Համարը 
ՆՀ-1151-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրամանագիր
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.02.26/04(424)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
17.02.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
17.02.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.02.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 
07.07.2023

Ծանուցում
Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո անմիջապես, իսկ դրա գործողությունը տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ՝ ԱՀ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 10-րդ կետով, հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 7-րդ հոդվածը և ելնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից՝ ո ր ո շ ու մ եմ.

1. Մինչև 2022 թվականի մարտի 1-ը Արցախի Հանրապետության համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չանցկացնել:

2. Սահմանել, որ՝

1) գործող տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև նորընտիր տեղական ինքնակառավարման մարմինների առաջին նիստը.

2) համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու դեպքում այդ պաշտոններում նշանակվում են պաշտոնակատարներ` գյուղական համայնքներում՝ համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի որոշմամբ, Ստեփանակերտի քաղաքային համայնքում` տարածքային կառավարման բնագավառի պետական մարմնի ներկայացմամբ, իսկ այլ քաղաքային համայնքներում՝ համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի ներկայացմամբ` կառավարության որոշմամբ:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո անմիջապես, իսկ դրա գործողությունը տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

   

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

      

2021թ. փետրվարի 17

Ստեփանակերտ

ՆՀ-1151-Ն