Համարը 
ՆՀ-1151-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Հրամանագիր
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.02.26/04(424)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
17.02.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
17.02.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.02.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 
07.07.2023

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ՝ ԱՀ ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ

ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 22.07.21 ՆՀ-2607-Ն, փոփ. 08.04.22 ՆՀ-620-Ն)

 

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 10-րդ կետով, հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 7-րդ հոդվածը և ելնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից՝ ո ր ո շ ու մ եմ.

1. Արցախի Հանրապետության բռնազավթված համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չանցկացնել՝ մինչև այդ համայնքներում Արցախի Հանրապետության ինքնիշխանության և իրավազորության վերականգնումը:

(1-ին կետը լրաց. 22.07.21 ՆՀ-2607-Ն, խմբ. 08.04.22 ՆՀ-620-Ն)

2. Սահմանել, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով բռնազավթված համայնքներում՝

1) համայնքի ավագանու լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև նորընտիր ավագանու առաջին նիստը, իսկ համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը՝ մինչև համայնքի նոր ղեկավարի լիազորությունների ստանձնման օրը.

2) համայնքի ղեկավարի կամ համայնքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու դեպքում այդ պաշտոններում նշանակվում են պաշտոնակատարներ` գյուղական համայնքներում՝ համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի որոշմամբ, իսկ քաղաքային համայնքներում՝ համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի ներկայացմամբ` Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ:

(2-րդ կետը խմբ. 22.07.21 ՆՀ-2607-Ն)

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո անմիջապես, իսկ դրա գործողությունը տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

   

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

      

2021թ. փետրվարի 17

Ստեփանակերտ

ՆՀ-1151-Ն