Համարը 
N 12-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2022.02.09/03(460)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվը 
04.02.2022
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
04.02.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
19.02.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

2022 թվականի փետրվարի 04

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ

ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 12-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Հիմք ընդունելով «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել՝

1) «Հասարակական կազմակերպությունների գործունեության հաշվետվության օրինակելի ձևը»` համաձայն N 1 հավելվածի,

2) «Հասարակական կազմակերպությունների գործունեության հաշվետվության հրապարակման և ներկայացման կարգը»՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

   

Վ.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

2022 թվականի փետրվարի 04

ք.Ստեփանակերտ

   

 

 

Հավելված N 1

Արցախի Հանրապետության

ֆինանսների նախարարի 2022 թվականի

փետրվարի 04-ի N 12-Ն հրամանի

 

 

Օրինակելի ձև

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Գործադիր մարմնի կողմից

«_____» «____________» 2022 թ.

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

___________________________________________________

հասարակական կազմակերպության անվանումը

   

_____________

հաշվետու տարի

գործունեությոն մասին

_______________________________________________________

 

1. Հասարակական կազմակերպության

1.1. Լրիվ անվանումը

 

1.2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

 

1.3. Գտնվելու վայրը

 

1.4. Պետական գրանցման համարը

 

1.5. Պետական գրանցման օրը, ամիսը, տարին

 

1.6. Հեռախոսահամարը

 

1.7. Պաշտոնական ինտերնետային կայքը

 

1.8. Էլեկտրոնային փոստը

 

2. Հասարակական կազմակերպության

2.1. Անդամների թիվը

 

2.2. Միջոցներից օգտված անդամների թիվը

 

2.3. Կամավորների թիվը

 

2.4. Միջոցներից օգտված կամավորների թիվը

 

3. Հաշվետու տարվա ընթացքում գումարած նիստերի քանակը

3.1. Ժողովի

3.2. Կոլեգիալ կառավարման այլ մարմինների

   

4. Իրականացված ծրագրեր

4.1.

Հ/Հ

4.2.Ծրագրի անվանումը

4.3. Վայրը

4.4. Կարգավիճակը

4.5. Հիմնական արդյունքները

         

5. Տարեկան մուտքերի ընդհանուր գումարը և ստացման աղբյուրներ

5.1.

Հ/Հ

5․2. Դրամական միջոցներ

5.3. Ստացման աղբյուրներ

     

Ընդամենը

   

5.4.

Հ/Հ

5.5. Գույք

5.6. Ստացման աղբյուրներ

     

Ընդամենը

 

6. Օգտագործված միջոցներ

6.1. Դրամական միջոցներ

 

6.2. Գույք

 

6.2.1.

Հ/Հ

6.2․2. Տեսակը

6.2.3. Արժեքը

Ընդամենը

 

7. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու՝

7.1.

Հ/Հ

7.2. Տեսակը

7.3. Ստացված շահույթը

7.4. Շահույթի օգտագործումը

Ընդամենը

 

8. Կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափը

 

 

Կից ներկայացվում է՝

1) աուդիտորի եզրակացությունը` _________ թերթի վրա.

2) վերստուգող մարմնի եզրակացությունը՝ _________ թերթի վրա:

 

Գործադիր մարմնի ղեկավար

__________________

ստորագրությունը

_________________________

անունը, ազգանունը

Գլխավոր հաշվապահ

__________________

ստորագրությունը

_________________________

անունը, ազգանունը

 

1. Հասարակական կազմակերպությունների (այսուհետ` Կազմակերպություն) գործունեության հաշվետվության օրինակելի ձևի (այսուհետ` Հաշվետվություն) «ՀԱՍՏԱՏՎԱԾ Է գործադիր մարմնի կողմից» դաշտում նշվում է գործադիր մարմնի կողմից հաշվետվության հաստատման օրը, ամիսը և տարին:

2. Հաշվետվության «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ» դաշտի առաջին մասում նշվում է հաշվետվություն ներկայացնող Կազմակերպության անվանումը, հաշվետու տարին:

3. Հաշվետվության 1.1-ին կետում լրացվում է Կազմակերպության լրիվ անվանումը, 1.2-րդ կետում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), 1.3-րդ կետում՝ Կազմակերպության գտնվելու վայրը, 1.4-րդ կետում՝ Կազմակերպության պետական գրանցման համարը, 1.5-րդ կետում՝ Կազմակերպության պետական գրանցման օրը, ամիսը և տարին, 1.6-րդ կետում՝ Կազմակերպության հեռախոսահամարը, 1.7-րդ կետում՝ Կազմակերպության պաշտոնական ինտերնետային կայքը, 1.8-րդ կետում՝ Կազմակերպության էլեկտրոնային փոստը:

4. Հաշվետվության 2.1-ին և 2.3-րդ կետերում համապատասխանաբար լրացվում են հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ Կազմակերպության անդամների թիվը ու կամավորների թիվը, իսկ 2.2-րդ և 2.4-րդ կետերում՝ հաշվետու տարվա ընթացքում հանրային միջոցների մասով Կազմակերպության միջոցներից օգտված անդամների թիվը ու կամավորների թիվը:

5. Հաշվետվության 3-րդ կետում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում գումարած նիստերի քանակը, իսկ 3.1-ին և 3.2-րդ կետերում համապատասխանաբար լրացվում են Կազմակերպության ժողովի և կոլեգիալ կառավարման այլ մարմինների նիստերի քանակը: Ընդ որում, հաշվետու տարում նիստեր չգումարելու դեպքում 3-րդ կետում, այդ թվում` 3.1-ին և 3.2-րդ կետերում, լրացվում է «0»:

6. Հաշվետվության 4-րդ կետում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում Կազմակերպության կողմից հանրային միջոցներով իրականացված ծրագրերը՝ 4.1-ին կետում լրացվում է ծրագրի հերթական համարը, 4.2-րդ ու 4.3-րդ կետերում՝ համապատասխանաբար յուրաքանչյուր ծրագրի անվանումը և վայրը, 4.4-րդ ու 4.5-րդ կետերում՝ ծրագրի կարգավիճակը և հիմնական արդյունքները (ծրագրի իրականացման արդյունքում կատարված աշխատանքի համառոտ նկարագրությունը): Մեկից ավելի ծրագրեր իրականացնելու դեպքում ավելացվում են տողեր:

7. Հաշվետվության 5-րդ կետում լրացվում են տարեկան մուտքերը և ստացման աղբյուրները՝ հաշվետու տարվա ընթացքում Կազմակերպության հանրային դրամական միջոցների և (կամ) գույքի չափի, դրանց ստացման աղբյուրների վերաբերյալ տեղեկատվությունը: Անհրաժեշտության դեպքում ավելացվում են տողեր:

8. Հաշվետվության 6-րդ կետում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում Կազմակերպության հանրային դրամական միջոցների ծախսման և (կամ) տրամադրված գույքի օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը: Անհրաժեշտության դեպքում ավելացվում են տողեր:

9. Հաշվետվության 7-րդ կետում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում Կազմակերպության կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու վերաբերյալ տեղեկատվություն՝ գործունեության տեսակը, ստացված շահույթը և շահույթի օգտագործումը:

10. Հաշվետվությանը կից ներկայացվում է աուդիտորի եզրակացությունը, եթե Կազմակերպությունը հաշվետու տարվա ընթացքում պետական կամ համայնքային միջոցներից ֆինանսավորվել է 2 000 000 և ավելի ՀՀ դրամի չափով, և վերստուգող մարմնի եզրակացությունը, եթե Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված է վերստուգող մարմնի կազմավորում՝ լրացնելով կցվող փաստաթղթերի քանակը:

11. Հաշվետվությունը համարվում է թերի, եթե չի պարունակում «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված տեղեկություններից որևէ մեկը կամ պարունակում է ակնհայտ հակասություններ:

12. Հաշվետվությունը լրացվում է ՀՀ դրամով:

 

 

Հավելված N 2

Արցախի Հանրապետության

ֆինանսների նախարարի 2022 թվականի

փետրվարի 04-ի N 12-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Հասարակական կազմակերպությունն իր գործունեության մասին հաշվետվությունը, իսկ աուդիտը պարտադիր լինելու դեպքում, նաև աուդիտորի եզրակացությունը, «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հրապարակում է հասարակական կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում, իսկ մինչև դրա շահագործումը Արցախի Հանրապետության առավել տպաքանակ ունեցող մամուլի միջոցով:

2. Հասարակական կազմակերպության կողմից սույն կարգի 1-ին կետում նշված հաշվետվությունը, աուդիտորի եզրակացությունը և վերստուգող մարմնի եզրակացությունը (առկայության դեպքում) սահմանված կարգով հրապարակելը համարվում է լիազոր մարմին ներկայացում: