ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
2022 թվականի փետրվարի 04
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ
ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 12-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել՝
1) «Հասարակական կազմակերպությունների գործունեության հաշվետվության օրինակելի ձևը»` համաձայն N 1 հավելվածի,
2) «Հասարակական կազմակերպությունների գործունեության հաշվետվության հրապարակման և ներկայացման կարգը»՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| |
Վ.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ |
|
2022 թվականի փետրվարի 04
ք.Ստեփանակերտ |
|
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության ֆինանսների
նախարարի 2022 թվականի փետրվարի 04-ի
N 12-Ն հրամանի |
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ
| |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Գործադիր մարմնի կողմից
«_____» «_________________» 20 թ. |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
__________________________________________________
հասարակական կազմակերպության անվանումը |
|
_______________________
հաշվետու տարի |
գործունեության մասին |
|
1. Հասարակական կազմակերպության՝ |
|
1.1. Լրիվ անվանումը |
|
|
1.2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
|
|
1.3. Գտնվելու վայրը |
|
|
1.4. Պետական գրանցման համարը |
|
|
1.5. Պետական գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը |
|
|
1.6. Հեռախոսահամարը |
|
|
1.7. Էլեկտրոնային փոստը |
|
|
1.8. Պաշտոնական ինտերնետային կայքը |
|
|
2. Գործադիր մարմնի ղեկավարի՝ |
|
Անունը Ազգանունը |
Պաշտոնը |
|
3. Կանոնադրությամբ սահմանված գործունեության առարկան և նպատակները՝ |
| |
| |
|
4. Հասարակական կազմակերպության՝ |
|
4․1. Անդամների թիվը |
|
|
4.2. Կամավորների թիվը |
|
| |
|
5. Գումարված ժողովների քանակը |
|
| |
|
6․ Իրականացված ծրագրեր՝ |
|
Հ/Հ |
6.1 Անվանումը |
6.2 Վայրը |
6.3 Նպատակը |
6.4 Կարգավիճակը |
|
1. |
|
|
|
|
| |
|
7․ Հանրային դրամական միջոցներով իրականացված ծրագրեր՝ |
|
Հ/Հ |
7.1 Անվանումը |
7.2 Վայրը |
7.3 Կարգավիճակը |
7.4 Նպատակը |
7.5 Հիմնական արդյունքները |
|
1. |
|
|
|
|
|
| |
|
8․ Տարեկան մուտքեր |
|
8.1 Դրամական միջոցները |
|
|
8.2 Գույքը |
|
|
Ընդամենը |
|
| |
|
9. Հանրային դրամական միջոցներ և ստացման աղբյուրներ՝ |
|
Հ/Հ |
9.1. Դրամական միջոցներ |
9.3 Ստացման աղբյուրներ |
|
1. |
|
|
|
Հ/Հ |
9.2 Գույք |
9.3 Ստացման աղբյուրներ |
|
1. |
|
|
|
Ընդամենը |
|
| |
|
10. Օգտագործված դրամական միջոցները և (կամ) շարժական, անշարժ գույքը՝ |
|
10.1 Դրամական միջոցները |
|
|
10.2 Գույքը |
|
Հ/Հ |
10.2.1 Տեսակը |
10.2.2 Արժեքը |
|
1. |
|
|
|
Ընդամենը |
|
| |
|
11. Հանրային դրամական միջոցների և (կամ) տրամադրված գույքի օգտագործումը, ծախսերը՝ |
|
11.1 Դրամական միջոցները |
|
|
11.2 Գույքը |
|
Հ/Հ |
11.2.1 Տեսակը |
11.2.2 Արժեքը |
|
1. |
|
|
|
Ընդամենը |
|
| |
|
12․ Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու՝ |
|
Հ/Հ |
12.1 Տեսակը |
12.2 Ստացված շահույթը |
12.3 Շահույթի օգտագործումը |
|
1. |
|
|
|
|
Ընդամենը |
|
| |
Կից ներկայացվում է՝
1) վերստուգող մարմնի եզրակացություն՝ _________ էջերի վրա.
2) աուդիտորի եզրակացություն` _________ էջերի վրա:
|
Գործադիր մարմնի ղեկավար
|
_______________________
ստորագրությունը |
__________________________
անունը, ազգանունը |
|
Գլխավոր հաշվապահ |
_______________________
ստորագրությունը |
___________________________
անունը, ազգանունը |
1. Հասարակական կազմակերպությունների (այսուհետ` Կազմակերպություն) գործունեության հաշվետվության օրինակելի ձևի (այսուհետ` Հաշվետվություն) «ՀԱՍՏԱՏՎԱԾ Է գործադիր մարմնի կողմից» դաշտում նշվում է գործադիր մարմնի կողմից հաշվետվության հաստատման օրը, ամիսը և տարին:
2. Հաշվետվության «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ» դաշտի առաջին մասում նշվում է հաշվետվություն ներկայացնող Կազմակերպության անվանումը, իսկ երկրորդ մասում այն հաշվետու տարին, որի համար ներկայացվում է հաշվետվությունը:
3. Հաշվետվության 1.1-ին կետում լրացվում է Կազմակերպության լրիվ անվանումը, 1.2-րդ կետում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), 1.3-րդ կետում՝ գտնվելու վայրը (ենթակա է հրապարակման կազմակերպության կողմից համապատասխան նշման դեպքում), 1.4-րդ կետում՝ պետական գրանցման համարը, 1.5-րդ կետում՝ պետական գրանցման տարին, ամիսը և ամսաթիվը, 1.6-րդ կետում՝ հեռախոսահամարը, 1.7-րդ կետում՝ էլեկտրոնային փոստը, 1.8-րդ կետում՝ պաշտոնական ինտերնետային կայքը (առկայության դեպքում):
4. Հաշվետվության 2-րդ կետում լրացվում է գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը և պաշտոնը:
5. Հաշվետվության 3-րդ կետում լրացվում է Կանոնադրությամբ սահմանված գործունեության առարկան և նպատակները:
6. Հաշվետվության 4-րդ կետում լրացվում են Կազմակերպության անդամների (հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ), ինչպես նաև այն կամավորների (հաշվետու տարվա ընթացքում) թիվը, որոնց աշխատանքի տևողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը:
7. Հաշվետվության 5-րդ կետում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում գումարված ժողովների քանակը:
8. Հաշվետվության 6-րդ կետում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում Կազմակերպության կողմից իրականացված ծրագրերը՝ բացառությամբ հանրային միջոցներով իրականացվածները, յուրաքանչյուր ծրագրի անվանումը և վայրը, ծրագրի նպատակը և կարգավիճակը (ավարտված կամ ընթացքի մեջ): Մեկից ավելի ծրագրեր կամ դրանք տարբեր վայրերում իրականացնելու դեպքում լրացուցիչ ավելացվում են տողեր: Ընդ որում ծրագրերի իրականացման վայրը նշելու դեպքում անհրաժեշտ է նշել դրա իրականացման երկիրը, իսկ Արցախի Հանրապետությունում ծրագրերի իրականացման դեպքում` նաև շրջանը և համայնքը։
9. Հաշվետվության 7-րդ կետում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում Կազմակերպության կողմից հանրային դրամական միջոցներով իրականացված ծրագրերը՝ յուրաքանչյուր ծրագրի անվանումն ու վայրը, ծրագրի կարգավիճակը (ավարտված կամ ընթացքի մեջ) և տեղեկատվություն դրանց մասին (նպատակը և հիմնական արդյունքները):
Մեկից ավելի ծրագրեր կամ դրանք տարբեր վայրերում իրականացնելու դեպքում լրացուցիչ ավելացվում են տողեր: Ընդ որում ծրագրերի իրականացման վայրը նշելու դեպքում անհրաժեշտ է նշել դրա իրականացման երկիրը, իսկ Արցախի Հանրապետությունում ծրագրերի իրականացման դեպքում` նաև շրջանը և համայնքը։
10. Հաշվետվության 8-րդ կետում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում Կազմակերպության տարեկան մուտքերի՝ այդ թվում ստացված հանրային միջոցների, ընդհանուր գումարը. 8.1-ին կետում՝ դրամական միջոցները, 8.2-րդ կետում՝ դրամական միջոցներից տարբերվող այլ գույքը` ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում (հաշվապահական հաշվեկշռում) արտացոլված արժեքով։
11. Հաշվետվության 9-րդ կետում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում Կազմակերպության հանրային դրամական միջոցների և (կամ) գույքի չափի, դրանց ստացման աղբյուրների, վերաբերյալ տեղեկատվությունը: Անհրաժեշտության դեպքում ավելացվում են տողեր:
12. Հաշվետվության 10-րդ կետում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում Կազմակերպության կողմից օգտագործված (այդ թվում՝ ծախսված) դրամական միջոցները և (կամ) Կազմակերպությանը սեփականության և (կամ) տիրապետման իրավունքով պատկանող՝ շարժական (տրանսպորտային միջոցներ, գյուղատնտեսական տեխնիկա), անշարժ գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ), տեսակը, արժեքը: Անհրաժեշտության դեպքում ավելացվում են տողեր:
13. Հաշվետվության 11-րդ կետում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում Կազմակերպության հանրային դրամական միջոցների ծախսման և (կամ) տրամադրված գույքի օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը:
14. Հաշվետվության 12-րդ կետում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում Կազմակերպության կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու վերաբերյալ տեղեկատվություն՝ գործունեության տեսակը, ստացված շահույթը և շահույթի օգտագործումը:
15. Հաշվետվությանը կից ներկայացվում է վերստուգող մարմնի եզրակացությունը, եթե Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված է վերստուգող մարմնի կազմավորում և աուդիտորի եզրակացությունը, եթե Կազմակերպությունը հաշվետու տարվա ընթացքում հանրային միջոցներից ֆինանսավորվել է տասը միլիոն և ավելի, իսկ ոչ հանրային միջոցներից՝ հինգ միլիոն և ավելի Հայաստանի Հանրապետության արժույթի` հայկական դրամի չափով՝ լրացնելով կցվող փաստաթղթերի քանակը (պարտադիր աուդիտի պահանջը ոչ հանրային միջոցներից ֆինանսավորված հասարակական կազմակերպությունների մասով տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա):
16. Հաշվետվությունը համարվում է թերի, եթե չի պարունակում «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված տեղեկություններից որևէ մեկը կամ պարունակում է ակնհայտ հակասություններ:
17. Հաշվետվությունը լրացվում է դրամարկղային մեթոդի կիրառմամբ, հայերեն, Հայաստանի Հանրապետության արժույթով` հայկական դրամով:
(հավելված 1-ը խմբ. 28.12.22 N146-Ն)
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության
ֆինանսների նախարարի 2022 թվականի
փետրվարի 04-ի N 12-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Հասարակական կազմակերպությունն իր գործունեության մասին հաշվետվությունը, իսկ աուդիտը պարտադիր լինելու դեպքում, նաև աուդիտորի եզրակացությունը, «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հրապարակում է հասարակական կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում, իսկ մինչև դրա շահագործումը Արցախի Հանրապետության առավել տպաքանակ ունեցող մամուլի միջոցով:
2. Հասարակական կազմակերպության կողմից սույն կարգի 1-ին կետում նշված հաշվետվությունը, աուդիտորի եզրակացությունը և վերստուգող մարմնի եզրակացությունը (առկայության դեպքում) սահմանված կարգով հրապարակելը համարվում է լիազոր մարմին ներկայացում: