|
|
Պետական գրանցման է ենթարկված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
Գրանցման համարը 632
Գրանցման օրը և տարեթիվը 16. 01. 2007թ.
ԼՂՀ արդարադատության նախարար
Ռ. Հայրապետյան |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
|
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ |
| |
|
ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ |
| թիվ 02 առ 11 հունվարի 2007թ. |
|
թիվ 01 առ 11 հունվարի 2007թ |
ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ
ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006թ. հուլիսի 31-ի «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 395 որոշման 3-րդ կետի,
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՆՔ`
1. Հաստատել
ա/ Բժշկական հաստատություններն անաշխատունակության թերթիկների ձևաթղթերով ապահովելու կարգը` համաձայն հավելված 1-ի:
բ/ անաշխատունակության թերթիկները լրացնելու և քաղաքացիներին տրամադրելու հետ կապված` բժշկական հաստատության ներքին ընթացակարգը` համաձայն հավելված 2-ի:
2. Սույն հրամանի հսկողությունը հանձնարարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության փոխնախարարի պաշտոնակատար Ա.Հայրիյանին:
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում 2007թ. փետրվարի 1-ից:
4. ԼՂՀ առողջապահության նախարարության ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետ իրավաբան Լ.Հովհաննիսյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն պետական գրանցման:
| ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
| ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
|
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ |
| |
|
ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ |
| |
|
|
| ____________Զ.Լազարյան |
|
_______________Վ.Ավետիսյան |
| |
Հաստատված է
ԼՂՀ առողջապահության նախարարի
2007թ. հունվարի 11-ի թիվ 02 և
ԼՂՀ սոցիալական ապահովագրության
պետական հիմնադրամի նախագահի
2007թ. հունվարի 11-ի թիվ 01
համատեղ հրամանով |
ԿԱՐԳ
ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է բժշկական հաստատություններն անաշխատունակության թերթիկների ձևաթղթերով ապահովելու կարգը:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի /այսուհետ` պետական հիմնադրամ/ կողմից տրամադրված անաշխատունակության թերթիկների ձևաթղթերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը /այսուհետ` առողջապահության նախարարություն/ հատկացնում է Ստեփանակերտի և ԼՂՀ շրջանների բժշկական հաստատություններին:
3. Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող, ինչպես նաև առողջապահության նախարարության ենթակայության տակ չգտնվող բժշկական հաստատություններին անաշխատունակության թերթիկների ձևաթղթերը հատկացվում են առողջապահության նախարարության կողմից:
4. Առողջապահության նախարարության կողմից համապատասխան մարմիններին տրամադրվող անաշխատունակության թերթիկների ձևաթղթերի վերաբերյալ առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական բաժնում կազմվում և վարվում է հաշվառման գրանցամատյան /Ձև N 1-ը կցվում է/:
5. Բժշկական հաստատություններին անաշխատունակության թերթիկների ձևաթղթերը հատկացվում են բժշկական հաստատության կողմից ներկայացված հայտի /Ձև N 2 կցվում է/ հիման վրա:
6. Հայտը պարունակում է հետևյալ տեղեկությունները`
ա/ իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը.
բ/ հայցվող անաշխատունակության թերթիկների ձևաթղթերի քանակը.
գ/ իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը:
7. Հայտին կից ներկայացվում են դիմողի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիայի, առողջապահության նախարարության հետ կնքված պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկում իրականացնելու վերաբերյալ պետական պատվերի տեղադրման մասին պայմանագրի պատճենները:
8. Անաշխատունակության թերթիկների ձևաթղթերը ստանալու համար ներկայացված հայտը մերժվում է, եթե`
ա/ դիմողը չունի առողջապահության նախարարության հետ կնքված պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկում իրականացնելու վերաբերյալ պետական պատվերի տեղադրման մասին պայմանագիր.
բ/ դիմողը չունի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիա:
9. Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող, ինչպես նաև առողջապահության նախարարության ենթակայության տակ չգտնվող բժշկական հաստատությունների կողմից ներկայացված հայտերը բավարարելը կամ դրանք մերժելը որոշվում է առողջապահության նախարարի կողմից:
10. Հայտը մերժելու վերաբերյալ որոշման մեջ հստակ պետք է նշվեն մերժման պատճառները: Հայտը գրավոր մերժվում է առողջապահության նախարարությունում մուտքագրվելու օրվանից` 5 աշխատանքային օրվա ընթացքում:
11. Հայտը բավարարելու դեպքում անաշխատունակության թերթիկների ձևաթղթերի փաթեթը առողջապահության նախարարության լիազորված պաշտոնատար անձի կողմից առձեռն տրամադրվում է բժշկական հաստատության տնօրինության կողմից լիազորված անձին նախապես նրա ներկայությամբ հայցվող քանակի ձևաթղթերի թիվը ստուգելուց և ձևաթղթերը փաթեթավորելուց ու փաթեթը կնքելուց հետո:
12. Բժշկական հաստատություններում սխալ լրացված և քաղաքացիներին չտրամադրված, ինչպես նաև խոտանված անաշխատունակության թերթիկները ենթակա են հաշվառման և վերադարձման: Այդ նպատակով բժշկական հաստատության տնօրենի հրամանով ստեղծվում է հանձնաժողով, որի կողմից կազմված ակտի հիման վրա սխալ լրացված և քաղաքացիներին չտրամադրված, ինչպես նաև խոտանված անաշխատունակության թերթիկները վերադարձվում են առողջապահության նախարարություն:
13. Սույն կարգի 12-րդ կետով սահմանված կարգով առողջապահության նախարարություն վերադարձված թերթիկները վերադարձվում են պետական հիմնադրամ:
| |
Հաստատված է
ԼՂՀ առողջապահության նախարարի
2007թ. հունվարի 11-ի թիվ 02 և
ԼՂՀ սոցիալական ապահովագրության
պետական հիմնադրամի նախագահի
2007թ. հունվարի 11-ի թիվ 01
համատեղ հրամանով |
ՆԵՐՔԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ
1. Սույն ներքին ընթացակարգով սահմանվում է բժշկական հաստատությունների կողմից անաշխատունակության թերթիկները լրացնելու և դրանք քաղաքացիներին տրամադրելու կարգը:
2. Անաշխատունակության թերթիկների լրացման և տրամադրման գործընթացը իրականացնելու համար բժշկական հաստատություններում տնօրենի հրամանով նշանակվում է պատասխանատու անձ կամ ստեղծվում է անաշխատունակության թերթիկների տրման բաժին, իսկ նման բաժնի առկայության դեպքում թերթիկները տրամադրվում են այդ բաժնի կողմից:
3. Սույն հրամանի հավելված 1-ով հաստատված կարգով բժշկական հաստատություններին տրամադրված անաշխատունակության թերթիկների ձևաթղթերը պահվում են սույն ներքին ընթացակարգի 2-րդ կետում նշված պատասխանատու անձի մոտ կամ բաժնում:
4. Քաղաքացիներին տրամադրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկների վերաբերյալ բժշկական հաստատություններում վարվում է գրանցամատյան /Ձև 3-ը կցվում է/:
5. Ամբուլատոր պայմաններում բուժման անհրաժեշտության հետևանքով առաջացած անաշխատունա-կության դեպքում քաղաքացու դիմելու /անաշխատունակությունը ծագելու/ օրը բուժող բժիշկը ամբուլատոր բժշկական քարտում կատարում է համապատասխան գրառումներ անաշխատունակության թերթիկի բացման վերաբերյալ, նշում է անաշխատունակության թերթիկ տալու օբյեկտիվ տվյալները, ախտորոշումը, նշանակված բուժումը, առաջարկված ռեժիմը, կոնսուլտացիաների ու լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների տվյալները, հիվանդի հաջորդ հաճախման կամ բժշկի տնային այցելության ժամկետը:
6. Սույն ներքին ընթացակարգի 5-րդ կետում նշված տեղեկությունների հիման վրա սույն ներքին ընթացակարգի 2-րդ կետում նշված պատասխանատու անձը կամ բաժինը ամբուլատոր-պոլիկլինիկական պայմաններում բուժում ստացող քաղաքացու համար դուրս է գրում անաշխատունակության թերթիկ, գրանցա-մատյանում լրացնում է անաշխատունակ ճանաչված անձի տվյալները, որից հետո անաշխատունակության թերթիկը տրվում է բուժող բժշկին` լրացնելու համար: Բուժող բժիշկը լրացնում և ստորագրում է անաշխատունակության թերթիկը, որից հետո այն կնքվում է բժշկական հաստատության կնիքով: Կնքված և ստորագրված թերթիկը քաղաքացուն տրամադրվում է բուժող բժշկի կողմից:
7. Հիվանդանոցային պայմաններում բուժվող քաղաքացու անաշխատունակության թերթիկը լրացվում է սույն կարգի 2-րդ կետում նշված պատասխանատու անձի կամ անաշխատունակության թերթիկների տրման բաժնի կողմից` ներկայացված էպիկրիզի հիման վրա: Լրացված անաշխատունակության թերթիկը ստորագրվում է բուժող բժշկի և բաժանմունքի վարիչի կողմից, ապա կնքվում է բժշկական հաստատության կնիքով: Ստորագրված և կնքված անաշխատունակության թերթիկը քաղաքացուն տրամադրվում է անաշխատունակության թերթիկների համար պատասխանատու անձը կամ անաշխատունակության թերթիկների տրման բաժինը:
8. Լրացված անաշխատունակության թերթիկի սերիան, համարը ու տրման ամսաթիվը նշվում է ամբուլատոր պայմաններում բուժում ստանալու դեպքում քաղաքացու ամբուլատոր բժշկական քարտում, հիվանդանոցային պայմաններում բուժում ստանալու դեպքում` քաղաքացու հիվանդության պատմության մեջ:
9. Տնային պայմաններում անաշխատունակության թերթիկներ տրամադրելու նպատակով անաշխատունակության թերթիկները բժշկական հաստատության պատասխանատու անձի կամ տրման բաժնի կողմից բաշխվում են առողջապահության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժիշկներին, որոնք հիվանդ քաղաքացու կամ նրա հարազատների կանչի հիման վրա կատարած տնային այցելության օրը /անաշխատունակությունը ծագելու/ հիվանդի ամբուլատոր քարտում կատարում են սույն ներքին ընթացակարգի 5-րդ կետում նշված գրառումները: Առողջապահության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժիշկը տնային այցելության կատարելու օրը իր հետ ունենում է անաշխատունակության թերթիկի ձևաթուղթ և տնային այցելությունների ընթացքում անաշխատունակության թերթիկների տրամադրման գրանցամատյան /Ձև 4-ը կցվում է/: Առողջապահության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժիշկը ամբուլատոր քարտում կատարված գրառումների հիման վրա հիվանդ քաղաքացուն տնային այցելության ժամանակ լրացնում է անաշխատունակության թերթիկը և տնային այցելությունների համար նախատեսված գրանցամատյանը: Քաղաքացու աշխատունակության վերականգման օրը անաշխատունակության թերթիկը բուժող բժշկի կողմից ստորագրվում է և կնքվում է բժշկական հաստատության կնիքով: Կնքված և ստորագրված թերթիկը քաղաքացուն տրամադրվում է բուժող բժշկի կողմից:
10. Բժշկական հաստատություններում բուժող բժիշկների մոտ անաշխատունակության թերթիկի կորստի դեպքում կազմվում է ակտ բժշկական հաստատության տնօրենի կողմից անաշխատունակության թերթիկի անվավեր ճանաչման վերաբերյալ` բուժող բժշկի բացատրագրի հիման վրա: Կատարվածի վերաբերյալ բժշկական հաստատության տնօրենը գրավոր տեղեկացնում է այն մարմիններին, ում կողմից ստացել է անաշխատունակության թերթիկները` կցելով անաշխատունակության թերթիկի անվավեր ճանաչման վերաբերյալ ակտի պատճենը:
ԳՐԱՆՑԱՄՏՅԱՆ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԻ
|
հհ |
Անաշխատունակության թերթիկներ ստացող կազմակերպության կամ պետական կամ տարածքային մարմնի անվանումը |
Տրվող անաշխատու-նակության թերթիկների քանակը |
Անաշխատու
նակության թերթիկների սերիան և համարը /նշվում է ըստ հերթականության տրված առաջին և վերջին անաշխատու-նակության թերթիկների համարը և սերիան/ |
Անաշխատու-
նակության թերթիկների տրման օրը, ամիսը, տարեթիվը |
Անաշխատու-
նակության թերթիկներ ստացող պատասխանատու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը |
Անաշխատու-
նակության թերթիկներ տրամադրող պատասխանատու անձի անունը, ազգանունը ստորագրությունը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
Հ Ա Յ Տ
ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ
1. Իրավաբանական անձի անվանումը___________________________________________
________________________________________________________________________
2. Կազմակերպական-իրավական ձևը ___________________________________________
3. Իրավաբանական անձի գտնվելու վայրը ________________________________________
________________________________________________________________________
4. Գործունեության իրականացման վայրը ________________________________________
________________________________________________________________________
5. Անաշխատունակության թերթիկների ձևաթղթերի քանակը - /որը հայցվում է կազմակերպության կողմից/
6. Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը:
Կից ներկայացվող փաստաթղթերը`
1. Իրավաբանական անձի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիայի պատճենը.
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության հետ կնքված պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկում իրականացնելու վերաբերյալ պետական պատվերի տեղադրման մասին պայմանագրի պատճենը:
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԻ
|
հհ |
Տվյալ բուժհաստատության կողմից տրված անաշխատու-նակության թերթիկի համարը |
Այլ բուժհաստատության կողմից տրված անաշխատու-նակության թերթիկի համարը |
Հիվանդի անունը, ազգանունը, հայրանունը |
Տարիքը |
Բնակու-թյան վայրը |
Աշխատավայրը և մասնագի-
տությունը |
Ախտորոշում |
|
նախնական |
շարունա-կությունը |
նախնական |
շարունա-կությունը |
առաջնակի |
վերջնական |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
|
2 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
5 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
6 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
7 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
8 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
9 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
10 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Բժշկի անունը, ազգանունը |
Ազատված է աշխատանքային պարտականությունների կատարումից |
Աշխատանքից ազատելու օրացուցային օրերի ընդհանուր թիվը |
Նշում այդ հիվանդին այլ բուժհաստատություններ ուղեգրելու վերաբերյալ |
|
անաշխատու-նակության թերթիկը
բացող |
անաշխատու-նակության թերթիկը փակող |
որ օրվանից |
մինչև որ օրը |
|
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
ԳՐԱՆՑԱՄՏՅԱՆ
ՏՆԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԻ
|
հհ |
Տվյալ բուժհաստատության կողմից տրված անաշխատու-նակության թերթիկի համարը |
Այլ բուժհաստատության կողմից տրված անաշխատունակության թերթիկի համարը |
Հիվանդի անունը, ազգանունը, հայրանունը |
Տարիքը |
Բնակության վայրը |
Աշխատավայրը և մասնագի-
տությունը |
Ախտորոշում |
|
նախնական |
շարունակու-
թյունը |
նախնական |
շարունակու-
թյունը |
առաջնակի |
վերջնական |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
|
2 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
5 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
6 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
7 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
8 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
9 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
10 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Բժշկի անունը, ազգանունը |
Ազատված է աշխատանքային պարտականությունների կատարումից |
Աշխատանքից ազատելու օրացուցային օրերի ընդհանուր թիվը |
Նշում այդ հիվանդին այլ բուժհաստատ-ություններ ուղեգրելու վերաբերյալ |
|
անաշխատունակության թերթիկը բացող |
անաշխատունակության թերթիկը փակող |
որ օրվանից |
մինչև որ օրը |
|
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|