Համարը 
N 554-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.07.01-2023.07.31 Պաշտոնական հրապարակման օրը 10.07.2023
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
06.07.2023
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
06.07.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.07.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՇՈՒՇԻ ՔԱՂԱՔԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հուլիսի 2023թ.

N 554-Ն

ք. Ստեփանակերտ

 

«ՇՈՒՇԻ ՔԱՂԱՔԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 308-Ն

ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Շուշի քաղաքի թանգարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Շուշիի կերպարվեստի պետական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 30-ի ««Շուշի քաղաքի թանգարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 308-Ն որոշման՝

1) վերնագրում «ՇՈՒՇԻ ՔԱՂԱՔԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ» բառերը փոխարինել «ՇՈՒՇԻԻ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» բառերով.

2) նախաբանում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի» բառերը փոխարինել «Քաղաքացիական օրենսգրքի» բառերով, իսկ ««Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի» բառերը՝ ««Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի» բառերով.

3) տեքստում (բացառությամբ 4-րդ կետի 2-րդ ենթակետում) «Շուշի քաղաքի թանգարաններ» բառերը փոխարինել «Շուշիի կերպարվեստի պետական թանգարան» բառերով.

4) 3-րդ կետում ««Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի» բառերը փոխարինել ««Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի» բառերով, իսկ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը» բառերը՝ «Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը» բառերով:

3. Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Շուշի քաղաքի թանգարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխության և պետական գրանցման աշխատանքների իրականացումը՝ ծախսերն իրականացնելով պետական բյուջեի միջոցների հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հուլիսի 2023 թվական: