ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"13" օգոստոսի 1999թ. |
N 37 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կառուցվածքում հուշարձանների պահպանման ու ուսումնասիրման վարչություն ստեղծելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կազմում ստեղծել հուշարձանների պահպանման ու ուսումնասիրման վարչություն` 4 հաստիքային միավորով:
2. ԼՂՀ ֆինանսների նախարարությանը` 1999թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից նորաստեղծ վարչության պահպանման ծախսերը իրականացնելու համար հատկացնել 1780.0 հազ. դրամ:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |