ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 13 հոկտեմբերի 2022թ. |
N 1128-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԱՍԿԵՐԱՆ ԵՎ
ՀՈՎՍԵՓԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ
ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ
ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հողային օրենսգրքի 104-րդ, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի 4-րդ և 7-րդ հոդվածները` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 2-ի N 705-Ն որոշմամբ հաստատված ծրագրով (այսուհետ՝ ծրագիր) նոր բնակելի թաղամասերի կառուցապատման և ծրագրի շահառուներին բնակտարածքով ապահովելու նպատակով՝ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ասկերան և Հովսեփավան համայնքների վարչական սահմաններում գտնվող հողամասերի, համաձայն հավելվածի, նկատմամբ ճանաչել բացառիկ՝ գերակա հանրային շահ՝ հետևյալ հիմնավորումներով.
1) ծրագրի իրականացման շահը գերակա է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ նպատակաուղղված է քաղաքաշինական և բնակավայրերի ենթակառուցվածքների զարգացման բնագավառում համապետական կարևոր նշանակություն ունեցող ծրագրի իրականացմանը.
2) ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել առանց սույն որոշման 1-ին կետում նշված սեփականատերերին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի oտարման, քանի որ դրանք գտնվում են նոր բնակելի թաղամասերի կառուցապատման համար նախատեսված տարածքներում, ինչից էլ առաջանում է տվյալ հողամասերի ձեռքբերման անհրաժեշտությունը.
3) գերակա հանրային շահից ելնելով՝ սույն որոշմամբ նշված հողամասերի օտարումը չհիմնավորված վնաս չի պատճառում սեփականատերերին:
2. Սահմանել, որ`
1) բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված հողամասերի ձեռք բերող է հանդիսանում Արցախի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն.
2) հողամասերի oտարման գործընթացն uկuելու վերջնական ժամկետը uույն որոշումն ուժի մեջ մտնելու oրվանից ոչ ուշ, քան վեց ամիuն է.
3) oտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող և պատաuխանատու պետական մարմինը Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն է:
3. Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` ապահովել uույն որոշմամբ uահմանված բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված հողամասերի նկատմամբ uույն որոշումից բխող գույքային իրավունքների պետական գրանցումը` Արցախի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով ու ժամկետներում` Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության
կառավարության 2022 թվականի
հոկտեմբերի 13-ի N 1128-Ն որոշման |
ՑԱՆԿ
ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ
|
Հ/հ |
Սեփականատիրոջ
անունը, հայրանունը, ազգանունը |
Հողատեսքը |
Հողամասի հասցեն |
Գրանցված իրավունքի տեսակը |
Մակերեսը (հա) |
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համարը և տրման ամսաթիվը |
|
1. |
2. |
3. |
4. |
5. |
6. |
7. |
|
1. |
Բագրատ Արտաշեսի Սարգսյան |
վարելահող |
Ասկերանի շրջանի Ասկերան համայնք |
սեփակա-
նություն |
15.76 |
N 151367, տրված՝ 21.07.2016թ. |
|
2. |
Սերյոժա
Արմենակի Պետրոսյան |
վարելահող |
Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնք |
սեփակա-
նություն |
3.8 |
N 041896, տրված՝ 02.06.2006թ. |
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հոկտեմբերի 2022 թվական