ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի ՆՀ-1151-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ որոշում եմ.
1. Արցախի Հանրապետության Նախագահի 2021 թվականի փետրվարի 17-ի «Ռազմական դրությամբ պայմանավորված՝ Արցախի Հանրապետության որոշ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չանցկացնելու մասին» ՆՀ-1151-Ն հրամանագրի՝
1) վերնագրում «ՈՐՈՇ» բառը փոխարինել «ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ» բառով.
2) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Արցախի Հանրապետության բռնազավթված համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չանցկացնել՝ մինչև այդ համայնքներում Արցախի Հանրապետության ինքնիշխանության և իրավազորության վերականգնումը:»:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2022թ. ապրիլի 8
Ստեփանակերտ
ՆՀ-620-Ն |
|