Համարը 
N 766-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.12.01/21(288)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
18.11.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
18.11.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ-ՈՒՄ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 18 նոյեմբերի 2015թ.

N 766-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Սոցիալական աջակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին և «Իրավական ակտերի մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

1) սոցիալ-հոգեբանական վերականգնողական օգնության տրամադրման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) սոցիալ-հոգեբանական վերականգնողական օգնություն ստանալու ուղեգրի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) սոցիալ-հոգեբանական վերականգնողական օգնություն ստացած հաճախորդների մասին հաշվետվության ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 1 

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2015 թվականի նոյեմբերի 18-ի N 766-Ն որոշման 

 

Կ Ա Ր Գ

ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են հոգեկան առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց (այսուհետ՝ հաճախորդ) պետական բյուջեի միջոցների հաշվին սոցիալ-հոգեբանական վերականգնողական օգնության (այսուհետ՝ օգնություն) տրամադրման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը խմբ. 21.07.21 N 787-Ն)

1.1. Օգնություն ստանալու իրավունք ունեն՝

1) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության առանձին (հատուկ) խմբերում ընգրկված անձինք.

2) հաշմանդամություն և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց ընտանիքների անդամները.

3) այլ անձինք՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) Սոցիալական շտապ օգնության կենտրոնի առաջարկությամբ։

(1.1-ին կետը լրաց. 21.07.21 N 787-Ն)

2. Սույն կարգի իմաստով օգնություն է համարվում՝

1) հաճախորդի հոգեբանական, հոգեսոցիալական, իրավաբանական խնդիրներին լուծում տալը.

2) բոլոր տարիքային խմբերի անձանց հետ՝ երեխաներից մինչև տարեցներ, թերապևտիկ խմբային վարժությունների կազմակերպումը՝ դեռահասների անձնային աճի, ինքնաճանաչման, առողջության հոգեբանական ռեսուրսների վերհանումը:

3. Օգնությունը հաճախորդին տրամադրվում է սոցիալ-հոգեբանական անհատական վերականգնողական ծրագրի (այսուհետ` ծրագիր) համաձայն, որը կազմվում և իրականացվում է «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված հոգեբանական օգնություն տրամադրող մասնագիտացված կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) կողմից:

4. Կազմակերպությունը, հաճախորդի կամ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում է հաճախորդի ծրագիրը` ղեկավարվելով «Սոցիալական աջակցության մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված սոցիալական աջակցության կազմակերպման և տրամադրման սկզբունքներով:

5. Ծրագիրն ընդգրկում է հաճախորդի սոցիալ-հոգեբանական խնդիրների նկարագիրը և դրանց լուծման հնարավոր ուղիներն ու եղանակները:

6. Ծրագրում առաջարկվող միջոցառումների տեսակներն ու ձևերն ընտրվում են անձի պահանջմունքներին համապատասխան և համարժեք` ապահովելով դրանց շարունակականությունը:

7. Կազմակերպությունը հաճախորդին կամ նրա օրինական ներկայացուցչին ծանոթացնում է ծրագրով նախատեսված միջոցառումների, հաճախորդի իրավունքների և պարտականությունների հետ:

8. Հաճախորդը ծրագրից կամ ծրագրով նախատեսված որոշակի միջոցառումներից կարող է հրաժարվել միայն գրավոր, որի մասին ծրագրում կատարվում է գրառում:

9. Ծրագրի շրջանակներում հաճախորդին օգնությունը տրամադրվում է տարվա ընթացքում մեկ անգամ` մինչև 30 օր տևողությամբ՝ 12 ժամից ոչ ավելի:

 (9-րդ կետը փոփ., լրաց. 21.07.21 N 787-Ն)

10. Օգնություն ստանալու համար հաճախորդը, սույն կարգի 4-րդ կետում նշված դիմումին կից, կազմակերպություն է ներկայացնում՝

1) անձը հաստատող փաստաթուղթ.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 18-ի N 766-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված ձևի օգնություն ստանալու ուղեգիր (այսուհետ` ուղեգիր).

3) հաշմանդամություն կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձը՝ նաև բժշկասոցիալական փորձաքննական որոշման մասին տեղեկանքը և բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից մշակված անձի վերականգնողական անհատական ծրագիրը.

4) հաշմանդամություն կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձի ընտանիքի անդամը՝ նաև ընտանիքում հաշմանդամություն կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձի բժշկասոցիալական փորձաքննական որոշման մասին տեղեկանքը:

 (10-րդ կետը փոփ. 21.07.21 N 787-Ն)

10.1. Ուղեգրերը տրվում են՝

1) սույն կարգի 1.1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված անձանց՝ բնակության վայրը սպասարկող բժշկական կազմակերպության կամ զինվորական հոսպիտալի կողմից.

2) սույն կարգի 1.1-ին կետի 3-րդ ենթակետում նշված անձանց՝ նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության (այսուհետ՝ գործակալություն) կողմից՝ գործակալության անհատական վերականգնողական ծրագրերի բաժնի տված՝ օգնություն ստանալու անհրաժեշտության մասին բժշկական ցուցման (տեղեկանքի) հիման վրա։

 (10.1-ին կետը լրաց 21.07.21 N 787-Ն)

11. Կազմակերպությունը ծրագիրը հաշվառում է ծրագրերի հաշվառման գրանցամատյանում, որտեղ նշվում են ծրագրի հերթական համարը, կազմման ամսաթիվը, հաճախորդի անունը, ազգանունը և բնակության վայրը:

12. Սույն կարգի 10-րդ կետի 1-ին, 3-4-րդ ենթակետերում նշված փաստաթղթերի պատճենները և 2-րդ ենթակետով սահմանված ուղեգրի բնօրինակը կցվում են կազմակերպությունում պահվող անձի անհատական պատմագրին։

13. Կազմակերպության համապատասխան մասնագետը, ծրագրով նախատեսված օգնություն տրամադրելուց հետո, հաճախորդին տրամադրում է իրականացված միջոցառումների մասին տեղեկանք` ուղեգրող կազմակերպություն ներկայացնելու համար, իսկ հաշմանդամություն կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող հաճախորդի դեպքում համապատասխան նշում է կատարում վերականգնողական անհատական ծրագրում, որը հաստատվում է կազմակերպության տնօրենի կողմից և վերադարձվում հաճախորդին:

14. Կազմակերպությունը մինչև ընթացիկ ամսվա 5-ը նախարարություն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 18-ի N 766-Ն որոշման N 3 հավելվածով հաստատված ձևի հաշվետվություն՝ նախորդ ամսվա ընթացքում ծրագրի շրջանակներում օգնություն ստացած հաճախորդների մասին՝ կցելով ուղեգրերի պատճենները:

 (14-րդ կետը փոփ. 21.07.21 N 787-Ն)

15. Օգնության տրամադրման գործընթացի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում է նախարարության կողմից:

 (հավելվածը խմբ., լրաց., փոփ. 21.07.21 N 787-Ն)

 

 

   ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

   ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2 

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2015 թվականի նոյեմբերի 18-ի N 766-Ն որոշման 

 

 

Ձև 

 

ՈՒՂԵԳԻՐ N

ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ

 

_________________________________________________________________________ 

(սոցիալ-հոգեբանական վերականգնողական օգնություն տրամադրող կազմակերպությունը)

 

Պետական բյուջեի միջոցների հաշվին սոցիալ-հոգեբանական վերականգնողական

 օգնություն ստանալու համար ուղեգրվում է

 Քաղաքացի_____________________________________________________________________
                                                                           (անունը, ազգանունը, հայրանունը)
 Հասցեն________________________________________________________________________
 Սոցիալական կարգավիճակը______________________________________________________
 Անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը _____________________________________
 Սոցիալական քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային

 ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը___________________________

 Ուղեգրող կազմակերպությունը_____________________________________________________
 Ուղեգրման ամսաթիվը____________________________________________________________
 

 

 

 Ուղեգրող կազմակերպության ղեկավար  
 ________________________                                                                    __________________
 (անունը, ազգանունը, հայրանունը)        (ստորագրությունը)

 (ձևը փոփ. 21.07.21 N 787-Ն)

 (հավելվածը փոփ. 21.07.21 N 787-Ն)

 

   ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

   ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 3 

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2015 թվականի նոյեմբերի 18-ի N 766-Ն որոշման 

 

 

Ձև 

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՑԱԾ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

20 թվական _________________ _____

 

Սոցիալ-հոգեբանական վերականգնողական օգնություն տրամադրած կազմակերպությունը__________________________________________________________________

 

Հ/Հ

Սոցիալ-հոգեբանական վերականգնողական օգնություն ստացած հաճախորդի անունը, ազգանունը, հայրանունը

 

 

Ուղեգրի

համարը

Տրամադրած սոցիալ-հոգեբանական վերականգնողական օգնության նկարագրությունը

Տրամադրած սոցիալ-հոգեբանական վերականգնողական միջոցառման ժամկետը

         
         
         
         

 

 Կազմակերպության ղեկավար  
 ___________________________                              ____________________
 (անունը, ազգանունը, հայրանունը)        (ստորագրությունը)

 

 

Կ.Տ.  

 (ձևը փոփ. 21.07.21 N 787-Ն)

 (հավելվածը փոփ. 21.07.21 N 787-Ն)

 

 

   ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

   ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ