Համարը 
ՆՀ-467-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրամանագիր
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.07.01-2023.07.31 Պաշտոնական հրապարակման օրը 07.07.2023
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
04.07.2023
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
04.07.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.07.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն հրամանագրի գործողությունը տարածվում է 2022 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի ՆՀ-1151-Ն ՀՐԱՄԱՆԱԳԻՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի

ՆՀ-1151-Ն ՀՐԱՄԱՆԱԳԻՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 10-րդ կետով, հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 7-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածը՝ որոշում եմ.

 

1. Ռազմական դրության ժամանակ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չանցկացնել:

 

2. Սահմանել, որ՝

1) գործող տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև նորընտիր տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստաձնման օրը.

2) համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու դեպքում այդ պաշտոններում նշանակվում են պաշտոնակատարներ` գյուղական համայնքներում՝ համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի որոշմամբ, Ստեփանակերտի քաղաքային համայնքում` տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմնի ներկայացմամբ, իսկ այլ քաղաքային համայնքներում՝ համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի ներկայացմամբ` Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ:

 

3. Ուժը կորցրած ճանաչել Արցախի Հանրապետության նախագահի 2021 թվականի փետրվարի 17-ի «Ռազմական դրությամբ պայմանավորված՝ Արցախի Հանրապետության բռնազավթված համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չանցկացնելու մասին» ՆՀ-1151-Ն հրամանագիրը:

 

4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո անմիջապես, իսկ դրա գործողությունը տարածվում է 2022 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

     

2023 թվականի հուլիսի 4

Ստեփանակերտ

ՆՀ-467-Ն

    

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հուլիսի 2023 թվական: