ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
2021 թվականի դեկտեմբերի 24-ի
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ
ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ
ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 2Ն ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի ԹԻՎ 3Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ
ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 79-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել`
1) էլեկտրաէներգիայի առուվաճառքի (30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող արտադրող-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) էլեկտրաէներգիայի առուվաճառքի (մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող արտադրող-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման (բաշխող-համակարգի օպերատոր) պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված անձանց` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում կնքել սույն որոշման 1-ին կետով սահմանված պայմանագրերի օրինակելի ձևերին համապատասխան պայմանագրեր և ներկայացնել Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի գրանցմանը:
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետին համապատասխան կնքված պայմանագրերն ուժի մեջ են մտնում Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովում գրանցվելու պահից:
4. Ուժը կորցրած ճանաչել`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2008 թվականի հունվարի 24-ի «Էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի (30 մեգավատտ և ավելի) և ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 2Ն որոշումը.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2011 թվականի փետրվարի 7-ի «Էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի (մինչև 30 մեգավատտ տեղակայված հզորություն ունեցող արտադրող/փոքր հիդրոէլեկտրակայաններ/-բաշխող) և ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» Թիվ 3Ն որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
|
|
2021 թվականի դեկտեմբերի 24
ք. Ստեփանակերտ |
|
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության հանրային
ծառայությունները և տնտեսական
մրցակցությունը կարգավորող պետական
հանձնաժողովի 2021 թվականի
դեկտեմբերի 24-ի N 79-Ն որոշման |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N ___
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ
(30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող արտադրող-բաշխող)
|
____ __________ 20 ___ թվական |
ք._____________ |
____________________________________________________________________________________
(արտադրող ընկերության անվանումը)
____________________________________________________________________________________,
այսուհետ` Վաճառող, ի դեմս _____________________________________________________________
____________________________________________________________________________________,
(պաշտոնը, անունը, ազգանունը)
ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Արցախի Հանրապետության
օրենքներով և այլ իրավական ակտերով, մի կողմից, և
____________________________________________________________________________________,
(ընկերության անվանումը)
այսուհետ` Գնորդ, ի դեմս _________________________________________________________________
_____________________________________________________________________________________,
(պաշտոնը, անունը, ազգանունը)
ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Արցախի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետ համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) հետևյալի մասին.
1. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
|
Հաղորդող`
|
էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ. |
|
Համակարգի օպերատոր` |
էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող իրավաբանական անձ. |
|
Հանձնաժողով` |
Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով. |
|
Հաշվարկային ամիս` |
ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 0000-ին և ավարտվում է վերջին օրվա ժամը 2400-ին: |
2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Վաճառողը վաճառում, իսկ Գնորդը գնում է էլեկտրաէներգիա` Պայմանագրով սահմանված կարգով:
3. ՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱԳԻՆԸ
2. Էլեկտրաէներգիայի վաճառքի սակագինը սահմանում է Հանձնաժողովը: Օրենքով սահմանված կարգով էլեկտրաէներգիան կարող է վաճառվել Հանձնաժողովի սահմանած սակագնից ավելի ցածր գնով: Էլեկտրաէներգիայի վաճառքի գինն ամրագրվում է Պայմանագրի N 1 հավելվածում:
3. Հանձնաժողովի կողմից սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից: Նման դեպքում Կողմերը պարտավոր են համապատասխան փոփոխություններ կատարել Պայմանագրի N 1 հավելվածում:
4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4. Կողմերը պարտավորվում են ղեկավարվել «Էներգետիկայի մասին» օրենքով, Պայմանագրով, գործունեության լիցենզիայով, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, Հանձնաժողովի ընդունած իրավական ակտերով:
5. Վաճառողը պարտավորվում է.
1) ապահովել էլեկտրաէներգիայի առաքումը Գնորդին սահմանազատման (առաքման) կետերում` էլեկտրաէներգիայի առուվաճառքի նախնական ամսական չափաքանակների և պայմանագրային հզորության սահմաններում (Պայմանագրի N 2 հավելված).
2) ապահովել Պայմանագրի N 2 հավելվածում ամրագրված հզորությունների պատրաստականությունը.
3) իրականացնել իր սեփականությունը հանդիսացող, Պայմանագրով ամրագրված առևտրային հաշվառքի սարքերի սպասարկումը, պահպանումը.
4) անհապաղ տեղեկացնել Գնորդին և Հաղորդողին իր էլեկտրակայանքներում տեղադրված առևտրային հաշվառքի սարքերի խափանման (թերությունների) մասին և ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում, Գնորդի մասնակցությամբ վերացնել այն` Գնորդի հետ համատեղ կազմելով համապատասխան ակտ: Նշված ժամանակահատվածում առևտրային հաշվառքի սարքերով չհաշվառված էլեկտրաէներգիայի քանակությունը հաշվառվում է Հանձնաժողովի կողմից հաստատված էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգի համաձայն.
5) Գնորդի հետ համաձայնեցված կարգով ապահովել Գնորդի լիազոր ներկայացուցչի մուտքն իր տարածք` անհրաժեշտ զննումներ (ստուգումներ) կատարելու համար:
6. Գնորդը պարտավորվում է.
1) ընդունել Վաճառողի առաքած էլեկտրաէներգիան և վճարել դրա համար` Պայմանագրով սահմանված կարգով.
2) էլեկտրաէներգիայի պայմանագրային չափաքանակների կամ պայմանագրային հզորությունների փոփոխություն նախատեսելու դեպքում, մինչև յուրաքանչյուր ամսի 20-ը ներառյալ, Վաճառողի և Համակարգի օպերատորի համաձայնեցմանը ներկայացնել էլեկտրաէներգիայի սպառման հաջորդ ամսվա չափաքանակների և պայմանագրային հզորությունների փոփոխման վերաբերյալ հայտը, որի հիման վրա կնքվում է համաձայնագիր.
3) կնքել համապատասխան պայմանագրեր Համակարգի օպերատորի և Հաղորդողի հետ, այդ պայմանագրերով պատվիրել համապատասխան ծառայություններ` ինքնուրույն և իր հաշվին կատարելով այդ ծառայությունների դիմաց վճարումները: Պատվիրված ծառայությունները մատուցողների կողմից պետք է իրականացվեն գործունեության լիցենզիայի պայմանների, Հանձնաժողովի ընդունած իրավական ակտերի, տեխնիկական կանոնակարգերի և Արցախի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի պահանջներին և պայմաններին համապատասխան:
5. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
7. Վաճառողի կողմից Գնորդին առաքված էլեկտրաէներգիան հաշվառվում է Հանձնաժողովի կողմից հաստատված էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգի համաձայն:
8. Առաքված էլեկտրաէներգիայի հաշվառումը կատարվում է Վաճառողի սահմանազատման կետերի համար` Պայմանագրի N 3 հավելվածում ամրագրված հաշվառքի սարքերից ստացված հաշվառման տվյալների հիման վրա:
9. Հաշվարկային ամսվա վերջի դրությամբ հաշվառքի սարքերի տվյալների հիման վրա Կողմերը կազմում են վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտ և ստորագրում մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 12-ը ներառյալ:
10. Վճարման ենթակա հզորությունը հաշվառվում է Համակարգի օպերատորի կողմից ներկայացված Վաճառողի պատրաստ հզորությունների վերաբերյալ տեղեկատվության հիման վրա: Եթե Հաշվարկային ամսվա համար Համակարգի օպերատորի կողմից ներկայացված Վաճառողի պատրաստ հզորությունների վերաբերյալ տեղեկատվության մեջ ամրագրված են փաստացի պատրաստ հզորության տարբեր մակարդակներ, ապա որպես Վաճառողին վճարման ենթակա հզորություն հաշվառվում է դրանց միջին կշռութային մեծությունը: Ընդ որում, Հաշվարկային ամսվա համար այն չի կարող գերազանցել Պայմանագրում ամրագրված մեծությունը:
6. ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
11. Վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտը (Պայմանագրի N 4 հավելված) ստորագրելուց հետո մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 15-ը ներառյալ Վաճառողն իր կողմից վաճառված էլեկտրաէներգիայի համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Գնորդին:
12. Գնորդը պարտավոր է ստորագրել (հաստատել) Վաճառողի կողմից առաքված էլեկտրաէներգիայի համար կազմված հաշիվ-ապրանքագիրը միայն Վաճառողի կողմից վճարման ենթակա էլեկտրաէներգիայի ակտը ստորագրելուց հետո:
13. Գնորդը Հաշվարկային ամսվա ընթացքում գնված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումը կատարում է մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 25-ը ներառյալ:
14. Վաճառողի և Գնորդի միջև գրավոր համաձայնության (պայմանագրի) առկայության դեպքում Գնորդը կարող է իրականացնել ոչ դրամային վճարումներ:
7. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
15. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում Պայմանագրով և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
16. Պայմանագրի 13-րդ կետում նշված վճարման ժամկետի խախտման դեպքում Վաճառողն իրավունք ունի Գնորդից պահանջելու վճարել տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0,1 տոկոսի չափով: Տույժ հաշվարկելու դեպքում Գնորդի կատարած վճարումներից Վաճառողն առաջնահերթ մարում է առաքված էլեկտրաէներգիայի արժեքը՝ ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տույժը:
8. ՖՈՐՍ ՄԱԺՈՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ
17. Կողմերն ազատվում են պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունից, եթե դրանք հետևանք են անհաղթահարելի ուժի՝ արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների, որոնք ստեղծվել են Կողմերի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսևորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, ինչպես նաև սաբոտաժային գործողություններ, ահաբեկչություններ, պատերազմներ, ապստամբություններ, հասարակական անկարգություններ, գործադուլներ, որոնք խոչընդոտում են Կողմերի գործունեությանը կամ հանգեցնում նրանց ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման` հակառակ նրանց գործադրված ջանքերի` խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը:
18. Կողմերը պարտավոր են վերոհիշյալ վիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:
9. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ
19. Առևտրային և վերահսկիչ հաշվառքի սարքերն ու դրանց միացման շղթաները ստուգում և կապարակնքում են Կողմերը:
20. Առևտրային և վերահսկիչ հաշվառքի սարքերի սպասարկումն ու շահագործումն ապահովվում է սեփականատերերի կողմից` իրենց միջոցներով: Առևտրային և վերահսկիչ հաշվառքի սարքերի փոխարինման դեպքում Կողմերը համատեղ կազմում են համապատասխան ակտ:
21. Էլեկտրաէներգետիկական համակարգի վթարային իրավիճակներում Համակարգի օպերատորն իրավունք ունի փոխելու Վաճառողի` նախօրոք հայտարարված բեռնվածքի օրական գրաֆիկը` այդ մասին տեղեկացնելով Կողմերին:
22. Կրիտիկական (վթարային) իրավիճակների սկիզբն ու ավարտը հայտարարում է Համակարգի օպերատորը` այդ մասին անհապաղ տեղեկացնելով Կողմերին` համաձայն Հանձնաժողովի սահմանած կարգի:
23. Կողմերը պարտավոր են անվերապահորեն կատարել Համակարգի օպերատորի` իր լիազորությունների սահմաններում տրված կարգավարական կարգադրությունները (հրահանգները):
24. Կողմերը պարտավոր են Պայմանագրի պատճենները տրամադրել Համակարգի օպերատորին:
25. Վաճառողն էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված այլ անձանց հետ էլեկտրաէներգիայի առուվաճառքի պայմանագիր կնքելիս այդ մասին տեղեկացնում է Գնորդին և Համակարգի օպերատորին:
26. Պայմանագրով ամրագրված էլեկտրաէներգիայի նախնական ամսական չափաքանակները և պայմանագրային հզորությունները կարող են փոփոխվել Կողմերի կամ Համակարգի օպերատորի նախաձեռնությամբ:
10. ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
27. Պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ։ Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:
28. Եթե տարաձայնության առարկան վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտն է, ապա ցանկացած դեպքում Կողմերը պարտավոր են ստորագրել այդ ակտը, իսկ Գնորդը պարտավոր է կատարել վճարումը, որից հետո միայն լուծել տարաձայնությունը: Տարաձայնություն ունեցող կողմը պարտավոր է վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ստորագրված ակտին կցել հատուկ կարծիք:
11. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
(լրացնում են Կողմերը` կախված Վաճառողի հիմնական սարքավորումների
առանձնահատկություններից, ըստ Կողմերի հայեցողության)
__________________________________________________________________
__________________________________________________________________
__________________________________________________________________
12. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ,
ՓՈՓՈԽՄԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
29. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից և գործում է մինչև Վաճառողի գործունեության լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը:
30. Պայմանագիրը կարող է փոփոխվել փոխադարձ համաձայնությամբ: Փոփոխված պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից:
31. Հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի առուվաճառքի (30ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող արտադրող-բաշխող) պայմանագրի նոր օրինակելի ձև սահմանելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրերում` ներկայացնելով դրանք Հանձնաժողովի գրանցմանը: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցվելու պահից:
32. Պայմանագիրը կարող է լուծվել Արցախի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով, այդ թվում՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
33. Պայմանագիրը կազմված է 3 օրինակից` մեկական Կողմերի և Հանձնաժողովի համար:
13. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ
ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ
Հավելված N1՝ Էլեկտրաէներգիայի վաճառքի գնի մասին համաձայնագիր.
Հավելված N2՝ Էլեկտրաէներգիայի նախնական չափաքանակների և պայմանագրային հզորության մասին համաձայնագիր.
Հավելված N3՝ Վաճառողի սահմանազատման (առաքման) և էլեկտրաէներգիայի հաշվառման կետերի մասին համաձայնագիր.
Հավելված N4՝ Վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտ:
14. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ
|
Վաճառող` |
Գնորդ` |
|
Գտնվելու վայրը ______________ |
Գտնվելու վայրը ______________ |
|
Հ/հ _________________________ |
Հ/հ _________________________ |
|
Հեռախոս |
Հեռախոս |
|
Ֆաքս |
Ֆաքս |
|
Գործունեության լիցենզիա N |
Գործունեության լիցենզիա N |
|
Ղեկավար |
Ղեկավար |
|
_________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն) |
_________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն) |
|
Կ.Տ. |
Կ.Տ. |
|
Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական
մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով |
|
Գրանցված է ____ ___________ 20 _____ թվական
Գրանցման N ________
Կ.Տ. |
| Պատասխանատու |
_________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն) | |
| |
Հավելված N 1
էլեկտրաէներգիայի առուվաճառքի
20__ թվականի ____ ___
N__ պայմանագրի |
Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՃԱՌՔԻ ԳՆԻ ՄԱՍԻՆ
1. Սույն համաձայնագրով Գնորդը և Վաճառողը փոխադարձ համաձայնությամբ սահմանում են էլեկտրական էներգիայի վաճառքի հետևյալ սակագնային դրույքները.
էլեկտրական էներգիայի դրույքը` ___________ դրամ/կՎտժ
հաստատագրված վճար` __________________ դրամ/ամիս
2. Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից Վաճառողի համար սահմանված գործող սակագինը հետևյալն է.
էլեկտրական էներգիայի դրույքը` ___________ դրամ/կՎտժ
հաստատագրված վճար` __________________ դրամ/ամիս
3. Էլեկտրաէներգիայի վաճառքի գինն ուժի մեջ է մտնում 20__ թվականի_________ ___-ից և գործում է մինչև Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից սահմանված նոր սակագնի ուժի մեջ մտնելը:
|
ԳՆՈՐԴ |
ՎԱՃԱՌՈՂ |
|
_______________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
_______________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
|
___ __________20__ թվական |
___ __________20__ թվական |
|
Կ.Տ. |
Կ.Տ. |
| |
Հավելված N 2
էլեկտրաէներգիայի առուվաճառքի
20__ թվականի ____ ___
N__ պայմանագրի |
Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ
ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1. Սույն համաձայնագրով Գնորդը և Վաճառողը փոխադարձ համաձայնությամբ սահմանում են էլեկտրաէներգիայի նախնական չափաքանակները և պայմանագրային հզորությունների հետևյալ մակարդակները.
| |
Ակտիվ հզորություն (կՎտ) |
Էլեկտրաէներգիայի գնման
նախնական չափաքանակներ (կՎտժ) |
| |
պայմանագրային |
այդ թվում՝ տնօրինելի |
|
Հունվար |
|
|
|
|
Փետրվար |
|
|
|
|
Մարտ |
|
|
|
|
Ապրիլ |
|
|
|
|
Մայիս |
|
|
|
|
Հունիս |
|
|
|
|
Հուլիս |
|
|
|
|
Օգոստոս |
|
|
|
|
Սեպտեմբեր |
|
|
|
|
Հոկտեմբեր |
|
|
|
|
Նոյեմբեր |
|
|
|
|
Դեկտեմբեր |
|
|
|
2. Եթե որևէ ամսվա ընթացքում նախատեսվում են ակտիվ հզորության պայմանագրային պատրաստականության տարբեր մակարդակներ, ապա աղյուսակում նշվում են այդ մակարդակները (կՎտ) և դրանց տևողությունները (օր):
3. Սույն համաձայնագրի 1-ին կետում նշված աղյուսակում լրացված էլեկտրաէներգիայի գնման նախնական չափաքանակները չեն հանդիսանում պայմանագրային մեծություն:
|
ԳՆՈՐԴ |
ՎԱՃԱՌՈՂ |
|
_______________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
_______________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
|
___ __________20__ թվական |
___ __________20__ թվական |
|
Կ.Տ. |
Կ.Տ. |
Համաձայնեցված է
ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐ
_______________________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)
___ __________20__ թվական
Կ.Տ.
| |
Հավելված N 3
էլեկտրաէներգիայի առուվաճառքի
20__ թվականի ____ ___
N__ պայմանագրի |
Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՎԱՃԱՌՈՂԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ (ԱՌԱՔՄԱՆ) ԵՎ
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՄԱՍԻՆ
1. _______________________________-ի (Վաճառող) սահմանազատման (առաքման) կետերն են.
2. Առևտրային և վերահսկիչ հաշվառքի կետերն են.
|
Առևտրային
հաշվառքի
սարքերի
տեղադրման
վայրերը |
Առևտրային
հաշվառքի
սարքերի
համարը |
Հոսանքի և լարման
տրանսֆորմատորների փոխարկման
գործակիցները |
Վերահսկիչ
հաշվառքի
սարքերի
տեղադրման
վայրերը,
N և տեսակը |
Հոսանքի և լարման տրանսֆորմատորների
փոխարկման գործակիցները |
|
Kհտ |
Kլտ |
Kլտ |
Kհտ |
Kլտ |
Kլտ |
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
Առևտրային հաշվառքի սարքերը տնօրինում և սպասարկում է ________________ -ը:
Վերահսկիչ հաշվառքի սարքերը տնօրինում և սպասարկում է ________________ -ը:
|
ԳՆՈՐԴ |
ՎԱՃԱՌՈՂ |
|
_______________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
_______________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
|
___ __________20__ թվական |
___ __________20__ թվական |
|
Կ.Տ. |
Կ.Տ. |
| |
Հավելված N 4
էլեկտրաէներգիայի առուվաճառքի
20__ թվականի ____ ___
N__ պայմանագրի |
Ա Կ Տ
ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Գնորդ ________________________________________________________________________
Վաճառող _____________________________________________________________________
Հաշվարկային ժամանակաշրջան ___ _______ 20 _ թ. մինչև ___ _____________ 20 _թ.
Ընդամենը առաքված էլեկտրական էներգիայի քանակությունը` ______________ կՎտժ
Հիմքը_________________________________________________________________________
______________________________________________________________________________
|
ԳՆՈՐԴ |
ՎԱՃԱՌՈՂ |
|
_______________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
_______________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
|
___ __________20__ թվական |
___ __________20__ թվական |
|
Կ.Տ. |
Կ.Տ. |
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության հանրային
ծառայությունները և տնտեսական
մրցակցությունը կարգավորող պետական
հանձնաժողովի 2021 թվականի
դեկտեմբերի 24-ի N 79-Ն որոշման |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N ___
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ
(մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող արտադրող-բաշխող)
|
____ __________ 20 ___ թվական |
ք._____________ |
_______________________________________________________________________________
(ընկերության անվանումը)
______________________________________________________________________________,
այսուհետ` Վաճառող, ի դեմս ___________________________________________________
______________________________________________________________________________,
(պաշտոնը, անունը, ազգանունը)
ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Արցախի Հանրապետության
օրենքներով և այլ իրավական ակտերով, մի կողմից, և
______________________________________________________________________________,
(ընկերության անվանումը)
այսուհետ` Գնորդ, ի դեմս __________________________________________________________
______________________________________________________________________________,
(պաշտոնը, անունը, ազգանունը)
ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Արցախի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետ համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր) հետևյալի մասին.
1. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
|
Հաղորդող`
|
էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ. |
|
Համակարգի օպերատոր` |
էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող իրավաբանական անձ. |
|
Հանձնաժողով` |
Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով. |
|
Հաշվարկային ամիս` |
ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 0000-ին և ավարտվում է վերջին օրվա ժամը 2400-ին: |
2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Վաճառողը վաճառում, իսկ Գնորդն ամբողջությամբ գնում է Վաճառողի առաքած էլեկտրաէներգիան` Պայմանագրով սահմանված կարգով:
3. ՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱԳԻՆԸ
2. Էլեկտրաէներգիայի վաճառքի սակագինը սահմանում է Հանձնաժողովը: Օրենքով սահմանված կարգով էլեկտրաէներգիան կարող է վաճառվել Հանձնաժողովի սահմանած սակագնից ավելի ցածր գնով: Էլեկտրաէներգիայի վաճառքի գինն ամրագրվում է Պայմանագրի N 1 հավելվածում:
3. Հանձնաժողովի կողմից սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից: Նման դեպքում Կողմերը պարտավոր են համապատասխան փոփոխություններ կատարել Պայմանագրի N 1 հավելվածում:
4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4. Կողմերը պարտավորվում են ղեկավարվել «Էներգետիկայի մասին» օրենքով, Պայմանագրով, գործունեության լիցենզիայով, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, Հանձնաժողովի ընդունած իրավական ակտերով:
5. Վաճառողը պարտավորվում է.
1) ապահովել էլեկտրաէներգիայի առաքումը Գնորդին սահմանազատման (առաքման) կետերում.
2) իրականացնել իր սեփականություն հանդիսացող, Պայմանագրով ամրագրված առևտրային հաշվառքի սարքերի սպասարկումը, պահպանումը.
3) անհապաղ տեղեկացնել Գնորդին և Հաղորդողին իր էլեկտրակայանքներում տեղադրված առևտրային հաշվառքի սարքերի խափանման (թերությունների) մասին և ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում, Գնորդի մասնակցությամբ վերացնել այն` Գնորդի հետ համատեղ կազմելով համապատասխան ակտ: Նշված ժամանակահատվածում առևտրային հաշվառքի սարքերով չհաշվառված էլեկտրաէներգիայի քանակությունը հաշվառվում է Հանձնաժողովի կողմից հաստատված էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգի համաձայն.
4) Գնորդի հետ համաձայնեցված կարգով ապահովել Գնորդի լիազոր ներկայացուցչի մուտքն իր տարածք` անհրաժեշտ զննումներ (ստուգումներ) կատարելու համար:
6. Գնորդը պարտավորվում է.
1) ընդունել Վաճառողի առաքած էլեկտրաէներգիան ամբողջությամբ,
2) վճարել առաքված էլեկտրաէներգիայի համար` Պայմանագրով սահմանված կարգով,
3) կնքել համապատասխան պայմանագրեր Համակարգի օպերատորի և Հաղորդողի հետ, այդ պայմանագրերով պատվիրել համապատասխան ծառայություններ` ինքնուրույն և իր հաշվին կատարելով այդ ծառայությունների դիմաց վճարումները: Պատվիրված ծառայությունները մատուցողների կողմից պետք է իրականացվեն գործունեության լիցենզիայի պայմանների, Հանձնաժողովի ընդունած իրավական ակտերի, տեխնիկական կանոնակարգերի և Արցախի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի պահանջներին և պայմաններին համապատասխան:
5. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
7. Վաճառողի կողմից Գնորդին առաքված էլեկտրաէներգիան հաշվառվում է Հանձնաժողովի կողմից հաստատված էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգի համաձայն:
8. Առաքված էլեկտրաէներգիայի հաշվառումը կատարվում է Վաճառողի սահմանազատման կետերի համար` Պայմանագրի N 2 հավելվածում ամրագրված հաշվառքի սարքերից ստացված հաշվառման տվյալների հիման վրա:
9. Հաշվարկային ամսվա վերջի դրությամբ հաշվառքի սարքերի տվյալների հիման վրա Կողմերը կազմում են վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտ և ստորագրում մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 12-ը ներառյալ:
6. ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
10. Վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտը (Պայմանագրի N 3 հավելված) ստորագրելուց հետո մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 15-ը ներառյալ Վաճառողն իր կողմից առաքված էլեկտրաէներգիայի համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Գնորդին:
11. Գնորդը պարտավոր է ստորագրել (հաստատել) Վաճառողի կողմից առաքված էլեկտրաէներգիայի համար կազմված հաշիվ-ապրանքագիրը միայն Վաճառողի կողմից վճարման ենթակա էլեկտրաէներգիայի ակտը ստորագրելուց հետո:
12. Գնորդը Հաշվարկային ամսվա ընթացքում առաքված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումը կատարում է մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 25-ը ներառյալ:
13. Վաճառողի և Գնորդի միջև գրավոր համաձայնության (պայմանագրի) առկայության դեպքում Գնորդը կարող է իրականացնել ոչ դրամային վճարումներ:
7. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
14. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում Պայմանագրով և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
15. Պայմանագրի 12-րդ կետում նշված վճարման ժամկետի խախտման դեպքում Վաճառողն իրավունք ունի Գնորդից պահանջել վճարելու տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0,1 տոկոսի չափով: Տույժ հաշվարկելու դեպքում Գնորդի կատարած վճարումներից Վաճառողն առաջնահերթ մարում է առաքված էլեկտրաէներգիայի արժեքը՝ ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տույժը:
8. ՖՈՐՍ ՄԱԺՈՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ
16. Կողմերն ազատվում են պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունից, եթե դրանք հետևանք են անհաղթահարելի ուժի՝ արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների, որոնք ստեղծվել են Կողմերի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսևորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, նաև սաբոտաժային գործողություններ, ահաբեկչություններ, պատերազմներ, ապստամբություններ, հասարակական անկարգություններ, գործադուլներ, որոնք խոչընդոտում են Կողմերի գործունեությանը կամ հանգեցնում նրանց ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման` հակառակ նրանց գործադրված ջանքերի` խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը:
17. Կողմերը պարտավոր են վերոհիշյալ վիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:
9. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ
18. Առևտրային և վերահսկիչ հաշվառքի սարքերն ու դրանց միացման շղթաները ստուգում և կապարակնքում են Կողմերը:
19. Առևտրային և վերահսկիչ հաշվառքի սարքերի սպասարկումն ու շահագործումն ապահովվում է սեփականատերերի կողմից` իրենց միջոցներով: Առևտրային և վերահսկիչ հաշվառքի սարքերի փոխարինման դեպքում Կողմերը համատեղ կազմում են համապատասխան ակտ:
20. Էլեկտրաէներգետիկական համակարգի վթարային իրավիճակներում Համակարգի օպերատորն իրավունք ունի սահմանափակել կամ դադարեցնել Վաճառողի կողմից էլեկտրաէներգիայի առաքումները:
21. Վթարային իրավիճակների սկիզբն ու ավարտը հայտարարում է Համակարգի օպերատորը` այդ մասին անհապաղ տեղեկացնելով Կողմերին` համաձայն Հանձնաժողովի սահմանած կարգի:
22. Կողմերը պարտավոր են անվերապահորեն կատարել Համակարգի օպերատորի` վերջինիս լիազորությունների սահմաններում տրված կարգադրությունները (հրահանգները):
23. Կողմերը պարտավոր են Պայմանագրի պատճենները տրամադրել Համակարգի օպերատորին:
10. ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
24. Պայմանագրի հետ կապված Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի առկայության դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:
25. Եթե տարաձայնության առարկան վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտն է, ապա ցանկացած դեպքում Կողմերը պարտավոր են ստորագրել այդ ակտը, իսկ Գնորդը պարտավոր է կատարել վճարումը, որից հետո միայն լուծել տարաձայնությունը: Տարաձայնություն ունեցող կողմը պարտավոր է վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ստորագրված ակտին կցել հատուկ կարծիք:
11. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
12. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ՓՈՓՈԽՄԱՆ
ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
26. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից և գործում է մինչև Վաճառողի գործունեության լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը:
27. Պայմանագիրը կարող է փոփոխվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Փոփոխված Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի կողմից գրանցման պահից:
28. Հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի առուվաճառքի (մինչև 30ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող արտադրող-բաշխող) պայմանագրի նոր օրինակելի ձև սահմանելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրերում` ներկայացնելով դրանք Հանձնաժողովի գրանցմանը: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցվելու պահից:
29. Պայմանագիրը կարող է լուծվել Արցախի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով, այդ թվում՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
30. Պայմանագիրը կազմված է 3 օրինակից` մեկական Կողմերի և Հանձնաժողովի համար:
13. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ
ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ
Հավելված N 1՝ Էլեկտրաէներգիայի վաճառքի գնի մասին համաձայնագիր.
Հավելված N 2՝ Վաճառողի սահմանազատման (առաքման) և էլեկտրաէներգիայի հաշվառման կետերի մասին համաձայնագիր.
Հավելված N 3՝ Վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ակտ:
14. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ
|
Վաճառող` |
Գնորդ` |
|
Գտնվելու վայրը ______________ |
Գտնվելու վայրը ______________ |
|
Հ/հ _________________________ |
Հ/հ _________________________ |
|
Հեռախոս |
Հեռախոս |
|
Ֆաքս |
Ֆաքս |
|
Գործունեության լիցենզիա N |
Գործունեության լիցենզիա N |
|
Ղեկավար |
Ղեկավար |
|
_________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն) |
_________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն) |
|
Կ.Տ. |
Կ.Տ. |
|
Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական
մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով |
|
Գրանցված է ____ ___________ 20 _____ թվական
Գրանցման N ________
Կ.Տ. |
| Պատասխանատու |
_________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն) | |
| |
Հավելված N 1
էլեկտրաէներգիայի առուվաճառքի
20__ թվականի ____ ___
N__ պայմանագրի |
Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՃԱՌՔԻ ԳՆԻ ՄԱՍԻՆ
1. Սույն համաձայնագրով Գնորդը և Վաճառողը փոխադարձ համաձայնությամբ սահմանում են էլեկտրական էներգիայի վաճառքի հետևյալ գինը.
էլեկտրական էներգիայի վաճառքի գին ___________ դրամ/կՎտժ
2. Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից Վաճառողի համար սահմանված գործող սակագինը հետևյալն է.
էլեկտրական էներգիայի սակագին` ___________ դրամ/կՎտժ
3. Էլեկտրաէներգիայի վաճառքի գինն ուժի մեջ է մտնում 20___ թվականի _________ __-ից և գործում է մինչև Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից սահմանված նոր սակագնի ուժի մեջ մտնելը:
|
ԳՆՈՐԴ |
ՎԱՃԱՌՈՂ |
|
_______________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
_______________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
|
___ __________20__ թվական |
___ __________20__ թվական |
|
Կ.Տ. |
Կ.Տ. |
| |
Հավելված N 2
էլեկտրաէներգիայի առուվաճառքի
20__ թվականի ____ ___
N__ պայմանագրի |
Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՎԱՃԱՌՈՂԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ (ԱՌԱՔՄԱՆ) ԵՎ
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՄԱՍԻՆ
1. _____________________________ -ի (Վաճառող) սահմանազատման (առաքման) կետերն են.
2. Առևտրային և վերահսկիչ հաշվառքի կետերն են.
|
Առևտրային
հաշվառքի
սարքերի
տեղադրման
վայրերը |
Առևտրային
հաշվառքի
սարքերի
համարը |
Հոսանքի և լարման
տրանսֆորմատորների փոխարկման
գործակիցները |
Վերաստուգիչ
հաշվառքի
սարքերի
տեղադրման
վայրերը,
համարը և տեսակը |
Հոսանքի և լարման տրանսֆորմատորների
փոխարկման գործակիցները |
|
Kհտ |
Kլտ |
Kլտ |
Kհտ |
Kլտ |
Kլտ |
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
Առևտրային հաշվառքի սարքերը տնօրինում և սպասարկում է ________________ -ը:
Վերահսկիչ հաշվառքի սարքերը տնօրինում և սպասարկում է ________________ -ը:
|
ԳՆՈՐԴ |
ՎԱՃԱՌՈՂ |
|
_______________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
_______________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
|
___ __________20__ թվական |
___ __________20__ թվական |
|
Կ.Տ. |
Կ.Տ. |
| |
Հավելված N 3
էլեկտրաէներգիայի առուվաճառքի
20__ թվականի ____ ___
N__ պայմանագրի |
Ա Կ Տ
ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Գնորդ ____________________________________________________________________
Վաճառող ________________________________________________________________
Հաշվարկային ժամանակաշրջան ___ _______ 20 _ թ. մինչև ___ _______ 20 _թ.
Ընդամենը առաքված էլեկտրական էներգիայի քանակությունը` _________ կՎտժ
Հիմքը _____________________________________________________________________
__________________________________________________________________________
|
ՎԱՃԱՌՈՂ |
ԳՆՈՐԴ |
|
_______________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
_______________________________
(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն) |
|
___ __________20__ թվական |
___ __________20__ թվական |
|
Կ.Տ. |
Կ.Տ. |
| |
Հավելված N 3
Արցախի Հանրապետության հանրային
ծառայությունները և տնտեսական
մրցակցությունը կարգավորող պետական
հանձնաժողովի 2021 թվականի
դեկտեմբերի 24-ի N 79-Ն որոշման |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N ___
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ
(բաշխող-համակարգի օպերատոր)
|
____ __________ 20 ___ թվական |
ք._____________ |
_______________________________________________________________________________
(ընկերության անվանումը)
______________________________________________________________________________,
այսուհետ` Պատվիրատու, ի դեմս _______________________________________________
______________________________________________________________________________,
(պաշտոնը, անունը, ազգանունը)
ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Արցախի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մի կողմից, և
______________________________________________________________________________,
(ընկերության անվանումը)
այսուհետ` Կատարող, ի դեմս ___________________________________________________
______________________________________________________________________________,
(պաշտոնը, անունը, ազգանունը)
ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Արցախի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետ համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր) հետևյալի մասին.
1. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
|
Հանձնաժողով` |
Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով. |
|
Հաշվարկային ամիս` |
ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 0000-ին և ավարտվում է վերջին օրվա ժամը 2400-ին: |
2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Կատարողը էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայություններ է մատուցում, իսկ Պատվիրատուն վճարում է մատուցված ծառայությունների համար` Պայմանագրով սահմանված կարգով:
3. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. Կողմերը պարտավոր են ղեկավարվել «Էներգետիկայի մասին» օրենքով, գործունեության լիցենզիայով, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, Հանձնաժողովի ընդունած և այլ իրավական ակտերով:
3. Կողմերը պարտավոր են Պայմանագրի պատճենը տրամադրել էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության և հաղորդման լիցենզիա ունեցող անձանց:
4. Կատարողը պարտավոր է պատշաճ կերպով կատարել «Էներգետիկայի մասին» օրենքով, Պայմանագրով, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիայով, Հանձնաժողովի կողմից ընդունած իրավական ակտերով, տեխնիկական կանոնակարգերով, էլեկտրաէներգիայի առուվաճառքի պայմանագրերով նախատեսված իր պարտավորությունները` ապահովելով էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշները:
5. Պատվիրատուն պարտավոր է Պայմանագրի համաձայն վճարել Կատարողին` վերջինիս մատուցած ծառայությունների դիմաց, ինչպես նաև պատշաճ կերպով կատարել «Էներգետիկայի մասին» օրենքով, Պայմանագրով, էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիայով, Հանձնաժողովի կողմից ընդունած իրավական ակտերով, էլեկտրաէներգիայի առուվաճառքի պայմանագրով նախատեսված այն պարտավորությունները, որոնք հնարավորություն կտան Կատարողին ժամանակին և ամբողջությամբ կատարելու իր պարտականությունները:
4. ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման սակագինը սահմանում է Հանձնաժողովը:
7. Մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 10-ը Կատարողն իր մատուցած ծառայությունների համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Պատվիրատուին:
8. Կատարողին իր մատուցած ծառայությունների համար վճարում է Պատվիրատուն` մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 15-ը:
9. Կատարողին իր մատուցած ծառայությունների համար վճարումներն իրականացվում են միայն դրամական միջոցներով:
5. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
10. Պայմանագրի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
11. Պայմանագրի 8-րդ կետում նշված ժամկետի խախտման դեպքում Կատարողն իրավունք ունի Պատվիրատուից պահանջելու վճարել տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0,1 տոկոսի չափով: Տույժ հաշվարկելու դեպքում Գնորդի կատարած վճարումներից Վաճառողն առաջնահերթ մարում է առաքված էլեկտրաէներգիայի արժեքը՝ ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տույժը:
6. ՖՈՐՍ ՄԱԺՈՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ
12. Կողմերն ազատվում են պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունից, եթե դրանք հետևանք են անհաղթահարելի ուժի՝ արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների, որոնք ստեղծվել են Կողմերի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսևորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, նաև սաբոտաժային գործողություններ, ահաբեկչություններ, պատերազմներ, ապստամբություններ, հասարակական անկարգություններ, գործադուլներ, որոնք խոչընդոտում են Կողմերի գործունեությանը կամ հանգեցնում նրանց ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման` հակառակ նրանց գործադրված ջանքերի` խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը:
13. Կողմերը պարտավոր են վերոհիշյալ վիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:
7. ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
14. Պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:
15. Եթե տարաձայնության առարկան Կատարողի կողմից իր մատուցած ծառայությունների համար ներկայացված հաշիվ-ապրանքագիրն է, ապա ցանկացած դեպքում Պատվիրատուն պարտավոր է ստորագրել այն և կատարել վճարումը, որից հետո միայն լուծել տարաձայնությունը: Պատվիրատուն իրավունք ունի ստորագրած հաշիվ-ապրանքագրին կցել հատուկ կարծիք:
8. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
(կազմում են Կողմերը)
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
9. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ
16. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից և գործում է մինչև Կատարողի գործունեության լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը:
17. Պայմանագիրը կարող է փոփոխվել փոխադարձ համաձայնությամբ: Փոփոխված պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից:
18. Հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման (բաշխող-համակարգի օպերատոր) պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրերում` ներկայացնելով այն Հանձնաժողովի գրանցմանը: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցվելու պահից:
19. Պայմանագիրը կազմված է երեք օրինակից` մեկական Կատարողի, Պատվիրատուի և Հանձնաժողովի համար:
10. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ
|
Պատվիրատու` |
Կատարող` |
|
Գտնվելու վայրը ______________ |
Գտնվելու վայրը ______________ |
|
Հ/հ _________________________ |
Հ/հ _________________________ |
|
Հեռախոս |
Հեռախոս |
|
Ֆաքս |
Ֆաքս |
|
Գործունեության լիցենզիա N |
Գործունեության լիցենզիա N |
|
Ղեկավար |
Ղեկավար |
|
_________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն) |
_________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն) |
|
Կ.Տ. |
Կ.Տ. |
|
Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական
մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով |
|
Գրանցված է ____ ___________ 20 _____ թվական
Գրանցման N ________
Կ.Տ. |
| Պատասխանատու |
_________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն) | |