ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«15» փետրվարի 2021թ. |
N 03-Ն |
ք.Ստեփանակերտ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԵՐՆ ՈՒ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ
ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 03-ի № 122 ՀՐԱՄԱՆՆ
ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածը և «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել`
1) համապատասխանության սերտիֆիկատի ձևաթղթի լրացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) համապատասխանության հայտարարագրի ձևաթղթի լրացման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) համապատասխանության սերտիֆիկատի ձևը` համաձայն N 3 հավելվածի.
4) համապատասխանության հայտարարագրի ձևը` համաձայն N 4 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության 2005 թվականի նոյեմբերի 03-ի «Համապատասխանության սերտիֆիկատի և համապատասխանության հայտարարագրի ձևերը և դրանց ներկայացվող պահանջները սահմանելու մասին» № 122 հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության
էկոնոմիկայի և գյուղատնտեսության
նախարարի 2021 թվականի
փետրվարի 15-ի N 03-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՁԵՎԱԹՂԹԻ ԼՐԱՑՄԱՆ
1. Արցախի Հանրապետության օրենքով կամ Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ ընդունված տեխնիկական կանոնակարգերի պահանջների համապատասխանությունը հավաստող համապատասխանության սերտիֆիկատը (այսուհետ` համապատասխանության սերտիֆիկատ) ձևակերպվում է համապատասխանության գնահատման մարմինների (այսուհետ` սերտիֆիկացման մարմին) կողմից:
2. Համապատասխանության սերտիֆիկատի ձևաթղթերը և համապատասխանության սերտիֆիկատի հավելվածների ձևաթղթերը (այսուհետ` ձևաթղթեր) հանդիսանում են խիստ հաշվառման ենթակա ձևաթղթեր, ունեն պաշտպանության աստիճան, այդ թվում՝
1) տպագրական համար (սերիայի նշան` սույն կարգի 3-րդ կետին համապատասխան և ձևաթղթի հերթական համարը (արաբական յոթ թվանշաններից կազմված թիվ)),
2) կիսաթափանցիկ հոլոգրաֆիկ պաշտպանիչ տարր:
3. Ձևաթղթերը պատրաստվում են տպագրական եղանակով:
4. Ձևաթղթերը լրացվում են հայերենով` էլեկտրոնային տպող սարքերի օգտագործմամբ:
5. Սույն կարգով չնախատեսված տեղեկությունների մուտքագրում, ինչպես նաև տեքստի որևէ փոփոխություն չի թույլատրվում:
6. Համապատասխանության սերտիֆիկատի բոլոր դաշտերը պետք է լրացվեն:
7. Համապատասխանության սերտիֆիկատում նշվում է հետևյալը՝
1) 1-ին դաշտում` մակագրություններ, որոնք արված են 2 տողով հետևյալ հաջորդականությամբ`
ա. 1-ին տող` «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ».
բ. 2-րդ տող` «ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ».
2) 2-րդ դաշտում` համապատասխանության ազգային նշանը` ՀՏԿ.
3) 3-րդ դաշտում` համապատասխանության սերտիֆիկատի գրանցման համարը, որը ձևավորվում է Արցախի Հանրապետության օրենսդրության համաձայն` նշելով «ԱՀ»` Արցախի Հանրապետություն հապավումը.
4) 4-րդ դաշտում` համապատասխանության սերտիֆիկատի տպագրական համարը, որը զետեղվում է ձևաթղթի պատրաստման ժամանակ.
5) 5-րդ դաշտում` համապատասխանության սերտիֆիկատ տրամադրած սերտիֆիկացման մարմնի անվանումը, նրա գտնվելու վայրը, այդ թվում` գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն, սերտիֆիկացման մարմնի հավատարմագրման վկայագրի գրանցման համարը և գրանցման ամսաթիվը, ինչպես նաև հավատարմագրման վկայագիր տրամադրած հավատարմագրման մարմնի անվանումը.
6) 6-րդ դաշտում` հայտատուի անվանումը` ներառյալ իրավաբանական անձի պետական գրանցման տվյալները կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի հաշվառման համարը, գտնվելու վայրը, այդ թվում` գործունեության իրականացման վայրը` իրավաբանական անձի դեպքում կամ բնակության հասցեն` որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի դեպքում, ինչպես նաև հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն.
7) 7-րդ դաշտում` արտադրողի անվանումը, ներառյալ՝ գտնվելու վայրը, այդ թվում` գործունեության իրականացման վայրը` իրավաբանական անձի և նրա արտադրանքն արտադրող մասնաճյուղերի դեպքում, կամ բնակության հասցեն` որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի դեպքում.
8) 8-րդ դաշտում` տեղեկություններ այն արտադրանքի վերաբերյալ, որի համար տրված է համապատասխանության սերտիֆիկատ, ներառյալ`
ա. արտադրանքի անվանումը,
բ. արտադրանքի մասին տեղեկությունները, որոնք ապահովում են դրա նույնականացումը (արտադրանքի տեսակը, ապրանքանիշը, մոդելը, արտիկուլը),
գ. փաստաթղթի անվանումը և վավերապայմանները, որոնց համապատասխան արտադրվել է արտադրանքը (տեխնիկական կանոնակարգ, ստանդարտ, կազմակերպության ստանդարտ կամ այլ նորմատիվ փաստաթուղթ),
դ. սերտիֆիկացման օբյեկտի անվանումը (սերիական թողարկում, խմբաքանակ կամ եզակի արտադրանք): Արտադրանքի սերիական թողարկման դեպքում կատարվում է գրառում «սերիական թողարկում»: Արտադրանքի խմբաքանակի դեպքում նշվում է խմբաքանակի չափը, իսկ եզակի արտադրանքի դեպքում` արտադրանքի գործարանային համարը: Արտադրանքի խմբաքանակի և եզակի արտադրանքի դեպքում ներկայացվում են ապրանքաուղեկցող փաստաթղթերի վավերապայմանները.
9) 9-րդ դաշտում` արտադրանքի ծածկագիրը (ծածկագրերը)` արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան.
10) 10-րդ դաշտում` Արցախի Հանրապետության օրենքով կամ Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ ընդունված տեխնիկական կանոնակարգի (կանոնակարգերի) անվանումը.
11) 11-րդ դաշտում` տեղեկություններ այն փաստաթղթերի վերաբերյալ, որոնք հաստատում են արտադրանքի համապատասխանությունը Արցախի Հանրապետության օրենքով կամ Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ ընդունված տեխնիկական կանոնակարգի պահանջներին, համապատասխան փորձարկումների կամ չափումների արձանագրությունները, որոնց վրա նշված է փորձարկման լաբորատորիայի համարը, ամսաթիվը, անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը և դրա գործողության ժամկետը, այլ փաստաթղթեր` ներկայացված հայտատուի կողմից որպես Արցախի Հանրապետության օրենքով կամ Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ ընդունված տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության ապացույց.
12) 12-րդ դաշտում` արտադրանքը նույնականացնող տեղեկատվություններ, առնվազն արտադրանքի պահման պայմանները և ժամկետը, ծառայության (պիտանիության) ժամկետը.
13) 13-րդ դաշտում` համապատասխանության սերտիֆիկատների և համապատասխանության գրանցված հայտարարագրերի ռեեստրում սերտիֆիկատի գործողության ուժի մեջ մտնելու և համապատասխանության սերտիֆիկատի գործողության դադարեցման ամսաթիվը` ձևակերպված ըստ տրված ձևի (թիվը` արաբական երկու թվանշաններով, ամիսը` արաբական երկու թվանշաններով, տարեթիվը` արաբական չորս թվանշաններով).
14) 14-րդ դաշտում` սերտիֆիկացման մարմնի կնիքը (դրա առկայության դեպքում), սերտիֆիկացման մարմնի ղեկավարի (լիազորված անձի) ստորագրությունը, անվան և հայրանվան սկզբնատառերը, ազգանունը: Չի թույլատրվում ստորագրության փոխարեն ընդօրինակության օգտագործումը.
15) 15-րդ դաշտում` փորձագետի ստորագրությունը, անվան և հայրանվան սկզբնատառերը, ազգանունը:
8. 8-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ դաշտերում նշված տեղեկատվության զգալի ծավալի դեպքում այն կարող է ներկայացվել հավելվածում: Հավելվածը ձևակերպվում է համապատասխանության սերտիֆիկատի հավելվածի ձևաթղթի վրա և հանդիսանում է համապատասխանության սերտիֆիկատի անքակտելի մասը: Հավելվածի յուրաքանչյուր թերթ պետք է համարակալված լինի և ներառի համապատասխանության սերտիֆիկատի գրանցման համարը, սերտիֆիկացման մարմնի ղեկավարի (լիազորված անձի) և փորձագետի ստորագրությունները, անվան և հայրանվան սկզբնատառերը, ազգանունները, սերտիֆիկացման տվյալ մարմնի կնիքը (դրա առկայության դեպքում): Համապատասխանության սերտիֆիկատի նշված դաշտերում անհրաժեշտ է հղում կատարել հավելվածին` նշելով համապատասխանության սերտիֆիկատի հավելվածի ձևաթղթի հաշվառման համարը:
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության
էկոնոմիկայի և գյուղատնտեսության
նախարարի 2021 թվականի
փետրվարի 15-ի N 03-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԱԹՂԹԻ ԼՐԱՑՄԱՆ
1. Արցախի Հանրապետության օրենքով կամ Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ ընդունված տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հայտարարագիրը (այսուհետ` համապատասխանության հայտարարագիր) լրացվում է A4 (210x297 մմ) ձևաչափի սպիտակ թղթի վրա:
2. Համապատասխանության հայտարարագրի բոլոր դաշտերը պետք է լրացված լինեն:
3. Համապատասխանության հայտարարագիրը լրացվում է հայերենով` էլեկտրոնային տպող սարքերի օգտագործմամբ: Անհրաժեշտության դեպքում արտադրողի անվանումը, ինչպես նաև արտադրանքի մասին տեղեկությունները (արտադրանքի տեսակը, մակնիշը, մոդելը, արտիկուլը) կարող են լրացվել լատինատառ:
4. Սույն կարգով չնախատեսված տեղեկությունների մուտքագրումը, ինչպես նաև տեքստի որևէ փոփոխություն չի թույլատրվում:
5. Համապատասխանության հայտարարագրում նշվում է հետևյալը.
1) 1-ին դաշտում` համապատասխանության ազգային նշանը` ՀՏԿ.
2) 2-րդ դաշտում` հայտատուի անվանումը, իրավաբանական անձի պետական գրանցման կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի վերաբերյալ տեղեկություններ, գտնվելու վայրը, այդ թվում` գործունեության իրականացման վայրը` իրավաբանական անձի համար, բնակության հասցեն` որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի համարը, ինչպես նաև հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն.
3) 3-րդ դաշտում` համապատասխանության հայտարարագիրն ընդունող հայտատու կազմակերպության ղեկավարի կամ նրա լիազոր ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը և հայրանունը.
4) 4-րդ դաշտում լրացվում են տեղեկություններ այն արտադրանքի վերաբերյալ, որի նկատմամբ ընդունվել է համապատասխանության հայտարարագիր, այդ թվում`
ա. արտադրանքի անվանումը,
բ. արտադրանքի նույնականացման համար անհրաժեշտ տեղեկություն` առնվազն արտադրանքի տեսակը, մակնիշը, մոդելը, արտիկուլը,
գ. արտադրողի անվանումը, ներառյալ՝ գտնվելու վայրը, այդ թվում` գործունեության իրականացման վայրը` իրավաբանական անձի և նրա արտադրանքն արտադրող մասնաճյուղերի դեպքում, կամ բնակության հասցեն` որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի դեպքում,
դ. այն փաստաթղթի (փաստաթղթերի) անվանումները և վավերապայմանները (տեխնիկական կանոնակարգ, ստանդարտ, կազմակերպության ստանդարտ կամ այլ նորմատիվ փաստաթուղթ), ըստ որոնց արտադրվել է տվյալ արտադրանքը,
ե. արտադրանքի ծածկագիրը (ծածկագրերը)` արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան,
զ. հայտարարագրման օբյեկտի անվանումը (սերիական թողարկում, խմբաքանակ կամ եզակի արտադրանք): Արտադրանքի սերիական թողարկման դեպքում կատարվում է գրառում «սերիական թողարկում»: Արտադրանքի խմբաքանակի դեպքում նշվում է խմբաքանակի չափը, իսկ եզակի արտադրանքի դեպքում` արտադրանքի գործարանային համարը: Արտադրանքի խմբաքանակի և եզակի արտադրանքի դեպքում ներկայացվում են ապրանքաուղեկցող փաստաթղթերի վավերապայմանները.
5) 5-րդ դաշտում` Արցախի Հանրապետության օրենքով կամ Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ ընդունված տեխնիկական կանոնակարգի (կանոնակարգերի) անվանումը (անվանումները).
6) 6-րդ դաշտում` տեղեկություններ այն փաստաթղթերի վերաբերյալ, որոնք հաստատում են արտադրանքի համապատասխանությունը Արցախի Հանրապետության օրենքով կամ Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ ընդունված տեխնիկական կանոնակարգի պահանջներին. համապատասխան փորձարկումների կամ չափումների արձանագրությունները, որոնց վրա նշված է փորձարկման լաբորատորիայի համարը, ամսաթիվը, անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը և դրա գործողության ժամկետը, այլ փաստաթղթեր` ներկայացված հայտատուի կողմից որպես Արցախի Հանրապետության օրենքով կամ Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ ընդունված տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության ապացույց.
7) 7-րդ դաշտում` արտադրանքի պահման պայմանները և ժամկետը, ծառայության (պիտանիության) ժամկետը և անհրաժեշտության դեպքում` արտադրանքը նույնականացնող այլ տեղեկատվություն.
8) 8-րդ դաշտում` համապատասխանության հայտարարագրի գործողության ուժի մեջ մտնելու և դադարեցման ամսաթիվը (թիվը` արաբական երկու թվանշաններով, ամիսը` արաբական երկու թվանշաններով, տարեթիվը` արաբական չորս թվանշաններով).
9) 9-րդ դաշտում` հայտատուի կնիքը (դրա առկայության դեպքում), հայտատու կազմակերպության ղեկավարի ստորագրությունը, անվան և հայրանվան սկզբնատառերը և ազգանունը (որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի պարագայում` անվան և հայրանվան սկզբնատառերը և ազգանունը): Չի թույլատրվում ստորագրության փոխարեն ընդօրինակության օգտագործումը.
10) 10-րդ դաշտում լրացվում է համապատասխանության հայտարարագրի գրանցման համարը, որը ձևավորվում է Արցախի Հանրապետության օրենսդրության համաձայն` նշելով «ԱՀ»` Արցախի Հանրապետություն հապավումը.
11) 11-րդ դաշտում` տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի ռեեստրում համապատասխանության հայտարարագրի գրանցման ամսաթիվը` ձևակերպված ըստ տրված ձևի (թիվը` արաբական երկու թվանշաններով, ամիսը` արաբական երկու թվանշաններով, տարեթիվը` արաբական չորս թվանշաններով):
6. 4-րդ, 6-րդ և 7-րդ դաշտերում նշված տեղեկատվության զգալի ծավալի դեպքում այն կարող է բերվել հավելվածում, որը հանդիսանում է համապատասխանության հայտարարագրի անքակտելի մասը: Հավելվածի յուրաքանչյուր թերթ պետք է համարակալված լինի և ներառի համապատասխանության հայտարարագրի գրանցման համարը, հայտատուի կնիքը (դրա առկայության դեպքում), հայտատու կազմակերպության ղեկավարի ստորագրությունը, անվան և հայրանվան սկզբնատառերը և ազգանունը (որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի պարագայում` անվան և հայրանվան սկզբնատառերը և ազգանունը): Համապատասխանության հայտարարագրում հղում է կատարվում հավելվածին` նշելով թերթերի քանակը:
| |
Հավելված N 3
Արցախի Հանրապետության
էկոնոմիկայի և գյուղատնտեսության
նախարարի 2021 թվականի
փետրվարի 15-ի N 03-Ն հրամանի |
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ |
(1) |
|
ՀՏԿ |
(2) |
|
N ԱՀ _____________________ |
(3) |
|
ՍԵՐԻԱ _________N_______ |
(4) |
|
ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆ |
_______________________________________________
(անվանումը, գտնվելու վայրը, գործունեության իրականացման վայրը,
հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն, սերտիֆիկացման
մարմնի հավատարմագրման վկայագրի գրանցման համարը և գրանցման
ամսաթիվը, ինչպես նաև հավատարմագրման վկայագիր տրամադրած
հավատարմագրման մարմնի անվանումը) |
(5) |
|
ՀԱՅՏԱՏՈՒ |
________________________________________________
(անվանումը, իրավաբանական անձի պետական գրանցման տվյալները կամ
ֆիզիկական անձի հաշվառման համարը, գտնվելու վայրը, գործունեության
իրականացման վայրը` իրավաբանական անձի դեպքում, կամ բնակության
վայրի հասցեն` ֆիզիկական անձի դեպքում, հեռախոսահամարը,
ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն) |
(6) |
|
ԱՐՏԱԴՐՈՂ |
________________________________________________
(անվանումը, գտնվելու վայրը, գործունեության իրականացման վայրը`
իրավաբանական անձի և նրա արտադրանքն արտադրող մասնաճյուղերի
դեպքում, բնակության վայրի հասցեն` ֆիզիկական անձի դեպքում) |
(7) |
|
ԱՐՏԱԴՐԱՆՔ |
_________________________________________________
(անվանումը, արտադրանքի տեսակը, ապրանքանիշը, մոդելը, արտիկուլը,
փաստաթղթի անվանումը և վավերապայմանները, որոնց համապատասխան
արտադրվել է արտադրանքը, կազմակերպության ստանդարտ կամ այլ
նորմատիվային փաստաթուղթ, սերտիֆիկացման օբյեկտի անվանումը
(սերիական թողարկում, խմբաքանակ կամ եզակի արտադրանք)) |
(8) |
|
ԱՏԳ ԱԱ ԾԱԾԿԱԳԻՐ |
_______________________________________________________ |
(9) |
|
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ |
________________________________________________
(Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ ընդունված
տեխնիկական կանոնակարգի (կանոնակարգերի) անվանումը (անվանումներ)) |
(10) |
|
ՍԵՐՏԻՖԻԿԱՏԸ
ՏՐՎԱԾ Է ՀԻՄԱՆ ՎՐԱ |
__________________________________________________
(փորձարկումների կամ չափումների մասին արձանագրությունները` փորձարկման լաբորատորիայի համարը, ամսաթիվը, անվանումը, հավատարմագրման վկայագրի
գրանցման համարը և դրա գործողության ժամկետը, այլ փաստաթղթեր) |
(11) |
|
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ |
_________________________________________________ |
(12) |
|
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՍԿՍԱԾ |
|
(13) |
|
ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ (լիազորված անձ) |
|
_____________
(ստորագրությունը) |
|
_______________________________
(անվան, հայրանվան սկզբնատառերը, ազգանունը) | |
(14) |
|
Փորձագետ |
|
_____________
(ստորագրությունը) |
|
_______________________________
(անվան, հայրանվան սկզբնատառերը, ազգանունը) | |
(15) |
| |
Հավելված N 4
Արցախի Հանրապետության
էկոնոմիկայի և գյուղատնտեսության
նախարարի 2021 թվականի
փետրվարի 15-ի N 03-Ն հրամանի |
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
ՀՏԿ |
(1) |
|
ՀԱՅՏԱՏՈՒ |
_____________________________________________________
(անվանումը, իրավաբանական անձի պետական գրանցման կամ որպես անհատ
ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի վերաբերյալ տեղեկություններ, գտնվելու
վայրը, այդ թվում` գործունեության իրականացման վայրը` իրավաբանական անձի համար,
բնակության վայրի հասցեն` որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի
համար, ինչպես նաև հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն) (2) |
|
Ի ԴԵՄՍ |
______________________________________________________
(համապատասխանության հայտարարագիրն ընդունող հայտատու
կազմակերպության ղեկավարի կամ նրա լիազոր ներկայացուցչի պաշտոնը,
անունը,ազգանունը, հայրանունը) (3) |
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ |
______________________________________________________
(արտադրանքի անվանումը, արտադրանքի նույնականացման համար անհրաժեշտ
տեղեկություն` առնվազն արտադրանքի տեսակը, մակնիշը, մոդելը,արտիկուլը,
արտադրողի անվանումը, գտնվելու վայրը, գործունեության իրականացման վայրը` իրավաբանական անձի և նրա արտադրանքն արտադրող մասնաճյուղերի դեպքում, կամ բնակության վայրի հասցեն` որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական
անձի դեպքում, այն փաստաթղթի անվանումները և վավերապայմանները, ըստ որոնց արտադրվել է տվյալ արտադրանքը, արտադրանքի ծածկագիրը, հայտարարագրման օբյեկտի անվանումը (սերիական թողարկում, խմբաքանակ կամ եզակի արտադրանք)) (4) |
|
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է |
_____________________________________________________
(Արցախի Հանրապետության օրենքով կամ Արցախի Հանրապետության
կառավարության որոշմամբ ընդունված տեխնիկական կանոնակարգի
(կանոնակարգերի) անվանումը (անվանումները) պահանջներին) (5) |
|
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ Է
_____________________________________________________________________________
(փորձարկումների կամ չափումների մասին արձանագրությունները, որոնց վրա նշված է փորձարկման լաբորատորիայի
համարը, ամսաթիվը, անվանումը, հավատագրման վկայագրի գրանցման համարը և դրա գործողության ժամկետը, այլ փաստաթղթեր՝ ներկայացված հայտատուի կողմից որպես Արցախի Հանրապետության օրենքով կամ Արցախի
Հանրապետության կառավարության որոշմամբ ընդունված տեխնիկական կանոնակարգի
պահանջներին համապատասխանության ապացույց)
_____________________________________________________________ հիման վրա (6)
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ __________________________________ (7)
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է ԳՐԱՆՑՄԱՆ
|
ԱՄՍԱԹՎԻՑ_______ |
ՄԻՆՉԵՎ_______ |
ՆԵՐԱՌՅԱԼ |
(8) |
|
_____________
(ստորագրությունը)
|
_____________________________________________________
(հայտատու կազմակերպության ղեկավարի կամ որպես անհատ ձեռնարկատեր
հաշվառված ֆիզիկական անձի անվան և հայրանվան
սկզբնատառերը և ազգանունը) (9) | |
|
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ.
|
|
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐԸ, ԱՀ N ______ (10)
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ ________ (11) |