Համարը 
N 99-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2019.05.08/05(169)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվը 
22.04.2019
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
22.04.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.05.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔԻ 15-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 19-ՐԴ ԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի ԹԻՎ 17/Ղ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

Արցախի Հանրապետության

արդարադատության նախարարությունում

08-ին մայիսի 2019 թվական

պետական գրանցման համար 1111932

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«22» ապրիլի 2019 թվական

N 99-Ն

ք. Ստեփանակերտ

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 15-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 19-ՐԴ ԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի ԹԻՎ 17/Ղ

ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ կետը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածը`

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ

 

1. Հաստատել «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 19-րդ կետի դրույթների վերաբերյալ հրահանգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2004 թվականի ապրիլի 19-ի ««Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 19-րդ կետի դրույթների վերաբերյալ» հրահանգը հաստատելու մասին» թիվ 17/Ղ հրամանը:

 

 

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայնեցված է

Արցախի Հանրապետության

առողջապահության նախարար

 

«23» ապրիլի 2019 թվական

 

ստորագրություն Ա. Բաղրյան

                                    

Հավելված

Արցախի Հանրապետության

ֆինանսների նախարարի

2019 թվականի ապրիլի 22-ի

N 99-Ն հրամանի

 

 

 

ՀՐԱՀԱՆԳ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 15-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 19-ՐԴ ԿԵՏԻ

 ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 19-րդ կետի` ավելացված արժեքի հարկից (այսուհետ` ԱԱՀ) ազատվում է դոնորային արյան, մայրական կաթի, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, բժշկական տեխնիկայի և պարագաների, բուժօգնության, բուժսպասարկման (այդ թվում՝ կանխարգելիչ և ախտորոշման) ծառայությունների, բուժկանխարգելիչ ձեռնարկություններում ու կազմակերպություններում բուժման հետ կապված և այդ բուժօգնության շրջանակներում հիվանդների կողմից պատրաստված ապրանքների և կատարված ծառայությունների իրացումը:

2. ԱԱՀ-ից ազատման արտոնության կիրառության նպատակով ԱԱՀ-ից ազատվում է դոնորային արյան և դրա բաղադրամասերի իրացումը:

3. Մայրական կաթի փոխարինիչները համարվում են «մանկական սնունդ» և ԱԱՀ-ից ազատման արտոնության կիրառության առումով հաշվի չեն առնվում:

4. ԱԱՀ-ից ազատման արտոնության կիրառության նպատակով պրոթեզաօրթոպեդիկ պարագաներին դասվում են`

1) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի դասակարգչի 9021 խմբին դասվող պրոթեզաօրթոպեդիկ պարագաները.

2) հաշմանդամի սայլակը.

3) օրթոպեդիկ կոշիկները.

4) պրոթեզի կոշիկը:

5. Բժշկական տեխնիկա են համարվում դեղերի պատրաստման, բուժման, ախտորոշիչ հետազոտությունների անցկացման, վերականգնողական բուժման և այլ բնույթի բժշկական օգնության ու սպասարկման ծառայություններ իրականացնելու համար անհրաժեշտ բժշկական հատուկ և օժանդակ ապարատները, գործիքները, տրանսպորտային միջոցները, սարքերը և այլ սարքավորումները: ԱԱՀ-ից ազատման արտոնության կիրառության նպատակով բժշկական տեխնիկային դասվում են`

1) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի դասակարգչի 9018, 9019, 9020, 9022, 9023, 9402 խմբերին դասվող բժշկական տեխնիկան.

2) ներմուծվող այն տեխնիկան և սարքերը, որոնց ուղեկցող փաստաթղթերում (տեխնիկական անձնագիր, հաշվարկային և բեռնառաքման այլ փաստաթուղթ) նշված է, որ դրանք նախատեսված են բժշկական օգնության և սպասարկման համար:

6. ԱԱՀ-ից ազատման արտոնության կիրառության նպատակով բժշկական պարագաներն ախտորոշման, կանխարգելման, բուժման, անզգայացման ժամանակ օգտագործվող այն բժշկական նշանակության ապրանքներն են, որոնք`

1) դասվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի դասակարգչի 3005, 3006, 3701 10, 3702 10, 3707 90, 4014, 5601 21, 5601 22 ծածկագրերին.

2) ներառված են սույն հրահանգի հավելվածով սահմանված բժշկական պարագաների ցանկում:

7. ԱԱՀ-ից ազատման արտոնության կիրառության նպատակով բուժօգնության և բուժսպասարկման (այդ թվում՝ կանխարգելիչ և ախտորոշման) ծառայություններին են դասվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 16-ի N 197-Ն որոշմամբ հաստատված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները:

8. ԱԱՀ-ից ազատման արտոնության կիրառության նպատակով ԱԱՀ-ից ազատվում է բուժկանխարգելիչ ձեռնարկություններում ու կազմակերպություններում բուժման հետ կապված և այդ բուժօգնության շրջանակներում հիվանդների կողմից պատրաստված ապրանքների և կատարված ծառայությունների իրացումը: Հիվանդ է համարվում բժշկական օգնության և սպասարկման սուբյեկտ հանդիսացող ֆիզիկական անձը:

 

 

     

Հավելված

Արցախի Հանրապետության ֆինանսների

նախարարի 2019 թվականի ապրիլի 22-ի N 99-Ն

հրամանով հաստատված հրահանգի

 

ՑԱՆԿ

ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ

 

1. Տարբեր տեսակի և չափի ռետինե բալոններ

2. Տարբեր չափերի Մարտենսի վիրակապեր (բինտ)

3. Տարբեր տեսակի և չափի ռետինե ջեռակներ

4. Տարբեր տեսակի և չափի բժշկական, կենցաղային ռետինե սպունգ

5. «Կեռա» տիպի T-ձև դրենաժներ

6. Էսմարխի տիպի ռետինե արնեկանգ լարան (ժգուտ) մետաղական ճարմանդ և շղթայիկով

7. Նույնը պլաստմասսայե սևեռակով և ճարմանդով

8. Տարբեր տեսակի և չափի արնեկանգ լարաններ

9. Տարբեր տեսակի և չափի ստամոքսի, սնուցող, դուոդենալ զոնդեր

10. Տրանսալային ինտուբատորներ

11. Տարբեր տեսակի և չափի կղկղանքընդունիչներ

12. Տարբեր տեսակի և չափի կոլպեյռիներներ` լատեքսից

13. Տարբեր տեսակի և չափի կատետրներ

14. Մոմլաթ՝ բժշկական, պոլիքլորվինիլային (պլաստիկատ կոմպրեսային)

15. Փոքրիկ թասակ «ԿՌ» և կանացի միջոց` անձնական նախապահպանության (պրոֆիլակտիկայի) համար

16. Օղակ՝ արգանդի

17. Ռետինե օղակ և բռնիչ (դեղորայքի փաթեթների ամրացման համար)

18. Օղակ՝ մանկական, ռետինե

19. Տարբեր չափերի «Պարույր» տեսակի ներարգանդային հակաբեղմնավորիչներ

20. Ծորակներ՝ էբոնիտե թթվածնային բարձերի համար

21. Տարբեր չափի ռետինե շրջանաձև տակդիրներ

22. Տարբեր տեսակի և չափի ռետինե «Էսմարխի» գավաթներ

23. Տարբեր չափի մետրեյռինտերներ` լատեքսից

24. Ռետինե պարկեր՝ երկբալոն հեղուկացրիչի (պուլվերիզատորի) համար

25. Պարկեր՝ գազափոխանակության համար

26. Պլաստմասսայե պարկ և ամբար՝ կղկղանքընդունիչի համար

27. Կաթնածծիչ՝ ապակե կազմությամբ (թասիկով և ռեզերվուարով)

28. Տարբեր տեսակի և չափի միզընդունիչներ

29. Տարբեր տեսակի և չափի ռետինե ծայրակալներ՝ ձեռնափայտի, հենակի և ոտքի պրոթեզների համար

30. Տարբեր տեսակի ռետինե բժշկական մատնոցներ

31. Տարբեր չափի ռետինե անատոմիական ձեռնոցներ

32. Տարբեր չափի ռետինե վիրաբուժական ձեռնոցներ

33. Լոգարանի համար ռետինե փչովի բարձեր

34. Թթվածնի համար տարբեր տարողության ռետինե և գործվածքային բարձեր

35. Ռետինե հիգիենիկ գոտի

36. Ցնցուղ (պոլիվիկ)՝ բժշկական նշանակության, տերմոպլաստե նյութից

37. Տարբեր տեսակի և չափի նախապահպանակ (պրեզերվատիվ)

38. Ռետինե խցաններ՝ կաթի շշի համար

39. Տարբեր չափի ռետինե պարկ՝ սառույցի համար

40. Տարբեր չափի և տեսակի ռետինե պարկ՝ աչքի համար

41. Կաթի մանկական ծծակ

42. Փուչ ռետինե ծծակ (պուստիշկա)

43. Տարբեր տեսակի և չափի ցնցուղիչ

44. Տարբեր չափերի ռետինե տակդիր անոթ

45. Ռետինե բժշկական խողովակներ տարբեր տրամաչափի՝ վակուումային, դրենաժային, լսողական, արյան փոխներարկման համար և ուրիշներ

46. Ներարկիչ՝ ներարգանդային «Պարույր» տեսակի հակաբեղմնավորիչ մտցնելու համար

47. Օժանդակ իրեր՝ բժշկական, պոլիէթիլենային

48. Պոլիէթիլենային ծորակ՝ «Էսմարխի» գավաթի համար

49. Պոլիէթիլենային ծայրադիր` «Էսմարխի» գավաթի համար

50. Պոլիէթիլենային ձագար՝ թթվածնային բարձի համար

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

      

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Հ. ԱԼԵՔՍԱՆՅԱՆ