Համարը 
N 1310-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.12.01-2022.12.31 Պաշտոնական հրապարակման օրը 21.12.2022
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
21.12.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ պետական նախարար
Ստորագրման ամսաթիվը 
21.12.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.12.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ԴԵՂՈՐԱՅՔԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 դեկտեմբերի 2022թ.

N 1310-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ԴԵՂՈՐԱՅՔԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

ԱՅԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 13-ի ՆՀ-1792-Ն հրամանագրի (այսուհետ՝ Հրամանագիր) 9-րդ կետով և Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 6-րդ և 92-րդ կետերով` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների շրջանառության հատուկ կարգ (այսուհետ՝ Կարգ)՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Կարգի կիրառման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հրամանագրով ստեղծված Օպերատիվ շտաբը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐ

Ռ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության

կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 21-ի N 1310-Ն որոշման

 

Հ Ա Տ ՈՒ Կ  Կ Ա Ր Գ

 

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ԴԵՂՈՐԱՅՔԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

ԱՅԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են Արցախի Հանրապետության տարածքում սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների (այսուհետ՝ ապրանքներ) շրջանառության հետ կապված հարաբերությունները:

2. Արցախի Հանրապետության տարածքում գրանցված և (կամ) գործունեություն ծավալող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ տնտեսավարող սուբյեկտներ) Հրամանագրով ստեղծված Օպերատիվ շտաբի (այսուհետ՝ Օպերատիվ շտաբ) հարցման դեպքում հարցման մեջ նշված կարգով և ժամկետներում Օպերատիվ շտաբ են ներկայացնում իրենց մոտ առկա ապրանքների պաշարների (մնացորդների) մասին տեղեկատվություն: Ապրանքների արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները համապատասխան հարցման դեպքում ներկայացնում են տեղեկատվություն նաև ապրանքների պլանավորված արտադրության ծավալների վերաբերյալ: Հարցումն իրականացվում է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի առաջարկությամբ՝ ելնելով տնտեսավարող սուբյեկտների շրջանառության ծավալից:

3. Ապրանքների քանակից և բնակչության սպառման անհրաժեշտ չափաքանակներից կախված՝ Օպերատիվ շտաբի կողմից դրանց շրջանառությունը կարող է արգելվել կամ սահմանափակվել` սահմանելով մեկ անձին տվյալ ապրանքի բաց թողնման չափաքանակ կամ համապատասխան կտրոնով բաց թողնման եղանակ:

4. Օպերատիվ շտաբը աջակցում է ապրանքների արտադրությամբ և (կամ) վաճառքով զբաղվող տնտեսավարող սուբյեկտների բնականոն գործունեությանը, անհրաժեշտության դեպքում ցուցաբերում է համապատասխան օժանդակություն և վերահսկողություն՝ շուրջօրյա աշխատանքային ռեժիմով աշխատելու նպատակով:

5. Անհրաժեշտության դեպքում Արցախի Հանրապետության ոստիկանության և Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայողների և այլ պետական մարմինների աշխատողների միջոցով սահմանվում է շուրջօրյա հերթապահություն՝ ապրանքների արտադրության, պահման և վաճառքի օբյեկտներում:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 դեկտեմբերի 2022 թվական