ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
ք.Ստեփանակերտ
г.Степанакерт
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը և ենթակա հիմնարկների ցանկը հաստատելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը և ենթակա հիմնարկների ցանկը (կցվում են):
|
ԼՂՀ վարչապետ |
ԼԵՈՆԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1998թ. հունվարի 27-ի
թիվ «3» որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԼՂՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության
1. Ընդհանուր դրույթներ
1. ԼՂՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունը (այսուհետև նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է համակարգի կառավարումը, ենթարկվելով ԼՂՀ կառավարությանը:
2. Նախարարությունը պատասխանատվություն է կրում ոլորտում տիրող վիճակի և նրա հեռանկարային զարգացման, կառուցվածքային քաղաքականության, շուկայական հարաբերությունների ծավալման նպատակով անհրաժեշտ նախադրյալների ստեղծման ոլորտում սեփականության տարբեր ձևերի ներդաշնակ գործունեության ապահովման համար:
3. ԼՂՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունն իրավաբանական անձ է, ունի ԼՂՀ պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:
2. Նախարարության հիմնական խնդիրներն ու գործառույթները
4. Նախարարության հիմնական խնդիրներն են.
ա) մշակույթի, մշակութային արժեքների և հուշարձանների պահպանության, արվեստի, սպորտի և երիտասարդության ոլորտներում ԼՂՀ միասնական պետական քաղաքականության իրականացումը և դրա կենսագործման նկատմամբ վերահսկողությունը.
բ) համակարգի ոլորտների սոցիալ-տնտեսական զարգացման ամենամյա հեռանկարային և նպատակային ծրագրերի մշակումը և դրանց իրականացման ապահովումը.
գ) հայ երաժշտական, թատերական արվեստի, կերպարվեստի ոլորտների գործունեությունը բարելավող միջոցառումների մշակումը.
դ) թատրոնի, երաժշտության, դրամատուրգիայի և արվեստի այլ բնագավառներում լիարժեք գեղարվեստական մարմնավորմանը նպաստող պայմանների ստեղծումը և դրանց լավագույն նվաճումների տարածումը.
ե) համաշխարհային և ազգային մշակութային հարստության, սպորտային կյանքին հաղորդակցվելու, ԼՂՀ բնակչության համար բարենպաստ պայմանների և հնարավորությունների ապահովումը.
զ) նախարարության իրավասության ոլորտների վերաբերյալ ԼՂՀ օրենսդրական ակտերի նախագծերի մշակման մասնակցությունը.
է) համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեությանը տեղեկատվական, մեթոդական և հրահանգչական նյութերով ապահովումը.
ը) հատկացված բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման ապահովումը.
թ) մշակույթի գծով պետական պատվերների նախագծերի մշակման մասնակցությունը.
ժ) մշակույթի, մշակութային արժեքների և հուշարձանների պահպանությանը, արվեստին, սպորտին և երիտասարդությանն առնչվող հարցերով ԼՂՀ պետական կառավարման մարմինների, ոչ պետական կազմակերպությունների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը.
ժա) համակարգում որակյալ մասնագետների պատրաստման, որակավորման բարձրացման հեռանկարային և կարճաժամկետ ծրագրերի մշակում:
5. Իր հիմնական խնդիրներին համապատասխան նախարարությունը.
ա) ստեղծում և ամրապնդում է մշակույթի ու արվեստի բոլոր ճյուղերի ազատ զարգացման, ստեղծագործական և կազմակերպչական տնտեսական ինքնուրույնության երաշխիքներ.
բ) կազմակերպում է պատմամշակութային և գեղարվեստական ցուցահանդեսներ, փառատոներ և այլ մշակութային միջոցառումներ.
գ) ապահովում է հայ և արցախահայ արվեստը արտասահմանյան փառատոներին մասնակցելու պետական օժանդակություն.
դ) մշակում է ԼՂՀ տարածքում պատմամշակութային անշարժ հուշարձանների պետական հաշվառման, վավերագրման, պահպանման, վերականգնման, օգտագործման գիտամեթոդական սկզբունքներ և ծրագրեր, իրականացնում այդ աշխատանքները, ստեղծում պատմամշակութային հուշարձանների գիտատեղեկատու լիակատար շտեմարան.
ե) կազմում և սահմանված կարգով հաստատման է ներկայացնում պատմամշակութային անշարժ հուշարձանների պետական ցուցակները և այդ հուշարձանների պահպանման գոտիների նախագծերը.
զ) համաձայնություն է տալիս պատմամշակութային արժեք ունեցող կառույցների, համալիրների բնակավայրերի կամ նրանց թաղամասերի վերականգնման, նորոգման և կառուցապատման նախագծերին, հնագիտական տեղային ուսումնասիրություններին և վերահսկում նրանց իրականացմանը.
է) սահմանված կարգով դադարեցնում է շինարարական, գյուղատնտեսական, հնագիտական և այլ աշխատանքներ, որոնք վտանգում են հուշարձանի անխաթարությանը, մինչև պահպանական համապատասխան միջոցառումների իրականացումը.
ը) կազմակերպում և վերահսկում է պատմամշակութային շարժական արժեքների պահպանումը, վերականգնումը և օգտագործումը.
թ) վերահսկում է մշակութային արժեքների արտահանումը և ներմուծումը, մշակութային արժեքների ապօրինի արտահանումը, ներմուծումը` այդ արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի ապօրինի փոխանցումը կանխելու նպատակով.
ժ) իրականացնում է պետական թանգարանների և գրադարանների ղեկավարումը, կենտրոնացնում դրանց վերաբերող տեղեկատվությունը:
Կազմակերպում է թանգարանային արժեքների վերականգնումը, ստեղծում, վերակազմավորում և լուծարում է թանգարաններն ու գրադարանները.
ժա) ձևավորում և ընդլայնում է թանգարանների, պատկերասրահների և գրադարանների ֆոնդերը, նպաստում դրանց արդյունավետ օգտագործմանը.
ժբ) մշակում և գործնականում ներդնում է բնակչության ֆիզիկական դաստիարակության և մարզիկների պատրաստման գիտականորեն հիմնավորված համակարգը.
ժգ) կազմակերպում է հանրապետությունում սպորտային առաջնություններ և միջազգային մրցաշարեր, ապահովում է աշխարհի, Եվրոպայի և միջազգային պաշտոնական առաջնություններին և մրցություններին ԼՂՀ ազգային թիմերի կամ Հայաստանի ազգային հավաքական թիմերի կազմում հանրապետության մարզիկների մասնակցությունը.
ժդ) իրականացնում է հանրապետության մարզադպրոցների (անկախ դրանց ենթակայությունից) գործունեության համադասումը, մեթոդական օգնություն է ցուցաբերում դրանց կողմից տարվող աշխատանքներին.
ժե) այլ գերատեսչությունների հետ համատեղ մշակում է ուսումնական հաստատություններում ֆիզիկական դաստիարակության ուսումնական ծրագրեր.
ժզ) սահմանված կարգով, ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառում շնորհում է մարզական կոչումներ.
ժէ) ուսումնասիրում է հանրապետության երիտասարդության սոցիալ-տնտեսական հիմնահարցերը, հոգևոր և ֆիզիկական դաստիարակության խնդիրները.
ժը) սահմանված կարգով ԼՂՀ կառավարություն է ներկայացնում երիտասարդության սոցիալ-տնտեսական վիճակին վերաբերող օրենսդրական համապատասխան ակտերի նախագծեր.
ժթ) ստեղծում և ընդլայնում է արտասահմանյան, այդ թվում նաև սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների հետ կապերը:
3. ԼՂՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության աշխատանքի կազմակերպումը
6. Նախարարության համակարգն ընդգրկում է իր ենթակայության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ամբողջությունը:
7. Նախարարությունը ոլորտին վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավասության սահմաններում, չխախտելով ենթակա պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ԼՂՀ օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը: Նախարարությունը մյուս նախարարությունների հետ իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն` միջճյուղային հարցերի մշակման ու լուծման համար:
8. Նախարարությունը ԼՂՀ կառավարության հանձնարարությամբ իրականացնում է ոլորտի պետական գույքի տիրապետման և օգտագործման գործառույթները:
Նախարարությունը համակարգի ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում ապահովում է պետական սեփականության պահպանությունը:
9. Նախարարությունը`
ա) ղեկավարվում է ԼՂՀ գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ ու դրանց հիման վրա և ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում, արձակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների համար.
բ) մյուս նախարարությունների հետ համատեղ անհրաժեշտության դեպքում արձակում է հրամաններ և հրահանգներ.
գ) ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան ոլորտում, առաջարկություններ է մշակում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ և դրանք ներկայացնում ԼՂՀ կառավարության կամ ԼՂՀ վարչապետի քննարկմանը.
դ) սահմանված կարգով մասնակցում է նախարարության իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը.
ե) իր իրավասության սահմաններում կասեցնում, վերացնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործող օրենսդրությանը հակասող հրամաններն ու հրահանգները.
զ) իրականացնում է ԼՂՀ օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
10. Նախարարությունը ոլորտի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման հիման վրա` աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:
11. Նախարարությունը գլխավորում է նախարարը, որին ԼՂՀ նախագահը պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է ԼՂՀ վարչապետի առաջարկությամբ:
Նախարարն ունի տեղակալ, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է ԼՂՀ կառավարությունը` նախարարի ներկայացմամբ:
12. Նախարարը`
ա) պատասխանատվություն է կրում նախարարության առջև դրված խնդիրների և գործառույթների կատարման համար.
բ) սահմանում է նախարարի տեղակալի, վարչությունների ու բաժինների պետերի ու նախարարության մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը նախարարության համակարգի պետական կառավարման այլ հանրապետական մարմնի, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեության համար.
գ) կատարում է նախարարի տեղակալի, վարչությունների պետերի և բաժինների վարիչների միջև պարտականությունների բաշխում.
դ) ԼՂՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կենտրոնական աշխատակազմի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը.
ե) հավանություն է տալիս իր ենթակա պետական կառավարման այլ հանրապետական մարմնի կանոնադրության նախագծին.
զ) հաստատում է նախարարության վարչությունների, բաժինների, նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կանոնադրությունները.
է) առաջարկում է նախարարության կոլեգիայի անդամների քանակը և ԼՂՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում կոլեգիայի անհատական կազմը.
ը) կազմակերպում և ղեկավարում է նախարարության կոլեգիայի նիստերը.
թ) կոնտրակտային եղանակով աշխատանքային պայմանագրեր է կնքում նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների հետ:
13. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալը:
14. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են նախարարը (նախագահ), նախարարի տեղակալը ի պաշտոնե, նախարարության այլ ղեկավար աշխատողներ:
15. Նախարարության կոլեգիան իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում ոլորտի զարգացման հիմնական հարցերը և նախարարության գործունեության այլ հարցեր, քննարկում է համակարգի, պետական կառավարման այլ հանրապետական մարմնի, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, ղեկավար կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում է նախարարության վարչությունների և բաժինների, նախարարության համակարգի պետական կառավարման այլ հանրապետական մարմնի, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվետվությունները:
Կոլեգիայի որոշումները կենսագործվում են նախարարի հրամանով: Նախարարի և կոլեգիայի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը` ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով ԼՂՀ կառավարությանը կամ ԼՂՀ վարչապետին, իսկ կոլեգիայի անդամները, իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել ԼՂՀ կառավարությանը կամ ԼՂՀ վարչապետին, իսկ կոլեգիայի անդամները, իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել ԼՂՀ կառավարությանը կամ ԼՂՀ վարչապետին:
16. Նախարարությունը ոլորտում կազմակերպում է գիտական հետազոտությունների անցկացումը, տեղեկատվության հավաքումը, մշակումը և տարածումը, զարգացնում և կոորդինացնում է համագործակցությունն այլ երկրների հետ:
17. Նախարարությունը թույլտվություն է տալիս համակարգի ձեռնարկություններին սահմանված կարգով դուստր ձեռնարկություններ հիմնադրելու (լուծարելու) և ձեռնարկությունների տնտեսական միավորումներին անդամակցելու համար:
18. Նախարարությունը համաձայնություն է տալիս համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, բաժանմունքների, մասնաճյուղերի ու ներկայացուցիչների տեղաբաշխման համար:
19. Նախարարությունը թույլտվություն է տալիս համակարգի ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին իրենց տնօրինության տակ գտնվող պետական ֆինանսական միջոցները ԼՂՀ սահմաններից դուրս ներդնելու համար:
20. Նախարարությունը ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է համակարգը` պետական կառավարման հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տնօրինությանը հանձնված պետական գույքի օտարման կամ վարձակալության տրման համար:
21. Նախարարությունն իրականացնում է համակարգի պետական կառավարման հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողությունը ներառյալ նաև հիմնադիր փաստաթղթերի և նրա կողմից կնքված պայմանագրերի օրինականության վերահսկումը:
22. Նախարարության կենտրոնական աշխատակազմի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:
23. Նախարարությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների ու գանգատների) ժամանակին քննարկումը, հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1998թ. «27» հունվարի
թիվ 3 որոշմամբ |
ԼՂՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը
|
1. |
Մշակույթի վարչություն
|
|
2. |
Երիտասարդության հարցերի վարչություն
|
|
3. |
Սպորտի վարչություն
|
|
4. |
Ընդհանուր բաժին
|
|
5. |
Հաշվապահություն |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1998թ. «27» հունվարի
թիվ 3 որոշմամբ |
ԼՂՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակա հիմնարկների ցանկը
|
1. |
Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի շրջանային (քաղաքային) բաժիններ |
|
2. |
Արցախի պետական պատմա-երկրագիտական թանգարան |
|
3. |
Ստեփանակերտի Վ . Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն |
|
4. |
ԼՂՀ «Ղարաբաղ» պետական էստրադային համույթ |
|
5. |
ԼՂՀ երգի-պարի պետական համույթ |
|
6. |
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատ |
|
7. |
«Արցախի բալիկներ» մանկական պետական համույթ |
|
8. |
ԼՂՀ «Վարարակն» պետական կամերային երգչախումն |
|
9. |
Մ.Մաշտոցի անվան հանրապետական գրադարան |
|
10. |
Հ.Թումանյանի անվան մանկական հանրապետական գրադարան |
|
11. |
ԼՂՀ կինոտեսամիավորում |
|
12. |
ԼՂ հանրապետական մարզադպրոց |
|
13. |
ԼՂՀ շախմատի կենտրոնական տուն |
|
14. |
ԼՂՀ ֆիզկուլտուրայի կամավոր ընկերության հանրապետական խորհուրդ |