 |
16000,00 |
|
42 |
Ավտոդողեր |
4 |
30000,00 |
120000,00 |
|
43 |
Հեռուստացույցի տակդիր |
1 |
46345,00 |
46345,00 |
|
44 |
Պահարան մետաղյա |
1 |
4243,00 |
4243,00 |
|
45 |
Պահարան տնտեսական |
2 |
13350,00 |
26700,00 |
|
46 |
Պահարան շորերի |
3 |
2232,67 |
6698,00 |
|
47 |
Պահարան բժշկական |
1 |
64500,00 |
64500,00 |
|
48 |
Գրքերի պահարան |
2 |
200,00 |
400,00 |
|
49 |
Գրքերի |
3 |
2000,00 |
6000,00 |
|
50 |
Սեյֆ երկաթյա |
1 |
1552,00 |
1552,00 |
|
51 |
Գրասեղան |
1 |
44338,00 |
44338,00 |
|
52 |
Գրասեղան երկփեղկանի |
5 |
28352,00 |
141760,00 |
|
53 |
Սեղան մեկփեղկանի |
9 |
11430,00 |
102870,00 |
|
54 |
Գրասեղան |
3 |
3625,00 |
10875,00 |
|
55 |
Գրասեղան կոմբինացված |
2 |
6937,50 |
13875,00 |
|
56 |
Աթոռ |
81 |
7777,78 |
630000,00 |
|
57 |
Վինտայի աթոռներ |
2 |
14,00 |
28,00 |
|
58 |
Բազկաթոռ |
2 |
9400,00 |
18800,00 |
|
59 |
Տումբա |
1 |
11000,00 |
11000,00 |
|
60 |
Հեռախոս դիսկով |
14 |
9500,00 |
133000,00 |
|
61 |
Հեռախոս |
2 |
5000,00 |
10000,00 |
|
62 |
Կոնդիցիոներ |
1 |
97400,00 |
97400,00 |
|
63 |
Սրճեփ |
2 |
400,00 |
800,00 |
|
64 |
Երկաթյա մահճակալ |
1 |
16500,00 |
16500,00 |
|
65 |
Վարագույրի կախարան |
9 |
1888,89 |
17000,00 |
|
66 |
Հաշվիչ |
1 |
2500,00 |
2500,00 |
|
67 |
Վարագույր |
31 |
1237,94 |
38376,00 |
|
68 |
Ժալյուզի /շերտավարագույր/ |
2 |
50000,00 |
100000,00 |
|
69 |
Էլեկտրական տաքացուցիչ |
1 |
20800,00 |
20800,00 |
|
70 |
Ժամացույց սեղանի |
1 |
176,00 |
176,00 |
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ` |
231 |
|
2242041,00 |
|
71 |
Թեյնիկ /Տիֆալ/ |
2 |
10000,00 |
20000,00 |
|
72 |
5 պլաֆոնանոց ջահ |
3 |
19900,00 |
59700,00 |
|
73 |
Սեղանի լամպ |
1 |
6800,00 |
6800,00 |
|
74 |
Սեղանի ճրագ |
1 |
4300,00 |
4300,00 |
|
75 |
Հաշվիչ փայտի |
1 |
68,00 |
68,00 |
|
76 |
Էլեկտրական տաքացուցիչ |
5 |
3714,40 |
18572,00 |
|
77 |
Էլեկտրական սալիկ |
1 |
3000,00 |
3000,00 |
|
78 |
Էլեկտրական վառարան |
1 |
18000,00 |
18000,00 |
|
79 |
Աղբարկղ |
7 |
600,00 |
4200,00 |
|
80 |
Ցինկյա դույլ |
4 |
2976,00 |
11904,00 |
|
81 |
Էկրան |
1 |
8000,00 |
8000,00 |
|
82 |
Պրոյեկտոր |
1 |
12000,00 |
12000,00 |
|
83 |
Էլեկտրական տաքացուցիչ |
2 |
25500,00 |
51000,00 |
|
84 |
Փոշեկուլ |
1 |
35000,00 |
35000,00 |
|
85 |
Էլեկտրական տաքացուցիչ |
1 |
40000,00 |
40000,00 |
|
86 |
Էմալապատ դույլ |
1 |
8000,00 |
8000,00 |
|
87 |
Պոլիէթիլենային դույլ |
2 |
850,00 |
1700,00 |
|
88. |
Ջահ |
1 |
22300,00 |
22300,00 |
|
89 |
Սեղան պ.կ. |
1 |
35831,00 |
35831,00 |
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ` |
37 |
|
360375,00 |
|
|
ԸՆԴՀԱՆՈՒՐԸ` |
309 |
|
32091081,00 |
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |