ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
2019 թվականի օգոստոսի 14-ի |
N 38-Ն |
ք.Ստեփանակերտ
«ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 24-ԳՏՀ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 111-Ն ՈՐՈՇՈՒՄՆ
ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածով՝ Արցախի Հանրապետության Վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Անասնաբուծության դրության մասին» Ձև N 24-ԳՏՀ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն hավելված 1-ի:
2. Հաստատել «Անասնաբուծության դրության մասին» Ձև N 24-ԳՏՀ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն hավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վիճակագրության պետական խորհրդի 2015 թվականի նոյեմբերի 30-ի ««Անասնաբուծության դրության մասին» Ձև թիվ 24-ԳՏՀ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» N 111-Ն որոշումը:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ |
Մ. ՄԻՆԱՍՅԱՆ |
| |
|
|
2019 թվականի օգոստոսի 14
ք. Ստեփանակերտ |
|
| |
Հավելված 1
Արցախի Հանրապետության Վիճակագրության պետական
խորհրդի 2019 թվականի օգոստոսի 14-ի N 38-Ն որոշման |
|

|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
20 թ.___________
(ամիս)
|
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» 2002 թվականի ապրիլի
30-ի ՀՕ-205 օրենքի |
|
Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 15-ը: |
| Ներկայացնում է |
______________________________________________________________
(անվանումը) |
| Գտնվելու վայրը |
___________________________________________
(գործունեության իրականացման վայրը) |
I___I___I___I___I (փոստային դասիչ) |
Շրջանը _______________________համայնքը______________________________________ Փաստացի գործունեության հիմնական տեսակը _____________________________________
| ____________________________________________ |
I____I____I____I____ I____I
(լրացվում է ԱՀ ԱՎԾ կողմից) |
Պետական ռեգիստրում գրանցման (հաշվառման) համարը I____I____I____I____I____I Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I____I____I____I____I____I____I____I
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I____I____I____I____I____I____I____I____I Հեռախոսահամար(ներ) ________________________________________________________ Էլեկտրոնային փոստ ___________________________________@______________________ |
|
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ
ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ |
|
Պետական վիճակագրության մասին ԱՀ օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: |
|
Ցուցանիշների անվանումը |
Տողի համարը |
Չափի
միավորը |
Հաշվետու ամիս |
Աճողական՝ տարվա սկզբից |
|
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
|
Խոշոր եղջերավոր կենդանիներ, ընդամենը |
100 |
գլուխ |
|
x |
|
որից` կովեր |
100.1 |
- //- |
|
x |
|
այդ թվում՝ կթու կովեր |
100.1. |
- //- |
|
x |
|
Խոզեր |
110 |
- //- |
|
x |
|
Ոչխարներ և այծեր |
120 |
- //- |
|
x |
|
Թռչուններ բոլոր տեսակի |
130 |
- //- |
|
x |
|
որից` ածան հավեր |
130.1 |
- //- |
|
x |
|
Իրացվել է սպանդի համար գյուղատնտեսական կենդանի և թռչուն (կենդանի քաշով) |
200 |
ցենտներ |
|
|
|
որից` տավարի |
200.1 |
- //- |
|
|
|
խոզի |
200.2 |
- //- |
|
|
|
ոչխարի և այծի |
200.3 |
- //- |
|
|
|
թռչնի |
200.4 |
- //- |
|
|
|
Կթված է կաթ՝ կովի և մատակի |
210 |
- //- |
|
|
|
Կթված է ոչխարի և այծի կաթ |
220 |
- //- |
|
|
|
Ստացված է ձու՝ բոլոր տեսակի թռչուններից |
230 |
հազար հատ |
|
|
|
որից` հավի ձու |
230.1 |
- //- |
|
|
|
Խուզված է ոչխարի բուրդ (ֆիզիկական քաշով) |
240 |
կիլոգրամ |
|
|
|
Արտադրված է մեղր |
250 |
- //- |
|
|
|
Ղեկավար |
____________________________
(Ազգանուն, անուն) |
______________________
(Ստորագրություն) |
|
Կ.Տ |
|
|
|
Լրացնող (գլխավոր հաշվապահ |
|
|
կամ այլ լիազորված անձ) |
____________________________
(Ազգանուն, անուն) |
______________________
(Ստորագրություն) |
|
|
|
|
«______» _______________________ 20 թ. |
| |
Հավելված 2
Արցախի Հանրապետության Վիճակագրության պետական
խորհրդի 2019 թվականի օգոստոսի 14-ի N 38-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 24-ԳՏՀ (ԱՄՍԱԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Անասնաբուծության դրության մասին» Ձև N 24-ԳՏՀ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են գյուղապետարաններն ու քաղաքապետարանները, որոնք այդ մասին նախօրոք տեղեկացվում են:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Ազգային վիճակագրական ծառայության Ստեփանակերտ քաղաքի և շրջանային բաժիններ` հաշվետվության ձևում նշված ժամկետում:
4. Տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ:
5. Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Հաշվետվության, անասնաբուծական մթերքի արտադրության վերաբերյալ տվյալները ցույց են տրվում ըստ համապատասխան սյունակների՝ ամսվա կտրվածքով և աճողական` տարվա սկզբից:
7. 100-130.1-րդ տողերում ցույց է տրվում հաշվետու ժամկետում տնտեսությունում առկա բոլոր հասակի գյուղատնտեսական կենդանիների և թռչունների գլխաքանակը:
8. 200-200.4-րդ տողերում լրացվում է տնտեսությունից սպանդի համար իրացված, ինչպես նաև տնտեսությունում մորթված և օգտագործված գյուղատնտեսական կենդանու և թռչնի կենդանի քաշը:
9. 210-րդ տողում լրացվում է տնտեսությանը պատկանող բոլոր կովերից, ծնած երինջներից, ինչպես նաև գոմեշներից կթված կաթի քանակը: Այդ տվյալներում ներառվում է նաև հորթերին խմեցնելու համար ծախսված կաթը և խեժը: Անմիջապես կովերից հորթերի ծծած կաթը հաշվի չի առնվում:
10. 220-րդ տողում լրացվում է տնտեսությանը պատկանող ոչխարներից և այծից կթված ամբողջ կաթի քանակը:
11. 230-րդ տողում լրացվում է տնտեսությանը պատկանող բոլոր տեսակի թռչուններից ստացված ձուն, որից 230.1-րդ տողում լրացվում է տնտեսությանը պատկանող հավերից ստացված ձուն:
12. 240-րդ տողում լրացվում է բնական խուզված բուրդը այսինքն, տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը խուզից ստացված ոչխարի ամբողջ բուրդը ֆիզիկական քաշով, ներառյալ ներտնտեսային կարիքների համար օգտագործածը:
13. 250-րդ տողում լրացվում է տնտեսությանը պատկանող մեղվաընտանիքներից արտադրված ամբողջ մեղրի քաշը: