ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"20" դեկտեմբերի 2005թ. |
N 559 |
ք.Ստեփանակերտ
ԼՂՀ կառավարության 2004թ. մարտի 16-ի թիվ 90 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
ԼՂՀ կառավարության 2004թ. մարտի 16-ի ««ԼՂՀ առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, ԼՂՀ առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմը և չափը հաստատելու մասին» թիվ 90 որոշման թիվ 2 հավելվածի 2-րդ մասի «Պետական հիգիենիկ հակահամաճարակային հսկողության տեսչություն» տողը փոխարինել «Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն» տողով:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. Դանիելյան |