Համարը 
N 435-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.06.01-2023.06.30 Պաշտոնական հրապարակման օրը 07.06.2023
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
06.06.2023
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
06.06.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.06.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշման 5-րդ կետի գործողությունը տարածվում է 2023 թվականի մայիսի 2-ից հետո ծագած հարաբերությունների վրա:


ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆՈՒՄ ««ՀԵՐՀԵՐ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԱՀ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հունիսի 2023թ.

N 435-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆՈՒՄ ««ՀԵՐՀԵՐ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ»

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԱՐՑԱԽԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻՆ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 105-րդ հոդվածի 3-րդ մասը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ և 13-րդ հոդվածները՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրման միջոցով Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում ստեղծել ««Հերհեր» մանկապարտեզ» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ շաբաթական հնգօրյա և օրական ութժամյա տևողությամբ:

2. Սահմանել, որ ««Հերհեր» մանկապարտեզ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը նախադպրոցական կրթական բնույթի գործառույթների իրականացումն է:

3. ««Հերհեր» մանկապարտեզ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե», «է» կետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի վարչակազմին:

4. Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում`

1) հաստատել՝

ա. ««Հերհեր» մանկապարտեզ» պետական ոչ առևտրային կազմակերպության սեփականության իրավունքով հանձնվող և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը,

բ. ««Հերհեր» մանկապարտեզ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 27-ի N 131 որոշմամբ հաստատված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական նախադպրոցական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը, և այն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման.

2) ձևավորել ««Հերհեր» մանկապարտեզ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման մարմինը:

5. Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` «Արցախի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակի 09 բաժնի 1 խմբի 1 դասի «03. Նախադպրոցական հիմնարկներ» ծրագրով նախատեսված գումարից Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի վարչակազմին 2023 թվականին հատկացնել 10 487 400 (տասը միլիոն չորս հարյուր ութսունյոթ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ, որից առաջին կիսամյակում՝ 1 336 000 (մեկ միլիոն երեք հարյուր երեսունվեց հազար) ՀՀ դրամ, ինն ամսում՝ 5 253 000 (հինգ միլիոն երկու հարյուր հիսուներեք հազար) ՀՀ դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման 451100 «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին» հոդվածով)՝ ««Հերհեր» մանկապարտեզ» պետական ոչ առևտրային կազմակերպության 2023 թվականի պահպանման ծախսերն իրականացնելու համար:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Սույն որոշման 5-րդ կետի գործողությունը տարածվում է 2023 թվականի մայիսի 2-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հունիսի 2023 թվական: