ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
2022 թվականի մարտի 25-ի
ՈՐՍԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ
ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ
21-Ի ԹԻՎ 52-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 16-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերն, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել որսի կանոնները` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել որսորդական վկայականի միասնական ձևը` համաձայն N 2 հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետի 2009 թվականի հոկտեմբերի 21-ի «Որսի կանոնները հաստատելու մասին» թիվ 52-Ն հրամանը:
4. Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն հրամանը հասցնել աշխատակազմի ղեկավարին ու գործակալության և տեսչության պետերին:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Արցախի Հանրապետության
բնապահպանության կոմիտեի նախագահ |
Ֆ. Գաբրիելյան |
| |
|
|
2022 թվականի մարտի 25
ք. Ստեփանակերտ |
|
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության
բնապահպանության կոմիտեի
նախագահի 2022 թվականի
մարտի 25-ի N 16-Ն հրամանի |
ՈՐՍԻ ԿԱՆՈՆՆԵՐ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոններով սահմանվում են որսի՝ միջոցները, ժամկետները, օբյեկտ համարվող կենդանիների ցանկը, ինչպես նաև կենդանիների որսի սահմանային թույլատրելի չափաքանակները, որսի արգելված ձևերը, միջոցները, մեթոդները և գործիքները, որսի արգելված տարածքների ցանկը, օգտագործման հանձնված որսորդական տնտեսությունների և որսահանդակների ցանկ:
2. «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքին համապատասխան իրականացվում է՝ սիրողական որս, կենդանիների հայթայթում (որսորդություն, ձկնորսություն, հավաք) սպորտային, գեղագիտական հաճույքի ու անձնական կարիքների օգտագործման համար:
3. Արցախի Հանրապետությունում սիրողական որսն (այսուհետ` որս) իրականացվում է որսահանդակներում՝ որսի կենդանիների բնակության միջավայր հանդիսացող անտառային, դաշտային և ջրածածկ տարածքներում:
2. ՈՐՍԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում որսի իրավունք ունեն՝
1) 18 տարին լրացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր օրենքով սահմանված կարգով հանձնել են որսորդական մինիմում և օրենքով սահմանված կարգով ստացել են «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքի 19-րդ հոդվածում նշված` որս կատարելու անհրաժեշտ փաստաթղթեր,
2) օտարերկրյա այն քաղաքացիները, ովքեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք են բերել որսորդական զենք կրելու և որս իրականացնելու իրավունք:
5. Որսն իրականացվում է`
1) որսորդական ողորկափող հրազենով,
2) ակոսավոր հրազենով (բացառությամբ ջրային տարածքների),
3) որսորդական սառը զենքով,
4) թիվ 5-ից ոչ խոշոր թակարդներով,
5) խայծերով,
6) խրտվիլակներով,
7) որսորդական շներով,
8) որսկան թռչուններով,
9) թաքստոցներից:
6. Որսից հետո որսորդը, իսկ որսորդական տնտեսություններում` որսհսկիչը գրառում է յուրաքանչյուր օրվա փաստացի որսված կենդանիների տեսակը և քանակը որսի թույլտվության հակառակ կողմի վրա:
7. Որսահանդակներից դուրս, որսն ավարտելուց հետո կամ ընդմիջումներին, ինչպես նաև լիազորված անձի կողմից ստուգման ժամանակ հրազենը բերվում է լիցքաթափված վիճակի: Լիցքաթափված է համարվում այն հրազենը, որի փողում և պահունակում բացակայում է փամփուշտը:
8. Որսը համաձայն Արցախի Հանրապետության օրենսդրության, չի կարող իրականացվել`
1) առանց սույն կանոնների 4-րդ կետում նշված գործող փաստաթղթերի առկայության,
2) որսահանդակների տարածքներից դուրս,
3) բնության հատուկ պահպանվող տարածքներում, բացառությամբ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի,
4) գյուղատնտեսական նշանակության հողերում, մինչև բերքահավաքի ավարտը,
5) սույն կանոնների 5-րդ կետով չնախատեսվող որսագործիքներ օգտագործելով,
6) բնակավայրերին, հանգստի գոտիներին և ավտոմայրուղիներին մոտ տարածքներում որսորդական ակոսավոր հրազենով, ոչ պակաս, քան 5000 մետր, իսկ ողորկափող հրազենով 500 մետր հեռավորությունից,
7) աղետալի վիճակում գտնվող (հյուծված, սառած, կամ բնական աղետներից փրկվող վայրի կենդանիների վրա,
8) վերգետնյա, օդային (ուղղաթիռ, ինքնաթիռ, պարաշյուտ և այլն) և ջրային մեխանիկական (մոտորացված) տրանսպորտային միջոցներից վայրի կենդանիներին հետապնդելով,
9) Բնության պահպանության միջազգային միության ցանկում գրանցված վտանգված և անհետացման եզրին գտնվող կենդանիների վրա (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի),
10) աղեղների, կեռչանների, ցանցերի, օղակների, ծուղակների, որսափոսերի և թիվ 5-ից խոշոր թակարդների օգտագործմամբ,
11) գիշերային ժամերին լուսարձակների կամ լուսային այլ հզոր սարքավորումների (աղբյուրների) կիրառմամբ,
12) ձայնարձակիչների կամ ձայն վերարտադրող էլեկտրոնային (ոչ մեխանիկական) սարքերի գործադրմամբ,
13) պայթուցիկ և քիմիական նյութերի (բացառությամբ հոտավետ խայծերի), գազերի և էլեկտրական հոսանքի գործադրմամբ,
14) բուսական ծածկի այրման և ծխի օգտագործման միջոցով,
15) կենդանիների բների և որջերի քանդման միջոցով,
16) որսի թույլտվության մեջ նշված չափաքանակներից ավել վայրի կենդանիների, թույլտվությունում չնշված վայրի կենդանիների տեսակների, թույլտվությունում նշված որսի ժամկետներից դուրս:
3. ՈՐՍԻ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ
9. Ըստ էկոլոգիական և տնտեսական նշանակության որսի կենդանիները տարանջատվում են`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքի ցանկում (այսուհետ՝ Կարմիր գիրք) գրանցված կաթնասունների և (կամ) թռչունների՝ ներառյալ արհեստական ճանապարհով բուծված, որոնց որսը թույլատրվում է օրենսդրությամբ սահմանված բացառիկ դեպքերում՝ որսի անվանական թույլտվությամբ,
2) հաղթանշանային արժեք ունեցող փոքրաքանակ կենդանիների, որոնց որսը թույլատրվում է խիստ սահմանափակ քանակներով որսորդական տնտեսությունների, որս իրականացնող կազմակերպությունների և անհատ որսորդների հայտերի հիման վրա` որսի անվանական թույլտվությամբ,
3) տարածված կենդանիների, որոնց որսը թույլատրվում է որսի թույլտվությամբ,
4) կենդանիների, որոնք իրենց կենսակերպով և վարքով մեծ վնաս են պատճառում որսի ռեսուրսին, կամ հանդիսանում են մարդու, ընտանի և վայրի կենդանիների վտանգավոր վարակիչ հիվանդությունների փոխանցողներ, կամ մեծ վնաս են պատճառում տնտեսական գործնեությանը, որոնց որսը որսաշրջանի ընթացքում թույլատրվում է որսահանդակում օրինական գտնվող որսորդներին` Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի կողմից տրված որսի թույլտվության մեջ առանց նշումի, իսկ որսաշրջանից դուրս` որսի անվանական թույլտվությամբ:
10. Որսի օբյեկտ են հանդիսանում հետևյալ կենդանիների տեսակները`
|
Կաթնասուններ |
|
|
Հնդկական վայրենակերպ |
- գրանցված է Կարմիր գրքում |
|
Ճահճակուղբ |
- տարածված |
|
Մշկամուկ |
- տարածված |
|
Ջրառնետ |
- տարածված |
|
Նապաստակ |
- տարածված |
|
Վայրի խոզ |
- հաղթանշանային |
|
Ազնվացեղ եղջերու |
- հաղթանշանային |
|
Այծյամ |
- հաղթանշանային |
|
Հայկական մուֆլոն |
- գրանցված է Կարմիր գրքում |
|
Բեզոարյան այծ |
- գրանցված է Կարմիր գրքում |
|
Աղվես |
- տարածված |
|
Գայլ |
- որսի ռեսուրսին վնաս պատճառող |
|
Շնագայլ |
- որսի ռեսուրսի վնաս պատճառող |
|
Անդրկովկասյան գորշ արջ |
- գրանցված է Կարմիր գրքում |
|
Կզաքիս |
- փոքրաքանակ |
|
Խայտաքիս |
- գրանցված է Կարմիր գրքում |
|
Փորսուղ |
- փոքրաքանակ |
|
Ջրասամույր |
- գրանցված է Կարմիր գրքում |
|
Եղեգնակատու |
- հաղթանշանային |
|
Անտառային կատու |
- գրանցված է Կարմիր գրքում |
|
Մամուլ |
- գրանցված է Կարմիր գրքում |
|
Տափաստանային կատու |
- հաղթանշանային |
|
Լուսան |
- հաղթանշանային |
|
Ընձառյուծ (Հովազ) |
- գրանցված է Կարմիր գրքում |
|
Թռչուններ |
|
|
Քաջահավ |
- գրանցված է Կարմիր գրքում |
|
Տարգալակտուց |
- գրանցված է Կարմիր գրքում |
|
Սպիտակագլուխ բադ |
- գրանցված է Կարմիր գրքում |
|
Թշշան կարապ |
- գրանցված է Կարմիր գրքում |
|
Ճչան կարապ |
- գրանցված է Կարմիր գրքում |
|
Մոխրագույն սագ |
- գրանցված է Կարմիր գրքում |
|
Կարմիր բադ |
- տարածված |
|
Խայտաբադ |
- գրանցված է Կարմիր գրքում |
|
Մոխրագույն բադ |
- գրանցված է Կարմիր գրքում |
|
Շչան բադ |
- տարածված |
|
Կռնչան բադ |
- տարածված |
|
Լայնակտուց բադ |
- գրանցված է Կարմիր գրքում |
|
Նետապոչ բադ |
- տարածված |
|
Ճքճքան մրտիմն |
- տարածված |
|
Սուլող մրտիմն |
- տարածված |
|
Մարմարյա մրտիմն |
- գրանցված է Կարմիր գրքում |
|
Կարմրակտուց սուզաբադ |
- տարածված |
|
Կարմրագլուխ սուզաբադ |
- տարածված |
|
Փուփուլավոր սուզաբադ |
- տարածված |
|
Ծովային սուզաբադ |
- տարածված |
|
Սոնաբադ |
- տարածված |
|
Տուրպան |
- գրանցված է Կարմիր գրքում |
|
Ցանկում չնշված սագազգիներ |
- փոքրաքանակ |
|
Կովկասյան մայրեհավ |
- գրանցված է Կարմիր գրքում |
|
Թուրաջ |
- փոքրաքանակ |
|
Մոխրագույն կաքավ |
- փոքրաքանակ |
|
Քարակաքավ |
- տարածված |
|
Լոր |
- տարածված |
|
Անդրկովկասյան փասիան |
- փոքրաքանակ |
|
Վայրի հնդկահավ |
- գրանցված է Կարմիր գրքում |
|
Փոքր արոս |
- գրանցված է Կարմիր գրքում |
|
Մեծ արոս |
- գրանցված է Կարմիր գրքում |
|
Գեղանի արոս |
- գրանցված է Կարմիր գրքում |
|
Եղեգնահավ |
- տարածված |
|
Սև փարփար |
- տարածված |
|
Կտցար կաչաղակ |
- գրանցված է Կարմիր գրքում |
|
Ոտնացուպիկ |
- գրանցված է Կարմիր գրքում |
|
Բզակտուց |
- գրանցված է Կարմիր գրքում |
|
Ճախրուկ |
- գրանցված է Կարմիր գրքում |
|
Կտցարազգիներ |
- տարածված |
|
Աղավնիներ |
- տարածված |
|
Դռլոն |
- փոքրաքանակ |
|
Տնային ճնճղուկ |
- տարածված |
|
Սովորական սարյակ |
- տարածված |
|
Սև կեռնեխ |
- տարածված |
|
Սինակեռնեխ |
- տարածված |
|
Դաշտային արտույտ |
- տարածված |
|
Տափաստանային արտույտ |
- տարածված |
|
Կաչաղակ |
- որսի ռեսուրսին վնաս պատճառող |
|
Ագռավ |
- որսի ռեսուրսին վնաս պատճառող |
4. ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ
11. Արցախի Հանրապետությունում յուրաքանչյուր տարի որսի սեզոնը բացվում է օգոստոսի երրորդ շաբաթ օրը և փակվում հաջորդ տարվա մարտի 15-ին:
12. Կենդանիների որսի ժամկետները և սահմանային թույլատրելի չափաքանակները սահմանվում են որսի կենդանիների պոպուլյացիաների առավել արդյունավետ պահպանության, վերարտադրության և օգտագործման նպատակով:
13. Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի նախագահի հրամանով սահմանվում են՝ Արցախի Հանրապետության տարածքում որսի կենդանիների որսաշրջանի սիրողական որսի համար թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները, այնուհետև սահմանված կարգով հրապարակվում է առավելագույն տպաքանակ ունեցող զանգվածային լրատվական միջոցներով` որսաշրջանի բացումից ոչ ուշ քան 30 օր առաջ:
14. Արտակարգ իրավիճակների դեպքում (համաճարակներ, բնական աղետներ) Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի նախագահի հրամանով որսաշրջանի ընթացքում կարող են փոփոխվել որսի կենդանիների չափաքանակները և որսի ժամկետները:
15. Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեն իրավասու է որսի սեզոնից դուրս որսի թույլտվություններ տալու` օրենսդրությամբ սահմանված նպատակների համար:
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության
բնապահպանության կոմիտեի
նախագահի 2022 թվականի
մարտի 25-ի N 16-Ն հրամանի |
ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎ
|
1. Վկայականի սկզբնամաս:
|
|

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ N___
Ազգանուն ______________________________
Անուն _________________________________
Հայրանուն _____________________________
Ծնված «____» ____________________ _____ թ.
|
Կ. Տ. _____________________
(ստորագրությունը) | | | |
|
Վկայականը տրված է ԱՀ բնապահպանության կոմիտեի կողմից
Վկայականը ուժի մեջ է մինչև 20 թ. ______ ___-ը նեռարյալ
_________________________________________________
(քաղաքացիությունը, անձը հաստատող փաստաթղթի համարը)
|
Հանձնաժողովի նախագահ |
_____________ _____________
(ստորագրությունը) (անուն, ազգանունը) |
Կ. Տ. |