Համարը 
N 11-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.02.06/03(394)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
23.01.2020
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
23.01.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.02.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԹԱՆԳԱՐԱՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 8 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

2020 թվականի հունվարի 23-ի

 

«ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԹԱՆԳԱՐԱՆ (ՏԱՐԵԿԱՆ)

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ

 ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ

 ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 8 ՈՐՈՇՈՒՄՆ

 ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 11-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածով՝ Արցախի Հանրապետության Վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Թանգարանների գործունեության մասին» Ձև N 1-թանգարան (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Թանգարանների գործունեության մասին» Ձև N 1-թանգարան (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վիճակագրության պետական խորհրդի 2007 թվականի մայիսի 30-ի ««Հաշվետվություն թանգարանների գործունեության մաuին» Ձև թիվ 1-թանգարան պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» N 8 որոշումը:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

 

Մ. ՄԻՆԱՍՅԱՆ

        

2020 թվականի հունվարի 23

ք. Ստեփանակերտ

    

 

 

Հավելված 1

Արցախի Հանրապետության Վիճակագրության պետական խորհրդի 2020 թվականի

հունվարի 23-ի N 11-Ն որոշման

 

     

ՁԵՎ N 1-թանգարան

(տարեկան)

 

Ավելացվել է արտաքին խմբագրման ժամանակ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱUԻՆ

20___թվական

 

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» 2002 թվականի ապրիլի 30-ի

ՀՕ-205 օրենքի

Հաշվետվության ներկայացման ժամկետը`

մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը

Ներկայացնում է

______________________________________________________________

(անվանումը)

Գտնվելու վայրը

___________________________________________

(գործունեության իրականացման վայրը)

I___I___I___I___I (փոստային դասիչ)

Շրջանը _______________________համայնքը______________________________________ Փաստացի գործունեության հիմնական տեսակը _____________________________________

____________________________________________

I____I____I____I____ I____I

(լրացվում է ԱՀ ԱՎԾ կողմից)

Պետական ռեգիստրում գրանցման (հաշվառման) համարը I____I____I____I____I____I Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I____I____I____I____I____I____I____I

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I____I____I____I____I____I____I____I____I Հեռախոսահամար(ներ) _________________________________________________________ Էլեկտրոնային փոստ ___________________________________@______________________

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ

ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին ԱՀ օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 

Բաժին 1. Թանգարանի ֆոնդերը

Տողի

համարը

Ցուցանիշների տեսակները

Հիմնական ֆոնդերի

քանակը

դրանցից` ցուցադրվել են հաշվետու տարում

ընդամենը

այդ թվում`

մշտական ցուցադրու-թյուններ

ժամանակավոր ցուցադրու-թյուններ

այլ նպատակ-ներով

թանգարանից դուրս

Ա

Բ

1

2

3

4

5

6

101

Ընդամենը

           

102

այդ թվում`

գեղանկարչության առարկաներ

           

103

գծանկարներ

           

104

քանդակներ

           

105

կիրառական արվեuտի առարկաներ

           

106

նումիզմատիկայի առարկաներ

           

107

հնագիտական առարկաներ

           

108

կենցաղի և ազգագրական առարկաներ

           

109

լուuանկարներ

           

110

փաuտաթղթեր

           

111

այլ առարկաներ

           

 

(միավոր)

Տողի համարը

Ցուցանիշների տեսակները

Գիտական

մշակում անցած առարկաների քանակը

Վերականգնման ենթակա առարկաների քանակը

Վերականգնված առարկաների քանակը հաշվետու տարում

Ա

Բ

7

8

9

101

Ընդամենը

     

102

այդ թվում`

գեղանկարչության առարկաներ

     

103

գծանկարներ

     

104

քանդակներ

     

105

կիրառական արվեuտի առարկաներ

     

106

նումիզմատիկայի առարկաներ

     

107

հնագիտական առարկաներ

     

108

կենցաղի և ազգագրական առարկաներ

     

109

լուuանկարներ

     

110

փաuտաթղթեր

     

111

այլ առարկաներ

     

 

Բաժին 2. Ցուցադրական աշխատանք

Հաշվետու տարում բացված ժամանակավոր ցուցադրությունների քանակը

այդ թվում`

թանգարանում

թանգարանից դուրu

uեփական ցուցանմուշներով

այլ կազմակերպության ցուցանմուշներով

հանրապետությունում

հանրապետությունից դուրս

1

2

3

4

5

 

 

 

 

 

 

Բաժին 3. Զանգվածային աշխատանքներ

Այցելությունների համար բաց

օրերի քանակը

Այցելությունների

ընդհանուր

թվաքանակը, մարդ

այդ թվում`

էքսկուրսիաների ընդհանուր

քանակը,միավոր

Դասախոսությունների ընդհանուր

քանակը, միավոր

Վճարովի

Անվճար

անհատներ

էքսկուրսանտներ

 ընդամենը

նրանցից` սովորողներ

ընդամենը

նրանցից` սովորողներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բաժին 4. Թանգարանային շենքեր և շինություններ

Թանգարանի շենքի մակերեսը, քառ. մ

այդ թվում`

Թանգարանի

շինությունների

քանակը, միավոր

ընդամենը

այդ թվում` բացօթյա

մշտական ցուցադրության

ժամանակավոր ցուցադրության

ֆոնդարանների

վերականգնման արվեստանոցների

լուսանկարչական

լաբարատորիաների

ընդամենը

դրանցից ենթակա են կապիտալ վերանորոգման

1

2

3

4

5

6

7

8

9

                 

 

Բաժին 5. Թանգարանի աշխատողների թվաքանակը

(մարդ)

Թանգարանի աշխատողների ընդհանուր

թվաքանակը

այդ թվում`

բարձրագույն կրթությամբ

գիտական անձնակազմը

էքսկուրսավարներ

նկարիչ վերականգնողներ

ընդամենը

նրանցից` ըստ որակավորման կարգի

ընդամենը

նրանցից` ըստ որակավորման

կարգի

I

II

III

բարձրագույն կարգ

I

II

III

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

                       

 

Բաժին 6. Ֆինանuական միջոցների uտացումը և oգտագործումը

(հազար ՀՀ դրամ)

Ֆինանuական միջոցների առկայությունը

ընդամենը

այդ թվում`

մնացորդը տարեսկզբին

ընթացիկ տարվա մուտքերը

ընդամենը

այդ թվում`

բյուջեից (պետական և համայնքային)

բնակչությանը մատուցված

վճարովի ծառայություններից

նվիրատ-վություններ

վարձակա-լություններից

այլ եկամուտներ

1

2

3

4

5

6

7

8

               

 

Ֆինանuական ծախuեր

ընդամենը

այդ թվում`

ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին

նյութական ծախսեր

ոչ նյութական

ծառայությունների վճարումներ

գործուղման ծախսեր

Աշխատավարձ

և դրան հավասարեցված վճարումներ

հիմնավերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռք բերման

այլ ծախսեր

9

10

11

12

13

14

15

16

               

 

Ղեկավար

____________________________

(ազգանուն, անուն)

______________________

(ստորագրություն)

Կ.Տ

        

Լրացնող (գլխավոր հաշվապահ

    

կամ այլ լիազորված անձ)

____________________________

(ազգանուն, անուն)

______________________

(ստորագրություն)

 

«______» _______________________ 20   թ.

(լրացման ամսաթիվ)

 

 

Հավելված 2

Արցախի Հանրապետության Վիճակագրության պետական խորհրդի 2020 թվականի

հունվարի 23-ի N 11-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

«ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԹԱՆԳԱՐԱՆ

(ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը կարգավորում է «Թանգարանների գործունեության մասին» Ձև N 1-թանգարան (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն)լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են թանգարանները, որոնք այդ մասին նախապես իրազեկվում են Արցախի Հանրապետության Վիճակագրության պետական խորհրդի 2020 թվականի հունվարի 8-ի N 1-Ն որոշմամբ սահմանված կարգի համապատասխան:

3 Հաշվետվությունը ներկայացվում է Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության տարածքային բաժին` Հաշվետվությունում նշված ժամկետում:

4.Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

5.Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Արցախի Հանրապետության oրենuդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Բաժին 1. Թանգարանների ֆոնդերը

 

6. Այս բաժնում բերվում են թանգարանների ֆոնդերի մասին տվյալներ` թանգարանային առարկաների հաշվառման և պահպանման հրահանգային փաստաթղթերին համապատասխան:

7. Տող 101-ի սյունակ 1-ում բերվում է թանգարանի հիմնական ֆոնդերի մայր մատյաններում գրանցված թանգարանային առարկաների ընդհանուր քանակը:

8. Տողեր 102-110-ում բերվում են թանգարանային առարկաների տեսակները: Թանգարանային առարկան հաշվառվում է նշված տեսակներից միայն մեկում, իսկ տող 111-ում հաշվառվում է թանգարանային այն առարկաները, որոնք չեն ընդգրկվել մյուս տեսակներում:

9. Սյունակ 2-ում բերվում է հաշվետու տարում ցուցադրված թանգարանային առարկաների քանակը:

10. Սյունակ 3-6-ում բերվում են տարբեր նպատակներով ցուցադրված թանգարանային առարկաների քանակները:

11. Սյունակ 7-ում բերվում է հիմնական ֆոնդի գիտական մշակում անցած թանգարանային առարկաների քանակն ըստ ֆոնդերի հաշվառման ու գիտական մշակման մատյանների գրանցումների տվյալների:

12. Սյունակ 8-ում բերվում է վերականգնման կարիք ունեցող հիմնական ֆոնդի թանգարանային առարկաների ընդհանուր քանակը:

13. Սյունակ 9-ում բերվում է հաշվետու տարում վերականգնված թանգարանային առարկաների քանակը:

 

Բաժին 2. Ցուցադրական աշխատանք

 

14. Սյունակ 1-ում բերվում է հաշվետու տարում թանգարանի կազմակերպած ժամանակավոր ցուցադրությունների քանակը, որից առանձնացվում են թանգարանում` սեփական ցուցանմուշներով (սյունակ 2), այլ կազմակերպության ցուցանմուշներով (սյունակ 3) և թանգարանից դուրս` հանրապետությունում (սյունակ 4), հանրապետությունից դուրս (սյունակ 5) կազմակերպված ժամանակավոր ցուցադրությունների քանակը:

 

Բաժին 3. Զանգվածային աշխատանքներ

 

15. Սյունակ 1-ում բերվում է հաշվետու տարվա այն օրերի քանակը, որոնց ընթացքում թանգարանի մշտական ցուցադրությունը բաց է եղել այցելուների համար:

16. Սյունակ 2-ում բերվում է թանգարանի այցելուների ընդհանուր թվաքանակը:

17. Սյունակ 3-ում բերվում է այն այցելուների թվաքանակը, որոնք մուտքի համար վճարել են: Այն հաշվարկվում է վաճառված տոմսերի քանակի հիման վրա:

18. Սյունակ 4-ում բերվում է այն այցելուների թվաքանակը, որոնք թանգարանի մուտքի համար չեն վճարել (ցուցադրությունների բացումների, տարբեր հանդիսությունների մասնակիցներ, թանգարանի հյուրեր և այլն):

19. Սյունակ 9-ում բերվում է թանգարանում անցկացված էքսկուրսիաների ընդհանուր քանակը:

20. Սյունակ 10-ում բերվում է թանգարանի աշխատակիցների կարդացած դասախոսությունների քանակը (թանգարանում և թանգարանից դուրս):

 

Բաժին 4. Թանգարանային շենքեր և շինություններ

 

21. Սյունակ 1-ում բերվում է թանգարանի զբաղեցրած ընդհանուր տարածքի մակերեսը: Ընդհանուր տարածքի մեջ ներառվում են մշտական (սյունակ 3) և ժամանակավոր (սյունակ 4) ցուցադրությունների, ֆոնդարանների (սյունակ 5), ծառայողական նպատակների համար առանձնացված տարածքները (սյունակներ 6-7): Թանգարանին հատկացված զբոսայգիների, այգիների և այլ ծառայությունների օժանդակ տարածքներն այս տվյալների մեջ չեն մտնում (դա վերաբերում է նաև բացօթյա թանգարաններին, թանգարան-արգելոցներին և զբոսայգի-համալիրներին):

22. Սյունակ 2-ում բերվում է բացօթյա թանգարանների տարածքը:

23. Սյունակ 8-ում բերվում է թանգարանի զբաղեցրած կառույցների (կառույցի) քանակը, որոնցից սյունակ 9-ում առանձնացվում է կապիտալ վերանորոգման կարիք ունեցողների քանակը:

 

Բաժին 5. Թանգարանի աշխատողների թվաքանակը

 

24. Սյունակ 1-ում բերվում է թանգարանի աշխատողների ընդհանուր թվաքանակը: Եթե թանգարանում կան աշխատողներ, որոնք վճարվում են թանգարանի հատուկ միջոցների հաշվին, ապա նրանց թվաքանակը նույնպես հաշվառվում է թանգարանի աշխատողների ընդհանուր թվաքանակում:

25. Սյունակ 2-ում բերվում է թանգարանի բարձրագույն կրթություն ունեցող աշխատակիցների թվաքանակը:

26. Սյունակ 3-ում բերվում է թանգարանի գիտական անձնակազմի թվաքանակը, որի կազմում ընդգրկվում են տնօրենը, գիտական գծով փոխտնօրենը, գիտական բաժինների և ենթաբաժինների վարիչները, գիտական աշխատողները:

27. Սյունակ 4-ում բերվում է թանգարանի էքսկուրսավարների ընդհանուր թվաքանակը, որից սյունակներ 5-7–ում` ըստ որակավորման կարգի:

28. Սյունակ 8-ում բերվում է թանգարանի նկարիչ վերականգնողների ընդհանուր թվաքանակը, որից սյունակներ 9-12-ում` ըստ որակավորման կարգի:

 

Բաժին 6. Թանգարանի ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը

 

29. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:

30. Սյունակ 1-ում բերվում է ընդհանուր ֆինանսական միջոցները:

31. Սյունակ 2-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին:

32. Ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները բերվում են սյունակներ 3-8-ում:

33. Սյունակ 9-ում բերվում է ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.

1) սյունակ 10-ում բերվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,

2) սյունակ 11-ում բերվում է աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,

3) սյունակ 12-ում բերվում է հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,

4) սյունակ 13-ում բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը), աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,

5) սյունակ 14-ում բերվում է թանգարանի կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը,

6) վերը նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում է սյունակ 15-ում:

34. Սյունակ 16-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին: