ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
21 հուլիսի 2021թ. |
N 790-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ
ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂՆԵՐԻՆ
ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ
ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ
ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 776-Ն ՈՐՈՇՈՒՄՆ
ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 13-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կամ զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը կամ պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման կապակցությամբ զինվորական ծառայությունից արձակվելիս՝ զինծառայողներին և փրկարարական ծառայության ծառայողներին դրամական օգնություն տալու կարգը և պայմանները` համաձայն N 1 հավելվածի.
2) գաղտնի` համաձայն N 2 հավելվածի.
3) երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կամ ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը կամ պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման կապակցությամբ ծառայությունից արձակվելիս՝ Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայողներին տրվող դրամական օգնության չափերը` համաձայն N 3 հավելվածի.
4) երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կամ ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը կամ պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման կապակցությամբ ծառայությունից արձակվելիս՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ծառայողներին տրվող դրամական օգնության չափերը` համաձայն N 4 հավելվածի.
5) ծառայության նոր վայր տեղափոխվելու դեպքում զինծառայողին (բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների) և փրկարարական ծառայության ծառայողին տրվող դրամական օգնության պայմանները, չափերը և վճարման կարգը` համաձայն N 5 հավելվածի.
6) զինծառայողներին (բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների) և փրկարարական ծառայության ծառայողներին տրվող միանվագ դրամական օգնության պայմանները և վճարման կարգը` համաձայն N 6 հավելվածի:
2. Սահմանել, որ` զինծառայողների (բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների) և փրկարարական ծառայության ծառայողների համար N 6 հավելվածով նախատեսված միանվագ դրամական օգնության ընդհանուր գումարի չափը չի կարող գերազանցել Արցախի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով համապատասխան մարմնի համար նախատեսված աշխատավարձի ֆոնդի ընդհանուր գումարի մեկ տոկոսը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 24-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին և փրկարարական ծառայության ծառայողներին դրամական օգնություններ տալու կարգը, չափերը և պայմանները սահմանելու մասին» N 776-Ն որոշումը:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N1
Արցախի Հանրապետության
կառավարության 2021 թվականի
հուլիսի 21-ի N 790–Ն որոշման |
ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԿԱՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ
ԺԱՄԿԵՏԸ ԼՐԱՆԱԼՈՒ ԿԱՄ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ԿԱՄ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ
ԿՐՃԱՏՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿՎԵԼԻՍ՝ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ
ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Զինվորական (փրկարարական) ծառայությունից արձակվելիս՝ զինծառայողներին (փրկարարական ծառայության ծառայողներին) դրամական օգնություն տրվում է՝
1) 3 և ավելի տարվա զինվորական (փրկարարական) ծառայության ստաժ ունեցողներին (բացառությամբ ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների)`
ա. երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու,
բ. ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու,
գ. պայմանագրի ժամկետը լրանալու,
դ. հաստիքների կրճատման, այդ թվում՝ ստորաբաժանման լուծարման դեպքերում,
ե. առողջական վիճակի պատճառով ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու.
2) մինչև 3 տարվա զինվորական (փրկարարական) ծառայության ստաժ ունեցողներին (բացառությամբ ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների)` առողջական վիճակի պատճառով ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքում:
2. Ծառայությունից արձակվելիս՝ զինծառայողների և փրկարարական ծառայության ծառայողների համար դրամական օգնության հաշվարկելու հիմք հանդիսացող փաստաթղթերն են՝
1) ծառայությունից արձակելու (կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից հանելու մասին՝ իրավասու հրամանատարի (պետի) հրամանի քաղվածքը կամ պատճենը.
2) դրամական ապահովության մասին վկայականը.
3) սոցիալական քարտի կամ հանրային ծառայության համարանիշի պատճենը, իսկ դրանց բացակայության դեպքում` բնակչության պետական ռեգիստր վարողի կողմից տրված հանրային ծառայության համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.
4) նախկինում ստացած դրամական օգնության չափի (չափերի) վերաբերյալ տեղեկատվությունը (2014 թվականի հուլիսի 1-ից հետո զինվորական ծառայության պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ՝ օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունը շարունակելու համար նոր պայմանագիր կնքած և իր ցանկությամբ դրամական օգնություն ստացած զինծառայողների համար):
3. Զինվորական ծառայության պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ և օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունը շարունակելու համար նոր պայմանագիր կնքելու ցանկություն հայտնած շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողին՝ իր ցանկությամբ դրամական օգնություն տալու կարգը սահմանում է համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարը:
4. Սույն կարգի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված դեպքերում`
1) զինվորական (փրկարարական) ծառայությունից արձակվելիս՝ հաշվարկված և վճարված դրամական օգնության վերաբերյալ տեղեկատվությունը գրանցվում է զինծառայողի (փրկարարական ծառայության ծառայողի) անձնական գործի առաջին օրինակում` համապատասխան պետական մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով.
2) զինծառայողի (փրկարարական ծառայության ծառայողի) արձակման մասին՝ համապատասխան պետական մարմնի ղեկավարի հրամանում ներառվում են արձակման պահին ծառայության ընդհանուր ստաժը, այդ թվում` պարտադիր զինվորական ծառայության ժամկետը, դրամական օգնության հաշվարկման իրավունք տվող ծառայության լրիվ ստաժը, այդ թվում՝ վերջին ծառայության ժամկետը, ինչպես նաև 2014 թվականի հուլիսի 1-ից հետո զինվորական ծառայությունը շարունակելու համար նոր պայմանագիր կնքելու դեպքում ստացած դրամական օգնության չափը:
5. Դրամական օգնությունը հաշվարկվում է`
1) դրամական օգնության իրավունք տվող հիմքով անընդհատ ստաժով զինվորական (փրկարարական) ծառայությունից արձակվող զինծառայողների (փրկարարական ծառայության ծառայողների) համար` արձակման օրվա դրությամբ դրամական օգնության իրավունք տվող զինվորական (փրկարարական) ծառայության լրիվ ստաժին (առանց պարտադիր զինվորական ծառայության ստաժի հաշվարկի) և զբաղեցրած վերջին պաշտոնի խմբին համապատասխան սահմանված դրամական օգնության գումարի չափով.
2) դրամական օգնության իրավունք տվող հիմքով նախկինում զինվորական (փրկարարական) ծառայությունից արձակված և հետագայում օրենքով սահմանված կարգով կրկին զինվորական (փրկարարական) ծառայության անցած զինծառայողների (փրկարարական ծառայության ծառայողների) համար` արձակման օրվա դրությամբ զբաղեցրած վերջին պաշտոնի խմբին համապատասխան դրամական օգնության իրավունք տվող զինվորական (փրկարարական) ծառայության լրիվ ստաժի (առանց պարտադիր զինվորական ծառայության ստաժի հաշվարկի) և մինչև վերջին ծառայության ստաժի համար Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 21-ի N790-Ն որոշման NN 2, 3 և 4 հավելվածներով նախատեսված դրամական օգնությունների գումարների տարբերության չափով.
3) օրենքով սահմանված այլ հիմքերով նախկինում զինվորական (փրկարարական) ծառայությունից արձակված և հետագայում՝ օրենքով սահմանված կարգով կրկին զինվորական (փրկարարական) ծառայության անցած զինծառայողների (փրկարարական ծառայության ծառայողների) համար` արձակման օրվա դրությամբ հերթական անգամ զինվորական (փրկարարական) ծառայության մեջ գտնվելու ժամանակահատվածի (առանց պարտադիր զինվորական ծառայության ստաժի հաշվարկի) և զբաղեցրած վերջին պաշտոնի խմբին համապատասխան սահմանված դրամական օգնության գումարի չափով.
4) պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ և օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունը շարունակելու համար նոր պայմանագիր կնքելու հիման վրա՝ իր ցանկությամբ նախկինում դրամական օգնություն ստացած զինծառայողների համար` զինվորական ծառայությունից արձակման օրվա դրությամբ զբաղեցրած վերջին պաշտոնի խմբին համապատասխան դրամական օգնության իրավունք տվող զինվորական ծառայության լրիվ ստաժի (առանց պարտադիր զինվորական ծառայության ստաժի հաշվարկի) և իր ցանկությամբ դրամական օգնություն ստանալու օրվա դրությամբ ունեցած ստաժի համար սահմանված դրամական օգնությունների գումարների տարբերության չափով:
6. Դրամական օգնության իրավունք տվող հիմքով նախկինում զինվորական (փրկարարական) ծառայությունից արձակված, սակայն դրամական օգնություն չստացած և հետագայում օրենքով սահմանված կարգով կրկին զինվորական (փրկարարական) ծառայության անցած զինծառայողներին (փրկարարական ծառայության ծառայողներին) հերթական անգամ դրամական օգնության իրավունք տվող հիմքով զինվորական (փրկարարական) ծառայությունից արձակելիս նախկին զինվորական (փրկարարական) ծառայության ժամանակահատվածի համար դրամական օգնությունը հաշվարկվում է նախկին արձակման օրվա դրությամբ ունեցած զինվորական (փրկարարական) ծառայության ստաժի համար տվյալ օրվա դրությամբ գործող օրենքով սահմանված չափերին և պայմաններին համապատասխան:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 3
Արցախի Հանրապետության
կառավարության 2021 թվականի
հուլիսի 21-ի N 790–Ն որոշման |
ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
ՄԵՋ ԳՏՆՎԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԿԱՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ
ԼՐԱՆԱԼՈՒ ԿԱՄ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ԿԱՄ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ`
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ
ԱՐՁԱԿՎԵԼԻՍ՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ
ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ
|
հ/հ |
Պաշտոնի |
Դրամական օգնության չափերը` ըստ զինծառայության ստաժների |
|
անվանումը
կամ խումբը |
զինվորական կոչում |
3-10 տարի |
10-15 տարի |
15-20 տարի |
20-25 տարի |
25 և
ավելի տարի |
|
1 |
ԱՀ ոստիկանության պետ |
գեներալական կազմ |
573100 |
1198300 |
1875600 |
2605000 |
2709200 |
|
2 |
ԱՀ ոստիկանության պետի 1-ին տեղակալ |
410735 |
858809 |
1344222 |
1866975 |
1941654 |
|
3 |
ԱՀ ոստիկանության պետի տեղակալ |
351522 |
735000 |
1150434 |
1597825 |
1661738 |
|
4 |
3 |
- |
- |
- |
- |
- |
|
5 |
4 |
- |
- |
- |
- |
- |
|
6 |
5 |
- |
- |
- |
- |
- |
|
7 |
39 |
Գնդապետ |
- |
- |
- |
- |
- |
|
8 |
38 |
303738 |
635088 |
994050 |
1380625 |
1435850 |
|
9 |
37 |
284048 |
593918 |
929610 |
1291125 |
1342770 |
|
10 |
36 |
284048 |
593918 |
929610 |
1291125 |
1342770 |
|
11 |
35 |
277046 |
579278 |
906696 |
1259300 |
1309672 |
|
12 |
34 |
- |
- |
- |
- |
- |
|
13 |
33 |
- |
- |
- |
- |
- |
|
14 |
32 |
- |
- |
- |
- |
- |
|
15 |
31 |
Փոխգնդապետ |
- |
- |
- |
- |
- |
|
16 |
30 |
274516 |
573988 |
898416 |
1247800 |
1297712 |
|
17 |
29 |
251273 |
525389 |
822348 |
1142150 |
1187836 |
|
18 |
28 |
251273 |
525389 |
822348 |
1142150 |
1187836 |
|
19 |
27 |
- |
- |
- |
- |
- |
|
20 |
26 |
246999 |
516453 |
808362 |
1122725 |
1167634 |
|
21 |
25 |
246999 |
516453 |
808362 |
1122725 |
1167634 |
|
22 |
24 |
Մայոր |
243534 |
509208 |
797022 |
1106975 |
1151254 |
|
23 |
23 |
235350 |
492096 |
770238 |
1069775 |
1112566 |
|
24 |
22 |
229658 |
480194 |
751608 |
1043900 |
1085656 |
|
25 |
21 |
229185 |
479205 |
750060 |
1041750 |
1083420 |
|
26 |
20 |
- |
- |
- |
- |
- |
|
27 |
19 |
Կապիտան |
- |
- |
- |
- |
- |
|
28 |
18 |
226600 |
473800 |
741600 |
1030000 |
1071200 |
|
29 |
17 |
226600 |
473800 |
741600 |
1030000 |
1071200 |
|
30 |
16 |
226600 |
473800 |
741600 |
1030000 |
1071200 |
|
31 |
15 |
- |
- |
- |
- |
- |
|
32 |
14 |
- |
- |
- |
- |
- |
|
33 |
13 |
Ավագ լեյտենանտ |
224070 |
468510 |
733320 |
1018500 |
1059240 |
|
34 |
12 |
224070 |
468510 |
733320 |
1018500 |
1059240 |
|
35 |
11 |
Լեյտենանտ |
219890 |
459770 |
719640 |
999500 |
1039480 |
|
36 |
10 |
219890 |
459770 |
719640 |
999500 |
1039480 |
|
37 |
9/5 |
Ավագ ենթասպա |
- |
- |
- |
- |
- |
|
38 |
9/4 |
- |
- |
- |
- |
- |
|
39 |
9/3 |
219890 |
459770 |
719640 |
999500 |
1039480 |
|
40 |
9/2 |
- |
- |
- |
- |
- |
|
41 |
9/1 |
- |
- |
- |
- |
- |
|
42 |
8/6 |
Ենթասպա |
209605 |
438265 |
685980 |
952750 |
990860 |
|
43 |
8/5 |
- |
- |
- |
- |
- |
|
44 |
8/4 |
- |
- |
- |
- |
- |
|
45 |
8/3 |
- |
- |
- |
- |
- |
|
46 |
8/2 |
- |
- |
- |
- |
- |
|
47 |
8/1 |
- |
- |
- |
- |
- |
|
48 |
7/3 |
Ավագ |
207955 |
434815 |
680580 |
945250 |
983060 |
|
49 |
7/2 |
- |
- |
- |
- |
- |
|
50 |
7/1 |
- |
- |
- |
- |
- |
|
51 |
6/5 |
Ավագ սերժանտ |
- |
- |
- |
- |
- |
|
52 |
6/4 |
207020 |
432860 |
677520 |
941000 |
978640 |
|
53 |
6/3 |
- |
- |
- |
- |
- |
|
54 |
6/2 |
- |
- |
- |
- |
- |
|
55 |
6/1 |
- |
- |
- |
- |
- |
|
56 |
5/5 |
Սերժանտ |
205370 |
429410 |
672120 |
933500 |
970840 |
|
57 |
5/4 |
- |
- |
- |
- |
- |
|
58 |
5/3 |
- |
- |
- |
- |
- |
|
59 |
5/2 |
- |
- |
- |
- |
- |
|
60 |
5/1 |
- |
- |
- |
- |
- |
|
61 |
4/4 |
Եֆրեյտոր |
- |
- |
- |
- |
- |
|
62 |
4/3 |
- |
- |
- |
- |
- |
|
63 |
4/2 |
- |
- |
- |
- |
- |
|
64 |
4/1 |
- |
- |
- |
- |
- |
|
65 |
3/6 |
Շարքային |
192500 |
402500 |
630000 |
875000 |
910000 |
|
66 |
3/5 |
- |
- |
- |
- |
- |
|
67 |
3/4 |
- |
- |
- |
- |
- |
|
68 |
3/3 |
- |
- |
- |
- |
- |
|
69 |
3/2 |
- |
- |
- |
- |
- |
|
70 |
3/1 |
- |
- |
- |
- |
- |
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 4
Արցախի Հանրապետության
կառավարության 2021 թվականի
հուլիսի 21-ի N 790–Ն որոշման |
ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
ՄԵՋ ԳՏՆՎԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԿԱՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ
ԼՐԱՆԱԼՈՒ ԿԱՄ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ԿԱՄ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ`
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ
ԱՐՁԱԿՎԵԼԻՍ՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ
ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ
|
հ/հ |
Պաշտոնի |
Դրամական օգնության չափերը` ըստ
զինծառայության ստաժների |
|
անվանումը
կամ խումբը |
զինվորական կոչում |
3-10 տարի |
10-15 տարի |
15-20 տարի |
20-25 տարի |
25 և ավելի տարի |
|
1 |
ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն |
|
410735 |
858809 |
1344222 |
1866975 |
1941654 |
|
2 |
ԱՀ արտակարգ իրավիճակների
պետական ծառայության տնօրենի
1-ին տեղակալ |
գեներալական կազմ |
351522 |
735000 |
1150434 |
1597825 |
1661738 |
|
3 |
ԱՀ արտակարգ իրավիճակների
պետական ծառայության տնօրենի տեղակալ |
312318 |
653028 |
1022130 |
1419625 |
1476410 |
|
4 |
39 |
Գնդապետ |
268730 |
561890 |
879480 |
1221500 |
1270360 |
|
5 |
38 |
|
- |
- |
- |
- |
- |
|
6 |
37 |
- |
- |
- |
- |
- |
|
7 |
36 |
256300 |
535900 |
838800 |
1165000 |
1211600 |
|
8 |
35 |
- |
- |
- |
- |
- |
|
9 |
34 |
- |
- |
- |
- |
- |
|
10 |
33 |
243980 |
510140 |
798480 |
1109000 |
1153360 |
|
11 |
32 |
- |
- |
- |
- |
- |
|
12 |
31 |
Փոխգնդապետ |
241450 |
504850 |
790200 |
1097500 |
1141400 |
|
13 |
30 |
|
232650 |
486450 |
761400 |
1057500 |
1099800 |
|
14 |
29 |
- |
- |
- |
- |
- |
|
15 |
28 |
- |
- |
- |
- |
- |
|
16 |
27 |
- |
- |
- |
- |
- |
|
17 |
26 |
232650 |
486450 |
761400 |
1057500 |
1099800 |
|
18 |
25 |
- |
- |
- |
- |
- |
|
19 |
24 |
Մայոր |
- |
- |
- |
- |
- |
|
20 |
23 |
|
229185 |
479205 |
750060 |
1041750 |
1083420 |
|
21 |
22 |
- |
- |
- |
- |
- |
|
22 |
21 |
229185 |
479205 |
750060 |
1041750 |
1083420 |
|
23 |
20 |
- |
- |
- |
- |
- |
|
24 |
19 |
Կապիտան |
226600 |
473800 |
741600 |
1030000 |
1071200 |
|
25 |
18 |
|
- |
- |
- |
- |
- |
|
26 |
17 |
- |
- |
- |
- |
- |
|
27 |
16 |
- |
- |
- |
- |
- |
|
28 |
15 |
- |
- |
- |
- |
- |
|
29 |
14 |
- |
- |
- |
- |
- |
|
30 |
13 |
Ավագ լեյտենանտ |
224070 |
468510 |
733320 |
1018500 |
1059240 |
|
31 |
12 |
|
224070 |
468510 |
733320 |
1018500 |
1059240 |
|
32 |
11 |
Լեյտենանտ |
- |
- |
- |
- |
- |
|
33 |
10 |
|
- |
- |
- |
- |
- |
|
34 |
9/5 |
Ավագ ենթասպա |
- |
- |
- |
- |
- |
|
35 |
9/4 |
|
- |
- |
- |
- |
- |
|
36 |
9/3 |
- |
- |
- |
- |
- |
|
37 |
9/2 |
- |
- |
- |
- |
- |
|
38 |
9/1 |
- |
- |
- |
- |
- |
|
39 |
8/6 |
Ենթասպա |
209605 |
438265 |
685980 |
952750 |
990860 |
|
40 |
8/5 |
|
- |
- |
- |
- |
- |
|
41 |
8/4 |
- |
- |
- |
- |
- |
|
42 |
8/3 |
- |
- |
- |
- |
- |
|
43 |
8/2 |
- |
- |
- |
- |
- |
|
44 |
8/1 |
- |
- |
- |
- |
- |
|
45 |
7/3 |
Ավագ |
207955 |
434815 |
680580 |
945250 |
983060 |
|
46 |
7/2 |
|
- |
- |
- |
- |
- |
|
47 |
7/1 |
- |
- |
- |
- |
- |
|
48 |
6/5 |
Ավագ սերժանտ |
- |
- |
- |
- |
- |
|
49 |
6/4 |
|
- |
- |
- |
- |
- |
|
50 |
6/3 |
- |
- |
- |
- |
- |
|
51 |
6/2 |
- |
- |
- |
- |
- |
|
52 |
6/1 |
- |
- |
- |
- |
- |
|
53 |
5/5 |
Սերժանտ |
207020 |
432860 |
677520 |
941000 |
978640 |
|
54 |
5/4 |
|
- |
- |
- |
- |
- |
|
55 |
5/3 |
- |
- |
- |
- |
- |
|
56 |
5/2 |
- |
- |
- |
- |
- |
|
57 |
5/1 |
- |
- |
- |
- |
- |
|
58 |
4/4 |
Եֆրեյտոր |
- |
- |
- |
- |
- |
|
59 |
4/3 |
|
- |
- |
- |
- |
- |
|
60 |
4/2 |
- |
- |
- |
- |
- |
|
61 |
4/1 |
- |
- |
- |
- |
- |
|
62 |
3/6 |
Շարքային |
- |
- |
- |
- |
- |
|
63 |
3/5 |
|
- |
- |
- |
- |
- |
|
64 |
3/4 |
- |
- |
- |
- |
- |
|
65 |
3/3 |
- |
- |
- |
- |
- |
|
66 |
3/2 |
- |
- |
- |
- |
- |
|
67 |
3/1 |
- |
- |
- |
- |
- |
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 5
Արցախի Հանրապետության
կառավարության 2021 թվականի
հուլիսի 21-ի N 790–Ն որոշման |
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՎԱՅՐ ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ
(ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆՈՂ ՇԱՐՔԱՅԻՆ
ԵՎ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ) ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՏՐՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ
ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգով սահմանվում են ծառայության նոր վայր տեղափոխվելու դեպքում զինծառայողին (բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների) և փրկարարական ծառայության ծառայողին տրվող դրամական օգնության պայմանները, չափերը և վճարման կարգը:
2. Ծառայության նոր վայր տեղափոխվելու դեպքում զինծառայողին և փրկարարական ծառայության ծառայողին տրվող դրամական օգնությունը հաշվարկվում ու վճարվում է ծառայության նոր վայրում, օրացուցային տարում մեկ անգամ, զինծառայողի (փրկարարական ծառայության ծառայողի) ու նրա հետ տեղափոխվող ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար՝ հիմք ընդունելով նախկին և նոր ծառայության վայրերի միջև հեռավորությունը և սույն կարգով հաստատված չափերը:
3. Համապատասխան պետական մարմնի կադրերի տրամադրության տակ թողնված զինծառայողին (փրկարարական ծառայության ծառայողին) պաշտոնի նշանակելու դեպքում դրամական օգնությունը հաշվարկվում ու վճարվում է սույն կարգի 2-րդ կետի համաձայն` հիմք ընդունելով մինչև կադրերի տրամադրության տակ թողնվելը ծառայության վայրի և նոր ծառայության վայրի միջև հեռավորությունը:
4. Ծառայության նոր վայր տեղափոխվելու դեպքում զինծառայողին (փրկարարական ծառայության ծառայողին) տրվող դրամական օգնության հաշվարկման համար հիմք հանդիսացող փաստաթղթերն են՝
1) զինծառայողի (փրկարարական ծառայության ծառայողի) զեկուցագիրը` իր հետ նոր ծառայության վայր տեղափոխված ընտանիքի կազմի վերաբերյալ (նշելով ազգակցական կապը).
2) նշանակման (տեղափոխման) վերաբերյալ հրամանը.
3) համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարի կողմից սահմանված կարգով (կառավարման մարմնի) անձնակազմի հաշվառումը վարող պաշտոնատար անձի կողմից տրված տեղեկանքը ծառայության վայրերի միջև հեռավորության և ընտանիքի կազմի մասին:
5. Ծառայության նոր վայր տեղափոխվելու դեպքում հաշվարկվող դրամական օգնության չափերը սահմանվում են՝
1) զինծառայողի (փրկարարական ծառայության ծառայողի) համար`
ա. նախկին և նոր ծառայության վայրերի միջև 30 կիլոմետրից մինչև 100 կիլոմետր հեռավորության դեպքում` 25.000 դրամ,
բ. նախկին և նոր ծառայության վայրերի միջև 100 և ավելի կիլոմետր հեռավորության դեպքում` 50.000 դրամ,
2) զինծառայողի (փրկարարական ծառայության ծառայողի) հետ տեղափոխվող ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար` 12.000 դրամ:
6. Ռազմաուսումնական հաստատություններն ավարտելուց հետո ծառայության նշանակված զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին սույն կարգով նախատեսված դրամական օգնությունը հաշվարկվում և վճարվում է՝ հիմք ընդունելով նրանց մշտական բնակության և ծառայության վայրերի միջև եղած հեռավորությունը:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 6
Արցախի Հանրապետության
կառավարության 2021 թվականի
հուլիսի 21-ի N 790–Ն որոշման |
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆՈՂ ՇԱՐՔԱՅԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ
ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ) ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ
ՕԳՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգով կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված դեպքերում զինծառայողներին (բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների) և փրկարարական ծառայության ծառայողներին տարվա ընթացքում մեկ անգամ (միանվագ) տրվող դրամական օգնության պայմաններն ու վճարման հետ կապված հարաբերությունները:
2. Դրամական օգնությունը հաշվարկվում և վճարվում է զինծառայողի (փրկարարական ծառայության ծառայողի)՝ իր անմիջական ղեկավարին ուղղված զեկուցագրի հիման վրա` համապատասխան պետական մարմնի ղեկավարի կողմից դրամական օգնությունների գծով հաստատված նախահաշիվների համաձայն:
3. Զինծառայողը (փրկարարական ծառայության ծառայողը) զեկուցագրին կից ներկայացնում է՝
1) ամուսնության դեպքում` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից տրված ամուսնության վկայականի պատճենը.
2) տարերային աղետի հետևանքով զինծառայողին (փրկարարական ծառայության ծառայողին) սեփականության իրավունքով պատկանող գույքին վնաս պատճառվելու դեպքում` գույքի նկատմամբ զինծառայողի (փրկարարական ծառայության ծառայողի) սեփականության իրավունքի վկայականի պատճենը և տարերային աղետի ու դրա հետևանքով պատճառված վնասի մասին տեղեկանքը՝ տրված արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում իրավասու մարմնի ստորաբաժանման կողմից.
3) զինծառայողի (փրկարարական ծառայության ծառայողի) կամ նրա ընտանիքի անդամի երկարատև հիվանդության դեպքում` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կամ առողջության առաջնային պահպանման ծառայություն մատուցող հաստատության կողմից տրված՝ առնվազն մեկ ամիս ժամկետով, անաշխատունակության մասին տեղեկանքը, իսկ ընտանիքի անդամի համար` նաև ազգակցական կապը հավաստող փաստաթղթի (ծննդյան կամ ամուսնության վկայական) պատճենը և ընտանիքի կազմի մասին (ծնողների համար նշելով համատեղ բնակվելու փաստը) տեղեկանքը.
4) զինծառայողի (փրկարարական ծառայության ծառայողի) ընտանիքի անդամի մահվան դեպքում` մահվան վկայականի և ազգակցական կապը հավաստող փաստաթղթի (ծննդյան կամ ամուսնության վկայական) պատճենները, իսկ զինծառայողի (փրկարարական ծառայության ծառայողի) ծնողի մահվան դեպքում` նաև մինչև մահանալը համատեղ բնակվելու մասին տեղեկանքը՝ տրված բնակչության պետական ռեգիստրի կողմից:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |