Համարը 
ՆՀ-2607-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրամանագիր
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.08.07/20(440)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
22.07.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
22.07.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.07.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 
07.07.2023

Ծանուցում
Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո անմիջապես, իսկ սույն հրամանագրի 1-ին կետի 3-րդ ենթակետի գործողությունը տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի ՆՀ-1151-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի ՆՀ-1151-Ն

ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ որոշում եմ.

1. Արցախի Հանրապետության Նախագահի 2021 թվականի փետրվարի 17-ի «Ռազմական դրությամբ պայմանավորված՝ Արցախի Հանրապետության համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չանցկացնելու մասին» ՆՀ-1151-Ն հրամանագրի՝

1) վերնագրում «ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ» բառից առաջ լրացնել «ՈՐՈՇ» բառը.

2) 1-ին կետում «համայնքներում» բառից հետո լրացնել «, բացառությամբ Արցախի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող համայնքների,» բառերը.

3) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սահմանել, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով բռնազավթված համայնքներում՝

1) համայնքի ավագանու լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև նորընտիր ավագանու առաջին նիստը, իսկ համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը՝ մինչև համայնքի նոր ղեկավարի լիազորությունների ստանձնման օրը.

2) համայնքի ղեկավարի կամ համայնքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու դեպքում այդ պաշտոններում նշանակվում են պաշտոնակատարներ` գյուղական համայնքներում՝ համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի որոշմամբ, իսկ քաղաքային համայնքներում՝ համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի ներկայացմամբ` Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:

2. Մինչև սույն հրամանգրի ուժի մեջ մտնելը Արցախի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող համայնքներում համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի պաշտոնակատարները պաշտոնավարում են մինչև նորընտիր համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու կողմից լիազորությունների ստանձնման օրը:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո անմիջապես, իսկ սույն հրամանագրի 1-ին կետի 3-րդ ենթակետի գործողությունը տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

   

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

      

2021թ. հուլիսի 22

Ստեփանակերտ

ՆՀ-2607-Ն