Համարը 
N 340-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2017.12.28/25(339)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.12.2017
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
26.12.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
29.12.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 384-Ա ՈՒ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի
N 959-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբերի 2017թ.

 N 340-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի

N 384-Ա ՈՒ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 959-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ

ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Անասնաբուժության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետին, «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին, «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին, «Բուսասանիտարիայի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետին և «Իրավական ակտերի մասին» օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 20.06.22 N698-Ն)

1. Արցախի Հանրապետությունում անասնաբուժության, սննդամթերքի և կերի անվտանգության, բուսասանիտարիայի բնագավառներում՝

1) քաղաքականություն մշակող և ծառայություններ մատուցող Արցախի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմին ճանաչել Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը.

2) վերահսկողություն իրականացնող Արցախի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմին ճանաչել Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեն:

(1-ին կետը փոփ. 20.06.22 N698-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 23-ի «Արտադրության և շրջանառության բոլոր փուլերում սննդամթերքի և սննդային հավելումների անվտանգության պետական վերահսկողությունն իրականացնող լիազոր մարմիններ ճանաչելու մասին» N 384-Ա և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 28-ի «Սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության, բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի բնագավառներում պետական կառավարումն իրականացնող լիազորված մարմնի իրավասությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը վերապահելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 23-ի N 384-Ա և 2003 թվականի ապրիլի 15-ի N 98 որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 959-Ն որոշումները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

 

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ