Համարը 
N 23-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.03.01-2023.03.31 Պաշտոնական հրապարակման օրը 01.03.2023
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվը 
28.02.2023
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.02.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.03.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՌՈՅԱԼԹԻ ՎՃԱՐՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԵՎԷ ՕՐՎԱՆԻՑ ԱՆՈՐՈՇ ԿԱՄ ՈՐՈՇԱԿԻ ԺԱՄԿԵՏՈՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ (ԿԱՄ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

2023 թվականի փետրվարի 28-ի

 

ՌՈՅԱԼԹԻ ՎՃԱՐՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԵՎԷ ՕՐՎԱՆԻՑ ԱՆՈՐՈՇ

ԿԱՄ ՈՐՈՇԱԿԻ ԺԱՄԿԵՏՈՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ (ԿԱՄ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 23-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Հիմք ընդունելով «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքի 13.8-րդ հոդվածի 3-րդ մասը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել ռոյալթի վճարողի գործունեությունը որևէ օրվանից անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու և (կամ) գործունեությունը վերսկսելու մասին հայտարարության ձևը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ

ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

Դ. ՊՈՂՈՍՅԱՆ

      

2023 թվականի փետրվարի 28

ք. Ստեփանակերտ

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի 2023 թվականի

փետրվարի 28-ի N 23-Ն հրամանի

 

 

Ձև

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՌՈՅԱԼԹԻ ՎՃԱՐՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԵՎԷ ՕՐՎԱՆԻՑ ԱՆՈՐՈՇ ԿԱՄ ՈՐՈՇԱԿԻ ԺԱՄԿԵՏՈՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ (ԿԱՄ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Փաստաթղթի հերթական

համարը

________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Ռոյալթի վճարողի անվանումը

 

2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

               

3. Ռոյալթի վճարողի գտնվելու վայրը

 

4. Ներկայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

 

 

1-ին կետում լրացվում են ռոյալթի վճարողի անվանումը և կազմակերպաիրավական ձևը:

2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

3-րդ կետում լրացվում է ռոյալթի վճարողի գտնվելու վայրը:

4-րդ կետում լրացվում են ռոյալթի վճարողի կողմից հարկային մարմին հայտարարության ներկայացման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը:

 

5. Հայտնում եմ, որ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքի 13.8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝

1) 20__թ. ___________________ ______-ից անորոշ ժամկետով դադարեցնում եմ գործունեությունը.

2) 20__թ. ____________ ___-ից դադարեցնում եմ գործունեությունը և կվերսկսեմ գործունեությունը

20___թ. _______________ ___-ից.

3) 20__թ. ___________________ ____-ից վերսկսում եմ գործունեությունը:

 

5-րդ կետի 1-ին ենթակետը լրացվում է, եթե ռոյալթի վճարողի կողմից հայտարարությունը ներկայացվում է գործունեությունն անորոշ ժամկետով դադարեցնելու համար, 2-րդ ենթակետը լրացվում է, եթե ռոյալթի վճարողի կողմից հայտարարությունը ներկայացվում է գործունեությունը որոշակի ժամկետով դադարեցնելու համար, իսկ 3-րդ ենթակետը լրացվում է, եթե ռոյալթի վճարողի կողմից նախապես տրվել է հայտարարություն, որտեղ լրացված է եղել հայտարարության 5-րդ կետի 1-ին ենթակետը:

 

 

Գործադիր մարմին

__________________

(ստորագրությունը)

_______________________

(անունը, ազգանունը)

Կ.Տ.

   

Հաշվապահ

_________________

(ստորագրությունը)

_______________________

(անունը, ազգանունը)

 

 

Հարկային մարմին առձեռն ներկայացնելու դեպքում հայտարարությունը լրացվում է երկու օրինակից: Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է ռոյալթի վճարողին:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 մարտի 2023 թվական