| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«30» նոյեմբերի 2011թ.
պետական գրանցման համարը 10111125 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«24» նոյեմբերի 2011թ. |
N 237-Ն |
ք.Ստեփանակերտ
«ԼՈՂԱՎԱԶԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ԵՎ
ՋՐԻ ՈՐԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2-III-2.2.4
ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան, հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 20-ի N 558 որոշմամբ հաստատված հավելվածի 7-րդ կետի «ե» և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի N 90 որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 12-րդ կետի «ա» ենթակետերի դրույթները, վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման նպատակով, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից և լողավազանների կառուցվածքին, շահագործմանը և ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով,
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ`
1. Հաստատել «Լողավազանների կառուցվածքին, շահագործմանը և ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-2.2.4 սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը` համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օ. Հարությունյանին` սահմանել հսկողություն «Լողավազանների կառուցվածքին, շահագործմանը և ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-2.2.4 սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի պահանջների կատարման նկատմամբ:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետ իրավաբան Լ. Հովհաննիսյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Ա. Պողոսյանին:
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
առողջապահության նախարարի
«24» նոյեմբերի 2011 թվականի N 237-Ն հրամանի |
«ԼՈՂԱՎԱԶԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ԵՎ ՋՐԻ
ՈՐԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2-III-2.2.4
ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն պետական սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի (այսուհետ սանիտարական կանոններ) պահանջները տարածվում են ինչպես նոր կառուցվող, վերակառուցվող, այնպես էլ գործող սպորտային և առողջարարական նշանակության լողավազանների, այդ թվում` բացօթյա լողավազանների, դպրոցական և նախադպրոցական կազմակերպությունների, առողջարարական հիմնարկների, բաղնիքային համալիրների (սաունաների) կազմում գործող լողավազանների վրա: Լողավազանների կազմում ընդգրկված սենքերին (հանդերձարան, ցնցուղարան, ավազան, սանհանգույց և այլն) ներկայացվող հիգիենիկ պահանջները տարածվում են նաև այլ հասարակական շինությունների կազմում (բաղնիքներ, սաունաներ, սպորտային դահլիճներ և այլն) շահագործվող համանման սենքերի, այդ թվում` և սաունաների հովացնող ավազանների վրա:
2. Սույն սանիտարական կանոնները նախատեսված են իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար, որոնք իրականացնում են լողավազանների, բաղնիքային համալիրների (սաունաների) նախագծում, շինարարություն, վերակառուցում և շահագործում:
3. Սանիտարական կանոնները չեն տարածվում բժշկական նշանակության ավազանների վրա, որտեղ իրականացվում են բուժական միջամտություններ կամ պահանջվում է հատուկ հանքային կազմով ջուր:
4. Սույն սանիտարական կանոնների պահանջների իրականացումը ապահովում է ջրով փոխանցվող բակտերիալ, վիրուսային, սնկային և մակաբուծային հիվանդությունների նկատմամբ համաճարակային անվտանգությունը և կանխում է մարդու օրգանիզմի վրա ջրի քիմիական բաղադրության վնասակար ազդեցության հնարավորությունը:
2. ԼՈՂԱՎԱԶԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ
ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
5. Լողավազանների, բաղնիքների ավազանների թույլատրելի միանվագ ծանրաբեռնվածությունը հաշվարկվում է հաշվի առնելով 1 մարդուն անհրաժեշտ ջրի հայելու ենթահավելված 1-ում բերված նորմատիվ պահանջները:
6. Լողավազանի, բաղնիքի հիմնական սենքերի ներքին հատակագծումը պետք է համապատասխանի հոսքայնության հիգիենիկ սկզբունքին` ապահովելով լողացողների շարժման հետևյալ ուղղությունը. նախասրահ, վերնահագուստի հանդերձարան, զգեստարան, ցնցուղարան, ավազան:
7. Նախասրահի, վերնահագուստի հանդերձարանի և զգեստարանի մակերեսները պետք է համապատասխանեն ենթահավելված 2-ում բերված նորմերին:
8. Ցնցուղարանները պետք է տեղակայվեն զգեստարանից դեպի ավազան տանող ուղու անցումային մասում, 3 հոգու համար` 1 ցնցուղի հաշվարկից ելնելով:
9. Եթե առկա է անմիջական մուտք ցնցուղարանից դեպի ավազան, ապա նախքան ավազանը պետք է տեղակայվի հոսող, վարակազերծված ջրով ոտքերի լվացման ավազան:
10. Լողավազանների, բաղնիքների զգեստարաններին կից նախատեսվող սանհանգույցների և նրանցում տեղադրված սարքավորումների քանակը բերված է ենթահավելված 3-ում:
11. Ավազանի ջրի վերին աղտոտված շերտի հեռացման համար ավազանի պատերին նախատեսվում են ջրահեռացման ջրհորդաններ:
12. Լողավազանի, բաղնիքի սենքերի և ավազանի պատերի, հատակի կառուցվածքային և երեսպատման նյութերը պետք է լինեն չքայքայվող, ջրադիմացկուն, մակերեսները լինեն հարթ, հեշտությամբ լվացվող և ախտահանվող, իսկ օգտագործվող ռեագենտները, ախտահանիչ նյութերը պետք է լինեն սահմանված կարգով գրանցված և թույլատրված (այդ թվում` և ենթահավելված 7-ի ցանկում նշված վարակազերծող միջոցները):
13. Սպորտային և առողջարարական լողավազանների սենքերի ցանկում նախատեսվում է բժշկի աշխատասենյակ, լաբորատորիայի սենքեր` մանրէաբանական և սանիտարաքիմիական հետազոտությունների համար: Արտադրական լաբորատորիայի բացակայության դեպքում հետազոտությունները կարող են կատարվել պայմանագրային կարգով` համապատասխան հետազոտություններ կատարելու իրավունք ունեցող այլ կազմակերպությունների լաբորատորիաների կողմից:
14. Լողավազանները պետք է ապահովված լինեն ավազանի ջրափոխանակության համակարգով (հետշրջանառության, հոսքային, ջրի պարբերաբար փոխումով):
15. Ավազանի ջրի մաքրման, վարակազերծման և բաշխման կառույցները կարող են տեղակայվել հիմնական կամ առանձին շինությունում:
16. Օզոնատորային սարքավորումը պետք է ունենա դեգազատոր (օզոնաօդային խառնուրդից օզոնի հեռացման համար), ինչպես նաև խառնման խուց` ջրի և օզոնի կոնտակտի համար:
17. Ախտահանիչ և կոագուլացնող նյութերի, լուծույթների պատրաստման և պահպանման սենքերի վերևում չի թույլատրվում տեղակայել սանհանգույցներ և ցնցուղարաններ:
18. Ավազան ջուր մատակարարող համակարգը պետք է ապահովի ջրի հավասարաչափ բաշխումը ավազանի ամբողջ ծավալով` ախտահանիչ նյութերի կոնցենտրացիան և ջրի ջերմաստիճանի կայունությունը պահպանելու համար:
3. ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ, ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ, ՋԵՌՈՒՑՄԱՆԸ,
ՄԻԿՐՈԿԼԻՄԱՅԻՆ ԵՎ ԱՂՄՈՒԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
19. Լողավազանի ավազանի, դահլիճի, քլորացման և օզոնացման սենքերի, բաղնիքների սենքերի համար անհրաժեշտ է նախատեսել ինքնուրույն ներհոս և արտաձիգ օդափոխիչ համակարգեր: Քլորացման և օզոնացման սենքերի կառավարման վահանակը տեղակայվում է նշված սենքերից դուրս:
20. Լողավազանների, բաղնիքների սենքերի ջեռուցումը և օդափոխությունը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության շինարարական նորմեր IV-12.02.01-2000 «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան: Ջեռուցման, օդափոխության և օդի լավորակման համակարգերը պետք է ապահովեն սենքերի օդային միջավայրին և միկրոկլիմային ներկայացվող հիգիենիկ պահանջների պահպանումը (ենթահավելված 4):
Բաց լողավազաններում ջրի ջերմաստիճանն ամռանը պետք է պահպանվի 27ՕC, ձմռանը` 28ՕC, իսկ լողալ սովորողների համար` 29ՕC:
21. Լողավազանի, բաղնիքի սենքերի լուսավորությունը պետք է ապահովվի Հայաստանի Հանրապետության Շինարարական Նորմեր II-8.03-96 «Արհեստական և բնական լուսավորում» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:
22. Սենքերում, կառուցապատման տարածքներում աղմուկի մակարդակը պետք է համապատասխանի «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N 2-III-11.3 սանիտարական նորմերի պահանջներին:
23. Օդափոխության սարքավորումները տեղադրվում են աղմուկը և ցնցումը նվազեցնող սարքավորումներով ապահովված օդափոխիչ խցիկներում:
4. ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆԸ
ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
24. Լողավազանների, բաղնիքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցվածքը պետք է ապահովվի N 2.04.01-85 «Շենքերի ներքին ջրամատակարարում և կոյուղի», N 2.04.02-84 «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառույցներ» և N 2.04.03-85 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» շինարարական նորմերի և կանոների, ինչպես նաև սույն սանիտարական կանոնների պահանջներին համապատասխան:
25. Ջրի պահուստային տարողություններին և ավազանին մատակարարվող ջրի որակի նկատմամբ սահմանվում է հսկողություն` համաձայն «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջների:
26. Շահագործման ընթացքում ավազանի ջրի որակը պետք է համապատասխանի ենթահավելված 5-ում նշված ցուցանիշներին և նորմերին:
27. Եթե ընդհանուր մնացորդային քլորի խտությունը 0.8-1.2 մգ/լ է, ապա թույլատրվում է, որ ազատ մնացորդային քլորի կոնցենտրացիան լինի 0.3 մգ/լ-ից պակաս:
1-6 տարեկան երեխաների համար նախատեսված լողավազանում ազատ մնացորդային քլորի կոնցենտրացիան թույլատրվում է 0.1-0.3 մգ/լ, 100 մլ ջրում կոլիֆագեր չհայտնաբերելու պայմանով:
Ջուրը քլորով (գիշերը) և օզոնով (ցերեկը) հաջորդական ախտահանման ժամանակ, քլորի մնացորդային կոնցենտրացիան պետք է լինի ոչ պակաս 0.4 մգ/լ, իսկ օզոնինը` ոչ պակաս քան 0.1 մգ/լ:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման և քլորացման միաժամանակյա օգտագործման դեպքում ընդհանուր մնացորդային քլորի կոնցենտրացիան կարող է իջեցվել մինչև 0.3 մգ/լ:
Ջրի ախտահանումը կերակրի աղը էլեկտրոլիզի ենթարկելու միջոցով, ստացված նատրիում հիպոքլորիդով իրականացնելու դեպքում, թույլատրվում է քլորիդների կոնցենտրացիայի ավելացում մինչև 700 մգ/լ:
5. ԼՈՂԱՎԱԶԱՆՆԵՐԻ, ԲԱՂՆԻՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՌԵԺԻՄԻՆ
ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
28. Սույն կանոնների պահանջներին համապատասխան (ենթահավելված 5)` ավազանների ջրի որակ ապահովելու համար, անհրաժեշտ է ավազանի ջրի թարմացում ջրափոխանակության միջոցով:
29. Ավազանը պետք է լցվի մինչև արտահոսքի ջրհորդանի եզրը:
30. Ավազանի ջրի վարակազերծումը պարտադիր է:
1) Որպես ջրի վարակազերծման հիմնական մեթոդներ կարող են օգտագործվել քլորացումը, բրոմացումը, օզոնացումը, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթումը 16մՋ/սմ2-ից ոչ պակաս չափաքանակից, անկախ սարքավորման տեսակից:
2) Վարակազերծման հուսալիության բարձրացման համար նպատակահարմար է քիմիական մեթոդները համակցել ուլտրամանուշակագույն ճառագայթման հետ:
3) Վարակազերծման այլ մեթոդների օգտագործման դեպքում, դրանց հուսալիությունը և անվտանգությունը պետք է հիմնավորվի տեխնոլոգիական և հիգիենիկ հետազոտություններով:
4) Ջրի վարակազերծող ռեագենտը տրվում է հոսքային համակարգի դեպքում՝ ջուր մատակարարող խողովակի մեջ, հետշրջանառության դեպքում` նախքան ֆիլտրերը, օզոնով և ուլտրամանուշակագույն-ճառագայթման դեպքում՝ ֆիլտրերից հետո: Վարակազերծող ռեագենտի աշխատանքային չափաքանակը որոշվում է փորձնական ճանապարհով՝ դրա կոնցենտրացիայի (ենթահավելված 7) մշտական ապահովման հաշվարկի հիման վրա:
31. Լողավազանների, բաղնիքների սենքերի և ավազանի մաքրմանը, ախտահանմանը ներկայացվող պահանջներ.
1) Սենքերի ամենօրյա մաքրումը և ախտահանումը պետք է իրականացվի աշխատանքային օրվա ընթացքում և վերջում: Ախտահանման պարտադիր ենթակա են սանհանգույցները, ցնցուղարանը, զգեստարանը, հանդերձարանը, ավազանի սենքերը, շրջանցման ուղիները, նստարանները, դռների բռնակները:
2) Ավազանի ջուրը դատարկելուց և մեխանիկական մաքրումից հետո ավազանի ախտահանումը կատարվում է 100մգ/լ կոնցենտրացիայով ակտիվ քլոր պարունակող լուծույթով կրկնակի ոռոգման միջոցով, 0,6-0,8լ/մ2 քանակությամբ քլոր պարունակող ախտահանիչ լուծույթի հաշվարկով:
Ախտահանիչ լուծույթի ողողումը և հեռացումը կատարվում է տաք ջրով՝ մշակումից 1 ժամ հետո: Ավազանի ջրում կապտաթարախային ցուպիկի հայտնաբերման դեպքում ավազանը մշակվում է 10%-անոց բորաթթվի լուծույթով՝ 2 ժամ տևողությամբ:
32. Լողորդների շնչառական գոտու օդում պարունակվող ազատ քլորի կոնցենտրացիան չպետք է գերազանցի 0,1մգ/մ3, օզոնի կոնցենտրացիան՝ 0,16մգ/մ3:
33. Ավազանի (հատկապես բաց լողավազանների) պատերի մամռապատման, ծաղկման դեմ պայքարելու և մաքրումը հեշտացնելու համար ավազանի ջրին կարելի է պարբերաբար ավելացնել պղնձարջասպի (պղնձի սուլֆատի) լուծույթ` 1,0-5,0մգ/լ կոնցենտրացիայով կամ այլ թույլատրված ռեագենտներ` հաշվի առնելով սույն կանոնների 12-րդ կետը:
34. Լողավազանի, բաղնիքի աշխատակազմը (մարզիչներ, լողի հրահանգիչներ, պրոցեդուրաներ իրականացնող աշխատակիցներ, բաղնիսպաններ, քիսաչիներ) ենթարկվում են առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 23-ի «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի, բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը, անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձևերը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 27-ի թիվ 169 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 396-Ն որոշմամբ հաստատված կարգի:
35. Տվյալ բնակավայրում ենթահավելված 6-ում նշված որևէ հիվանդության համաճարակային անբարենպաստ իրավիճակի առկայության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը նախազգուշացնում է լողավազանի ղեկավարությանը, որ տվյալ վարակիչ հիվանդության նկատմամբ համապատասխան հետազոտություններ չանցած և բուժկանխարգելիչ հաստատության կողմից առողջության մասին տեղեկանք չներկայացրած անձանց չթույլատրեն լողավազանից օգտվել: Անկախ համաճարակային իրավիճակից` լողավազանը հաճախող նախադպրոցական և ցածր դպրոցական հասակի երեխաները պարտադիր պետք է հետազոտված լինեն էնտերոբիոզի նկատմամբ` եռամսյակը 1 անգամ հաճախականությամբ:
Անկախ համաճարակային իրավիճակից լողավազանի բուժաշխատողի կողմից իրականացվում է ամենօրյա արտաքին զննություններ, միկոզի և այլ մաշկային վարակիչ հիվանդությունների ախտանիշներով անձանց լողավազանից օգտվելը չթույլատրելու համար:
36. Չի թույլատրվում լողավազանի (ինչպես նաև բաղնիքի) ցնցուղարան, ավազանի դահլիճ մտնել հագուստով, կոշիկներով, իսկ ավազան` առանց ցնցուղ ընդունելու:
37. Լողավազաններում, բաղնիքներում պետք է հաճախորդներին տրվեն միայն միանվագ օգտագործման հողաթափեր և անհատական օգտագործման, փաթեթավորված հիգիենիկ պարագաներ (օճառ, սպունգ, սպիտակեղեն և այլն): Տրվող սրբիչները, սպիտակեղենը պետք է լվացվեն կենտրոնացված լվացքատանը կամ պայմանագրային կարգով:
38. Հանդերձարանները պետք է ապահովված լինեն հագուստի անհատական պահարաններով, մեկ հերթափոխում թույլատրված հաճախորդների քանակությանը համապատասխան:
6. ԼՈՂԱՎԱԶԱՆՆԵՐԻ, ԲԱՂՆԻՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
39. Լողավազանների շահագործման ընթացքում արտադրական հսկողություն է իրականացվում խմելու և ավազանի ջրի որակի, միկրոկլիմայի չափորոշիչների, օդափոխության էֆեկտիվության, ավազանի շնչառական գոտու օդի բաղադրության, լուսավորության, աղմուկի, ընթացիկ ախտահանման աշխատանքների որակի որոշման նպատակով` համաձայն արտադրական լաբորատոր-գործիքային հսկողության ծրագրի:
40. Բաղնիքներում արտադրական հսկողություն է իրականացվում խմելու և ավազանի ջրի որակի, միկրոկլիմայի չափորոշիչների, օդափոխության էֆեկտիվության, ընթացիկ ախտահանման աշխատանքների որակի որոշման նպատակով` համաձայն արտադրական լաբորատոր-գործիքային հսկողության ծրագրի:
41. Ավազանների (լողավազանների և սաունաների) ջրի որակի նկատմամբ արտադրական լաբորատոր հսկողությունն ներառում է ներքոհիշյալ ցուցանիշների որոշումը, նմուշառման հետևյալ հաճախականությամբ.
1) հիմնական մանրէաբանական ցուցանիշներ (կոլիֆորմ մանրէներ, ջերմատոլերանտ կոլիֆորմ մանրէներ, կոլիֆագեր և ոսկեգույն ստաֆիլակոկեր), ինչպես նաև ամոնիակի ազոտ, քլորիդներ և ջրի որակի բարելավման նպատակով օգտագործվող ռեագենտների մնացորդային քանակներ՝ 10 օրը 1 անգամ,
2) մակաբուծաբանական ցուցանիշներ` ամիսը 1 անգամ,
3) զգայորոշման ցուցանիշներ (պղտորություն, գունավորում, հոտ), օրը 1 անգամ,
4) վարակազերծող ռեագենտների (քլոր, բրոմ, օզոն) մնացորդային քանակություններ, 4 ժամը 1 անգամ:
42. Ավազանի ջրի հետազոտման համար նմուշառումը կատարվում է ավազանի ոչ պակաս քան 2 կետում, ջրավազանի ծանծաղ և խոր մասերում ջրի հայելու մակերեսից 25-30սմ խորության վրա, ինչպես նաև ֆիլտրերից առաջ և հետո (հետշրջանառության համակարգի առկայության դեպքում) և ավազան մտնող ջրից:
43. Հաշվի առնելով ջրի քլորացման ժամանակ հալոգեն օրգանական (հալոֆորմ) միացությունների, իսկ օզոնացման ժամանակ՝ կարբոնիլային միացությունների (ալդեհիդներ) առաջանալու հնարավորությունը, անհրաժեշտ է ոչ պակաս, քան ամիսը 1 անգամ որոշել քլորոֆորմի (քլորացման դեպքում), կամ ֆորմալդեհիդի (օզոնացման դեպքում) մակարդակները: Այն դեպքում, երբ նշված միացությունների քանակը մշտապես գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, անհրաժեշտ է օգտագործել ջրի վարակազերծման այլընտրանքային եղանակներ (ուլտրամանուշակագույն ճառագայթում կամ այլ):
44. Լողավազանների, բաղնիքների սենքերի միկրոկլիմայի արտադրական հսկողությունը պետք է ապահովվի 4 ժամը 1 անգամ, իսկ լողորդների շնչառական գոտու օդում 32-րդ կետում նշված նյութերի կոնցենտրացիաների, աղմուկի, ներհոս-արտաձիգ օդափոխանակության համակարգի էֆեկտիվության որոշման արտադրական հսկողությունը` տարին 1 անգամ հաճախականությամբ:
45. Ընթացիկ ախտահանման աշխատանքների որակի արտադրական հսկողության (կոլիֆորմ մանրէների, ախտածին միաբջիջների ցիստերի, հելմինթների ձվերի և թրթուռների հայտնաբերման նպատակով) մանրէաբանական և մակաբուծաբանական հետազոտությունների համար լվացուկները վերցվում են լողավազանի, բաղնիքի ավազանի բազրիքի, զգեստարանների նստարանների, ցնցուղարանի հատակի, պատերի, զգեստարանի, սանհանգույցի և ցնցուղարանի դռների բռնակների և այլ ախտահանվող մակերեսներից` ամիսը 1 անգամ հաճախականությամբ:
46. Արտադրական լաբորատոր հսկողության ժամանակ ավազանի ջրի և լվացուկների հետազոտության արդյունքում շեղումների արձանագրման դեպքում անհրաժեշտ է տեղյակ պահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությանը:
47. Միաժամանակ անմիջապես ձեռնարկվում են միջոցառումներ` ֆիլտրերի մաքրում, վարակազերծող ռեագենտի մնացորդային քանակի ավելացում, սենքերի ու գույքի հիմնական մաքրում և ախտահանում, տրվող թարմ ջրի ծավալի ավելացում և այլն:
48. Միջոցառումները ձեռնարկելուց հետո կատարվում են ջրի մանրէաբանական հետազոտություններ` ընդգրկելով լրացուցիչ ցուցանիշները (ենթահավելված 5) և ընթացիկ ախտահանման աշխատանքների որակի հսկողության նպատակով վերցրած լվացուկների կրկնակի հետազոտության:
49. Լրացուցիչ մանրէաբանական և մակաբուծաբանական հետազոտությունների արդյունքում շեղումների արձանագրման դեպքում լողավազանի, բաղնիքի շահագործումը պետք է ժամանակավորապես դադարեցվի: Անհրաժեշտ է ավազանի ջուրը դատարկել, ավազանը և սենքերը ենթարկել հիմնական մաքրման և ախտահանման, ջրի և լվացուկների հետագա մանրէաբանական և մակաբուծաբանական հետազոտությամբ:
50. Ավազանի ջրում մակաբուծային հիվանդությունների հարուցիչներ հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է սպասարկող անձնակազմին և մշտական հաճախորդներին հետազոտել հելմինթների ձվիկների և աղիքային միաբջիջների ցիստերի նկատմամբ:
51. Ավազանի շահագործումը (աշխատանքների վերսկսումը) իրականացվում է լաբորատոր հետազոտությունների արդյունքները սույն կանոնների պահանջներին համապատասխանության դեպքում:
ԼՈՂԱՎԱԶԱՆՆԵՐԻ, ԲԱՂՆԻՔՆԵՐԻ ԱՎԱԶԱՆՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ
ՄԻԱՆՎԱԳ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
|
Լողավազանների տեսակը |
1 մարդուն անհրաժեշտ ջրի հայելու նորմատիվ մակերեսը, մ2 |
|
Սպորտային լողավազաններ |
8-10 |
|
Այլ տեսակի լողավազաններ |
|
Մեծահասակների լողավազաններ |
5,0-8,0 |
|
Երեխաների լողավազաններ |
4,0- 5,0 |
|
Բաղնիքների և սաունաների
հովացնող ավազաններ |
2,0 |
ՕԺԱՆԴԱԿ ՍԵՆՔԵՐԻ ՄԱԿԵՐԵՍՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
|
Սենք |
Պարապողների թիվ հերթափոխում |
Մակերես |
|
Նախասրահ |
1 (մինչև 40 պարապողի դեպքում)
1 (40-ից ավել պարապողի
դեպքում) |
0.5մ2, բայց ոչ պակաս,
քան 10մ2 0.5մ2, բայց ոչ պակաս, քան 20 մ2 |
|
Վերնահագուստի հանդերձարան
(պարապողների և հանդիսատեսի) |
1 |
0.1մ2, բայց ոչ պակաս,
քան 10 մ2 |
|
Զգեստարան |
1
1
(երեխաների համար) |
2.1-2.5 մ2
2.9 մ2 |
ԼՈՂԱՎԱԶԱՆՆԵՐԻ, ԲԱՂՆԻՔՆԵՐԻ ԶԳԵՍՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԿԻՑ
ՍԱՆՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
|
Սանհանգույցներ |
Սարքավորումներ |
|
Տղամարդկանց |
1 զուգարանակոնք և 1 պիսուար 45 հոգու համար |
|
Կանանց |
1 զուգարանակոնք 1 հերթափոխում 30 հոգու համար |
ՓԱԿ ԼՈՂԱՎԱԶԱՆՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՍԵՆՔԵՐԻ ՄԻԿՐՈԿԼԻՄԱՅԻ
ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
|
Սենքի նշանակություն |
Ջրի ջերմաստիճան 0C |
Օդի ջերմաստիճան 0C |
Հարաբերական խոնավություն % |
1 ժամում օդափոխանակության չափանիշներ |
Օդի շարժման արագություն մ/վրկ |
|
ներհոս |
արտաձիգ |
|
Մեծերի ավազան |
24-26 |
- |
- |
- |
- |
- |
|
Երեխաների ավազան |
30 |
- |
- |
- |
- |
- |
|
Լողավազանի ավազանի դահլիճներ |
- |
ջրի ջերմաստիճանից 1-20 բարձր |
ոչ ավել 60% |
1 պարապողին ոչ պակաս 80մ3 /ժամ և 1 հանդիսատեսին ոչ պակաս 20մ3 /ժամ |
ոչ ավել 0.5 |
|
Պարապմունքների նախապատրաստական դահլիճներ |
- |
18 |
չի նորմավորվում |
1 պարապողին ոչ պակաս 80մ3 /ժամ |
ոչ ավել 0.2 |
|
Զգեստարաններ |
|
|
|
1 ժամում օդափոխանակության բազմապատիկություն
|
|
| |
- |
25 |
չի նորմավորվում |
հաշվեկշռով հաշված ցնցուղներ |
2 (լողարաններից) |
չի նորմավորվում |
|
Ցնցուղարաններ |
- |
25 |
չի նորմավորվում |
5 |
10 |
չի նորմավորվում |
|
Մերսման սենքեր |
- |
22 |
չի նորմավորվում |
4 |
5 |
չի նորմավորվում |
|
Սաունայի խցիկ |
- |
ոչ ավելի 120 |
չի նորմավորվում |
- |
5 (պարբերական գործունեության մարդկանց բացակայության պայմաններում) |
չի նորմավորվում |
|
Ջրի հետազոտության լաբորատորիա |
- |
18 |
չի նորմավորվում |
2 |
3 |
չի նորմավորվում |
ԼՈՂԱՎԱԶԱՆՆԵՐԻ ԱՎԱԶԱՆՆԵՐԻ ՋՐԻ ՈՐԱԿԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ
|
Ցուցանիշներ |
Նորմեր |
|
Ֆիզիկաքիմիական ցուցանիշներ |
|
Պղտորություն, մգ/լ, ոչ ավել |
2 |
|
Գունավորում, աստիճաններով, ոչ ավել |
20 |
|
Հոտ, բալերով, ոչ ավել |
3 |
|
Ամոնյակային ազոտ |
0,05 մգ/լ ոչ ավել |
|
Քլորիդներ |
ոչ ավել, քան 550մգ/լ |
|
Մնացորդային քլոր - ազատ |
0.5-0,7մգ/լ |
|
Մնացորդային բրոմ |
0.8-1.5մգ/լ |
|
Մնացորդային օզոն |
ոչ պակաս 0.1մգ/լ |
|
Ֆորմալդեհիդ` օզոնացման դեպքում |
ոչ ավել, քան 0,05 մգ/լ |
|
Քլորոֆորմ` քլորացման դեպքում |
ոչ ավել, քան 0,1 մգ/լ |
|
Հիմնական մանրէաբանական և մակաբուծաբանական ցուցանիշներ |
|
Ընդհանուր կոլիֆորմ մանրէներ 100 մլ-ում |
1 |
|
Ջերմատոլերանտ կոլիֆորմ մանրէներ 100 մլ-ում |
չպետք է հայտնաբերվեն |
|
Կոլիֆագեր 100 մլ-ում |
չպետք է հայտնաբերվեն |
|
Ոսկեգույն ստաֆիլակոկեր 100 մլ-ում |
չպետք է հայտնաբերվեն |
|
Ախտածին միաբջիջների ցիստեր 50 մլ-ում |
չպետք է հայտնաբերվեն |
|
Հելմինթների ձվեր և թրթուռներ 50 մլ-ում |
չպետք է հայտնաբերվեն |
|
Մանրէաբանական լրացուցիչ ցուցանիշներ |
|
Վարակիչ հիվանդությունների հարուցիչներ 1000 մլ-ում |
չպետք է հայտնաբերվեն |
|
Կապտաթարախածին ցուպիկներ 50 մլ-ում |
չպետք է հայտնաբերվեն |
ԼՈՂԱՎԱԶԱՆՆԵՐԻ ՋՐՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
|
Հիվանդություններ |
Ջրային գործոնի հետ կապի աստիճան |
|
1. Ադենավիրուսային ֆարինգո-կոնյունկտիվալ տենդ |
+ + + |
|
2. Վիրուսային հեպատիտ A |
+++ |
|
3. Էպիդերմոֆիթիա (լողորդների քոս) |
+ + + |
|
4. Կոկսակի վարակ |
+ + |
|
5. Դիզենտերիա |
+ + |
|
6. Օտիտներ, սինուսիտներ, տոնզիլիտներ, կոնյունկտիվիտներ |
+ + |
|
7. Մաշկի տուբերկուլյոզ |
+ + |
|
8. Մաշկի սնկային հիվանդություններ |
+ + |
|
9. Լեգիոնելլյոզ |
+ + |
|
10. Ամեոբային մենինգոէնցեֆալիտ |
+ |
|
11. Պոլիոմիելիտ |
+ |
|
12. Տրախոմա |
+ |
|
13. Կոնտագիոզ մոլյուսկ |
+ |
|
14. Սուսանակային վուլվովագինիտ |
+ |
|
15. Ասկարիդոզ |
+ |
|
16. Տրիխոցեֆալյոզ |
+ |
|
17. Էնտերոբիոզ |
+ |
|
18. Լյամբլիոզ |
++ |
|
19. Սուր սալմոնելոզային գաստրոէնտերիտներ |
+ |
Ջրային գործոնի հետ կապը՝ + + + - բարձր, + + - էական, + - հնարավոր է
ՎԱՐԱԿԱԶԵՐԾՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԱԽՏԱՀԱՆԻՉ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐ
1. Լողավազանների ջրի վարակազերծման համար
1) գազային քլոր
2) քլորակիր
3) կալցիումի հիպոքլորիդի երկհիմնային աղ
4) դիքլորիզոցիանուրային թթվի նատրիումական աղ
5) տեխնիկական A մակնիշի նատրիումի հիպոքլորիդ
6) լիթիումի հիպոքլորիդ
7) դիքլորանտին
8) դիբրոմանտին
9) ակվատաբս
2. Սենքերի և գույքի կանխարգելիչ ախտահանման (ջրային լուծույթներ) համար
1) քլորակրի պարզեցված լուծույթ (0,2-0,3%)
2) քլորամին (0,5%)
3) նիրտան (3,0%)
4) տեխնիկական A և B մակնիշի նատրիումի հիպոքլորիդ (0,1-0,2%)
5) համակցություն. քլորդեզին (0,5%) և սուլֆոքլորանտին (0,2%)
6) քլորդեզին (5,0%)
3. Ավազանի ջուրը դատարկելուց հետո ախտահանման համար
1) քլորակիր (պարզեցված լուծույթ 1%)
2) քլորդեզին (5%)
3) նիրտան (3,0%)