ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«27» նոյեմբերի 2008թ. |
N 806 |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի ԹԻՎ 395 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 31-ի «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 395 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11 -ին կետով.
«11. Սահմանել, որ սոցիալական ապահովության ոլորտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունն է:».
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ և 3-րդ կետերը.
3) որոշման թիվ 2 հավելվածի`
ա. 7-րդ կետում «սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային կենտրոնի (այսուհետ` տարածքային կենտրոն)» բառերը փոխարինել «սոցիալական ապահովության նախարարության «Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալության տարածքային բաժնի (այսուհետ` տարածքային բաժին)» բառերով.
բ. 12-րդ կետի առաջին և երկրորդ պարբերություններում «ապահովագրության վճարումների» բառերը փոխարինել «ապահովության վճարների» բառերով.
գ. 13-րդ, 14-րդ և 16-րդ կետերում «կենտրոն» բառը և դրա հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «բաժին» բառով և դրա հոլովաձևերով.
4) որոշման թիվ 3 հավելվածի`
ա. 1-ին կետում «ապահովագրության վճարումներ» բառերը փոխարինել «ապահովության վճարներ» բառերով.
բ. 4-րդ կետի երրորդ պարբերությունում «օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 15-ապատիկը» բառերը փոխարինել ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը (այսուհետ՝ օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձ)» բառերով.
գ. 6-րդ կետի երկրորդ պարբերության «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 15-ապատիկը» բառերը փոխարինել «օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը» բառերով.
դ. 7-րդ կետում «նվազագույն աշխատավարձի 15-ապատիկից» բառերը փոխարինել «օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձից» բառերով.
5) որոշման թիվ 5 հավելվածի`
ա. 2‑րդ կետի առաջին պարբերությունում «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով.
բ. 2-րդ կետի երկրորդ պարբերությունում «ապահովագրության վճարները» բառերը փոխարինել «ապահովության վճարները» բառերով, իսկ «սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը» բառերը՝ «սոցիալական ապահովության նախարարությունը» բառերով.
գ. 3-րդ կետում «ապահովագրության վճարների» բառերը փոխարինել «ապահովության վճարների» բառերով, իսկ «ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի» բառերը հանել.
դ. 5-րդ կետի «գ» ենթակետում «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով.
ե. 8-րդ կետում «սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ» բառերը փոխարինել «սոցիալական ապահովության նախարարություն» բառերով.
զ. 9-րդ կետում «սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը» բառերը փոխարինել «սոցիալական ապահովության նախարարությունը» բառերով.
6) որոշման թիվ 6 հավելվածում և ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ձևում «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ» բառերը փոխարինել «ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺՆԻ» բառերով, իսկ «ապահովագրության տարածքային կենտրոնի» բառերը` «ապահովության տարածքային բաժնի» բառերով.
7) որոշման թիվ 7 հավելվածի`
ա. 3-րդ կետում «սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը (այսուհետ` հիմնադրամ)» բառերը փոխարինել «սոցիալական ապահովության նախարարությունը» բառերով.
բ. 14-րդ կետում «հիմնադրամ» բառը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն» բառերով:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում համատեղ հաստատել գործատուի միջոցներից ապահովագրական նպաստները վճարելու ուղղությամբ կատարված ծախսերը փոխհատուցելու նպատակով գործատուի կողմից պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին հաշվետվության հետ միասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ներկայացվող տեղեկանքի ձևը:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարին ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում համատեղ հաստատել բժշկական հաստատություններն անաշխատունակության թերթիկների ձևաթղթերով ապահովելու կարգը և անաշխատունակության թերթիկները լրացնելու և քաղաքացիներին տրամադրելու հետ կապված` բժշկական հաստատության ներքին ընթացակարգերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |