ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհուրդը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում այլ պետությունների գործող օրենսդրական ակտերը, որոնք չեն հակասում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության Հռչակագրին, ժամանակավոր գործում են որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական ակտեր:
2. Հանձնարարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազությանը՝ օրենսդրությունում փոփոխություններ կատարելու մասին պարբերաբար առաջարկություններ ներկայացնել Գերագույն խորհրդին:
| Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
Գերագույն խորհրդի նախագահ` |
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ |
|
6 հունվարի 1992թ.
քաղ. Ստեփանակերտ
ՀՆ-0010-1 |
|