ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
2022 թվականի փետրվարի 04
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ
ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 12-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել՝
1) «Հասարակական կազմակերպությունների գործունեության հաշվետվության օրինակելի ձևը»` համաձայն N 1 հավելվածի,
2) «Հասարակական կազմակերպությունների գործունեության հաշվետվության հրապարակման և ներկայացման կարգը»՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| |
Վ.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ |
|
2022 թվականի փետրվարի 04
ք.Ստեփանակերտ |
|
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության
ֆինանսների նախարարի 2022 թվականի
փետրվարի 04-ի N 12-Ն հրամանի |
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ
| |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Գործադիր մարմնի կողմից
«_____» «____________» 2022 թ. |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
___________________________________________________
հասարակական կազմակերպության անվանումը |
| |
|
|
_____________
հաշվետու տարի |
գործունեությոն մասին |
_______________________________________________________
|
1. Հասարակական կազմակերպության |
|
1.1. Լրիվ անվանումը |
|
|
1.2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
|
|
1.3. Գտնվելու վայրը |
|
|
1.4. Պետական գրանցման համարը |
|
|
1.5. Պետական գրանցման օրը, ամիսը, տարին |
|
|
1.6. Հեռախոսահամարը |
|
|
1.7. Պաշտոնական ինտերնետային կայքը |
|
|
1.8. Էլեկտրոնային փոստը |
|
|
2. Հասարակական կազմակերպության |
|
2.1. Անդամների թիվը |
|
|
2.2. Միջոցներից օգտված անդամների թիվը |
|
|
2.3. Կամավորների թիվը |
|
|
2.4. Միջոցներից օգտված կամավորների թիվը |
|
|
3. Հաշվետու տարվա ընթացքում գումարած նիստերի քանակը |
|
3.1. Ժողովի |
3.2. Կոլեգիալ կառավարման այլ մարմինների |
| |
|
|
4. Իրականացված ծրագրեր |
|
4.1.
Հ/Հ |
4.2.Ծրագրի անվանումը |
4.3. Վայրը |
4.4. Կարգավիճակը |
4.5. Հիմնական արդյունքները |
| |
|
|
|
|
|
5. Տարեկան մուտքերի ընդհանուր գումարը և ստացման աղբյուրներ |
|
5.1.
Հ/Հ |
5․2. Դրամական միջոցներ |
5.3. Ստացման աղբյուրներ |
| |
|
|
|
Ընդամենը |
|
|
|
5.4.
Հ/Հ |
5.5. Գույք |
5.6. Ստացման աղբյուրներ |
| |
|
|
|
Ընդամենը |
|
|
6. Օգտագործված միջոցներ |
|
6.1. Դրամական միջոցներ |
|
|
6.2. Գույք |
|
|
6.2.1.
Հ/Հ |
6.2․2. Տեսակը |
6.2.3. Արժեքը |
|
Ընդամենը |
|
|
7. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու՝ |
|
7.1.
Հ/Հ |
7.2. Տեսակը |
7.3. Ստացված շահույթը |
7.4. Շահույթի օգտագործումը |
|
Ընդամենը |
|
|
8. Կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափը |
|
Կից ներկայացվում է՝
1) աուդիտորի եզրակացությունը` _________ թերթի վրա.
2) վերստուգող մարմնի եզրակացությունը՝ _________ թերթի վրա:
|
Գործադիր մարմնի ղեկավար |
__________________
ստորագրությունը |
_________________________
անունը, ազգանունը |
|
Գլխավոր հաշվապահ |
__________________
ստորագրությունը |
_________________________
անունը, ազգանունը |
1. Հասարակական կազմակերպությունների (այսուհետ` Կազմակերպություն) գործունեության հաշվետվության օրինակելի ձևի (այսուհետ` Հաշվետվություն) «ՀԱՍՏԱՏՎԱԾ Է գործադիր մարմնի կողմից» դաշտում նշվում է գործադիր մարմնի կողմից հաշվետվության հաստատման օրը, ամիսը և տարին:
2. Հաշվետվության «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ» դաշտի առաջին մասում նշվում է հաշվետվություն ներկայացնող Կազմակերպության անվանումը, հաշվետու տարին:
3. Հաշվետվության 1.1-ին կետում լրացվում է Կազմակերպության լրիվ անվանումը, 1.2-րդ կետում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), 1.3-րդ կետում՝ Կազմակերպության գտնվելու վայրը, 1.4-րդ կետում՝ Կազմակերպության պետական գրանցման համարը, 1.5-րդ կետում՝ Կազմակերպության պետական գրանցման օրը, ամիսը և տարին, 1.6-րդ կետում՝ Կազմակերպության հեռախոսահամարը, 1.7-րդ կետում՝ Կազմակերպության պաշտոնական ինտերնետային կայքը, 1.8-րդ կետում՝ Կազմակերպության էլեկտրոնային փոստը:
4. Հաշվետվության 2.1-ին և 2.3-րդ կետերում համապատասխանաբար լրացվում են հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ Կազմակերպության անդամների թիվը ու կամավորների թիվը, իսկ 2.2-րդ և 2.4-րդ կետերում՝ հաշվետու տարվա ընթացքում հանրային միջոցների մասով Կազմակերպության միջոցներից օգտված անդամների թիվը ու կամավորների թիվը:
5. Հաշվետվության 3-րդ կետում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում գումարած նիստերի քանակը, իսկ 3.1-ին և 3.2-րդ կետերում համապատասխանաբար լրացվում են Կազմակերպության ժողովի և կոլեգիալ կառավարման այլ մարմինների նիստերի քանակը: Ընդ որում, հաշվետու տարում նիստեր չգումարելու դեպքում 3-րդ կետում, այդ թվում` 3.1-ին և 3.2-րդ կետերում, լրացվում է «0»:
6. Հաշվետվության 4-րդ կետում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում Կազմակերպության կողմից հանրային միջոցներով իրականացված ծրագրերը՝ 4.1-ին կետում լրացվում է ծրագրի հերթական համարը, 4.2-րդ ու 4.3-րդ կետերում՝ համապատասխանաբար յուրաքանչյուր ծրագրի անվանումը և վայրը, 4.4-րդ ու 4.5-րդ կետերում՝ ծրագրի կարգավիճակը և հիմնական արդյունքները (ծրագրի իրականացման արդյունքում կատարված աշխատանքի համառոտ նկարագրությունը): Մեկից ավելի ծրագրեր իրականացնելու դեպքում ավելացվում են տողեր:
7. Հաշվետվության 5-րդ կետում լրացվում են տարեկան մուտքերը և ստացման աղբյուրները՝ հաշվետու տարվա ընթացքում Կազմակերպության հանրային դրամական միջոցների և (կամ) գույքի չափի, դրանց ստացման աղբյուրների վերաբերյալ տեղեկատվությունը: Անհրաժեշտության դեպքում ավելացվում են տողեր:
8. Հաշվետվության 6-րդ կետում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում Կազմակերպության հանրային դրամական միջոցների ծախսման և (կամ) տրամադրված գույքի օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը: Անհրաժեշտության դեպքում ավելացվում են տողեր:
9. Հաշվետվության 7-րդ կետում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում Կազմակերպության կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու վերաբերյալ տեղեկատվություն՝ գործունեության տեսակը, ստացված շահույթը և շահույթի օգտագործումը:
10. Հաշվետվությանը կից ներկայացվում է աուդիտորի եզրակացությունը, եթե Կազմակերպությունը հաշվետու տարվա ընթացքում պետական կամ համայնքային միջոցներից ֆինանսավորվել է 2 000 000 և ավելի ՀՀ դրամի չափով, և վերստուգող մարմնի եզրակացությունը, եթե Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված է վերստուգող մարմնի կազմավորում՝ լրացնելով կցվող փաստաթղթերի քանակը:
11. Հաշվետվությունը համարվում է թերի, եթե չի պարունակում «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված տեղեկություններից որևէ մեկը կամ պարունակում է ակնհայտ հակասություններ:
12. Հաշվետվությունը լրացվում է ՀՀ դրամով:
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության
ֆինանսների նախարարի 2022 թվականի
փետրվարի 04-ի N 12-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Հասարակական կազմակերպությունն իր գործունեության մասին հաշվետվությունը, իսկ աուդիտը պարտադիր լինելու դեպքում, նաև աուդիտորի եզրակացությունը, «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հրապարակում է հասարակական կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում, իսկ մինչև դրա շահագործումը Արցախի Հանրապետության առավել տպաքանակ ունեցող մամուլի միջոցով:
2. Հասարակական կազմակերպության կողմից սույն կարգի 1-ին կետում նշված հաշվետվությունը, աուդիտորի եզրակացությունը և վերստուգող մարմնի եզրակացությունը (առկայության դեպքում) սահմանված կարգով հրապարակելը համարվում է լիազոր մարմին ներկայացում: