ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«22» դեկտեմբերի 2011թ. |
N 988-Ն |
ք. Ստեփանակերտ
Արցախի ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՆՈՏԱՐԻԱՏԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 21.07.20 N 232-Ն)
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը, 11-րդ հոդվածի 1-ին կետի «ժգ» ենթակետը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը խմբ. 21.07.20 N 232-Ն)
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարիատի համակարգերը վերակազմավորել Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարիատի գործակալության` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:
(1-ին կետը փոփ. 21.07.20 N 232-Ն)
2. Հաստատել`
1) Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարիատի գործակալության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարիատի գործակալության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:
(2-րդ կետը փոփ. 21.07.20 N 232-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարության 2011 թվականի
դեկտեմբերի 22-ի N 988-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
ԵՎ ՆՈՏԱՐԻԱՏԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարիատի գործակալությունը (այսուհետ` գործակալություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարիատի բնագավառներում` հանդես գալով Արցախի Հանրապետության անունից:
2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ:
3. Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որն Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ, հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
4. Գործակալության լիազորությունները սահմանվում են Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով:
5. Գործակալության գործունեությունն իրականացվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությանը, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին, Ընտանեկան օրենսգրքին, Քաղաքացիական օրենսգրքին, «Քաղաքացիական կացության ակտերի մասին», «Նոտարիատի մասին» օրենքներին, այլ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերին համապատասխան:
6. Գործակալությունն օրենքով կամ իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Արցախի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
7. Գործակալության կենտրոնական մարմինը և քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային ստորաբաժանումներն ունեն Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իրենց՝ հայերեն անվանմամբ կլոր կնիքներ, ձևաթղթեր, կարող են ունենալ խորհրդանիշներ և անհատականացման այլ միջոցներ: Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումն ունի ձևաթղթեր, կարող է ունենալ խորհրդանիշներ և անհատականացման այլ միջոցներ: Նոտարական գրասենյակներն ունեն Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իրենց՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանմամբ կլոր կնիքներ, ձևաթղթեր, կարող են ունենալ խորհրդանիշներ և անհատականացման այլ միջոցներ:
2. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
8. Գործակալության նպատակներն ու խնդիրներն են`
1) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման ապահովումը.
2) քաղաքացիական կացության ակտերի գրանցման արխիվի կազմակերպումը.
3) քաղաքացիական կացության ակտերի գրանցման ավտոմատացված տեղեկատվական բազայի ձևավորման ապահովումը.
4) նոտարական գրասենյակների աշխատանքների կազմակերպումը:
3. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
9. Գործակալության համակարգը կազմված է կենտրոնական մարմնից, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներից: Գործակալության կենտրոնական մարմինը կազմված է գործակալության պետից և գործակալության կենտրոնական մարմնի աշխատողներից: Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումը բաժնի կարգավիճակ ունեցող՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման հանրապետական արխիվն է: Գործակալության տարածքային ստորաբաժանումները` քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժիններն են և նոտարական գրասենյակները:
10. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գործառույթներն իրականացնում է կենտրոնական մարմնի, կառուցվածքային ու տարածքային ստորաբաժանումների միջոցով:
11. Գործակալության կենտրոնական մարմինը`
1) կազմակերպում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման գործընթացը և նոտարական գրասենյակների աշխատանքը.
2) կազմակերպում և ամփոփում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարական գործունեության վիճակագրությունը և դրա մասին ներկայացնում տեղեկատվություն.
3) կազմակերպում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման արխիվային փաստաթղթերի պահպանությունը, համալրումը, հաշվառումը և օգտագործումը.
4) իրականացնում է գործակալության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների աշխատանքային գործունեության ուսումնասիրությունը, ղեկավարումը, համակարգումը և հսկողությունը.
5) ուսումնասիրում է գործակալության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների դեմ ուղղված բողոքները.
6) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իր իրավասությունների սահմաններում իրականացնում է Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարման հետ կապված լիազորություններ.
7) Արցախի Հանրապետության կառավարության կողմից հաստատված վճարովի ծառայությունների ցանկին և վճարների չափերին համապատասխան մատուցում է ծառայություններ.
8) իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:
12. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման հանրապետական արխիվը՝
1) սահմանված կարգով ապահովում է արխիվ հանձնված փաստաթղթերի հաշվառումը և սահմանված ժամկետում պահպանումը, կատարում է արխիվային փաստաթղթերի փորձագիտական արժեքավորումը, ստեղծում և կատարելագործում է արխիվի գիտատեղեկատու համակարգը, վարում է արխիվային ֆոնդի, գործերի և փաստաթղթերի հաշվառումը.
2) սահմանված կարգով արխիվային փաստաթղթերը տրամադրում է ժամանակավոր օգտագործման.
3) արխիվային փաստաթղթերի վերաբերյալ պատրաստում է վերլուծական և տեղեկատվական նյութեր.
4) պահպանում է պետական, ծառայողական և անձնական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ պարունակող փաստաթղթերի պահպանության և օգտագործման հատուկ ռեժիմը.
5) մեթոդական և գործնական օգնություն է ցույց տալիս քաղաքացիական կացության ակտերի գրանցման՝ բաժիններին արխիվ հանձնման ենթակա փաստաթղթերի հետ տարվող աշխատանքներում.
6) իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:
4. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
13. Գործակալությունը կառավարում է նախարարը: Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որը պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
14. Գործակալության պետը հաշվետու է նախարարին, գործակալության գործունեությունը համակարգող նախարարի տեղակալին (այսուհետ՝ տեղակալ), իսկ քաղաքացիական ծառայության մասին Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:
15. Գործակալության պետը`
1) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) նախարարին կամ տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառների, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.
3) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Արցախի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) իր իրավասության սահմաններում նախարարին և նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության համապատասխան աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման, ինչպես նաև դասային աստիճան շնորհելու վերաբերյալ.
5) նախարարին կամ տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
6) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ տեղակալին.
7) կատարում է աշխատանքի բաշխում գործակալության կենտրոնական մարմնի աշխատողների միջև.
8) լսում է գործակալության կենտրոնական մարմնի աշխատողների, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
9) իրականացնում է հսկողություն գործակալության կենտրոնական մարմնի, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
10) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմինների ստեղծման վերաբերյալ.
11) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
12) ստորագրում և կնքում է գործակալության անունից պատրաստվող փաստաթղթերը.
13) իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:
16. Գործակալության պետի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում գործակալության պետի պարտականությունների կատարման հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի պահանջներին համապատասխան:
17. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման հանրապետական արխիվի պետը`
1) կազմակերպում է բաժնի աշխատանքները.
2) վարում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման արխիվը.
3) իրականացնում է հսկողություն բաժնի աշխատողների կողմից աշխատանքային կարգապահության պահպանման, պաշտոնեական պարտականությունների ժամանակին և օրենքի պահանջներին համապատասխան կատարման նկատմամբ.
4) իր իրավասության սահմաններում կատարում է գործակալության պետի հանձնարարականներն ու գրավոր ցուցումները.
5) կրում է պատասխանատվություն բաժնի խնդիրների իրականացման համար.
6) ստորագրում է բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
7) իր իրավասության սահմաններում բաժնի աշխատողներին տալիս է ցուցումներ, աշխատողների միջև բաշխում է պարտականությունները.
8) իր իրավասության սահմաններում ապահովում է բաժնի և այլ մարմինների փոխհարաբերությունները.
9) իր իրավասության սահմաններում այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է բաժնի գործունեությանն առնչվող անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
10) իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:
18. Գործակալության տարածքային ստորաբաժանման ղեկավարը`
1) կազմակերպում է համապատասխան տարածքային ստորաբաժանման աշխատանքները.
2) իրականացնում է հսկողություն տարածքային ստորաբաժանման աշխատողների կողմից աշխատանքային կարգապահության պահպանման, պաշտոնեական պարտականությունների ժամանակին և օրենքի պահանջներին համապատասխան կատարման նկատմամբ.
3) իր իրավասության սահմաններում իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ կամ նոտարական գործողություններ և այլ գործունեություն.
4) վարում է տարածքային ստորաբաժանման արխիվը.
5) սահմանված կարգով տրամադրում է տեղեկատվություն կատարված գործունեության վերաբերյալ.
6) իր իրավասության սահմաններում կատարում է գործակալության պետի հանձնարարականներն ու գրավոր ցուցումները.
7) կրում է պատասխանատվություն տարածքային ստորաբաժանման խնդիրների իրականացման համար.
8) ստորագրում և կնքում է տարածքային ստորաբաժանման անունից պատրաստվող փաստաթղթերը.
9) իր իրավասության սահմաններում տարածքային ստորաբաժանման աշխատողներին տալիս է ցուցումներ, աշխատողների միջև բաշխում է պարտականությունները.
10) իր իրավասության սահմաններում ապահովում է տարածքային ստորաբաժանման և այլ մարմինների փոխհարաբերությունները.
11) իր իրավասության սահմաններում այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է տարածքային ստորաբաժանման գործունեությանն առնչվող անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
12) իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:
19. Գործակալության տարածքային ստորաբաժանումները մատուցում են վճարովի ծառայություններ:
5. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
20. Արցախի Հանրապետության օրենսդրությամբ գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
21. Գործակալության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների (բացառությամբ պետական նոտարական գրասենյակների) աշխատողները քաղաքացիական ծառայողներ են: Նոտարի և նոտարական գրասենյակի այլ աշխատողների իրավական կարգավիճակի առանձնահատկությունները սահմանվում են «Նոտարիատի մասին» օրենքով:
(Հավելված N 1-ը խմբ. 21.07.20 N 232-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Ս. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
| |
Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարության 2011 թվականի
դեկտեմբերի 22-ի N 988-Ն որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ
ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՆՈՏԱՐԻԱՏԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
1. Կենտրոնական մարմին
2. Կառուցվածքային ստորաբաժանում
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման հանրապետական արխիվ
3. Տարածքային ստորաբաժանումներ
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Ստեփանակերտի բաժին
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Ասկերանի բաժին
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Մարտակերտի բաժին
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Մարտունու բաժին
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Հադրութի բաժին
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Շուշիի բաժին
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Շահումյանի բաժին
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Քաշաթաղի բաժին
Թիվ 1 նոտարական գրասենյակ
Թիվ 2 նոտարական գրասենյակ
Թիվ 3 նոտարական գրասենյակ
Թիվ 4 նոտարական գրասենյակ
Թիվ 5 նոտարական գրասենյակ
Թիվ 6 նոտարական գրասենյակ
Թիվ 7 նոտարական գրասենյակ
Թիվ 8 նոտարական գրասենյակ
Թիվ 9 նոտարական գրասենյակ
(Հավելված N 2-ը խմբ. 21.07.20 N 232-Ն, 28.10.21 N 1166-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Ս. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |