| |
Պետական գրանցման է ենթարկված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«26» հունվարի 2009թ.
Պետական գրանցման համարը 1080909 |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐ |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐ |
|
«19» հունվարի 2009թ. N 03-Ն |
«15» հունվարի 2009թ. N 2հ/գ-Ն(Ն) |
|
ք.Ստեփանակերտ |
ք.Ստեփանակերտ |
ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ
ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 31-ի թիվ 395 որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 806 որոշման 3-րդ կետի`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`
1. Հաստատել՝
1) բժշկական հաստատությունները ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթերով ապահովելու կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի,
2) ժամանակավոր անաշխատունակության թերթիկները լրացնելու և քաղաքացիներին տրամադրելու հետ կապված` բժշկական հաստատության ներքին ընթացակարգը` համաձայն թիվ 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի 2007 թվականի հունվարի 11-ի թիվ 2 և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի 2007 թվականի հունվարի 11-ի թիվ 1 «Բժշկական հաստատությունները ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթերով ապահովելու կարգը, ժամանակավոր անաշխատունակության թերթիկները լրացնելու և քաղաքացիներին տրամադրելու հետ կապված բժշկական հաստատության ներքին ընթացակարգը հաստատելու մասին» համատեղ հրամանը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Ն. ԱԶԱՏՅԱՆ |
| |
Հավելված N 1
ԼՂՀ առողջապահության նախարարի
«19» հունվարի թիվ 03-Ն և
ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարի
«15» հունվարի թիվ 2հ/գ-Ն(Ն)
համատեղ հրամանի |
ԿԱՐԳ
ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ
1. Սույնով սահմանվում է բժշկական հաստատությունները ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթերով ապահովելու կարգը:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության (այսուհետ՝ սոցիալական ապահովության նախարարություն) կողմից տրամադրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը (այսուհետ` առողջապահության նախարարություն) հատկացնում է բժշկական հաստատություններին՝ անկախ նրանց ենթակայությունից:
3. Առողջապահության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնում կազմվում և վարվում է հատկացվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթերի հաշվառման գրանցամատյան (ձևը կցվում է՝ N 1):
4. Ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթեր ստանալու համար բժշկական հաստատության կողմից առողջապահության նախարարություն է ներկայացվում հայտ (ձևը կցվում է՝ N 2):
5. Ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթեր ստանալու համար ներկայացված հայտը (այսուհետ՝ հայտ) պարունակում է հետևյալ տեղեկությունները`
1) իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը.
2) հայցվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթերի քանակը:
6. Հայտին կից ներկայացվում են դիմողի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիայի, առողջապահության նախարարության հետ կնքված պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկում իրականացնելու վերաբերյալ պետական պատվերի տեղադրման մասին պայմանագրի, իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենները:
7. Եթե ներկայացված հայտի և կից փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա առողջապահության նախարարության կողմից հայտատուին առաջարկվում է 3-օրյա ժամկետում լրացնել այն:
8. Հայտը բավարարվում կամ մերժվում է հայտը առողջապահության նախարարություն մուտքագրվելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտը մերժելու վերաբերյալ որոշման մեջ հստակ պետք է նշվեն մերժման պատճառները:
9. Հայտը մերժվում է սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերում նշված փաստաթղթերից որևէ մեկը սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով տեղեկացվելուց հետո հայտատուի կողմից չներկայացնելու դեպքում կամ, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին:
10. Ներկայացված հայտերը բավարարելը կամ դրանք մերժելը որոշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից:
11. Ներկայացված հայտը բավարարելու դեպքում, հատկացվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթերի փաթեթը առողջապահության նախարարության լիազորված պաշտոնատար անձի կողմից առձեռն տրամադրվում է հայտ ներկայացնողի կողմից լիազորված անձին` նախապես նրա ներկայությամբ հայցվող ձևաթղթերի քանակը ստուգելուց հետո:
12. Բժշկական հաստատությունում սխալ լրացված և քաղաքացիներին չտրամադրված, ինչպես նաև խոտանված ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթերը ենթակա են հաշվառման և վերադարձման: Այդ նպատակով բժշկական հաստատության տնօրենի հրամանով ստեղծվում է հանձնաժողով, որի կողմից կազմված ակտի հիման վրա սխալ լրացված և քաղաքացիներին չտրամադրված, ինչպես նաև խոտանված ժամանակավոր անաշխատունակության թերթիկները վերադարձվում են առողջապահության նախարարություն՝ ընդունման-հանձնման ակտով:
13. Սույն կարգի 12-րդ կետով սահմանված կարգով առողջապահության նախարարություն վերադարձված ժամանակավոր անաշխատունակության թերթիկները տրամադրվում են սոցիալական ապահովության նախարարությանը:
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
|
Հ/հ |
Ժամանակավոր անաշխատունա-
կության թերթիկներ
ստացող
բժշկական
հաստատության
անվանումը |
Տրվող ժամանակավոր անաշխատու- նակության թերթիկների քանակը |
Ժամանակավոր անաշխատունա-
կության թերթիկների սերիան և համարը (նշվում է ըստ հերթականության
տրված առաջին և վերջին ժամանակավոր անաշխատունակության թերթիկների սերիան և համարը) |
Ժամանակավոր անաշխատու- նակության թերթիկների տրման օրը, ամիսը, տարեթիվը |
Ժամանակավոր անաշխատունակության թերթիկներ ստացող պատասխանատու
անձի անունը, ազգանունը, ստորագրությունը |
Ժամանակավոր անաշխատունա-
կության թերթիկներ տրամադրող պատասխանատու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
ՀԱՅՏ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ
1. Իրավաբանական անձի անվանումը________________________________________
_____________________________________________________________________
2. Կազմակերպական-իրավական ձևը________________________________________
_____________________________________________________________________
3. Իրավաբանական անձի գտնվելու վայրը.____________________________________
_____________________________________________________________________
4. Գործունեության իրականացման վայրը_____________________________________
_____________________________________________________________________
5. Ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթերի քանակը (որը հայցվում է
կազմակերպության կողմից) _______________________________________________
Կից ներկայացվող փաստաթղթերը`
1. Իրավաբանական անձի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիայի պատճենը.
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության հետ կնքված պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկում իրականացնելու վերաբերյալ պետական պատվերի տեղադրման մասին պայմանագրի պատճենը.
3. Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը:
| |
Հավելված N 2
ԼՂՀ առողջապահության նախարարի
«19» հունվարի թիվ 03-Ն և
ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարի
«15» հունվարի թիվ 2հ/գ-Ն(Ն)
համատեղ հրամանի |
ՆԵՐՔԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ՝ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ
1. Սույն ներքին ընթացակարգով սահմանվում է բժշկական հաստատությունների կողմից ժամանակավոր անաշխատունակության թերթիկները լրացնելու և դրանք քաղաքացիներին տրամադրելու կարգը:
2. Ժամանակավոր անաշխատունակության թերթիկների լրացման և տրամադրման գործընթացն իրականացնելու համար բժշկական հաստատություններում տնօրենի հրամանով նշանակվում է պատասխանատու անձ կամ ստեղծվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկների տրման հանձնաժողով: Հանձնաժողովի առկայության դեպքում ժամանակավոր անաշխատունակության թերթիկները տրամադրվում են այդ հանձնաժողովի կողմից:
3. Սույն հրամանի թիվ 1 հավելվածով սահմանված կարգով բժշկական հաստատություններին տրամադրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթերը պահվում են սույն ներքին ընթացակարգի 2-րդ կետում նշված պատասխանատու անձի կամ հանձնաժողովի մոտ:
4. Քաղաքացիներին տրամադրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկների վերաբերյալ բժշկական հաստատություններում վարվում է գրանցամատյան (ձևը կցվում է՝ N 3):
5. Ամբուլատոր պայմաններում բուժման անհրաժեշտության հետևանքով առաջացած անաշխատունակության դեպքում քաղաքացու դիմելու (անաշխատունակությունը ծագելու) օրը բուժող բժիշկը ամբուլատոր բժշկական քարտում կատարում է համապատասխան գրառումներ ժամանակավոր անաշխատունակության թերթիկի բացման վերաբերյալ, նշում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ տալու օբյեկտիվ տվյալները, ախտորոշումը, նշանակված բուժումը, առաջարկված ռեժիմը, կոնսուլտացիաների ու լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների տվյալները, հիվանդի հաջորդ հաճախման կամ բժշկի տնային այցելության ժամկետը:
6. Սույն ներքին ընթացակարգի 5-րդ կետում նշված տեղեկությունների հիման վրա սույն ներքին ընթացակարգի 2-րդ կետում նշված պատասխանատու անձը կամ հանձնաժողովը ամբուլատոր-պոլիկլինիկական պայմաններում բուժում ստացող քաղաքացու համար դուրս է գրում ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, գրանցամատյանում լրացնում է անաշխատունակ ճանաչված անձի տվյալները, որից հետո ժամանակավոր անաշխատունակության թերթիկը տրվում է բուժող բժշկին` լրացնելու համար: Բուժող բժիշկը լրացնում և ստորագրում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, որից հետո այն կնքվում է բուժհաստատության կնիքով: Կնքված և ստորագրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը քաղաքացուն տրամադրվում է բուժող բժշկի կողմից:
7. Հիվանդանոցային պայմաններում բուժվող քաղաքացու ժամանակավոր անաշխատունակության թերթիկը լրացվում է սույն կարգի 2-րդ կետում նշված պատասխանատու անձի կամ ժամանակավոր անաշխատունակության թերթիկների տրման հանձնաժողովի կողմից` ներկայացված էպիկրիզի հիման վրա: Լրացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ստորագրվում է բուժող բժշկի և բաժանմունքի վարիչի կողմից, ապա կնքվում է բժշկական հաստատության կնիքով: Ստորագրված և կնքված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը քաղաքացուն տրամադրում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկների համար պատասխանատու անձը կամ ժամանակավոր անաշխատունակության թերթիկների տրման հանձնաժողովը:
8. Լրացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի սերիան, համարը ու տրման ամսաթիվը նշվում է ամբուլատոր պայմաններում բուժում ստանալու դեպքում քաղաքացու ամբուլատոր բժշկական քարտում, հիվանդանոցային պայմաններում բուժում ստանալու դեպքում` քաղաքացու հիվանդության պատմության մեջ:
9. Տնային պայմաններում ժամանակավոր անաշխատունակության թերթիկներ տրամադրելու նպատակով ժամանակավոր անաշխատունակության թերթիկները բժշկական հաստատության պատասխանատու անձի կամ հանձնաժողովի կողմից բաշխվում են առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժիշկներին, որոնք հիվանդ քաղաքացու կամ նրա հարազատների կանչի հիման վրա կատարած տնային այցելության օրը (անաշխատունակությունը ծագելու) հիվանդի ամբուլատոր քարտում կատարում են սույն ներքին ընթացակարգի 5-րդ կետում նշված գրառումները: Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժիշկը տնային այցելություն կատարելու օրը իր հետ ունենում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ձևաթուղթ և տնային այցելությունների ընթացքում ժամանակավոր անաշխատունակության թերթիկների տրամադրման գրանցամատյան (ձևը կցվում է՝ N 4): Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժիշկը ամբուլատոր քարտում կատարված գրառումների հիման վրա հիվանդ քաղաքացուն տնային այցելություն կատարելու ժամանակ լրացնում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկը և տնային այցելությունների համար նախատեսված գրանցամատյանը: Քաղաքացու աշխատունակության վերականգնման օրը ժամանակավոր անաշխատունակության թերթիկը բուժող բժշկի կողմից ստորագրվում է և կնքվում բժշկական հաստատության կնիքով: Ժամանակավոր անաշխատունակության կնքված և ստորագրված թերթիկը քաղաքացուն տրամադրվում է բուժող բժշկի կողմից:
10. Բժշկական հաստատություններում բուժող բժշկիների մոտ ժամանակավոր անաշխատունակության թերթիկի կորստի դեպքում կազմվում է ակտ բժշկական հաստատության տնօրենի կողմից ժամանակավոր անաշխատունակության թերթիկի անվավեր ճանաչման վերաբերյալ` բուժող բժշկի բացատրագրի հիման վրա: Կատարվածի վերաբերյալ բժշկական հաստատության տնօրենը գրավոր տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությանը` կցելով ժամանակավոր անաշխատունակության թերթիկի անվավեր ճանաչման վերաբերյալ ակտի պատճենը:
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԻ
|
N/N |
Տվյալ բուժհաստատության կողմից տրված ժամանակավոր անաշխատունա-
կության թերթիկի համարը |
Այլ բուժհաստա-
տության կողմից տրված ժամանակավոր անաշխատունա-
կության թերթիկի համարը |
Հիվանդի անունը, ազգանունը, հայրանունը |
Տարիքը |
Բնակու- թյան վայրը |
Աշխատա-
վայրը և մասնագի- տությունը |
Ախտորոշում |
|
նախնական |
շարունա-
կությունը |
նախնական |
շարունա-
կությունը |
առաջնակի |
վերջնական |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
|
1 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
5 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
6 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Բժշկի անունը, ազգանունը |
Ազատված է աշխատանքային պարտականությունների կատարումից |
Աշխատանքից ազատելու օրացուցային օրերի ընդհանուր թիվը |
Նշում այդ հիվանդին այլ բուժհաստատություններ ուղեգրելու վերաբերյալ |
|
Ժամանակավոր անաշխատու- նակության թերթիկը բացող |
Ժամանակավոր անաշխատու- նակության թերթիկը փակող |
որ օրվանից |
մինչև որ օրը |
|
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
ՏՆԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԻ
|
N/N |
Տվյալ բուժհաստա-
տության կողմից տրված ժամանակավոր անաշխատունա-
կության թերթիկի համարը |
Այլ բուժհաստա-
տության կողմից տրված ժամանակավոր անաշխատունա-
կության թերթիկի համարը |
Հիվանդի անունը, ազգանունը, հայրանունը |
Տարիքը |
Բնակու- թյան վայրը |
Աշխատավայրը և մասնագի- տությունը |
Ախտորոշում |
|
նախնական |
շարունա-
կությունը |
նախնական |
շարունա-
կությունը |
առաջնակի |
վերջնական |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
|
1 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
5 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
6 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Բժշկի անունը, ազգանունը |
Ազատված է աշխատանքային պարտականությունների կատարումից |
Աշխատանքից ազատելու օրացուցային օրերի ընդհանուր թիվը |
Նշում այդ
հիվանդին այլ բուժհաս-տատություններ ուղեգրելու վերաբերյալ |
|
Ժամանակավոր անաշխատունակության թերթիկը բացող |
Ժամանակավոր անաշխատունակության թերթիկը փակող |
որ օրվանից |
մինչև որ օրը |
|
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|