Համարը 
ՀՆ-0050
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
06.06.1992
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվը 
06.06.1992
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
06.06.1992
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի լրումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի 6 հունվարի 1992 թվականի ՀՆ-0010-1 որոշման՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհուրդը ո ր ո շ ու մ է.

1. Մինչև սեփական Սահմանադրության և օրենքների ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կիրառել ՀՀ գործող օրենսդրությունը:

2. ՀՀ օրենսդրությամբ կարգավորված հարաբերությունների համար կարող են կիրառվել նախկին ԽՍՀՄ օրենսդրական ակտերը, եթե չեն հակասում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության Հռչակագրին:

3. Այդ ակտերի կիրառման ընթացքում «Հայաստանի Հանրապետություն» կամ «Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառերով:

 

 

 

     Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

Գերագույն խորհրդի նախագահի

պաշտոնակատար՝

Գ.ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

Գերագույն խորհրդի քարտուղար՝

Վ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

06 հունիսի 1992 թվականի,

քաղ.Ստեփանակերտ

ՀՆ-0050