| |
Պետական գրանցման է ենթարկված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
Գրանցման համարը 706
Գրանցման օրը և տարեթիվը 2007թ. հունիսի 27-ին |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
|
|
թիվ 52 առ 19 հունիսի 2007թ. |
թիվ 35 առ 19 հունիսի 2007թ. |
ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԹԻՎ 02 ԱՌ 11 ՀՈՒՆՎԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԻՎ 01 ԱՌ 11 ՀՈՒՆՎԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՆՔ`
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի թիվ 02 առ 11 հունվարի 2007 թվականի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության հիմնադրամի նախագահի թիվ 01 առ 11 հունվարի 2007 թվականի «Բժշկական հաստատություններն անաշխատունակության թերթիկների ձևաթղթերով ապահովելու կարգը, անաշխատունակության թերթիկները լրացնելու և քաղաքացիներին տրամադրելու հետ կապված բժշկական հաստատության ներքին ընթացակարգը հաստատելու մասին» համատեղ հրամանը շարադրել նոր խմբագրությամբ`
ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006թ. հուլիսի 31-ի «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 395 որոշման 3-րդ կետի,
1. Հաստատել
ա/ բժշկական հաստատությունները ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթերով ապահովելու կարգը` համաձայն հավելված 1-ի.
բ/ ժամանակավոր անաշխատունակության թերթիկները լրացնելու և քաղաքացիներին տրամադրելու հետ կապված` բժշկական հաստատության ներքին ընթացակարգը` համաձայն հավելված 2-ի:
2. Սույն հրամանի հսկողությունը հանձնարարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության փոխնախարարի պաշտոնակատար Ա.Հայրիյանին:
3. ԼՂՀ առողջապահության նախարարության ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետ իրավաբան Լ.Հովհաննիսյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն պետական գրանցման:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Զ.Լազարյան |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀ
Վ.Ավետիսյան |
| |
Հավելված N 1
Հաստատված է
ԼՂՀ առողջապահության նախարարի
2007թ. հունիսի 19-ի թիվ 52 և
ԼՂՀ սոցիալական ապահովագրության
պետական հիմնադրամի նախագահի
2007թ. հունիսի 19-ի թիվ 35
համատեղ հրամանով |
ԿԱՐԳ
ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է բժշկական հաստատություններն ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթերով ապահովելու կարգը:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի /այսուհետ` պետական հիմնադրամ/ կողմից տրամադրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը /այսուհետ` առողջապահության նախարարություն/ հատկացնում է Ստեփանակերտի և ԼՂՀ շրջանների բժշկական հաստատություններին:
3. Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող, ինչպես նաև առողջապահության նախարարության ենթակայության տակ չգտնվող բժշկական հաստատություններին ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթերը հատկացվում են առողջապահության նախարարության կողմից:
4. Առողջապահության նախարարության կողմից համապատասխան մարմիններին տրամադրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթերի վերաբերյալ առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական բաժնում կազմվում և վարվում է հաշվառման գրանցամատյան /Ձև N 1-ը կցվում է/:
5. Բժշկական հաստատություններին ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթերը հատկացվում են բժշկական հաստատության կողմից ներկայացված հայտի /Ձև N 2 կցվում է/ հիման վրա:
6. Հայտը պարունակում է հետևյալ տեղեկությունները`
ա/ իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը.
բ/ հայցվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթերի քանակը.
գ/ իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը:
7. Հայտին կից ներկայացվում են դիմողի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիայի, առողջապահության նախարարության հետ կնքված պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկում իրականացնելու վերաբերյալ պետական պատվերի տեղադրման մասին պայմանագրի, իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենները:
8. Ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթերը ստանալու համար ներկայացված հայտը մերժվում է, եթե`
ա/ դիմողը չունի առողջապահության նախարարության հետ կնքված պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու վերաբերյալ պետական պատվերի տեղադրման մասին պայմանագիր.
բ/ դիմողը չունի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիա:
9. Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող, ինչպես նաև առողջապահության նախարարության ենթակայության տակ չգտնվող բժշկական հաստատությունների կողմից ներկայացված հայտերը բավարարելը կամ դրանք մերժելը որոշվում է առողջապահության նախարարի կողմից:
10. Հայտը մերժելու վերաբերյալ որոշման մեջ հստակ պետք է նշվեն մերժման պատճառները: Հայտը գրավոր մերժվում է առողջապահության նախարարությունում մուտքագրվելու օրվանից` 5 աշխատանքային օրվա ընթացքում:
11. Հայտը բավարարելու դեպքում ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթերի փաթեթը առողջապահության նախարարության լիազորված պաշտոնատար անձի կողմից առձեռն տրամադրվում է բժշկական հաստատության տնօրինության կողմից լիազորված անձին նախապես նրա ներկայությամբ հայցվող քանակի ձևաթղթերի թիվը ստուգելուց և ձևաթղթերը փաթեթավորելուց ու փաթեթը կնքելուց հետո:
12. Բժշկական հաստատություններում սխալ լրացված և քաղաքացիներին չտրամադրված, ինչպես նաև խոտանված ժամանակավոր անաշխատունակության թերթիկները ենթակա են հաշվառման և վերադարձման: Այդ նպատակով բժշկական հաստատության տնօրենի հրամանով ստեղծվում է հանձնաժողով, որի կողմից կազմված ակտի հիման վրա սխալ լրացված և քաղաքացիներին չտրամադրված, ինչպես նաև խոտանված ժամանակավոր անաշխատունակության թերթիկները վերադարձվում են առողջապահության նախարարություն:
13. Սույն կարգի 12-րդ կետով սահմանված կարգով առողջապահության նախարարություն վերադարձված թերթիկները վերադարձվում են պետական հիմնադրամ:
| |
Հավելված N 2
Հաստատված է
ԼՂՀ առողջապահության նախարարի
2007թ. հունիսի 19-ի թիվ 52 և
ԼՂՀ սոցիալական ապահովագրության
պետական հիմնադրամի նախագահի
2007թ. հունիսի 19-ի թիվ 35
համատեղ հրամանով |
ՆԵՐՔԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ
1. Սույն ներքին ընթացակարգով սահմանվում է բժշկական հաստատությունների կողմից ժամանակավոր անաշխատունակության թերթիկները լրացնելու և դրանք քաղաքացիներին տրամադրելու կարգը:
2. Ժամանակավոր անաշխատունակության թերթիկների լրացման և տրամադրման գործընթացը իրականացնելու համար բժշկական հաստատություններում տնօրենի հրամանով նշանակվում է պատասխանատու անձ կամ ստեղծվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկների տրման բաժին, իսկ նման բաժնի առկայության դեպքում թերթիկները տրամադրվում են այդ բաժնի կողմից:
3. Սույն հրամանի հավելված 1-ով հաստատված կարգով բժշկական հաստատություններին տրամադրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթերը պահվում են սույն ներքին ընթացակարգի 2-րդ կետում նշված պատասխանատու անձի մոտ կամ բաժնում:
4. Քաղաքացիներին տրամադրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկների վերաբերյալ բժշկական հաստատություններում վարվում է գրանցամատյան /Ձև 3-ը կցվում է/:
5. Ամբուլատոր պայմաններում բուժման անհրաժեշտության հետևանքով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում քաղաքացու դիմելու /անաշխատունակությունը ծագելու/ օրը բուժող բժիշկը ամբուլատոր բժշկական քարտում կատարում է համապատասխան գրառումներ ժամանակավոր անաշխատունակության թերթիկի բացման վերաբերյալ, նշում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ տալու օբյեկտիվ տվյալները, ախտորոշումը, նշանակված բուժումը, առաջարկված ռեժիմը, կոնսուլտացիաների ու լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների տվյալները, հիվանդի հաջորդ հաճախման կամ բժշկի տնային այցելության ժամկետը:
6. Սույն ներքին ընթացակարգի 5-րդ կետում նշված տեղեկությունների հիման վրա սույն ներքին ընթացակարգի 2-րդ կետում նշված պատասխանատու անձը կամ բաժինը ամբուլատոր-պոլիկլինիկական պայմաններում բուժում ստացող քաղաքացու համար դուրս է գրում ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, գրանցամատյանում լրացնում է անաշխատունակ ճանաչված անձի տվյալները, որից հետո ժամանակավոր անաշխատունակության թերթիկը տրվում է բուժող բժշկին` լրացնելու համար: Բուժող բժիշկը լրացնում և ստորագրում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, որից հետո այն կնքվում է բժշկական հաստատության կնիքով: Կնքված և ստորագրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը քաղաքացուն տրամադրվում է բուժող բժշկի կողմից:
7. Հիվանդանոցային պայմաններում բուժվող քաղաքացու ժամանակավոր անաշխատունակության թերթիկը լրացվում է սույն կարգի 2-րդ կետում նշված պատասխանատու անձի կամ ժամանակավոր անաշխատունակության թերթիկների տրման բաժնի կողմից` ներկայացված էպիկրիզի հիման վրա: Լրացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ստորագրվում է բուժող բժշկի և բաժանմունքի վարիչի կողմից, ապա կնքվում է բժշկական հաստատության կնիքով: Ստորագրված և կնքված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը քաղաքացուն տրամադրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկների համար պատասխանատու անձը կամ ժամանակավոր անաշխատունակության թերթիկների տրման բաժինը:
8. Լրացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի սերիան, համարը ու տրման ամսաթիվը նշվում է ամբուլատոր պայմաններում բուժում ստանալու դեպքում քաղաքացու ամբուլատոր բժշկական քարտում, հիվանդանոցային պայմաններում բուժում ստանալու դեպքում` քաղաքացու հիվանդության պատմության մեջ:
9. Տնային պայմաններում ժամանակավոր անաշխատունակության թերթիկներ տրամադրելու նպատակով ժամանակավոր անաշխատունակության թերթիկները բժշկական հաստատության պատասխանատու անձի կամ տրման բաժնի կողմից բաշխվում են առողջապահության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժիշկներին, որոնք հիվանդ քաղաքացու կամ նրա հարազատների կանչի հիման վրա կատարած տնային այցելության օրը /անաշխատունակությունը ծագելու/ հիվանդի ամբուլատոր քարտում կատարում են սույն ներքին ընթացակարգի 5-րդ կետում նշված գրառումները: Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժիշկը տնային այցելություն կատարելու օրը իր հետ ունենում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ձևաթուղթ և տնային այցելությունների ընթացքում ժամանակավոր անաշխատունակության թերթիկների տրամադրման գրանցամատյան /Ձև 4-ը կցվում է/: Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժիշկը ամբուլատոր քարտում կատարված գրառումների հիման վրա հիվանդ քաղաքացուն տնային այցելության ժամանակ լրացնում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկը և տնային այցելությունների համար նախատեսված գրանցամատյանը: Քաղաքացու աշխատունակության վերականգնման օրը ժամանակավոր անաշխատունակության թերթիկը բուժող բժշկի կողմից ստորագրվում և կնքվում է բժշկական հաստատության կնիքով: Կնքված և ստորագրված թերթիկը քաղաքացուն տրամադրվում է բուժող բժշկի կողմից:
10. Բժշկական հաստատություններում բուժող բժիշկների մոտ ժամանակավոր անաշխատունակության թերթիկի կորստի դեպքում կազմվում է ակտ բժշկական հաստատության տնօրենի կողմից ժամանակավոր անաշխատունակության թերթիկի անվավեր ճանաչման վերաբերյալ` բուժող բժշկի բացատրագրի հիման վրա: Կատարվածի վերաբերյալ բժշկական հաստատության տնօրենը գրավոր տեղեկացնում է այն մարմիններին, ում կողմից ստացել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկները` կցելով ժամանակավոր անաշխատունակության թերթիկի անվավեր ճանաչման վերաբերյալ ակտի պատճենը:
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԻ
|
հհ |
ժամանակավոր անաշխատունակության թերթիկներ ստացող կազմակերպության կամ պետական կամ տարածքային մարմնի անվանումը |
Տրվող ժամանակ. անաշխատու-նակության թերթիկների քանակը |
ժաման. անաշխա-
տունակության թերթիկների սերիան և համարը/նշվում է ըստ հերթականության տրված առաջին և վերջին ժամանակավոր անաշխատունակության թերթիկների համարը և սերիան/ |
ժաման. անաշխատու- նակության թերթիկների տրման օրը, ամիսը, տարեթիվը |
ժամանակ. անաշխա-
տունակության թերթիկներ ստացող պատասխանատու
անձի անունը, ազգանունը, ստորագրությունը |
ժամանակ. անաշխա-
տունակության թերթիկներ տրամադրող պատասխանատու
անձի անունը, ազգանունը, ստորագրությունը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
Հ Ա Յ Տ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ
1. Իրավաբանական անձի անվանումը__________________________________________________
_______________________________________________________________________________
2. Կազմակերպական-իրավական ձևը__________________________________________________
3. Իրավաբանական անձի գտնվելու վայրը_______________________________________________
_______________________________________________________________________________
4. Գործունեության իրականացման վայրը_______________________________________________
_______________________________________________________________________________
5. Ժամանակավոր անաշխատունակության թերթիկների ձևաթղթերի քանակը - /որը հայցվում է կազմակերպության կողմից/
Կից ներկայացվող փաստաթղթերը`
1. Իրավաբանական անձի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիայի պատճենը.
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության հետ կնքված պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու վերաբերյալ պետական պատվերի տեղադրման մասին պայմանագրի պատճենը:
3. Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը:
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԻ
|
հհ |
Տվյալ բուժհաստատության կողմից տրված ժամանակ. անաշխա-
տունակության թերթիկի համարը |
Այլ բուժհաստատության կողմից տրված ժամանակ. անաշխա-
տունակության թերթիկի համարը |
Հիվանդի անունը, ազգանունը, հայրանունը |
Տարիքը |
Բնակության վայրը |
Աշխատա-
վայրը և մասնագի- տությունը |
Ախտորոշում |
|
նախնական |
շարունա-
կությունը |
նախնական |
շարունա-
կությունը |
առաջ-նակի |
վերջնա-կան |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
|
2 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
5 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
6 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
7 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
8 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
9 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
10 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Բժշկի անունը, ազգանունը |
Ազատված է աշխատանքային պարտականությունների կատարումից |
Աշխատանքից ազատելու օրացուցային օրերի ընդհանուր թիվը
16 |
Նշում այդ
հիվանդին այլ բուժհաստատություններ ուղեգրելու վերաբերյալ
17 |
|
ժամանակ. անաշխատու- նակության թերթիկը բացող |
Ժամանակ. անաշխատու- նակության թերթիկը փակող |
որ օրվանից |
մինչև որ օրը |
|
12 |
13 |
14 |
15 |
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
ՏՆԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ
ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԻ
|
հհ |
Տվյալ բուժհաստատության կողմից տրված ժամանակ. անաշխա-
տունակության
թերթիկի համարը |
Այլ բուժհաստատության կողմից տրված ժամանակ. անաշխա-
տունակության
թերթիկի համարը |
Հիվանդի անունը, ազգանունը, հայրանունը |
Տարիքը |
Բնակության վայրը |
Աշխատա-
վայրը և մասնագի- տությունը |
Ախտորոշում |
|
նախնական |
շարունա-
կությունը |
նախնական |
շարունա-
կությունը |
առաջ- նակի |
վերջնա- կան |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
|
2 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
5 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
6 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
7 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
8 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
9 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
10 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Բժշկի անունը, ազգանունը |
Ազատված է աշխատանքային պարտականությունների կատարումից |
Աշխատանքից ազատելու օրացուցային օրերի ընդհանուր թիվը |
Նշում այդ
հիվանդին այլ բուժհաստատություններ ուղեգրելու վերաբերյալ |
|
ժամանակ. անաշխատու- նակության թերթիկը բացող |
ժամանակ. անաշխատու-նակության
թերթիկը
փակող |
որ օրվանից |
մինչև որ օրը |
|
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|