ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
2020 թվականի հունվարի 23-ի
«ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ N 1-ՀԱՄԵՐԳ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ
ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 31 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ
ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 13-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածով՝ Արցախի Հանրապետության Վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Համերգային կազմակերպությունների գործունեության մասին» Ձև N 1-համերգ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Համերգային կազմակերպությունների գործունեության մասին» Ձև N 1-համերգ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վիճակագրության պետական խորհրդի 2008 թվականի մարտի 25-ի ««Համերգային կազմակերպությունների գործունեության մասին» ձև N 1-համերգ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» N 31 որոշումը:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ |
Մ. ՄԻՆԱՍՅԱՆ |
| |
|
|
2020 թվականի հունվարի 23
ք. Ստեփանակերտ |
|
| |
Հավելված 1
Արցախի Հանրապետության Վիճակագրության պետական խորհրդի 2020 թվականի
հունվարի 23-ի N 13-Ն որոշման |
|

|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
20___թվական |
|
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» 2002 թվականի ապրիլի
30-ի ՀՕ-205 օրենքի |
|
Հաշվետվության ներկայացման ժամկետը`
մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 15-ը |
| Ներկայացնում է |
______________________________________________________________
(անվանումը) |
| Գտնվելու վայրը |
___________________________________________
(գործունեության իրականացման վայրը) |
I___I___I___I___I (փոստային դասիչ) |
Շրջանը _______________________համայնքը______________________________________ Փաստացի գործունեության հիմնական տեսակը _____________________________________
| ____________________________________________ |
I____I____I____I____ I____I
(լրացվում է ԱՀ ԱՎԾ կողմից) |
Պետական ռեգիստրում գրանցման (հաշվառման) համարը I____I____I____I____I____I Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I____I____I____I____I____I____I____I
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I____I____I____I____I____I____I____I____I Հեռախոսահամար(ներ) _________________________________________________________ Էլեկտրոնային փոստ ___________________________________@______________________ |
|
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ
ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ |
|
Պետական վիճակագրության մասին ԱՀ օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: |
Բաժին 1. Հիմնական ցուցանիշներ
|
Տողի
համարը |
|
Համերգների քանակը |
Հաճախումների
քանակը, մարդ |
Համերգներից ստացված հասույթը, հազ.ՀՀ դրամ |
|
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
|
101 |
Համերգներ հանրապետությունում, ընդամենը |
|
|
|
|
102 |
այդ թվում՝ սեփական կոլեկտիվի կատարողների ուժերով |
|
|
|
|
103 |
այլ կոլեկտիվների կատարողների հետ համատեղ պայմանագրային համերգներ |
|
|
|
|
104 |
Համերգների ընդհանուր քանակից՝ գյուղական վայրերում |
|
|
|
|
105 |
Համերգների ընդհանուր քանակից՝ բարեգործական |
|
|
|
|
106 |
Համերգների ընդհանուր քանակից՝ պետպատվերով |
|
|
|
|
107 |
Համերգների ընդհանուր քանակից՝ ֆիլհարմոնիկ |
|
|
|
|
108 |
դրանցից՝ համերգ-դասախոսություններ |
|
|
|
|
109 |
Համերգների ընդհանուր քանակից ֆիլհարմոնիկ և էստրադային համերգներ երեխաների համար |
|
|
|
|
110 |
Համերգ-հյուրախաղեր արտասահմանում, ընդամենը |
|
|
|
|
111 |
այդ թվում՝ ԱՊՀ երկրներում |
|
|
|
|
112 |
Եվրոպայում |
|
|
|
|
113 |
ԱՄՆ-ում |
|
|
|
|
114 |
այլ երկրներում |
|
|
|
Բաժին 2. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը
|
Ֆինանսական միջոցների առկայությունը |
Ֆինանսական ծախսեր |
Ֆինան-սական միջոցների
մնացորդը տարե-վերջին |
|
ընդա-մենը |
այդ թվում` |
ընդա-մենը |
այդ թվում` |
|
մնա-ցորդը
տարե-սկզբին |
ընթացիկ տարվա մուտքերը |
|
ընդա-մենը |
բյուջեից (պետա-կան
և համայն-քային) |
բնակչու-թյանը
մատուց-ված վճարովի
ծառա-յություն-ներից |
նվիրատվու-թյուններ |
վարձա-կալու-թյունից |
այլ եկա-մուտներ |
նյութա-կան ծախսեր |
ոչ նյութական
ծառայու-
թյունների
վճարումներ |
գործուղ-ման ծախսեր |
աշխատա-
վարձ և դրան
հավասա-րեցված
վճարումներ |
հիմնավերա-նորոգման,
սարքա-վորումների և գույքի
ձեռք բերման |
այլ ծախ-սեր |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ղեկավար |
____________________________
(ազգանուն, անուն) |
|
______________________
(ստորագրություն) |
| |
|
|
|
|
Կ.Տ |
|
|
|
|
Լրացնող (գլխավոր հաշվապահ |
|
|
|
|
կամ այլ լիազորված անձ) |
____________________________
(ազգանուն, անուն) |
|
_____________________
(ստորագրություն) |
| |
|
| |
«______» _______________________ 20 թ.
(լրացման ամսաթիվ) |
| |
Հավելված 2
Արցախի Հանրապետության Վիճակագրության պետական խորհրդի 2020 թվականի
հունվարի 23-ի N 13-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ N 1-ՀԱՄԵՐԳ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը կարգավորում է «Համերգային կազմակերպությունների գործունեության մասին» Ձև N 1-համերգ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են համերգային կազմակերպությունները որոնք այդ մասին նախապես իրազեկվում են Արցախի Հանրապետության Վիճակագրության պետական խորհրդի 2020 թվականի հունվարի 8-ի N 1-Ն որոշմամբ սահմանված կարգի համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության տարածքային բաժին` Հաշվետվությունում նշված ժամկետում:
4.Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
5.Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Արցախի Հանրապետության oրենuդրությամբ:
2.ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Բաժին 1. Հիմնական ցուցանիշներ
6. Սյունակ 1-ում բերվում է համերգների քանակն ըստ տեսակների և կազմակերպման վայրերի:
7. Սյունակ 2-ում բերվում է հաճախումների քանակն ըստ տեսակների և կազմակերպման վայրերի:
8. Սյունակ 3-ում բերվում է համերգներից ստացված հասույթի գումարի չափն ըստ տեսակների և կազմակերպման վայրերի:
Բաժին 2. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը
9. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:
10. Սյունակ 1-ում բերվում է ընդհանուր ֆինանսական միջոցները:
11. Սյունակ 2-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին:
12. Ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները բերվում են սյունակներ 3-8-ում:
13. Սյունակ 9-ում բերվում է ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.
1) սյունակ 10-ում բերվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,
2) սյունակ 11-ում բերվում է աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,
3) սյունակ 12-ում բերվում է հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,
4) սյունակ 13-ում բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը), աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,
5) սյունակ 14-ում բերվում է համերգային կազմակերպության կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը,
6) վերը նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում է սյունակ 15-ում:
14. Սյունակ 16-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին: